ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ N 05-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 Թ-Ի ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով՝ Մարգահովիտ համայնքի ավագանին.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
Մարգահովիտ համայնքի 2020թ–ի բյուջեում կատարել փոփոխություններ՝ համաձայն 1-5 հավելվածների։
1. Եկամուտների գծով
Ընդամենը համայնքի բյուջեի մուտքեր -189494,5 /մեկ հարյուր ութսունինը միլիոն չորս հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ
ա) Ընդամենը վարչական բյուջեի մուտքեր -131390,7 /մեկ հարյուր երեսունմեկ միլիոն երեք հարյուր իննսուն հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ
այդ թվում՝
- վարչական բյուջեի եկամուտներ -131390,7 /մեկ հարյուր երեսունմեկ միլիոն երեք հարյուր իննսուն հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ
բ) Ընդամենը ֆոնդային բյուջեի մուտքեր - 58103,8 /հիսունութ միլիոն մեկ հարյուր երեք հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ
այդ թվում՝
- ֆոնդային բյուջեի եկամուտներ - 0,0 /զրո/ ՀՀ դրամ
- տարեսկզբի ազատ մնացորդ - 58103,8 /հիսունութ միլիոն մեկ հարյուր երեք հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ
2. Ծախսերի գծով
Ընդամենը համայնքի բյուջեի ծախսեր -189494,5 /մեկ հարյուր ութսունինը միլիոն չորս հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ
ա) Ընդամենը վարչական բյուջեի ծախսեր - 131390,7 /մեկ հարյուր երեսունմեկ միլիոն երեք հարյուր իննսուն հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ
բ) Ընդամենը ֆոնդային բյուջեի ծախսեր - 58103,8 /հիսունութ միլիոն մեկ հարյուր երեք հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ։
3. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի։
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի։
5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի։
6. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելորդը կամ դիֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի։
7. Հաստատել համայնքի բյուջեի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 5-ի։
8. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի։
Կողմ-5
|
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ
ԳԱՍՊԱՐՅԱՆ ԺՈՐԱ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԱՆ
ՍԱՐԴԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ
ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ՍԱՄՎԵԼ ԱՆԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական: