Գլխավոր տեղեկություն
Համար
N 1492-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2022-22.12.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1492-Ա

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստին մասնակցելու նպատակով 2022 թվականի դեկտեմբերի 21-23-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Մհեր Գրիգորյանինը և Արման Ղազարյանինը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, և Ռուզաննա Վարդանյանինն ու Անի Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Լենա Նանուշյանինը, Գևորգ Մանթաշյանինը, Արմեն Սիմոնյանինը, Նարեկ Տերյանինը, Հակոբ Վարդանյանինը և Արթուր Մարտիրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Մնացական Սաֆարյանինը և Մարիետա Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.

4) Կարեն Բրուտյանինը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ստեփան Մաչյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի միջոցների հաշվին, իսկ Հովհաննես Խաչատրյանինը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

19.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1492-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Մ. Գրիգորյան   - ՀՀ փոխվարչապետ (22.12.2022 թ.-24.12.2022 թ.)
Լ. Նանուշյան   - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Գ. Մանթաշյան   - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
առաջին տեղակալ
Մ. Սաֆարյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (22.12.2022 թ.- 24.12.2022 թ.)
Ն. Տերյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Կ. Բրուտյան   - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Հ. Վարդանյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Հ. Խաչատրյան   - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Մաչյան   - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ռ. Վարդանյան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Ա. Բաբայան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական
Ա. Ղազարյան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի
պատասխանատու (22.12.2022 թ.-24.12.2022 թ.)
Մ. Ստեփանյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վ
արչության Ռուսաստանի բաժնի վարիչի պարտականությունները կատարող

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

19.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.12.2022, N 1510-Ա 22.12.2022, N 1492-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան