ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2008 թվականի N 551-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացնել 90,389.0 հազ. դրամ, որից` 2008 թվականի առաջին կիսամյակում` 30,365.5 հազ. դրամ, ինն ամսում` 60,359.0 հազ. դրամ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարները սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
(հազ. դրամ)
NN ը/կ |
Միջոցառումների և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Հատկացվող գումարը` ըստ եռամսյակների (աճողական) | Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները | ||
առաջին կիսամյակ | ինն ամիս | տարի | |||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
30,365.5 | 60,359.0 | 90,389.0 | ||
այդ թվում` |
|||||
1. | «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ «Սարոյան-100» խորագրով սարոյանական հայտնի ասույթներով ցուցապաստառների տեղադրում |
7,052.0 | 7,052.0 | 7,052.0 | Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
2. | «Այ ԹԻ Ի» ՓԲԸ Վ. Սարոյանին նվիրված ինտերնետային կայքի ստեղծում |
3,550.0 | 3,550.0 | 3,550.0 | Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
3. | «Մշակութային երկխոսություն» ՍՊԸ «Սարոյանական ասույթներ» հուշանվերային երկլեզու գրքի հրատարակում |
2,000.0 | 2,000.0 | 2,000.0 | Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
4. | «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպություն «Սարոյանը կինոյում». «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Վ. Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի ցուցադրություն |
2,630.0 | 2,630.0 | 2,630.0 | Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին |
5. | «Հայաստանի պետական կամերային նվագախումբ» ՊՈԱԿ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հոբելյանական համերգը Ֆրեզնոյում |
20,000.0 | 20,000.0 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին | |
6. | «Համահայկական աշխարհագրական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն Վ. Սարոյանի 100-ամյակին նվիրված միջազգային թատերական փառատոն |
27,790.0 | Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին | ||
7. | «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպություն Վ. Սարոյանին նվիրված միջազգային գիտաժողով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո |
8,000.0 | 15,250.0 | 15,250.0 | Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին |
8. | Վիլյամ Սարոյանի պիեսների բեմադրություններ | 7,133.5 | 7,133.5 | 7,133.5 | |
այդ թվում` |
|||||
1) | «Էյ Դի Վի Մեդիա Էս» ՍՊԸ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում «Օպերա, օպերա» (ռեժ.` Ս. Ստեփանյան) |
3,700.0 | 3,700.0 | 3,700.0 | Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
2) | «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ «Պատմություններ գնացքում» (ռեժ.` Ն. Մալյան) |
2,462.0 | 2,462.0 | 2,462.0 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին |
3) | «Երաժշտական կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ «Հեյ, ո՞վ կա այդտեղ» (ռեժ.` Է. Սադոյան) |
971.5 | 971.5 | 971.5 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին |
9. | «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» ՊՈԱԿ Վ. Սարոյանի լուսանկարներով կենսագրական գրքի պատվիրում և թարգմանություն անգլերենից հայերեն |
2,743.5 | 4,983.5 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |