Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.02.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.02.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2019 թվականի

թիվ 1

քաղ. Ալմաթի

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղությունների մասին» թիվ 12 որոշման` Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմները:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

երկամսյա ժամկետում հաստատել Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում իրագործվող նախագծի անձնագրի ձևը և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 4 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման կարգի 22-րդ կետին համապատասխան նախագծի նախաձեռնման համար փաստաթղթերի փաթեթին ներկայացվող պահանջները.

Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում երկու նախագծերի իրագործման արդյունքներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնել մասնակիցների կազմը և դերերը, ինչպես նաև նախագծային փաստաթղթերը սահմանելու մասով Եվրասիական տնտեսական միության` նախագծերի իրագործման հարցերով մարմինների ակտերի շտկման վերաբերյալ առաջարկները.

մշակել Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման բիզնես գործընթացի մոդելը.

ապահովել Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում իրագործվող նախագծի տեխնիկական առաջադրանքը հաստատելու հարցով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից որոշումների ընդունումն ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով).

ապահովել Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման նպատակով անցկացվող մրցութային ընթացակարգերին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ներկայացված փորձագետների մասնակցությունը։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի

թիվ 1 որոշմամբ

 

ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն փաստաթուղթը մշակվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղություններին» համապատասխան, սահմանում է Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի նախապատրաստման, իրագործման և իրագործման մոնիթորինգի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, մոնիթորինգ) ժամանակավոր կարգը, ինչպես նաև Միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման գործառնական կառուցվածքը և գործում է ընդհուպ մինչև Միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մշտապես գործող կարգը հաստատելը։

2. Սույն փաստաթղթում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

կոնսորցիում՝ Միության անդամ պետությունների կազմակերպությունների միավորում առանց իրավաբանական անձ ձևավորելու, որը գործունեություն է իրականացնում կոնսորցիումի մասին համաձայնագրի հիման վրա՝ նախագիծն իրագործելու նպատակով.

ազգային պատվիրատուներ՝ Միության անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ, որոնք մասնակցում են նախագծի մշակմանը, իրագործմանը և նախագծի շրջանակներում Միության անդամ պետության տարածքում միջոցառումների և (կամ) աշխատանքների կատարման ընթացքի նկատմամբ հսկողությանը.

ազգային պատվիրատու-համակարգող՝ ազգային պատվիրատուներից մեկը, որը նախագիծը մշակելիս և իրագործելիս համակարգում է Միության անդամ պետության մյուս ազգային պատվիրատուների գործունեությունը.

նախագիծ՝ սահմանափակ ժամանակի և ռեսուրսների պայմաններում եզակի արդյունքների հասնելու համար նախատեսված փոխկապակցված միջոցառումների համալիր.

նախագծային գործունեություն՝ նախագծերի նախապատրաստման, իրագործման և ավարտման հետ կապված գործունեություն։

3. Նախագծի մասնակիցներ կարող են լինել Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) պետական իշխանության մարմինները և կազմակերպությունները, կոնսորցիումները, անդամ պետությունների իրավասությունների կենտրոնները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), կատարողները (համակատարողները), այլ սուբյեկտներ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

4. Նախագիծն իրագործվում է բոլոր անդամ պետությունների կողմից դրան հավանություն տալու պայմանով։ Ընդ որում, նախագիծն իրագործվում է դրան առնվազն 3 անդամ պետություն մասնակցելու պայմանով։

5. Նախագծի իրագործումը համակարգում է նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խումբը (այսուհետ՝ համակարգող խումբ), որի կազմի մեջ մտնում են նախաձեռնությունների կառավարման գրասենյակի, Հանձնաժողովի դեպարտամենտների, անդամ պետությունների լիազորված մարմինների և (կամ) կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

II. Նախագծային գործունեությունը

 

6. Նախաձեռնությունների կառավարման գրասենյակի կողմից պատրաստված՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 4 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման կարգին համապատասխան մշակված նախագծի նախաձեռնման համար փաստաթղթերի փաթեթը և նախագծի անձնագիրը ներկայացվում են Հանձնաժողովի կողմից՝ Միության մարմինների կողմից քննարկվելու համար։

7. Նախագծի իրագործման համար օգտագործվում է որոշումների ընդունման հետևյալ մեխանիզմը՝

ա) Հանձնաժողովի խորհուրդը՝

որոշում է ընդունում նախագծի իրագործման մասին կամ հարցն ուղարկում է Միության վերադաս մարմիններին՝ քննարկման համար.

նախագծի նախաձեռնման համար փաստաթղթերի հիման վրա հաստատում է նախագծի անձնագիրը՝ նշելով մասնակիցներին, ֆինանսավորման ծավալները, ժամկետները և աղբյուրները, սեփականության իրավունքի հարցերը.

հաստատում է բարձր մակարդակի միջոցառումների պլանը.

հաստատում է համակարգող խմբի կազմը և դրա ղեկավարին.

նախագծերի իրագործման հարցերի վերաբերյալ այլ որոշումներ է ընդունում՝ համաձայն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի.

բ) նախագիծն իրագործելու մասին Հանձնաժողովի խորհրդի (Միության այլ մարմնի) որոշման հիման վրա Հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունում նախագծի իրագործման ընթացքի հարցերով, հաստատում է նախագծի տեխնիկական առաջադրանքը (որը ներառում է նախագծի նպատակներին հասնելու վրա ազդեցություն ունեցող, սակայն Միության բյուջեի կամ անդամ պետությունների բյուջեների միջոցների հաշվին միջոցառումներն իրագործել չնախատեսող պահանջներ) և նախագիծն իրագործելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան.

գ) անդամ պետությունները սահմանում են ազգային մակարդակով նախագծային գործունեության շրջանակներում նախագծի իրագործման և (կամ) միջոցառումների անցկացման համար պատասխանատու լիազորված մարմիններին և (կամ) կազմակերպությունները, ինչպես նաև համակարգող խմբի անդամների թեկնածությունները և պաշտոնական նամակ ուղարկելու միջոցով այդ մասին ծանուցում են Հանձնաժողովին։

8. Պետական ծրագրերի իրագործման շրջանակներում նախագծի ֆինանսավորմանն անդամ պետությունների մասնակցության դեպքում նախագծի իրագործման մասին որոշումը և նախագծի անձնագիրը ընդունվում են Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից։ Նշված դեպքում անդամ պետությունը սահմանում է ազգային պատվիրատուներին և ազգային պատվիրատու-համակարգողին և պաշտոնական նամակ ուղարկելու միջոցով այդ մասին ծանուցում է Հանձնաժողովին։

9. Համակարգող խումբը՝

ա) սահմանում է նախագծի կառավարման մեթոդաբանությունը.

բ) իրականացնում է նախագծային գործունեության համակարգում.

գ) իրականացնում է մոնիթորինգ.

դ) հաշվետվություններ է պատրաստում նախագծի իրագործման ընթացքի վերաբերյալ.

ե) անհրաժեշտության դեպքում առաջարկներ է պատրաստում նախագծի փաստաթղթերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

զ) քննարկում է խնդրահարույց հարցերը և նախագծի մասնակիցների միջև առաջացած տարաձայնությունները.

է) կազմակերպում է նախագծի ընդունման-հանձնման փորձարկումներ.

ը) Հանձնաժողովի խորհրդի հանձնարարությամբ իրականացնում է նախագծային գործունեության համակարգման հետ կապված այլ գործառույթներ։

10. Նախագիծն իրագործելիս նախագծային գործունեության մեթոդական և փորձագիտական աջակցությունը կարող են իրագործել նախագծի մասնակից՝ իրավասությունների կենտրոնները։

11. Նախագիծը կարող է ներառել Հանձնաժողովի, անդամ պետությունների և (կամ) կոնսորցիումի կողմից իրագործվող միջոցառումներ։

12. Հանձնաժողովի կողմից իրագործվող միջոցառումների մասով նախագծի համապատասխան միջոցառումներ կատարողը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունվարի 25-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարիքներից բխող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերաբերյալ պատվերների տեղաբաշխման և պայմանագրերի կնքման մասին» հիմնադրույթին համապատասխան:

13. Միակ մատակարարից (կատարողից) գնումներ կազմակերպելու դեպքում նախնական ընտրանքի կարգը սահմանում է Հանձնաժողովի կոլեգիան։

14. Կատարողը պարտադիր կերպով նախագծի իրագործմանը մասնակցող բոլոր անդամ պետություններից, ինչպես նաև շահագրգռված լինելու դեպքում Միության մյուս անդամ պետություններից որպես համակատարողներ ներգրավում է կազմակերպություններ։ Կատարողը համակատարողների հետ համաձայնագիր է կնքում կոնսորցիումի մասին, որը ներկայացվում է Հանձնաժողով։

15. Հանձնաժողովի խորհուրդը համակարգող խմբի ներկայացրած նախագծի իրագործման վերաբերյալ ամփոփիչ հաշվետվության հիման վրա որոշում է ընդունում նախագիծը փակելու մասին։

Պետական ծրագրերի իրագործման շրջանակներում նախագծի ֆինանսավորմանը անդամ պետությունների մասնակցության դեպքում նախագիծը փակելու մասին որոշումը ներկայացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

 

III. Մոնիթորինգ

 

16. Մոնիթորինգ անցկացնելու գործունեությունն իրականացվում է համակարգող խմբի կողմից՝ կատարողի հետ փոխգործակցելով։

17. Մոնիթորինգի ընթացքում համակարգող խմբի կողմից պատրաստվում են հաշվետվություններ (ներառյալ ամփոփիչ հաշվետվությունը), որոնց ներկայացման պարբերականությունն ու ժամկետները նշվում են նախագծի անձնագրում, ի թիվս այլնի նախատեսվում է տարին առնվազն 2 անգամ հաշվետվության պարտադիր ներկայացում Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

18. Թափանցիկություն և անկախ մոնիթորինգ ապահովելու համար Միության պաշտոնական կայքում հրապարակվում է նախագծի անձնագիրը, նախագծի իրագործման ընթացքի մասին հաշվետվություններ, կատարողի, կոնսորցիումի մասին տեղեկություններ, այլ տվյալներ, բացի սահմանափակ տարածման տեղեկություններ կամ առևտրային գաղտնիք պարունակող նյութերից։

19. Նախագծի իրագործման նկատմամբ մոնիթորինգն ու արդյունքների վերլուծությունն իրականացվում են՝ հաշվի առնելով բարձր մակարդակի միջոցառումների պլանի՝ նախագծի անձնագրում նշված նպատակային ցուցանիշները։ Նպատակային ցուցանիշներից շեղումների դեպքում համակարգող խմբի կողմից պատրաստվում են նախագծի փաստաթղթերում փոփոխություներ կատարելու մասին առաջարկներ և անցկացվում են շտկող միջոցառումներ։

 

IV. Նախագծերի ֆինանսավորման մեխանիզմը

 

20. Նախագծերի իրագործման ֆինանսական ապահովումն իրականացվում է՝

ա) Միության թվային օրակարգի իրագործման մասով Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար Հանձնաժողովի կողմից նախատեսված՝ Միության բյուջեի միջոցների հաշվին՝ նախագծերի իրագործման մասին Միության մարմինների որոշումների հիման վրա.

բ) անդամ պետությունների բյուջեների միջոցների հաշվին՝ իրենց օրենսդրությանը համապատասխան պետական ծրագրերի կազմում նախագծերի առանձին միջոցառումներ, ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ազգային հատվածների զարգացման միջոցառումներ իրականացվելու միջոցով.

գ) կոնսորցիումների մասնակիցների միջոցների, դրամաշնորհների և անդամ պետությունների օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին։

 

V. Եզրափակիչ դրույթներ

 

21. Նախագծի իրագործման շրջանակներում ստացված արդյունքների նկատմամբ սեփականության իրավունքներին, հեղինակային իրավունքներին վերաբերող հարցերը սահմանվում են նախագծի անձնագրով՝ Միության իրավունքին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան