ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2022 թվականի N 2105-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վանեքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Վանեքի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 2392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրից հանել «Վանեքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և» բառերը.
2) որոշման նախաբանից հանել «, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ» բառերը.
3) որոշման 2-րդ կետում՝
ա. «63.3» թիվը փոխարինել «61.50» թվով,
բ. «48.33» թիվը փոխարինել «48.13» թվով,
գ. «4.08» թիվը փոխարինել «4.86» թվով,
դ. «0.25» թիվը փոխարինել «0.24» թվով,
ե. «5.07» թիվը փոխարինել «3.48» թվով.
4) որոշման 3-րդ կետի՝
ա. «ա» ենթակետում «63.3» թիվը փոխարինել «61.50» թվով, իսկ «8.24» թիվը՝ «8.08» թվով,
բ. «բ» ենթակետում «86.41» թիվը փոխարինել «88.21» թվով.
5) որոշման N 4 հավելվածում`
ա. «Գյուղատնտեսական» պարբերությունում «48.33» թիվը փոխարինել
«48.13» թվով, իսկ «5.29» թիվը՝ «5.13» թվով,
բ. «Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» պարբերությունում «0.25» թիվը փոխարինել «0.24» թվով,
գ. «Հատուկ պահպանվող տարածքների» պարբերությունում «5.07» թիվը փոխարինել «3.48» թվով,
դ. «Հատուկ նշանակության» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
ե. «Ընդամենը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
6) որոշման N 5 հավելվածում՝
ա. 101-003, 104-003 և 504-001 պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,
բ. 502-001 պարբերությունում «0.07» թիվը փոխարինել «0.05» թվով,
գ. «Ընդամենը» պարբերությունում «10.52» թիվը փոխարինել «10.32» թվով.
7) որոշման N 6 հավելվածում՝
ա. 102-002, 104-002, 106-001, 107-002-01 և 107-002-02 պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,
բ. «Ընդամենը» պարբերությունում «0.25» թիվը փոխարինել «0.24» թվով, իսկ «5.07» թիվը փոխարինել «3.48» թվով.
8) որոշման N 7 հավելվածում՝
ա. 102-001-ին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
« |
|
», |
բ. 104-001-ին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
« |
|
», |
գ. 105-001-ին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
« |
|
», |
դ. 106-001-01-ին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
« |
|
», |
ե. 108-001-ին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
« |
|
», |
զ. 509-001-01-ին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
« |
|
», |
է. «Ընդամենը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
9) որոշման N 8 հավելվածում՝
ա. 1.5-րդ պարբերությունում «10.52» թիվը փոխարինել «10.32» թվով,
բ. 1-ին պարբերությունում «84.72» թիվը փոխարինել «84.52» թվով, իսկ «48.33» թիվը՝ «48.13» թվով,
գ. 4.1-ին պարբերությունից հանել «0.01» թիվը,
դ. 4-րդ պարբերությունում «0.97» թիվը փոխարինել «0.96» թվով, իսկ «0.25» թիվը՝ «0.24» թվով,
ե. 5.3-րդ պարբերությունում «4.28» թիվը փոխարինել «2.69» թվով,
զ. 5-րդ պարբերությունում «5.48» թիվը փոխարինել «3.89» թվով, իսկ «5.07» թիվը՝ «3.48» թվով,
է. 6-րդ պարբերության «ընդամենը (9+10+11)» սյունակը լրացնել «1.80» թվով,
ը. «Ընդամենը հողեր (1+2+3+4+5+6+7+8+9)» պարբերությունում «63.30» թիվը փոխարինել «61.5» թվով, իսկ «86.41» թիվը՝ «88.21» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական: