ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
23 սեպտեմբերի 2022 թվականի |
թիվ 152 |
քաղ. Մոսկվա |
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԻԳԱՐԵՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱՆՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԳՈԼՈՐՇԻԱՐԱՐ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ), սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում իրենց տարածքում էլեկտրոնային սիգարետների և նույնանման անհատական էլեկտրական գոլորշիարար սարքվածքների (այսուհետ՝ ապրանքներ)՝ նույնականացման միջոցներով դրոշմավորում (այսուհետ՝ դրոշմավորում) սահմանելու ամսաթիվն ու կարգը և այդ ամսաթվից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ ծանուցում են այդ մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)։ Ընդ որում, չդրոշմվորված ապրանքները շրջանառության մեջ դնելու արգելք չի կարող սահմանվել սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ ցանկ) սահմանված ժամկետներից շուտ։
2 Սահմանել, որ՝
դրոշմավորման են ենթակա ցանկում ընդգրկված ապրանքները
ցանկում ընդգրկված ապրանքների մնացորդների դրոշմավորումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում
անդամ պետություններն իրենց տարածքում դրոշմավորում սահմանելիս կարող են սահմանել պահանջներ՝ կեղծումից պաշտպանության տարրեր (միջոցներ) պարունակող նյութական կրիչ (այսուհետ՝ պաշտպանված նյութական կրիչ) ապրանքների վրա զետեղելու վերաբերյալ, եթե այդ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ապրանքը պատկանում է ենթաակցիզային ապրանքների կատեգորիային։ Այդ պաշտպանված նյութական կրիչի զետեղման կարգը, ձեւաչափը եւ բնութագրերը սահմանվում են այդ կրիչների զետեղման վերաբերյալ պահանջներ սահմանած անդամ պետությունների օրենսդրությամբ
նույնականացման միջոցները կարող են զետեղվել կամ ապրանքների սպառողական փաթեթվածքի, կամ պաշտպանված նյութական կրիչի կամ առանց պաշտպանության նյութական կրիչի վրա (ապրանքների շրջանառության՝ նույնականացման միջոցի զետեղում իրականացնող մասնակցի ընտրությամբ)
անդամ պետություններն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների գործունեությունն ապահովելու նպատակով սահմանում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին) (այսուհետ՝ ազգային օպերատոր)
անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելով նախատեսված կարգով
անդամ պետությունները, սույն որոշմանը համապատասխան, իրենց տարածքում դրոշմավորում սահմանելիս ապահովում են նույնականացման միջոցների կրիպտոգրաֆիկ պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ժամանակ կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշմանը համապատասխան
անդրսահմանային առեւտրի շրջանակներում մեկ անդամ պետության տարածքից այն անդամ պետության տարածք ներմուծված դրոշմավորված ապրանքի շրջանառության մեջ դնելը, որում, իր օրենսդրությանը համապատասխան, ապրանքը դասվում է ենթաակցիզային ապրանքների կատեգորիայի շարքին, իրականացվում է՝
ներմուծված ապրանքների ակցիզի ամբողջական վճարումը հաստատող տեղեկություններ տվյալ անդամ պետության ազգային օպերատորին ներմուծողի կողմից փոխանցելու դեպքում, եթե այդ անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ
սպառողական փաթեթվածքի վրա պաշտպանված նյութական կրիչի առկայության եւ տվյալ անդամ պետության ազգային օպերատորին այդ զետեղված կրիչի վերաբերյալ ներմուծողի կողմից տեղեկություններ փոխանցելու դեպքում, եթե այդ անդամ պետության տարածքում ապրանքների շրջանառությունը թույլատրվում է դրանց փաթեթվածքի վրա պաշտպանված նյութական կրիչ զետեղելու պայմանով։
Այդ պահանջը սահմանած անդամ պետության տարածք անդրսահմանային առեւտրի շրջանակներում ներմուծվող ապրանքների վրա պաշտպանված նյութական կրիչի զետեղումն ապահովվում է ներմուծողի կողմից նախքան այդ անդամ պետության տարածք ներմուծելը կամ այդ անդամ պետության տարածքում՝ ապրանքների դրոշմավորման համար այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահեստային շինություններում։
Այն անդամ պետությունները, որոնցում, սույն որոշմանը համապատասխան, սահմանվել է նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում, եւ սահմանված են պաշտպանված նյութական կրիչի զետեղման վերաբերյալ պահանջներ, սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 2 տարվա ընթացքում կքննարկեն այդ կրիչի զետեղման վերաբերյալ պահանջների չեղարկման հարցը։
3 Հաստատել կից ներկայացվող՝
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը
ապրանքների նույնականացման միջոցի բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցներում պարունակվող տեղեկատվության կազմին եւ կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդ նույնականացման միջոցի գեներացման եւ զետեղման կարգը
անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջեւ եւ անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ դրոշմավորված ապրանքների մասին փոխանցվող տեղեկությունների ձեւաչափին, կազմին եւ կառուցվածքին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը տրամադրվում է սպառողներին եւ այլ (իրավաբանական եւ ֆիզիկական) շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ազգային բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների եւ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ինտեգրացիոն բաղադրիչի միջոցով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 152 որոշմամբ |
ՑԱՆԿ
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների
Ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան |
Ապրանքի անվանումը |
Չդրոշմավորված ապրանքները շրջանառության մեջ դնելու արգելքի սահմանման ժամկետը |
8543 40 000 0 |
Էլեկտրոնային սիգարետներ և նույնանման անհատական էլեկտրական գոլորշիարար սարքվածքներ |
2022 թվականի հոկտեմբերի 1 |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 152 որոշմամբ |
ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ապրանքների նույնականացման միջոցի, ապրանքների նույնականացման միջոցներում պարունակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջներ, այդ նույնականացման միջոցի գեներացման և զետեղման կարգը
1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագի 5-րդ հոդվածի 1-ն կետի «ա» ենթակետին համապատասխան։
2. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8543 40 000 0 ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքների սպառողական փաթեթվածքների դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը ներկայացված է մեքենայական ընթերցման համար պիտանի Data Matrix GS1 ձեւաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ավտոմատ նույնականացման եւ տվյալների հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 միջազգային ստանդարտի (ISO/IEC 16022:2006 «Information technology - Automatic identification and data capture techniques - Data Matrix bar code symbology specification») կամ Միության անդամ պետության՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Դրոշմավորման ծածկագիրը որպես նույնականացման միջոց փոխակերպելու ժամանակ պետք է կիրառվի ECC 200 պայմանանշանների ամբողջությունը՝ կիրառելով FNC1 նշանը ՝ որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձեւաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։
3. Նույնականացման միջոցը ներառում է հետեւյալ տվյալները.
տվյալների առաջին խումբ (կիրառման նույնականացուցիչ (01))՝ առեւտրային միավորի գլոբալ նույնականացման համարն է (GTIN), որը բաղկացած է 14 թվային պայմանանշաններից
տվյալների երկրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարն է, որը բաղկացած է 13 պայմանանշաններից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից եւ մեծատառերից, ինչպես նաեւ հատուկ պայմանանշաններից (!”%&’ * + -./_,:; = <> ?)): Որպես առաջին պայմանանշան նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1՝ Հայաստանի Հանրապետություն, 2՝ Բելառուսի Հանրապետություն, 3՝ Ղազախստանի Հանրապետություն, 4՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշանը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը
երրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (91))՝ երկարությունը կազմում է մինչեւ 4 պայմանանշան (թվանշաններ, լատինական այբուբենի փոքրատառեր եւ մեծատառեր)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշանը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը
տվյալների չորրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (92))՝ երկարությունը կազմում է մինչեւ 44 պայմանանշան (թվանշաններ, լատինական այբուբենի փոքրատառեր եւ մեծատառեր, ինչպես նաեւ հատուկ պայմանանշաններ)։
Տվյալների երրորդ եւ չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ժամանակ կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ն կետի «ա» եւ «բ» ենթակետերին համապատասխան։
4. Ապրանքների նույնականացման միջոցները ձեւավորվում են Միության անդամ պետությունների նույնականացման միջոցներ թողարկողների կամ ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից։
5. Ապրանքները դրոշմավորվում են սպառողական փաթեթվածքի վրա նույնականացման միջոցի կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչների (պաշտպանված կամ առանց պաշտպանության) այնպիսի զետեղման միջոցով, որը թույլ չի տալիս դրանք սպառողական փաթեթվածքից հեռացնել առանց վնասելու։ Նույնականացման միջոցը չի կարող զետեղվել սպառողական փաթեթավածքի՝ առանց վնասվածքների կառուցվածքապես հեռացվող մասերի վրա:
6. Տրանսպորտային փաթեթվածքում դրոշմավորված ապրանքների կոմպլետկավորման ժամանակ այդ տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիր պարունակող տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոց՝ այդ փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։
Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի ձեւավորումը եւ տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում է GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան։
Տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման ժամանակ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը սահմանվում է տրանսպորտային փաթեթվածքում ապրանքների կոմպլեկտավորում իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից։
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 152 որոշմամբ |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև դրոշմավորված ապրանքների մասին փոխանցվող տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8543 40 000 0 ապրանքային դիրքում դասակարգվող դրոշմավորված ապրանքների անդրսահմանային առեւտուր իրականացնելիս ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային օպերատորների (ադմինիստրատորների) միջեւ տեղեկատվական փոխգործակցության իրականացման շրջանակներում XML ձեւաչափով փոխանցվում են այդ ապրանքների եւ դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկություններ (այսուհետ՝ տեղեկություններ)՝ հետեւյալ ստանդարտներին համապատասխան.
«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ հետեւյալ հասցեով՝ http://www.w3.org/TR/REC-xml).
«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ հետեւյալ հասցեով՝ http://www.w3.org/TR/REC-xml-names).
«XML Schema Part 1: Structures» եւ «XML Schema Part 2: Datatypes» (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ հետեւյալ հասցեներով՝ http://www.w3.org/TR/xmlschema-l/ եւ http://www.w3.org/TR/xmlschema-2/)։
2. Տեղեկությունների կազմին եւ կառուցվածքին ներկայացվող ընդհանուր պահանջները բերված են 1-6 աղյուսակներում։
3. Աղյուսակում ձեւավորվում են հետեւյալ դաշտերը (վանդակները).
«տարրի անվանում»՝ տարրի հերթական համարը, նույնականացուցիչը եւ ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.
«տարրի նկարագրություն»՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստ.
«ծանոթագրություն»՝ տարրի նշանակությունը հստակեցնող, դրա ձեւավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ տարրի հնարավոր իմաստների բառային նկարագրություն.
«բազմ.»՝ տարրերի բազմաքանակություն (տարրի պարտադիր (կամընտրական) լինելը եւ հնարավոր կրկնությունների քանակը)։
4. Փոխանցվող տվյալների տարրերի բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետեւյալ նշագրերը.
1՝ տարրը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).
1..*՝ տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).
n..m՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, եւ ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).
0..1՝ տարրը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..* տարրը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ տարրը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1)։
Աղյուսակ 1
Անդրսահմանային առևտրի շրջանակներում վաճառված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունների կազմը և կառուցվածքը
Տարրի անվանումը |
Տարրի նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ |
1. Տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը |
տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը |
1 | |
2. Տեղեկություններ ներկայացնող երկիրը |
տեղեկություններ ներկայացնող երկրի երկնիշ տառային ծածկագիրը |
նշվում է ISO 3166-ին համապատասխան |
1 |
3. Ապրանքներ վաճառողի (արտահանողի) և գնորդի մասին, ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկություններ |
ապրանքներ վաճառողի (արտահանողի) և գնորդի մասին, ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկություններ |
1..* | |
3.1. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկություններ |
ապրանքը վաճառողի (արտահանողի) մասին տեղեկություններ |
0..1 | |
3.1.1. Հարկ վճարողի համարը |
հարկ վճարողի համարը |
նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ նույնականացման անհատական համարը (ՆԱՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) |
1 |
3.1.2. Հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
կիրառվում է Ռուսաստանի Դաշնությունում |
0..1 |
3.1.3. GLN |
ապրանք վաճառողի GLN ծածկագիրը |
0..1 | |
3.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
ապրանք վաճառող (արտահանող) իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
0..1 | |
3.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը |
նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան |
0..1 |
3.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը |
նշվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին տեղեկություններ |
նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան |
0..* |
3.2. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկություններ |
ապրանքի գնորդի մասին տեղեկություններ |
0..1 | |
3.2.1. Հարկ վճարողի համարը |
հարկ վճարողի համարը |
նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ նույնականացման անհատական համարը (ՆԱՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) |
1 |
3.2.2. Հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
կիրառվում է Ռուսաստանի Դաշնությունում |
0..1 |
3.2.3. GLN |
ապրանքի գնորդի GLN ծածկագիրը |
0..1 | |
3.2.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
0..1 | |
3.2.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը |
նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան |
0..1 |
3.2.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը |
նշվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին տեղեկություններ |
նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան |
0..* |
3.3. Ապրանքի և նույնականացման միջոցների մասին տեղեկություններ |
անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքի և դրա վրա զետեղված նույնականացման միջոցների մասին տեղեկություններ |
1..* | |
3.3.1. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկություններ |
ապրանքն արտադրողի մասին տեղեկություններ |
0..1 | |
3.3.1.1. Ապրանքն արտադրողի GLN-ը |
ապրանքն արտադրողի GLN ծածկագիրը |
0..1 | |
3.3.1.2. Հարկ վճարողի համարը |
հարկ վճարողի համարը |
0..1 | |
3.3.1.3. Հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
կիրառվում է Ռուսաստանի Դաշնությունում |
0..1 |
3.3.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
1 | |
3.3.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը |
նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան |
0..1 |
3.3.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը |
նշվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին տեղեկություններ |
նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան |
0..* |
3.3.2. GTIN նույնականացուցիչը |
առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (թվային արժեքը) |
տարրը նախատեսված է առևտրային միավորի եզակի նույնականացման համար |
0..1 |
3.3.3. Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ–ին համապատասխան |
ապրանքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան |
նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի 10 նիշ |
0..1 |
3.3.4. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների կատալոգի |
ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների կատալոգի |
0..1 | |
3.3.5. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների ազգային դասակարգիչների |
ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՀԴ-ի /ապրանքների համառուսաստանյան դասակարգիչ/, ԲՀՀԴ-ի /ԲՀ համապետական դասակարգիչ/ և ապրանքների այլ ազգային դասակարգիչների |
0..1 | |
3.3.6. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ GPC-ի |
նշվում է արժեքը՝ Global Product Classification-ին (արտադրանքի գլոբալ դասակարգիչ) համապատասխան |
ունի բարդ կառուցվածք |
0..1 |
3.3.7. Ապրանքի ծագման երկիրը |
ապրանքի ծագման երկրի մասին տեղեկություններ |
տարրը նախատեսված է ապրանքի ծագման երկրի մասին տեղեկություններ նշելու համար (ծածկագիրը՝ ISO 3166-ին համապատասխան) |
0..1 |
3.3.8. Ապրանքի հայտարարագրումը հաստատող փաստաթղթի մասին տեղեկություններ |
ապրանքների հայտարարագրի գրանցման համարի և ապրանքների հայտարարագրում ապրանքի համարի մասին տեղեկություններ |
տարրը պարտադիր է երրորդ երկրներից ներմուծված ապրանքների համար |
0..* |
3.3.9. Ապրանքի որակի նկատմամբ պահանջներ սահմանող փաստաթղթի մասին տեղեկություններ |
ապրանքի որակի նկատմամբ պահանջներ սահմանող փաստաթղթի մասին տեղեկություններ |
տեղեկությունները նշվում են 11-րդ աղյուսակին համապատասխան |
0..* |
3.3.10. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տեխնիկական կանոնակարգերով նախատեսված՝ համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի, կամ Միության անդամ պետության (այսուհետ՝ Միություն, անդամ պետություն) օրենսդրությամբ նախատեսված՝ պարտադիր պահանջներին ապրանքների համապատասխանությունը հաստատող այլ փաստաթղթի մասին տեղեկություններ |
արտադրանքի նկատմամբ սահմանված պարտադիր պահանջների կատարումը հաստատող փաստաթղթի մասին տեղեկություններ |
տեղեկությունները նշվում են 11-րդ աղյուսակին համապատասխան |
1* |
3.3.11. Ապրանքի մասին տեղեկություններ |
ապրանքի բնութագրերի կառուցվածքավորված նկարագրությունը |
տեղեկությունները նշվում են 5-րդ աղյուսակին համապատասխան |
0..1 |
3.3.12. Զետեղված նույնականացման միջոցների ցանկը |
նշվում է նույնականացման միջոցների ցանկը՝ հաշվի առնելով դրանց գտնվելը խմբային (տրանսպորտային) փաթեթվածքներում |
0..* | |
3.3.12.1. Զետեղված նույնականացման միջոցի մասին տեղեկություններ |
նշվում են դրոշմավորված ապրանքի նույնականացման միջոցի և կարգավիճակի մասին տեղեկությունները |
1..* | |
3.3.12.1.1. Նույնականացման միջոցը |
նույնականացման միջոցի վրա կառուցվածքավորված տեսքով ներկայացված տեղեկությունները |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
3.3.12.1.2. Ապրանքի կարգավիճակի մասին տեղեկություններ |
բարդ տարր, պարունակում է դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագրի, կարգավիճակը սահմանելու պատճառի ծածկագրի, ինչպես նաև ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում այդպիսի կարգավիճակ սահմանելու ամսաթվի և ժամի մասին տեղեկություններ |
1 | |
3.3.12.1.2.1. Կարգավիճակի ծածկագիրը |
դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագիրը |
տեղեկությունները նշվում են 10-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
3.3.12.1.2.2. Կարգավիճակը սահմանելու պատճառի ծածկագիրը |
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում ապրանքի կարգավիճակը սահմանելու պատճառի ծածկագիրը |
0..1 | |
3.3.12.1.2.3. Ամսաթիվը և ժամը |
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում ապրանքի կարգավիճակը սահմանելու ամսաթիվը և ժամը |
1 | |
3.3.12.2. Ավելի բարձր մակարդակի փաթեթվածքի հղումային նույնականացուցիչը |
0..1 | ||
3.3.12.2.1. Նույնականացման միջոցը |
փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա կառուցվածքավորված տեսքով ներկայացված տեղեկությունները |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
3.3.13. Խմբային և (կամ) տրանսպորտային փաթեթվածքների ցանկը |
դրոշմավորված ապրանքի գտնվելու խմբային և (կամ) տրանսպորտային փաթեթվածքների ցանկը |
0..1 | |
3.3.13.1. Խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի մասին տեղեկություններ |
1..* | ||
3.3.13.1.1. Խմբավորման մակարդակը |
1 | ||
3.3.13.1.2. Նույնականացման միջոցը |
խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա կառուցվածքավորված տեսքով ներկայացված տեղեկությունները |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
3.3.13.1.3. Ավելի բարձր մակարդակի փաթեթվածքի հղումային նույնականացուցիչը |
0..1 | ||
3.3.13.1.3.1. Նույնականացման միջոցը |
փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա կառուցվածքավորված տեսքով ներկայացված տեղեկությունները |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
Աղյուսակ 2
Անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների մասին տեղեկությունների կազմը և կառուցվածքը
Տարրի անվանումը |
Տարրի նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ |
1. Տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը |
տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը |
1 | |
2. Տեղեկություններ ներկայացնող երկիրը |
տեղեկություններ ներկայացնող երկրի երկնիշ տառային ծածկագիրը |
նշվում է ISO 3166-ին համապատասխան |
1 |
3. Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ–ին համապատասխան |
ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ–ին համապատասխան |
նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի 10 նիշ |
1 |
4. Ապրանքներ վաճառողի (արտահանողի) և նույնականացման միջոցների մասին տեղեկություններ |
ապրանքներ վաճառողի (արտահանողի) և անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների մասին տեղեկություններ |
1..* | |
4.1. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկություններ |
ապրանքներ վաճառողի (արտահանողի) մասին տեղեկություններ |
0..1 | |
4.1.1. Հարկ վճարողի համարը |
հարկ վճարողի համարը |
նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ նույնականացման անհատական համարը (ՆԱՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ և ՀՎԾ) |
1 |
4.1.2. Հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
կիրառվում է Ռուսաստանի Դաշնությունում |
0..1 |
4.1.3. GLN |
ապրանք վաճառողի GLN ծածկագիրը |
0..1 | |
4.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
ապրանքն արտադրող իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
0..1 | |
4.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը |
նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան |
0..1 |
4.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը |
նշվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին տեղեկություններ |
նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան |
0..* |
4.2. Ապրանքի նույնականացման միջոցների մասին տեղեկություններ |
ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքների վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը |
0..* | |
4.2.1. Նույնականացման միջոցը |
ապրանքի նույնականացման միջոցի տեղեկությունների կազմում ներառված՝ կառուցվածքավորված տեսքով տեղեկությունները |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
4.2.2. Ապրանքի կարգավիճակի մասին տեղեկություններ |
բարդ տարր, պարունակում է դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագրի, ապրանքների դրոշմավորման համակարգի ազգային բաղադրիչում այդպիսի կարգավիճակ սահմանելու ամսաթվի և ժամի մասին տեղեկություններ |
տեղեկությունները նշվում են 10-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
4.3. Խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի մասին տեղեկութուններ |
խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքների վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը |
0..* | |
4.3.1. Նույնականացման միջոցը |
ապրանքի նույնականացման միջոցի տեղեկությունների կազմում ներառված՝ կառուցվածքավորված տեսքով տեղեկությունները |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
4.3.2. Ապրանքի կարգավիճակի մասին տեղեկություններ |
0..1 | ||
5. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկություններ |
ապրանքի գնորդի մասին տեղեկություններ |
0..1 | |
5.1. Հարկ վճարողի համարը |
հարկ վճարողի համարը |
նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ նույնականացման անհատական համարը (ՆԱՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) |
1 |
5.2. Հարկ վճարողի ՀՎԾ-ն |
հարկ վճարողի ՀՎԾ-ն |
կիրառվում է Ռուսաստանի Դաշնությունում |
0..1 |
5.3. GLN |
ապրանքի գնորդի GLN ծածկագիրը |
0..1 | |
5.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
0..1 | |
5.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը |
նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան |
0..1 |
5.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը |
նշվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին տեղեկություններ |
նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան |
0..* |
Աղյուսակ 3
Հասցեի մասին տեղեկությունների ցանկը
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Բազմ. |
1 |
Հասցեի տեսակի ծածկագիրը |
հասցեի տեսակի ծածկագրային նշագիրը (գնտվելու վայրի հասցեն, նամակագրության համար և այլն) (նշվում է հետևյալ ցանկին համապատասխան՝ «1»՝ գրանցման հասցեն, «2»՝ փաստացի հասցեն, «3»՝ փոստային հասցեն) |
0..1 |
2 |
Երկրի ծածկագիրը |
երկրի ծածկագրային նշագիրը (նշվում է ISO 3166-ին համապատասխան) |
0..1 |
3 |
Տարածքի ծածկագիրը |
վարչատարածքային բաժանման միավորի ծածկագիրը |
0..1 |
4 |
Տարածաշրջանը |
առաջին մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը |
0..1 |
5 |
Շրջանը |
երկրորդ մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը |
0..1 |
6 |
Քաղաքը |
քաղաքի անվանումը |
0..1 |
7 |
Բնակավայրը |
բնակավայրի անվանումը |
0..1 |
8 |
Փողոցը |
քաղաքային ենթակառուցվածքի փողոցաճանապարհային ցանցի տարրի անվանումը |
0..1 |
9 |
Շենքի համարը |
շենքի, մասնաշենքի, շինության նշագիրը |
0..1 |
10 |
Սենքի համարը |
գրասենյակի կամ բնակարանի նշագիրը |
0..1 |
11 |
Փոստային դասիչը |
փոստային կապի ձեռնարկության փոստային դասիչը |
0..1 |
12 |
Բաժանորդային արկղի համարը |
բաժանորդային արկղի համարը փոստային կապի ձեռնարկությունում |
0..1 |
Աղյուսակ 4
Կոնտակտային վավերապայմանների մասին տեղեկությունների ցանկը
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Բազմ. |
1 |
Կապի տեսակի ծածկագիրը |
կապի միջոցի (կապուղու) տեսակի (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) ծածկագրային նշագիրը (նշվում է հետևյալ ցանկին համապատասխան՝ «AO»՝ «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցության ցանցում կայքի հասցեն, «ЕМ»՝ էլեկտրոնային փոստ, «FX»՝ հեռատպիչ, «ТЕ»՝ հեռախոս, «TG»՝ հեռագիր, «TL»՝տելեքս) |
0..1 |
2 |
Կապի տեսակի անվանումը |
կապի միջոցի (կապուղու) տեսակի (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) անվանումը |
0..1 |
3 |
Կապուղու նույնականացուցիչը |
կապուղին նույնականացնող պայմանանշանների հաջորդականությունը (հեռախոսահամարի, ֆաքսի, էլեկտրոնային փոստի հասցեի և այլնի նշում) |
0..* |
Աղյուսակ 5
Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրությունը |
Բազմ. |
1 |
Ապրանքի լրիվ անվանումը |
1 | ||
2 |
Ապրանքային նշանը/Բրենդը |
1 | ||
3 |
Լիցքավորման սարքը |
լիցքավորման սարքի տիպի մասին տեղեկատվությունը |
1 | |
4 |
Նիկոտին պարունակող արտադրանքի տիպը |
ինչ տիպի արտադրանքի հետ է օգտագործվում՝ հեղուկ, ծխախոտի փայտիկ, համակցված տիպ |
1 | |
5 |
Ապրանքի ֆոտոպատկերը (առկայության դեպքում) |
ապրանքի լուսանկարչական պատկերը |
տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը |
0..1 |
Աղյուսակ 6
Ապրանքի նույնականացման միջոցի մասին տեղեկությունների ցանկը
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրությունը |
Բազմ. |
1 |
Նույնականացման միջոցի տեսակը |
նշվում է նույնականացման միջոցի տեսակի 3-անիշ ծածկագիրը՝ նույնականացման միջոցների տեսակների ցանկին համապատասխան |
նշվում է 7-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
2 |
Համարը՝ ըստ ռեեստրի |
նշվում է համարը՝ ըստ նույնականացման միջոցների ռեեստրի |
0..1 | |
3 |
Նույնականացման միջոցի տվյալների բլոկը |
1..* | ||
3..1 |
Կիրառման նույնականացուցիչը (AI) |
կլոր փակագծերում վերցված՝ կիրառման թվային նույնականացուցիչը, որը նշում է նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության բլոկի նշանակությունը |
նշվում է 8-րդ աղյուսակին համապատասխան՝ 9-րդ աղյուսակում սահմանված կանոնների համաձայն |
0..1 |
3..2 |
Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը |
պարունակում է նույնականացման միջոցի մեջ պարունակվող տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը |
նշվում է 9-րդ աղյուսակում սահմանված կանոնների համաձայն |
1 |
Աղյուսակ 7
Նույնականացման միջոցի տեսակը
Բաժնի ծածկագիրը |
Նույնականացման միջոցի տեսակի ծածկագիրը |
Նույնականացման միջոցի տեսակի անվանումը |
1 |
գծավոր ստվերագծային ծածկագիրը | |
101 |
Code 128 գծավոր ստվերագծային ծածկագիրը | |
2 |
երկչափ բազմամակարդակ ստվերագծային ծածկագիրը | |
3 |
երկչափ մատրիցային ստվերագծային ծածկագիրը | |
301 |
DataMatrix ծածկագիրը | |
302 |
QR ծածկագիրը | |
303 |
Micro QR ծածկագիրը | |
4 |
ռադիոպիտակներ | |
401 |
UHF ընդգրկույթի RFID տարբերանշանը | |
9 |
նույնականացման միջոցների այլ տեսակներ | |
999 |
այլ |
Աղյուսակ 8
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 854340 000 0 դիրքում դասակարգվող՝ ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը
AI ծածկագիրը |
AI-ի լրիվ անվանումը |
Տարրային տողի ձևաչափը |
Նկարագրությունը |
Ծանոթագրությունը |
00 |
Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական համարը՝ SSCC (Serial Shipping Container Code) |
N2+N18 |
տվյալների դաշտը պարունակում է SSCC |
AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող 18 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար |
01 |
Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number) |
N2+N14 |
GTIN (Global Trade Item Number)՝ մեկ անվանմամբ (արտիկուլով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը GS1 բաց ստանդարտների համակարգում։ 14-անիշ թվային նույնականացուցիչը |
AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող 14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար |
21 |
Սերիական համարը (Serial Number) |
N2+X..13 |
սերիական համարը (Serial Number) |
AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող 13 պայմանանշանների չափով թվային դաշտը պարունակում է օպերատորի կամ պատրաստողի կողմից ապրանքին տրված սերիական համարը՝ դրա ծառայության ողջ ժամանակահատվածի համար։ GTIN-ի հետ զուգակցությամբ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչ է |
91 |
Ստուգման բանալու նույնականացուցիչը |
ստուգման բանալու նույնականացուցիչը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման մասին տեեկություններում | |
92 |
Ստուգման ծածկագիրը |
ստուգման ծածկագիրը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման մասին տեեկություններում |
Աղյուսակ 9
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնները
Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ–ին համապատասխան |
Նույնականացման միջոցի տեսակը |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնը |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով | ||
8543 40 000 0 |
301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ստեղծվող օրինակների քանակը՝ 4։ 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN)։ 3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (GTIN)։ 4. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի երրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «91». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ ստուգման բանալին (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունք կազմող ակտերին համապատասխան)։ 5. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի չորրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «92». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ ստուգման ծածկագիրը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունք կազմող ակտերին համապատասխան)։ |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով | ||
8543 40 000 0 |
101 |
Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը կարող է պարունակել 18-74 պայմանանշան ներառյալ և բաղկացած լինել թվանշաններից (0 - 9), լատինական այբուբենի տառերից (А - Z а - z) և հատուկ պայմանանշաններից (%&'"()* + ,- ./:;< = >?!) |
Աղյուսակ 10
Դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունների փոխանակման ժամանակ օգտագործվող՝ դրոշմավորված ապրանքների կարգավիճակների ցանկը
Կարգավիճակի ծածկագիրը |
Կարգավիճակի նկարագրությունը |
Ծածկագրերի հնարավոր արժեքները և կարգավիճակ սահմանելու պատճառի նկարագրությունը |
00 |
վիճակը որոշված չէ |
«99»՝ տեղեկատվությունը չեղարկվել է (սահմանվում է ներմուծողի համակարգում) «34»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքի վերադարձը վաճառողին (սահմանվում է ներմուծողի համակարգում) |
10 |
ապրանքը շրջանառության մեջ է դրվել անդամ պետությունում |
«33»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքի հաշվառման ընդունելը (սահմանվում է ներմուծողի համակարգում) «34»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքի վերադարձը վաճառողին (սահմանվում է արտահանողի համակարգում) «99»՝ տեղեկատվությունը չեղարկվել է (սահմանվում է արտահանողի համակարգում) |
20 |
ապրանքը հանվել է շրջանառությունից |
«33»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքի հաշվառման ընդունելը (սահմանվում է արտահանողի համակարգում) |
31 |
ապրանքն իրացվել է (նախատեսված է իրացման համար) անդրսահմանային առևտրի շրջանակներում |
Աղյուսակ 11
Փաստաթղթի մասին տեղեկությունների ցանկը
Տարրի անվանումը |
Տարրի նկարագրությունը |
Բազմ. |
1. Փաստաթղթի տեսակի ծածկագիրը |
փաստաթղթի տեսակի ծածկագրային նշագիրը (նշվում է փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման հավելված)) |
1 |
2. Փաստաթղթի անվանումը |
փաստաթղթի անվանումը |
0..1 |
3. Փաստաթղթի համարը |
փաստաթղթի գրանցման համարը |
1 |
4. Փաստաթղթի ամսաթիվը |
փաստաթղթի գրանցման (տրման) ամսաթիվը |
1 |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 152 որոշմամբ |
Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը տրամադրվում է սպառողներին և այլ (իրավաբանական և ֆիզիկական) շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ազգային բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների և ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ինտեգրացիոն բաղադրիչի միջոցով
1. Առեւտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN)):
2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։
3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (10 նիշ)։
4. Ապրանքի լրիվ անվանումը։
5. Ապրանքային նշանը/Բրենդը։
6. Լիցքավորման սարքը։
7. Նիկոտին պարունակող արտադրանքի տիպը։
8. Ապրանքի ծագման երկիրը։
9. Անվտանգության պահանջներին ապրանքի համապատասխանությունը հաստատող փաստաթղթի տեսակը (պետական գրանցման վկայական կամ համապատասխանության հայտարարագիր), փաստաթղթի համարը եւ ամսաթիվը (ապրանքի համապատասխանության հաստատման պահանջների առկայության դեպքում)։
10. Դրոշմավորվող ապրանքի մասին տեղեկատվություն ներկայացրած տնտեսավարման սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը (իրավաբանական անձի անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ նույնականացման անհատական համարը (ՆԱՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։
11. Ապրանքն արտադրողի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում))։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: