Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 191-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.01/52(1065).1 Հոդ.275.2
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.07.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 սեպտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014407

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15 հուլիսի 2014 թ.

թիվ 191-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ԹԻՎ 190-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բանկերի միացման գործընթացը համապատասխանեցնել Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 12-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիզենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը» կանոնակարգ 1-ում կատարված փոփոխություններին,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ, 68-րդ, 69-րդ հոդվածները, «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի հուլիսի 19-ի ««Բանկերի միացման կարգը» հաստատելու մասին» թիվ 190-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի միացման կարգում» (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն Կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում՝ համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը» կանոնակարգ 1-ի (այսուհետ` Կանոնակարգ 1) գլուխ 1-ով սահմանված կարգի:»:

2) Կարգը 2-րդ կետից հետո լրացնել 2.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Նախկինում ղեկավարի վերաբերյալ Կանոնակարգ 1-ի Հավելված 11-ով պահանջվող ողջ տեղեկատվությունը Կենտրոնական բանկ ներկայացրած լինելու դեպքում ղեկավարի գրանցման համար կրկին ներկայացվում է Կանոնակարգ 1-ի Հավելված 11-ի միայն 3.1 (Անուն, ազգանուն, հայրանուն), 3.3 (Ծննդյան ամսաթիվ) դաշտերը և բոլոր այն դաշտերը, որոնցում նախկինում ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է:»:

3) Կարգի 3-րդ կետի՝

ա. 4-րդ ենթակետում «գործարար» բառը փոխարինել «տնտեսական» բառով,

բ. 4-րդ ենթակետում «Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ով (այսուհետ` Կանոնակարգ 1) սահմանված ենթահավելված 3-ի» բառերը փոխարինել «Կանոնակարգ 1-ով սահմանված Հավելված 4-ի» բառերով,

գ. 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «11) Միացման արդյունքում պահպանվող բանկի ղեկավարների փոփոխության դեպքում նոր ղեկավարների մասին Կանոնակարգ 1-ի Հավելված 10-ով սահմանված դիմումը և Հավելված 11-ով սահմանված տեղեկանքը:»:

4) Կարգի 8-րդ կետի՝

ա. 3-րդ ենթակետի «՝ համաձայն Կանոնակարգ 1-ի գլուխ 12-րդով սահմանված փաստաթղթերի» բառերը փոխարինել ««և այլ փաստաթղթեր՝ համաձայն Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի» բառերով,

բ. 4-րդ ենթակետի 2-րդ նախադասությունը հանել:

5) Կարգի Հավելված 1-ից «և դրանց ցանկը» բառերը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. հուլիսի 24

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան