ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 794-Ա
«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 3,026,302,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կենտրոնի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 16.10.23 N 724-Ա)
2. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
30.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 794-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Երևան քաղաքի Կենտրոն վարչական տարածքի սահմաններում կազմակերպությանը պատկանող հողատարածքում ժամանակակից պայմաններին համապատասխանող կենտրոնի կառուցում կազմակերպության կողմից բարեգործական ծրագրերի իրականացման, այդ թվում՝ մինչև 14 տարեկան երեխաներին անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնության, ինչպես նաև սոցիալական աջակցության տրամադրման նպատակով: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցություն (ԱՄՆ-Նյու-Յորք, 381 Պարկ Ավենյու Սաութ) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն (իրավաբանական հասցե` քաղ. Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ՝ 01533153) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, Երևան քաղաք, բնագավառը՝ առողջապահական |
6. |
Ծրագրի բյուջեն |
3,026,302,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Կազմակերպության բարեգործական ծրագրերի շահառու հանդիսացող անձինք, այդ թվում՝ մինչև 14 տարեկան երեխաները |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի հոկտեմբերի 1-ից 2026 թվականի հունիսի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Կառուցվելիք շենքի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակում, հեղինակային հսկողություն, մշակված նախագծային փաստաթղթերի համաձայնեցում իրավասու մարմինների հետ, քանդման աշխատանքներ՝ շուրջ 140,948,500 դրամ, նախատեսվում է իրականացնել 2021-2022 թվականներին: 2. Շենքի շինարարական աշխատանքների իրականացում, շենքի շահագործման փաստագրում՝ շուրջ 2,360,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023-2025 թվականներին: 3. Կենտրոնի ներսույթի ձևավորում, սարքավորումներով հագեցում և կահավորում՝ շուրջ 410,032,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024-2025 թվականներին և 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում: 4. Այլ լրացուցիչ աշխատանքների և կազմակերպական ծախսերի իրականացում՝ շուրջ 115,321,500 դրամ, նախատեսվում է իրականացնել ծրագրի ամբողջ ընթացքում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակում և հեղինակային հսկողություն՝ շուրջ 40,000,000 դրամ: 2. Քանդման շինարարական աշխատանքներ՝ շուրջ 76,881,000 դրամ: 3. Լրացուցիչ նախագծային աշխատանքներ (այդ թվում՝ ներսույթի, արտաքին գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման համակարգերի առնչությամբ)՝ շուրջ 24,067,500 դրամ: 4. Շենքի կառուցման շինարարական աշխատանքներ, նյութերի ձեռքբերում՝ շուրջ 2,360,000,000 դրամ: 5. Կահույքի պատրաստում/ձեռքբերում, սարքավորումների ձեռքբերում՝ շուրջ 410,032,000 դրամ: 6. Կազմակերպական ծախսերի շրջանակներում շինարարական աշխատանքների գծով հաշվապահական հաշվառում՝ շուրջ 2,730,000 դրամ: 7. Կազմակերպական ծախսերի շրջանակներում իրավաբանական խորհրդատվության ստացում՝ շուրջ 10,083,500 դրամ: 8. Այլ լրացուցիչ աշխատանքների իրականացում /ըստ անհրաժեշտության/, այդ թվում՝ չափագրման աշխատանքների կատարում՝ շուրջ 102,508,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերի ընդհանուր արժողությունը կազմում է 12,813,500 դրամ: |
12. | Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ | Երևանի քաղաքապետարան, ՀՀ առողջապահության նախարարություն |
13. | Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը | ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմին հաշվետվությունների ներկայացում: |