ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԾԱՂԿԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«16» դեկտեմբերի 2020 թվականի N 29-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ կետով. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածներով և «Նորմատիվ Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով
Ծաղկաբեր համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Ծաղկաբեր համայնքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական, իրավական փորձաքննություն անցկացնելու համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Համայնքի ավագանու անդամներ |
կողմ |
դեմ |
ձեռնպահ |
Բորջյան Աստղիկ |
|
0 |
0 |
Իգիթյան Արամ |
|
0 |
0 |
Իսրայելյան Ահարոն |
|
0 |
0 |
Հելելյան Գևորգ |
|
0 |
0 |
Ղազարյան Գագիկ |
|
0 |
0 |
Սարգսյան Սարգիս |
|
0 |
0 |
ԾԱՂԿԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2021 թվական: