ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2022 թվականի N 806-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 2 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմին և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմին՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը (հաշվառումը)՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականիհունիսի 2-ի N 806-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
NN ը/կ |
Մակնիշը |
Հաշվառման համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնացման համարը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1. |
HONDA ACCORD 2.4 |
120 LL 50 |
2013 թ. |
1HGCR2675DA620752 |
14 950 000 |
0 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
02.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականիհունիսի 2-ի N 806-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
NN ը/կ |
Մակնիշը |
Հաշվառման համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնացման համարը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1. |
HYUNDAI ELANTRA 1.8 L |
194 LL 50 |
2011 թ. |
KMHDH41EBCU270931 |
9 430 000 |
0 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
02.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
