ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2011 թվականի N 76-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1031-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի «Համապատասխանության գնահատման ազգային մարմին ճանաչելու մասին» N 1031-Ն որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Համապատասխանության գնահատման ազգային մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, բացառությամբ «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետի, որի համաձայն սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վերաբերյալ տեղեկատվության ստացման նպատակով ազգային մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|