Գլխավոր տեղեկություն
Համար
N 1251-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.08.2019-04.04.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2016 թվականի N 1251-Ա

 

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 446-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հավաքական անվտանգության խորհրդի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Ռազմատնտեսական համագործակցության Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջպետական հանձնաժողովի մասին» որոշմամբ հաստատված կարգի 4.1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի N 1753-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 446-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 8-ի N 1251-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ

Գ. Վարդանյան

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական մասի ղեկավար)

Ա. Քերոբյան

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ (հանձնաժողովի հայկական մասի ղեկավարի տեղակալ)

Վ. Բիյագով

«Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Դ. Վիրաբյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության պետ

Տ. Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ

Մ. Թոռչյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ

 Ա. Բալյան

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ

Ս. Աբրահամյան

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

Ա. Կոստանյան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության ռազմագիտական բաժնի պետ
Ս. Զոհրաբյան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության ռազմատնտեսական պլանավորման բաժնի պետ

Ա. Աբրահամյան

Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ

Ն. Սաղյան

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության
ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի 2-րդ բաժնի պետ

Լ. Ավագյան

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը խմբ. 08.08.19 N 994-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.06.2023, N 975-Ա 17.06.2023, N 1251-Ա
10.06.2021, N 939-Ա 11.06.2021, N 1251-Ա
26.03.2020, N 434-Ա 04.04.2020, N 1251-Ա
08.08.2019, N 994-Ա 14.08.2019, N 1251-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան