Գլխավոր տեղեկություն
Համար
N 894-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.07.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2019 թվականի N 894-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն « Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Պատանի հրշեջ-փրկարարների 17-րդ հավաք-մրցույթին մասնակցելու նպատակով 2019 թվականի հուլիսի 2-14-ը Բելառուսի Հանրապետություն (Գոմել) գործուղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն (Գոմել) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության գործուղման հետ կապված կեցության և սննդի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 8

Երևան

   

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հուլիսի 8-ի N 894-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԳՈՄԵԼ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ

  

Ա. Սարոյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ (պատվիրակության ղեկավար)

Հ. Վարտումյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 16-րդ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ (դաստիարակ)

Վ. Գևորգյան

- Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18-րդ փրկարարական ջոկատի խմբի պետ փ/ծ ավագ լեյտենանտ (մարզիչ)

Ն. Ասատրյան

- Քվանտ վարժարան, 10 (4) դասարան

Վ. Բարսեղյան

- Դավթաշեն վարչական շրջան, N 93 դպրոց, 10ա

Կ. Գալստյան

- Մովսես Գորգիսյանի N 158 հիմնական դպրոց

Ա. Գրիգորյան

- Ներսես Աշտարակեցու անվան N 1 հիմնական դպրոց, 9ա դասարան

Հ. Դավթյան

- Արարատի տարածաշրջանի պետական քոլեջ 1 աստղանիշ կուրս

Ս. Հովսեփյան

- Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյանի անվան ավագ դպրոց, 9 ա դասարան

Հ. Սաֆարյան

- Քվանտ վարժարան 10 (7) դասարան

   

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան