Գլխավոր տեղեկություն
Համար
N 787-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2020 թվականի N 787-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 249-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մայիսի 19-ի «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի իրականացման աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 249-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Ս.Վ. Սիսեռյան - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերը փոխարինել «Բ. Բադալյան - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերով.

2) «Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող» բառերից հետո «Բ. Բադալյան - ՀՀ փոխվարչապետի խորհրդական» բառերը հանել.

3) «Ա. Մեսչյան - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (առաջարկությամբ)» բառերը փոխարինել «Դ. Ճգնավորյան - Երևանի քաղաքապետի խորհրդական (առաջարկությամբ)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 8

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան