ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2010 թվականի N 37-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 446-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին» N 446-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |