ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 2022 թվականի |
թիվ 46 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ԹԻՎ 25 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2021 թվականի մարտի 1-ի «Ինտեգրման և միջազգային գործունեության զարգացման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 25 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի մարտի 22-ի թիվ 46 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի մարտի 1-ի թիվ 25 որոշման մեջ կատարվող
1. Անվանման մեջ, 1-ին և 2-րդ կետերում «ինտեգրման և», «զարգացման» բառերը հանել.
2. Նշված որոշմամբ հաստատված՝ Ինտեգրման և միջազգային գործունեության զարգացման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին հիմնադրույթում՝
ա) անվանման մեջ «ինտեգրման և», «զարգացման» բառերը հանել.
բ) 1-ին կետում՝
առաջին պարբերությունից «ինտեգրման և», «զարգացման» բառերը հանել.
երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Կոմիտեն Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) միջազգային գործունեության հարցերով Հանձնաժողովի խորհրդատվական մարմինն է։».
գ) 3-րդ կետի «ա» ենթակետում «տնտեսական զարգացման ռազմավարական գերակա ուղղությունների, Միության շրջանակներում ինտեգրման զարգացման և» բառերը հանել.
դ) 4-րդ կետի «ա» ենթակետում՝
երկրորդ պարբերությունը հանել.
երրորդ պարբերությունը լրացնել «՝ հաշվի առնելով Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը» բառերով.
ութերորդ պարբերությունում «իրագործման մեխանիզմների ստեղծում» բառերը փոխարինել «ուսումնասիրում» բառով.
իններորդ պարբերությունը լրացնել «՝ միջազգային գործունեության ոլորտում» բառերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: