Գլխավոր տեղեկություն
Համար
N 383-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (03.05.2019-31.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.02/23(547) Հոդ.536
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2007 թվականի N 383-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված սկզբունքը` քաղաքացիական ավիացիային առնչվող կամ դրա գործունեության վրա հնարավոր ներգործություն ունեցող կանոններ, կարգեր, հրահանգներ ու կանոնակարգեր մշակելիս և ընդունելիս` Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերին, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կոնվենցիայի` Չիկագոյի կոնվենցիայի դրույթներին դրանց համապատասխանությունն ապահովելու վերաբերյալ, համաձայն Չիկագոյի կոնվենցիայի «Միջազգային օդագնացության օդերևութաբանական ապահովման մասին» 3-րդ հավելվածի և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության միջազգային օդագնացության օդերևութաբանական սպասարկման (ՀՕԿ N 49) տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովումը կանոնակարգելու և ավիացիոն անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 6
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 15-ի N 383-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի` օդերևութաբանական ապահովման կանոնակարգը (այսուհետ` կանոնակարգ) կարգավորում է քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման հետ կապված հարաբերությունները:

2. Կանոնակարգն ապահովում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) և Հայաստանի Հանրապետության` միջազգային այլ համաձայնագրերով ամրագրված պահանջները, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) ու Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (այսուհետ՝ ՀՕԿ) կողմից սահմանված ստանդարտների և ընթացակարգերի կիրառումը:

3. Կանոնակարգը սահմանում է ԻԿԱՕ-ի կողմից հրատարակված «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի, ՀՕԿ-ի` Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական սպասարկման տեխնիկական կանոնակարգի և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան քաղաքացիական ավիացիային մատուցվող օդերևութաբանական ծառայությունների տեսակները, չափանիշները, ձևերն ու ժամկետները:

4. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման գործառույթների իրականացումն ապահովող մարմիններն են տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ տեխնիկական կարգավորման լիազորված մարմին) և օդերևութաբանական բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (այսուհետ՝ օդերևութաբանական լիազոր մարմին):

(4-րդ կետը խմբ. 06.04.17 N 529-Ն, 15.03.18 N 253-Ն, 11.04.19 N 438-Ն)

 

 II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԸ

 

5. Սույն կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

1) աերոդրոմ՝ ցամաքային կամ ջրային մակերևույթի որոշակի հատված (այդ թվում՝ շենքեր, շինություններ ու սարքավորումներ), որն ամբողջությամբ կամ մասնակիորեն նախատեսված է ինքնաթիռների ժամանման, մեկնման կամ գետնավարման համար.

2) աերոդրոմի բարձրություն` վերթիռ-վայրէջքային գոտու (ՎՎԳ) առավելագույն բարձրությունը ծովի մակարդակից.

3) աերոդրոմի կարգավարական կետ՝ աերոդրոմային երթևեկության կարգավարական սպասարկումն իրականացնող մարմին.

4) աերոդրոմի կլիմատոլոգիական ամփոփագիր՝ աերոդրոմի օդերևութաբանական որոշակի տարրերի դիտումների արդյունքների կարճ շարադրանք՝ հիմնված վիճակագրական տվյալների վրա.

5) աերոդրոմի վերահսկման կետ` կետ, որը սահմանում է աերոդրոմի աշխարհագրական դիրքը.

6) աերոդրոմի օդերևութաբանական մարմին` օդանավ շահագործողների և օդային երթևեկության սպասարկման (ՕԵՍ) մարմինների օդերևութաբանական ապահովման համար նախանշված մարմին, որը տեղակայված է աերոդրոմում.

7) աերոնավիգացիոն տեղեկատվության ժողովածու` երկարաժամկետ աերոնավիգացիոն տեղեկատվության և կարևոր աերոնավիգացիոն նշանակություն ունեցող հրապարակումներ ներառող ժողովածու, որը հրատարակվում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից.

8) ամպերի ստորին սահմանի բարձրություն` հեռավորությունը` ըստ ուղղաձիգի, երկրի (ջրի) մակերևույթի և ամպերի ամենացածր շերտի ստորին սահմանի միջև.

9) այլընտրանքային (պահուստային) աերոդրոմ` աերոդրոմ, որը նախանշված է օդանավի վայրէջքի համար այն դեպքում, երբ նշանակման աերոդրոմի օգտագործումը նպատակահարմար չէ: Այլընտրանքային կարող է լինել նաև արտաթիռի (մեկնման) աերոդրոմը.

10) ավիացիոն ամրագրված էլեկտրակապի ցանց (AFTN)՝ քաղաքացիական ավիացիայի տեղեկատվական ցանց, օդային երթևեկության ղեկավարման համակարգի բաղկացուցիչ մաս՝ նախատեսված առանձնացված կապուղիներով օդանավերի թռիչքների աերոնավիգացիոն և օդերևութաբանական տեղեկատվության օպերատիվ փոխանակման համար.

11) ավիացիոն աշխատանքներ` օդանավերի թռիչքների օգտագործմամբ կատարվող աշխատանքներ գյուղատնտեսության, շինարարության, շրջակա միջավայրի պահպանման, բժշկական օգնություն ցույց տալու և այլ նպատակների համար.

12) ավիացիոն աշխատանքների շրջան` օդային տարածության այն մասը, որի սահմաններում հաստատված ծրագրով և ժամանակացույցով կատարվում են ավիացիոն աշխատանքներ.

13) ավիացիոն կազմակերպություն` իրավաբանական անձ, որն անկախ կազմակերպական-իրավական ձևից, որպես գործունեության հիմնական նպատակ, վճարի դիմաց իրականացնում է ուղևորների, ուղեբեռի, փոստի օդային փոխադրումներ և (կամ) կատարում է ավիացիոն աշխատանքներ.

14) արտակարգ տեղեկատվություն` ավիացիայի համար եղանակի վտանգավոր երևույթների մասին շտապ հաղորդվող տեղեկատվություն.

15) ավիացիոն օդերևութաբանական կայան՝ միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական սպասարկմանն ուղղված օդերևութաբանական դիտումներ կատարելու և ամփոփագրեր կազմելու համար նախատեսված կայան.

16) արևադարձային ցիկլոնների խորհրդակցական կենտրոն` օդերևութաբանական կենտրոն, որը նախանշված է տարածաշրջանային աերոնավիգացիոն համաձայնագրին համապատասխան հետևող օդերևութաբանական մարմիններին, գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոններին և OPMET միջազգային բանկերին արևադարձային ցիկլոնի տեղակայության, կանխատեսվող ուղղության, շեղման արագության, կենտրոնում ճնշման և առավելագույն գետնամերձ քամու մասին խորհրդատվական տեղեկատվություն տրամադրելու համար.

17) ASHTAM՝ NOTAM սերիայի հատուկ թողարկում հրաբխային գործունեության վերաբերյալ.

18) AIRMET տեղեկատվություն` հետևող օդերևութաբանական մարմնի կողմից թողարկվող տեղեկատվություն թռիչքի երթուղում եղանակի փաստացի և (կամ) սպասվող որոշակի երևույթների առաջացման մասին, որոնք կարող են ազդեցություն գործել օդանավերի` ցածր բարձրություններում կատարվող թռիչքների անվտանգության վրա և ներառված չեն թռիչքային տեղեկատվության համապատասխան շրջանում կամ դրա ենթաշրջանում ցածր բարձրություններում կատարվող թռիչքների համար կազմված կանխատեսման մեջ.

19) բարդ օդերևութաբանական պայմաններ` օդերևութաբանական պայմաններ, որոնց դեպքում տեսանելիության արժեքները կազմում են 2000 մ և ավելի քիչ, և (կամ) ամպերի ստորին սահմանի բարձրությունը` 200 մ և ավելի ցածր, երբ դրանց ընդհանուր քանակը երկու օկտանտից ավելի է.

20) բարձրությունների քարտեզ՝ որոշակի բարձր մակերևույթի կամ մթնոլորտային շերտի օդերևութաբանական տվյալների քարտեզ.

21) բացարձակ բարձրություն` ծովի միջին մակարդակի և կետի կամ որպես կետ ընդունված օբյեկտի միջև ընկած հեռավորությունն ուղղաձիգով.

22) գերակշռող տեսանելիություն` «տեսանելիություն» տերմինի սահմանմանը համապատասխան դիտվող տեսանելիություն, որը դառնում է հասանելի կամ գերազանցվում է առնվազն հորիզոնի գծի կեսի սահմաններում կամ էլ ամենաքիչն աերոդրոմի մակերևույթի կեսի սահմաններում: Զննվող տարածությունը կարող է ընդգրկել կից կամ ոչ կից սեկտորներ: Այդ արժեքը որոշվում է տեսողական դիտումների և (կամ) գործիքային համակարգերի օգնությամբ, որոնց կիրառումը լավագույն կերպով է գնահատում գերակշռող տեսանելիությունը.

23) գոտիական կանխատեսում GAMET` թռիչքային տեղեկատվության շրջանի կամ դրա ենթաշրջանի համար կիրառելի գոտիական կանխատեսում, որը կազմվում է օդերևութաբանական մարմնի կողմից կրճատված բաց տեքստով ցածր բարձրություններում կատարվող թռիչքների համար և հաղորդվում հարևան թռիչքային տեղեկատվության շրջանների օդերևութաբանական մարմիններին.

24) գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոն` օդերևութաբանական կենտրոն, որը նախանշված է պատրաստելու և պետություններին առաքելու եղանակի հատուկ երևույթներ, քամու և ջերմաստիճանի կանխատեսումները բարձրություններում թվային տեսքով, համաշխարհային մասշտաբով` օգտագործելով ծառայությունները հիմնված համացանցի օգտագործման վրա՝ ավիացիոն սևեռված ծառայության շրջանակներում.

25) գոտիական կանխատեսումների համաշխարհային համակարգ` համաշխարհային համակարգ, որն ապահովում է երթուղում ավիացիոն օդերևութաբանական կանխատեսումների տրամադրումը միասնական ստանդարտացված ձևով գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոնների կողմից.

26) դիտում (օդերևութաբանական)՝ օդերևութաբանական մեկ կամ մի քանի տարրերի գնահատում.

27) եղանակի կանխատեսում` օդերևութաբանական այնպիսի պայմանների նկարագրում, որոնք սպասվում են որոշակի պահին կամ ժամանակահատվածում որոշակի գոտում կամ օդային տարածության մի մասում.

28) եղանակի հատուկ երևույթներ` օդերևութաբանական երևույթների և դրանց բնութագրերի ցուցակ` ընդունված ԻԿԱՕ-ի և ՀՕԿ-ի (ծածկագրային աղյուսակ 4678, ծածկագրերի հրահանգ, ՀՕԿ-N 306) կողմից ընթացիկ և կանխատեսվող եղանակի երևույթների հաղորդման, ինչպես նաև եղանակի` փաստացի և կանխատեսական քարտեզների վրա անցկացնելու համար.

29) եղանակի վտանգավոր երևույթներ` ավիացիայի համար եղանակի հատուկ երևույթներ, որոնք կարող են սպառնալիք լինել թռիչքների անվտանգության համար և (կամ) նյութական վնաս հասցնել ավիացիոն տեխնիկային.

30) թռիչք` օդանավի շարժումը` սկսած վերթիռից մինչև վայրէջքի ավարտը.

31) թռիչքի անվտանգ բարձրություն` թռիչքի այն նվազագույն թույլատրելի բարձրությունը, որը բացառում է օդանավի բախումը երկրի (ջրի) մակերևույթի կամ դրա վրա գտնվող արգելքներին.

32) թռիչքային դաշտ` աերոդրոմի այն մասը, որն ընդգրկում է վերթիռ-վայրէջքային մեկ կամ մի քանի գոտիներ, գետնավարման գոտիներ, հատուկ նշանակության կառամատույցներ և հրապարակներ.

33) թռիչքատեղեկատվական շրջան` օդային տարածք, որի սահմաններում ապահովվում են թռիչքատեղեկատվական սպասարկումն ու վթարատեղեկատվական սպասարկումը.

34) թռիչքային մակարդակ` «թռիչքի էշելոն» հաստատուն մթնոլորտային ճնշման մակերես, ճնշման որոշակի հաստատված մեծության 1013.2 հՊա-ի նկատմամբ, որը տարանջատված է մյուս նմանատիպ մակերեսներից ճնշման միջակայքերի տրված որոշակի մեծության չափով.

35) թռիչքների համար էական ամպեր՝ ամպեր, որոնց ստորին շերտը 1500 մ (5000 ֆուտ) բարձրության վրա է կամ ցածր է հատվածի ամենամեծ նվազագույն բացարձակ բարձրությունից՝ կախված այն բանից, թե որն է ավելի մեծ, կամ կույտ-անձրևային և հզոր կույտավոր ամպեր ցանկացած բարձրությունում.

36) թռիչքային փաստաթղթեր՝ ձեռքով կամ տպագիր գրված փաստաթղթեր, այդ թվում՝ քարտեզներ կամ ձևեր, որոնք ներառում են օդերևութաբանական տեղեկատվություն օդանավի թռիչքի համար.

37) խորհրդատվություն` թռիչքի կատարման հետ կապված օդերևութաբանական փաստացի և (կամ) սպասվող պայմանների քննարկում օդերևութաբանի կամ այլ մասնագետի հետ: Քննարկումն ընդգրկում է հարցերի պատասխանները.

38) ծանուցագիր` ավիացիոն անձնակազմի համար նախատեսված ծանուցագիր, որը տեղեկատվություն է ներառում աերոնավիգացիոն ցանկացած սարքավորման գործարկման, վիճակի կամ փոփոխության, սպասարկման և կանոնների, ինչպես նաև վտանգի մասին, որոնց պատեհաժամ նախազգուշացումն ունի կարևոր նշանակություն թռիչքների կատարման հետ կապված անձնակազմի համար.

39) կանխատեսման ճշգրտում` եղանակի կանխատեսման մասնակի կամ լրիվ շտկում, որի գործողության ժամկետը դեռ չի սկսվել կամ չի ավարտվել.

40) կանխատեսման քարտեզ՝ որոշակի պահի կամ ժամանակամիջոցի, օդերևութաբանական որոշակի տարրի (տարրերի) գրաֆիկական պատկերում օդային տարածության որոշակի մակերևույթի կամ հատվածի համար.

41) կանոնավոր ամփոփագիր` կանոնավոր դիտումների արդյունքների հիման վրա կազմված օդերևութաբանական ամփոփագիր.

42) համատեղ բազավորման աերոդրոմ` աերոդրոմ, որտեղ համատեղ բազավորվում են քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերը.

43) հատուկ ամփոփագիր` հատուկ դիտումների արդյունքների հիման վրա կազմված օդերևութաբանական ամփոփագիր.

44) հարաբերական բարձրություն` հեռավորության ուղղաձիգով, որն ընկած է նշված ելակետային մակարդակի և տվյալ մակարդակի, կետի կամ որպես կետ ընդունված օբյեկտի մակարդակի միջև.

45) հրաբխային մոխրի խորհրդակցական կենտրոն` VAAC` օդերևութաբանական կենտրոն, որը նախանշված է հետևող օդերևութաբանական մարմիններին, աերոնավիգացիայի համակարգում գործող շրջանային կարգավարական կենտրոններին, թռիչքային տեղեկատվության կենտրոններին, գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոններին և OPMET միջազգային բանկերին հրաբխային ժայթքումից հետո մթնոլորտում հրաբխային մոխրի հորիզոնական և ուղղաձիգ հզորության և կանխատեսվող տեղաշարժման մասին խորհրդատվական տեղեկատվություն տրամադրելու համար տարածաշրջանային աերոնավիգացիոն համաձայնագրին համապատասխան.

46) հրահանգավորում` բանավոր խորհրդատվություն օդերևութաբանական փաստացի և (կամ) սպասվող երևույթների վերաբերյալ.

47) QNH` ծովի միջին մակարդակին բերված մթնոլորտային ճնշումը հեկտապասկալներով ստանդարտ մթնոլորտի համար.

48) QFE` մթնոլորտային ճնշում, որը հաշվարկվում է ՎՎԳ-ի համապատասխան շեմի համեմատ.

49) մարդկային գործոնի ասպեկտներ՝ սկզբունքներ, որոնք կիրառելի են կադրերի ծրագրման, հավաստագրման, նախապատրաստման, աերոնավիգացիայի մեջ շահագործման գործողությունների ու տեխնիկական սպասարկման գործընթացներում և նպատակաուղղված են մարդու և համակարգի այլ բաղկացուցիչների միջև անվտանգ փոխազդեցության ապահովմանը՝ մարդու հնարավորությունների պատշաճ հաշվառման միջոցով.

50) նախազգուշացում` ավիացիայի համար տեղեկատվություն եղանակային վտանգավոր երևույթի առկայության, սպասվող առաջացման կամ ուժեղացման մասին.

51) նշանակման աերոդրոմ` աերոդրոմ, որտեղ օդանավի վայրէջքը նախատեսված է թռիչքի պլանով կամ թռիչքի առաջադրանքով: Նշանակման աերոդրոմները ստորաբաժանվում են միջանկյալ և վերջնական վայրէջքի աերոդրոմների.

52) NOTAM` նավիգացիոն սարքավորումների ներդրման, վիճակի կամ փոփոխության, տեխնիկական սպասարկման գործառույթների վերաբերյալ ծանուցում ներառող տեղեկություններ, որոնց մասին ժամանակին իմացությունը կարևոր է թռիչքների իրականացմամբ զբաղվող անձնակազմի համար.

53) շահագործող` քաղաքացի կամ իրավաբանական անձ, որն ունի օդանավ` սեփականության իրավունքով, վարձակալության պայմաններով կամ այլ իրավական հիմունքներով: Նշված օդանավն օգտագործվում է թռիչքների համար և ունի շահագործողի հավաստագիր (վկայական).

54) շրջանային կարգավորման կենտրոն` մարմին, որն ապահովում է կառավարվող թռիչքների կարգավարական սպասարկումը՝ իր իրավասության ներքո գտնվող կարգավարական շրջաններում.

55) որակի համակարգ` որակի ընդհանուր ղեկավարության իրականացման համար անհրաժեշտ կազմակերպչական կառուցվածքի, գործելաձևի, գործընթացների և ռեսուրսների ամբողջականություն.

56) որոնողական և փրկարարական կոորդինացիոն կենտրոն՝ մարմին, որը պատասխանատվություն է կրում որոնողական-փրկարարական աշխատանքների կազմակերպման արդյունավետ ապահովման և որոնողական-փրկարարական շրջանի սահմաններում գործողությունների իրականացման կոորդինացման համար.

57) չսարքավորված վերթիռ-վայրէջքային գոտի` ՎՎԳ, որը նախանշված է տեսողական վայրէջքամուտ կատարող օդանավերի համար.

58) ռելիեֆի բարձրություն` տեղանքի ռելիեֆի բացարձակ բարձրությունը.

59) ռեպրեզենտատիվ (representatife` ֆրանս.)` դիտումների բնորոշումն օդերևութաբանության մեջ.

60) սարքավորված վերթիռ-վայրէջքային գոտի` օդագնաց սարքերի օգնությամբ վայրէջքամուտ կատարող օդանավերի համար ԻԿԱՕ-ի կողմից ընդունված կատեգորիայի ՎՎԳ.

61) SIGMET տեղեկատվություն` հետևող օդերևութաբանական մարմնի կողմից թողարկվող տեղեկատվություն թռիչքի երթուղում փաստացի և (կամ) սպասվող եղանակի որոշակի երևույթների առաջացման մասին, որոնք կարող են ազդեցություն գործել օդանավերի թռիչքների անվտանգության վրա.

62) վայրէջքի գոտի՝ հատված ՎՎԳ-ի շեմից ներս, որը նախատեսված է վայրէջք կատարող ինքնաթիռների առաջին հպման համար.

63) վայրէջքային հրապարակ` հողատարածքի, ջրատարածքի կամ այլ մակերևույթի այն մասը, որը պիտանի է օդանավերի վերթիռի և վայրէջքի համար.

64) վերթիռ-վայրէջքային գոտի (ՎՎԳ)` աերոդրոմի այն մասը, որը նախանշված է թափավազքի համար վերթիռի դեպքում և վազքի համար` օդանավերի վայրէջքից հետո.

65) ՎՎԳ-ի շեմ` օդանավերի վայրէջքի համար նախանշված ՎՎԳ-ի հատվածամասի սկիզբը.

66) VOLMET` օդերևութաբանական տեղեկատվություն թռիչքում գտնվող օդանավերի անձնակազմերի համար.

67) VOLMET ռադիոհաղորդում` համապատասխան դեպքերում աերոդրոմում METAR ընթացիկ կանոնավոր ամփոփագրերի և SPECI հատուկ օդերևութաբանական ամփոփագրերի, TAF կանխատեսումների և SIGMET տեղեկատվության տրամադրում անընդհատ և կրկնվող խոսքային ռադիոհաղորդման միջոցով.

68) D-VOLMET տվյալների հաղորդման կապուղի` կապուղի, որը տրամադրում է METAR ընթացիկ կանոնավոր և SPECI հատուկ օդերևութաբանական ամփոփագրերը, TAF կանխատեսումները և SIGMET տեղեկատվությունն աերոդրոմում.

69) տեսանելիության հեռավորությունը ՎՎԳ-ում` հեռավորություն, որի սահմաններում օդանավի օդաչուն, գտնվելով ՎՎԳ-ի առանցքային գծի վրա, կարող է տեսնել ՎՎԳ-ի մակերևույթի մականշվածքը կամ լույսերը, որոնք սահմանափակում են ՎՎԳ-ն կամ նշում դրա առանցքային գիծը.

70) տեսանելիություն` ավիացիոն նպատակների համար տեսանելիությունը մեծություն է, որը գերազանցում է՝

ա. այն ամենամեծ հեռավորությունը, որտեղից կարելի է տարբերել և ճանաչել ընդունելի չափերի գետնին մոտ սև օբյեկտը սպիտակ ֆոնի վրա,

բ. այն ամենամեծ հեռավորությունը, որտեղից չլուսավորվող ֆոնի վրա կարելի է տարբերել և ճանաչել մոտավորապես 1000 կանտել լույսի ուժ ունեցող լույսի աղբյուրը:

Սույն սահմանումը կիրառվում է տեղական կանոնավոր հատուկ դիտարկումների վերաբերյալ տեղեկագրերի METAR և SPESI ամփոփագրերում նշվող գերակշռող ու նվազագույն տեսանելիության և գետնամերձ տեսանելիության դիտարկումների առնչությամբ:

Կլանման տրված գործակիցն ունեցող օդում նշված երկու հեռավորություններն ունեն տարբեր մեծություններ, ընդ որում, առաջինը՝ սույն կետի 1-ին ենթակետը բնութագրվում է օդերևութաբանական օպտիկական տեսանելիությամբ, երկրորդը՝ սույն կետի 2-րդ ենթակետը, կախված է ֆոնի լուսավորությունից.

71) տեսողական թռիչքների կանոններ` թռիչքների կատարման կարգն այն պայմաններում, որոնք թույլ են տալիս որոշել օդանավի գտնվելու տեղը և տարածական դիրքը վերգետնյա կողմնորոշիչների և բնական հորիզոնի օգնությամբ.

72) օդային երթևեկության սպասարկման մարմին՝ համապատասխանաբար նշանակում է օդային երթևեկության սպասարկման կարգավարական մարմին, թռիչքատեղեկատվական կենտրոն կամ օդային երթևեկության սպասարկմանը վերաբերող հաղորդագրությունների հավաքման կետ.

73) օդային երթևեկության սպասարկում` սպասարկում, որը ներառում է թռիչքատեղեկատվական սպասարկումը, վթարատեղեկատվական սպասարկումը, խորհրդատվական սպասարկումը, կարգավարական սպասարկումը (շրջանային կարգավարական սպասարկում, մոտեցման կարգավարական սպասարկում կամ աերոդրոմային կարգավարական սպասարկում).

74) օդային տարածության օգտագործողներ` քաղաքացիներ և իրավաբանական անձինք, ովքեր իրականացնում են գործունեություն օդային տարածության օգտագործման ուղղությամբ օրենքով սահմանված կարգով.

75) օդային ուղեգիծ (էշելոն)` բարձրությամբ և լայնությամբ օդային տարածության մեջ սահմանափակված միջանցք, որը նախանշված է օդանավերի թռիչքների անվտանգ կատարման համար և ապահովված է նավագնացության` աերոդրոմային, օդային, երթևեկության վերահսկողության և կառավարման միջոցներով.

76) օդանավ` սարք, որը մթնոլորտում պահվում է օդի հետ փոխազդեցության հաշվին, ի տարբերություն երկրի մակերևույթից անդրադարձած օդի հետ փոխազդեցության.

77) օդանավակայան` օդանավակայան է համարվում շինությունների համալիրը, որը ներառում է աերոդրոմը, ուղևորների, բեռների և փոստի սպասարկման համար նախատեսված համալիրը և այլ շինություններ, որոնք նախատեսված են օդանավերի ընդունման, ուղարկման, օդային փոխադրումների սպասարկման նպատակներով և համալրված են համապատասխան սարքավորումներով ու սպասարկող անձնակազմով.

78) օդանավ շահագործողներ և օդային երթևեկության կազմակերպման մարմիններ` շահագործողներ, թռիչքային անձնակազմի անդամներ, օդային երթևեկության սպասարկման մարմիններ, հետախուզափրկարարական ծառայության մարմիններ, օդանավակայանների վարչակազմը, մասնավոր և իրավաբանական անձինք կամ մարմիններ, որոնք օդերևութաբանական տեղեկատվությունն օգտագործում են ավիացիոն նպատակներով.

79) օդերևութաբանական տեղեկատվություն` օդերևութաբանական մարմիններից, օդանավերի անձնակազմերից և օդային երթևեկության սպասարկման մարմիններից (թռիչքների կառավարման) ստացվող տեղեկություններ, հաղորդումներ փաստացի և կանխատեսվող եղանակի մասին.

80) օդերևութաբանական ամփոփագիր` հաղորդում օդերևութաբանական պայմանների դիտումների արդյունքների մասին, որոնք վերաբերում են որոշակի ժամանակի և տեղի.

81) օդերևութաբանական լիազոր մարմին` լիազոր մարմին, որն իրականացնում է միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովումը կամ կազմակերպում է այդպիսի ապահովում պայմանավորվող պետության անունից.

82) օդերևութաբանական մարմին` մարմին, որը նախանշված է քաղաքացիական ավիացիայի և աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման համար.

83) օդերևութաբանական հետևող մարմին՝ մարմին, որ պատրաստում և տրամադրում է տեղեկատվություն փաստացի կամ ակնկալվող եղանակային երևույթների առաջացման վերաբերյալ, որոնք կարող են թռիչքի երթուղում ազդել օդանավերի թռիչքների անվտանգության վրա՝ պատասխանատվության իրեն ամրագրված տարածքում.

84) օդային մայրուղի՝ «թռիչքի երթուղի» միջանցքի ձև ունեցող կառավարվող օդային տարածք կամ դրա մասը:

(5-րդ կետը փոփ. 15.03.18 N 253-Ն, 11.04.19 N 438-Ն)

6. Սույն կանոնակարգում կիրառվում են հետևյալ հապավումները`

1) ԱՏԾ` աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն.

2) ԱՕԿ` ավիաօդերևութաբանական կենտրոն.

3) ԱՕԿՔ` ավիացիոն օդերևութաբանական կայան (քաղաքացիական).

4) ԱՕՏՉՀ` ավտոմատացված օդերևութաբանական տեղեկատվաչափողական համակարգ.

5) «Աշտարակ»՝ մեկնարկի գետնավարման կարգավարի կետ.

6) ATIS` տեղեկատվության ավտոմատ հաղորդման ծառայություն աերոդրոմի շրջանում.

7) ԲԻԼ` բարձր ինտենսիվության լույսեր.

8) ԳԿՀԿ` գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոն.

9) ԳԿՀՀ` գոտիական կանխատեսումների համաշխարհային համակարգ.

10) ԹՏՇ` թռիչքային տեղեկատվության շրջան.

11) ՀՀԺ` համաշխարհային համաձայնեցված ժամանակ.

12) ՀՕԿ` Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն.

13) ՇԿԿ` շրջանային կարգավարական կետ.

14) ՌԳՌՕԿ` Ռուսհիդրոմետի գլխավոր ռադիոօդերևութաբանական կենտրոն.

15) ՍԹԿ` սարքավորումներով թռիչքների կանոններ.

16) ՎՎԳ` վերթիռ-վայրէջքային գոտի.

17) VAAC` հրաբխային մոխրի խորհրդակցական կենտրոն.

18) ՏԹԿ` տեսողական թռիչքների կանոններ.

19) ՏՕԳ` տեղական օդային գծեր.

20) ՑԻԼ` ցածր ինտենսիվության լույսեր.

21) ՔԱ` քաղաքացիական ավիացիա.

22) ՕԵԿ` օդային երթևեկության կառավարում.

23) ՕԵՍ` օդային երթևեկության սպասարկում.

24) ՕՌՏ` օդերևութաբանական ռադիոտեղորոշիչ.

25) ՕՈՒԳ` օդային ուղեգծեր:

 

 III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման նպատակը թռիչքների անվտանգության, կանոնավորության և արդյունավետության ապահովմանն աջակցելն է` օդանավ շահագործողներին և ՕԵՍ-ի մարմիններին տրամադրելով օդերևութաբանական տեղեկատվություն, որն անհրաժեշտ է իրենց գործառույթների իրականացման համար:

8. Օդերևութաբանական լիազոր մարմինը տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի հետ համատեղ ապահովում է օգտագործողներին տրամադրվող օդերևութաբանական տեղեկատվության որակի համակարգի ընդհանուր ղեկավարությունը, որն անհրաժեշտ է իրենց գործառույթների իրականացման համար:

(8-րդ կետը փոփ. 15.03.18 N 253-Ն, լրաց. 11.04.19 N 438-Ն)

9. Օդանավ շահագործողներին և օդային երթևեկության սպասարկման մարմիններին տրամադրվող օդերևութաբանական տեղեկատվության ծավալը և տրամադրման կարգը սահմանվում է սույն կանոնակարգով:

10. (կետն ուժը կորցրել է 15.03.18 N 253-Ն)

10.1. Դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս և Հայաստանի Հանրապետության տարածքում օդային փոխադրումներ իրականացնող օդանավ շահագործողներին (կանոնավոր, ոչ կանոնավոր և մեկանգամյա) օդերևութաբանական տեղեկատվության տրամադրումը վճարովի է՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Օդերևութաբանական մարմնի և կանոնավոր օդային փոխադրումներ իրականացնող օդանավ շահագործողների միջև օդերևութաբանական վճարովի տեղեկատվության տրամադրման նպատակով կնքվում են պայմանագրեր։

(10.1-ին կետը լրաց. 11.04.19 N 438-Ն)

11. Օդանավ շահագործողներին և օդային երթևեկության սպասարկման մարմիններին տրամադրվող օդերևութաբանական տեղեկատվության լիարժեքության, որակի և պատեհաժամության համար պատասխանատվությունը կրում են օդերևութաբանական մարմինները, իսկ դրա կանոնավոր օգտագործման համար` օդանավ շահագործողները և օդային երթևեկության սպասարկման մարմինները:

12. Օդանավ շահագործողները և օդային երթևեկության կազմակերպման մարմինները, որոնք օդերևութաբանական սպասարկման կամ վերջինիս բնույթի փոփոխության կարիք ունեն, դրա մասին պատեհաժամ ծանուցում (տեղեկացնում) են համապատասխան օդերևութաբանական մարմիններին:

13. Աերոդրոմային օդերևութաբանական մարմինն օդանավ շահագործողների և օդային երթևեկության կազմակերպման մարմինների կողմից ծանուցվում է`

1) թռիչքների չվացուցակի մասին.

2) ոչ կանոնավոր չվերթների կատարման մասին.

3) չվերթների ուշացումների, տեղափոխումների և չեղյալ հայտարարման մասին.

4) ծրագրվող նոր երթուղիների բացման կամ երթուղիների նոր ձևերի կատարման մասին.

5) ՕԵՍ-ի շրջանների կառուցվածքի և (կամ) սահմանների ծրագրվող փոփոխության մասին, որը պահանջում է օդերևութաբանական մարմինների աշխատանքի կանոնակարգի և (կամ) տրամադրվող տեղեկատվության ծավալների փոփոխություններ:

14. Աերոդրոմի օդերևութաբանական մարմնին հղվող ծանուցումն առանձին չվերթների մասին պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը`

1) արտաթիռի (մեկնման) օդանավակայանը և արտաթիռի հաշվարկային ժամանակը.

2) նշանակման կետը և ժամանման հաշվարկային ժամանակը.

3) չվերթի երթուղին և միջանկյալ աերոդրոմ ժամանելու հաշվարկային ժամանակը.

4) պահուստային աերոդրոմները.

5) թռիչքի էշելոնը.

6) թռիչքի տեսակը (ըստ ՏԹԿ-ի և ՍԹԿ-ի):

15. Համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմներում թռիչքների օդերևութաբանական ապահովումն իրականացվում է սույն կանոնակարգի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման կարգը և քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկը հաստատելու մասին» N 1448-Ն որոշման համաձայն:

16. Համատեղ բազավորման աերոդրոմներում օդանավերի անձնակազմերի օդերևութաբանական ապահովումն իրականացվում է աերոդրոմի օդերևութաբանական մարմինների կողմից` ըստ իրենց գերատեսչական պատկանելության:

17. Աերոդրոմում մեկ գերատեսչության օդերևութաբանական մարմնի առկայության դեպքում թռիչքների ապահովումն իրականացվում է այդ մարմնի կողմից օդանավերի գերատեսչական պատկանելությունից անկախ:

18. Աերոդրոմներում, ՕԵՍ-ի մարմիններում տեղադրվող և քաղաքացիական ավիացիայի համար օգտագործվող օդերևութաբանական սարքավորումը պետք է մասնագիտացված կազմակերպության կողմից լինի հավաստագրված:

19. Քաղաքացիական ավիացիայի աերոդրոմներում նոր տեսակի սարքավորման շահագործման թույլտվության համար անհրաժեշտ պայմանը սարքավորման տեսակի հավաստագրի առկայությունն է:

 

IV. ԳՈՏԻԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ, ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

20. Գոտիական կանխատեսումների համաշխարհային համակարգի (ԳԿՀՀ) բաղկացուցիչ մասը գոտիական կանխատեսումների համաշխարհային երկու կենտրոններն են (ԳԿՀԿ)՝ Լոնդոնում և Վաշինգտոնում, որոնք`

1) նախապատրաստում են եղանակի գլոբալ կանխատեսումները` կանոնավոր ցանցի հանգույցներում թվային տեսքով և ստանդարտ ֆորմատով պահանջվող բոլոր մակարդակների թռիչքի էշելոնների համար: Կանխատեսումներում ներառվում են բարձրություններում քամու, օդի ջերմաստիճանի և հարաբերական խոնավության, տրոպոպաուզայի բարձրության և ջերմաստիճանի, քամու առավելագույն արագության, ուղղության և հարաբերական բարձրության մասին տվյալները.

2) նախապատրաստում են եղանակի հատուկ երևույթների գլոբալ կանխատեսումները թվային տեսքով.

3) առաքում են սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված կանխատեսումներն օդերևութաբանական լիազոր մարմիններին և այլ օգտագործողների վերջիններիս կողմից սպասարկվող շրջաններում թվային տեսքով.

4) նախապատրաստում և առաքում են կանխատեսման ճշգրտումները.

5) ընդունում են ռադիոակտիվ նյութերի` մթնոլորտ վթարային արտանետման մասին տեղեկատվությունը ՀՕԿ-ի համապատասխան ռեգիոնալ մասնագիտացված օդերևութաբանական կենտրոնից, որը պատասխանատու է դրանց շարժման հետագծի մոդելավորման տվյալների տրամադրման համար ռադիոլոգիական իրադրությամբ պայմանավորված շտապ միջոցներ ձեռնարկելու համար այդ տեղեկատվությունը եղանակի հատուկ երևույթների կանխատեսումներում ներառելու նպատակով.

6) հաստատում և աջակցում են VAAC-ի հետ շփումներին հրաբխային գործունեության մասին տեղեկատվության փոխանակման համար` եղանակի հատուկ երևույթների կանխատեսումներում հրաբխային ժայթքումների մասին տեղեկատվության ներառումը համաձայնեցնելու նպատակով:

21. ԳԿՀԿ-ի գործունեության մեջ ընդմիջումներ առաջանալու դեպքում դրա գործառույթները կատարվում են այլ ԳԿՀԿ-ի կողմից:

22. Քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովումն իրականացվում է աերոդրոմային օդերևութաբանական մարմինների և հետևող օդերևութաբանական մարմինների կողմից, որոնք պատասխանատու են օդանավ շահագործողներին և ՕԵՍ-ի մարմիններին անհրաժեշտ տեղեկատվության` եղանակի ամփոփագրերի, կանխատեսումների, օդերևութաբանական և ռադիոտեղորոշչային դիտումների, արբանյակային և այլ տվյալների տրամադրման համար այնպիսի ծավալներով, որոնք համաձայնեցված են օդանավ շահագործողների և ՕԵՍ-ի մարմինների հետ:

23. Աերոդրոմային օդերևութաբանական մարմիններին են վերաբերում ավիաօդերևութաբանական կենտրոնները (ԱՕԿ կամ գլխավոր ԱՕԿ), օդերևութաբանական մասով ավիաօդերևութաբանական կայանները, առանց օդերևութաբանական մասի ավիաօդերևութաբանական կայանները և օպերատիվ խմբերը:

24. Օդային երթևեկության սպասարկման օդերևութաբանական ապահովումը թռիչքային տեղեկատվության շրջանի կամ կարգավարական շրջանի սահմաններում իրականացնում է օդերևութաբանական հետևող մարմինը:

25. Իրենց գործառույթները կատարելիս՝ օդերևութաբանական մարմիններն օգտագործում են այն տեղեկատվությունը, որն ստացվում է այլ օդերևութաբանական մարմիններից, OPMET միջազգային բանկերից, ինչպես նաև օգտագործում են ԳԿՀԿ-ի (Լոնդոնի և Վաշինգտոնի), ՌԳՌՕԿ-ի կանխատեսական քարտեզները:

26. Աերոդրոմային օդերևութաբանական մարմնի հերթափոխն օպերատիվ իմաստով ենթարկվում է ՕԵՍ-ի ծառայության թռիչքների ղեկավարին (հերթափոխի ավագին):

27. Ավիաօդերևութաբանական կենտրոնը (ԱՕԿ) կատարում է հետևյալ գործառույթները՝

1) իրականացնում է օդերևութաբանական պայմանների կանոնավոր և հատուկ դիտումներ աերոդրոմում և աերոդրոմի շրջանում.

2) կազմում և ստանում է եղանակի կանխատեսումները (դրանց ճշգրտումները)` ըստ աերոդրոմների վայրէջքի, վերթիռի համար, ըստ երթուղիների, ըստ թռիչքների շրջանների, նախազգուշացումներ` ըստ աերոդրոմների, նախազգուշացումներ քամու շեղման մասին, նախազգուշացումներ` ըստ թռիչքների շրջանների.

3) ապահովում է թռիչքային և կարգավարական կազմի հրահանգավորումը և խորհրդատվությունների անցկացումը, թռիչքային փաստաթղթերի տրամադրումն օդանավերի անձնակազմերին և թռիչքների կատարման հետ կապված այլ օդանավ շահագործողներին ու ՕԵՍ-ի մարմիններին.

4) նախապատրաստում և հաղորդում է հաղորդագրություններ ATIS ծառայության համար.

5) փոխանակում է օդերևութաբանական տեղեկատվությունն այլ օդերևութաբանական մարմինների հետ.

6) ուսուցանում և հրահանգում է ավիացիոն անձնակազմին, որը ներգրավված է վայրէջքի հրապարակներում օդերևութաբանական դիտումների կատարման աշխատանքներում.

7) իրականացնում է օդերևութաբանական սարքերի տեխնիկական սպասարկումը, կազմակերպում դրանց վերանորոգումն ու տեղակայումը.

8) վերահսկում է քաղաքացիական ավիացիայի համար օդերևութաբանական տեղեկատվության մատուցման աշխատանքներում ներգրավված օպերատիվ ցանցային ստորաբաժանումների տեղեկատվական աշխատանքը.

9) ուսումնասիրում է թռիչքների սպասարկվող շրջանի կլիմայական պայմանները, ապահովում օդերևութաբանական ապահովման կլիմայական նկարագրությունների և բաժինների կազմումն աերոդրոմներում՝ թռիչքների կազմակերպման գծով հրահանգների և թռիչքների կատարման ձեռնարկի համար.

10) ապահովում է ՕԵՍ-ի, ԱՏԾ-ի և ՕՀՄ-ի մարմինները ժայթքմանը նախորդող հրաբխային գործունեության, հրաբխային ժայթքման կամ հրաբխային մոխրի ամպի մասին տեղեկատվությամբ.

11) կազմում և տարածում է AIRMET և SIGMET տեղեկատվությունները և համարվում օդերևութաբանական հետևող մարմին.

12) օդերևութաբանական լիազոր մարմնի որոշմամբ ավիաօդերևութաբանական կենտրոնը (ԱՕԿ) ստանում է գլխավոր ավիաօդերևութաբանական կենտրոնի կարգավիճակ, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունում՝ որպես մեթոդական կենտրոն ավիաօդերևութաբանության բնագավառում:

28. Ավիացիոն օդերևութաբանական կայանը (քաղաքացիական)՝ ԱՕԿՔ, իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) անցկացնում է օդերևութաբանական պայմանների կանոնավոր և հատուկ դիտումներ աերոդրոմում և աերոդրոմի շրջանում.

2) կազմում և ստանում է եղանակի կանխատեսումները (դրանց ճշգրտումները)` ըստ աերոդրոմների վայրէջքի, վերթիռի համար, ըստ երթուղիների, ըստ թռիչքների շրջանների, նախազգուշացումներ` ըստ աերոդրոմների, նախազգուշացումներ քամու շեղման մասին, նախազգուշացումներ` ըստ թռիչքների շրջանների.

3) ապահովում է թռիչքային և կարգավարական կազմի հրահանգավորումը և խորհրդատվությունների անցկացումը, թռիչքային փաստաթղթերի տրամադրումն օդանավերի անձնակազմերին և թռիչքների կատարման հետ կապված այլ օդանավ շահագործողներին ու ՕԵՍ-ի մարմիններին.

4) նախապատրաստում և հաղորդում է հաղորդագրություններ` ATIS ծառայության համար.

5) փոխանակում է օդերևութաբանական տեղեկատվությունն այլ օդերևութաբանական մարմինների հետ.

6) ուսուցանում և հրահանգում է ավիացիոն անձնակազմին, որը ներգրավված է վայրէջքի հրապարակներում օդերևութաբանական դիտումների կատարման աշխատանքներում.

7) իրականացնում է օդերևութաբանական սարքերի տեխնիկական սպասարկումը, կազմակերպում դրանց վերանորոգումն ու տեղակայումը.

8) վերահսկում է քաղաքացիական ավիացիայի համար օդերևութաբանական տեղեկատվության մատուցման աշխատանքներում ներգրավված օպերատիվ ցանցային ստորաբաժանումների տեղեկատվական աշխատանքը.

9) ուսումնասիրում է թռիչքների սպասարկվող շրջանի կլիմայական պայմանները, ապահովում օդերևութաբանական ապահովման կլիմայական նկարագրությունների և բաժինների կազմումն աերոդրոմներում` թռիչքների կազմակերպման գծով հրահանգների և թռիչքների կատարման ձեռնարկի համար.

10) ապահովում է ՕԵՍ-ի, ԱՏԾ-ի և ՕՀՄ-ի մարմինները ժայթքմանը նախորդող հրաբխային գործունեության, հրաբխային ժայթքման կամ հրաբխային մոխրի ամպի մասին տեղեկատվությամբ:

29. Առանց օդերևութաբանական մասի` օդերևութաբանական մարմինները կատարում են հետևյալ գործառույթները՝

1) անցկացնում են օդերևութաբանական պայմանների կանոնավոր և հատուկ դիտումներ աերոդրոմում, և ապահովում են դիտումների արդյունքների հաղորդումը հենակետային աերոդրոմների օդանավ շահագործողներին և ՕԵՍ-ի մարմիններին.

2) օդանավ շահագործողներին և ՕԵՍ-ի մարմիններին ապահովում են եղանակի` այլ օդերևութաբանական մարմիններից ստացվող ամփոփագրերով, կանխատեսումներով և նախազգուշացումներով աերոդրոմում և թռիչքների շրջաններում:

30. Օպերատիվ խմբերի գործառույթները որոշվում են օդերևութաբանական լիազոր մարմնի և օդանավ շահագործողների ու ՕԵՍ-ի մարմինների միջև համաձայնությամբ:

31. Այն շրջանի սահմանները, որի համար հետևող օդերևութաբանական մարմինը կրում է պատասխանատվություն, պետք է համընկնի թռիչքային տեղեկատվության շրջանի կամ կարգավարական շրջանի կամ թռիչքային տեղեկատվության շրջանների և (կամ) կարգավարական շրջանների համակցության սահմաններին:

32. Օդերևութաբանական հետևող մարմինը`

1) հետևում է օդերևութաբանական պայմաններին, որոնք ազդում են թռիչքների կատարման վրա այն շրջանի սահմաններում, որի համար պատասխանատվություն է կրում.

2) պատրաստում է SIGMET տեղեկատվությունը և այլ տեղեկատվություն` ըստ շրջանի, որի համար պատասխանատվություն է կրում.

3) տրամադրում է SIGMET տեղեկատվություն և օդերևութաբանական այլ տեղեկատվություն ՕԵՍ-ի համապատասխան մարմիններին.

4) տարածում է SIGMET տեղեկատվությունը.

5) պատրաստում է AIRMET տեղեկատվությունը` ըստ շրջանի, որի համար պատասխանատվություն է կրում.

6) տրամադրում է AIRMET տեղեկատվությունը ՕԵՍ-ի համապատասխան մարմիններին.

7) տարածում է AIRMET տեղեկատվությունը.

8) մատակարարում է իր հետ կապված ՇԿԿ-ին, ինչպես նաև VAAC-ին հրաբխային ժայթքմանը նախորդող գործունեության, հրաբխային ժայթքման և հրաբխային մոխրի ամպի մասին ստացվող տեղեկատվությունները, որոնց համար դեռ չի թողարկվել SIGMET հաղորդագրությունը.

9) տրամադրում է իր հետ կապված ՇԿԿ-ին, ինչպես նաև ԱՏԾ-ի մարմիններին ռադիոակտիվ նյութերի` մթնոլորտ վթարային արտանետման մասին ստացվող տեղեկատվությունն այն շրջանում, որի հսկողությունն է իրականացնում, կամ հարևան շրջաններում: Այդ տեղեկատվությունը ներառում է տվյալներ ռադիոակտիվ նյութերի տեղադրության, թվականի և վթարի տեղի ու կանխատեսվող շարժման հետագծի մասին.

10) ապահովում է VOLMET հաղորդագրության նախապատրաստումն ու հաղորդումը:

33. Հրաբխային մոխրի խորհրդակցական կենտրոնը (VAAC), ստանալով ծանուցագիր կամ հրաբխի ժայթքման, կամ սպասվող ժայթքման, կամ էլ հրաբխային մոխրի մասին, իր պատասխանատվության շրջանում`

1) հետևում է երկրաանշարժ և բևեռային ուղեծրերի վրա գտնվող արբանյակների համապատասխան տվյալներին համապատասխան շրջանում` մթնոլորտում հրաբխային մոխրի ամպի առկայության և հզորության որոշման նպատակով.

2) գործարկում է հրաբխային մոխրի տեղափոխման (ցրման) հետագծի որոշման թվային մոդելը` կանխատեսելու համար մոխրի ցանկացած «ամպի» տեղափոխությունը, որը հայտնաբերվել էր, կամ որի նկատմամբ թողարկվել էր տեղեկատվություն.

3) թողարկում է տեղեկատվություն հրաբխային մոխրի «ամպի» հզորության և կանխատեսվող տեղափոխության մասին այլ VAAC-երի համար, որոնց պատասխանատվության շրջանները կարող են ենթարկվել այդ երևույթի ազդեցությանը, ԳԿՀԿ-ների, OPMET միջազգային տվյալների բանկերի, NOTAM ծանուցագիր օդաչուներին աերոդրոմների, ռադիոտեխնիկական միջոցների, վայրէջքի համակարգերի համար միջազգային մարմինների, ինչպես նաև AFTN ծառայության շրջանակներում տվյալների առաքման արբանյակային համակարգերի շահագործման նպատակով նախանշված կենտրոնների համար, ավիաընկերությունների համար, որոնք ստանում են տեղեկատվությունը AFTN ավիացիոն էլեկտրակապի ցանցի միջոցով, որը նախատեսված է հատուկ այդ նպատակների համար.

4) անհրաժեշտության դեպքում թողարկվում է սույն կետի 1-ին ենթակետում նշված բարեփոխված տեղեկատվություն հետևող օդերևութաբանական մարմինների, շրջանային կարգավարական կենտրոնների, թռիչքային տեղեկատվության կենտրոնների և VAAC-երի համար առնվազն յուրաքանչյուր 6 ժամը մեկ անգամ այնքան ժամանակ, քանի դեռ արբանյակային տվյալները չեն վկայում հրաբխային մոխրի ամպի բացակայության մասին, և այսուհետ տվյալ շրջանից չեն ստացվելու զեկուցագրեր հրաբխային մոխրի առկայության և հրաբխի հետագա ժայթքման մասին:

34. Հրաբխային մոխրի խորհրդակցական կենտրոններն անցկացնում են շուրջօրյա դիտումներ:

 

V. ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՄՓՈՓԱԳՐԵՐԸ

 

35. Աերոդրոմային օդերևութաբանական մարմիններն ապահովում են աերոդրոմում եղանակի վիճակի կանոնավոր, հատուկ և այլ դիտումների անցկացում:

36. Այն աերոդրոմներում և վայրէջքային հրապարակներում, որտեղ չկան օդերևութաբանական մարմիններ, եղանակի դիտումները կազմակերպում են քաղաքացիական ավիացիայի մասնագետները, որոնք նախապատրաստվել են օդերևութաբանական կայաններում օդերևութաբանական դիտումներ կատարելու և օդերևութաբանական սարքավորումների շահագործումն իրականացնելու համար:

37. Եթե աերոդրոմների մոտ կան օդերևութաբանական կայաններ, դրանք, ըստ օդանավ շահագործողների, ՕԵՍ-ի մարմինների և օդերևութաբանական լիազոր մարմնի միջև համաձայնեցման, կարող են ներգրավվել ամփոփագրերի հաղորդմանն այն օդերևութաբանական մարմինների հասցեին, որոնք պատասխանատու են տվյալ շրջանում օդերևութաբանական ապահովման համար:

38. Դիտումները պետք է կատարվեն այն կետերում, որոնք ապահովում են տվյալների բնորոշությունը թռիչքային դաշտի համապատասխան հատվածամասերի համար: Ընդ որում, տեսանելիության և եղանակի երևույթների տեսողական դիտումների տեղից պետք է ապահովվի թռիչքային դաշտի լիարժեք տեսադաշտը: Օդերևութաբանական սարքերի ու սարքավորումների կազմը և դրանց տեղակայումը պետք է ապահովվի ԻԿԱՕ-ի N 3 հավելվածի պահանջները:

39. Թռիչքային դաշտի տարբեր տեղերում տեղակայված օդերևութաբանական տվիչների ցուցմունքները հնարավորինս արտածվում են դիտարկումների հիմնական կետում:

40. Ըստ սարքերի` I, II և III կատեգորիաներով վայրէջքամուտերի և վայրէջքների կատարման համար նախանշված ՎՎԳ-ներով աերոդրոմներում տեղակայվում է ավտոմատացված վերահսկիչ-չափիչ սարքավորում, ինչպես նաև ՎՎԳ-ում գետնամերձ քամու, տեսանելիության, տեսանելիության հեռավորության, ամպերի ստորին սահմանի բարձրության, օդի ջերմաստիճանի, ցողի կետի ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման ցուցմունքների հեռագործ ցուցասարքեր վայրէջքամուտերի, վայրէջքների և վերթիռների ապահովման համար: Այդ սարքերն իրական ժամանակի մեջ այն օդերևութաբանական պարամետրերի ստացման, մշակման, տարածման և արտապատկերման համալիր ավտոմատացված համակարգերն են, որոնք ազդում են վայրէջքի և վերթիռի վրա: Համալիր ավտոմատացված համակարգերը մշակելիս հաշվի են առնվում մարդկային գործոնի տեսակետները և նախատեսվում են պահուստավորման ընթացակարգերը:

41. Այն դեպքերում, երբ օդերևութաբանական տարրերի չափման և տեղեկատվության տարածման համար իրական ժամանակի մեջ օգտագործվում է օդերևութաբանական մեծությունների ստացման, մշակման, տարածման և արտապատկերման համալիր ավտոմատացված համակարգը, պետք է ապահովվի նաև դիտումների տվյալները ձեռքով մուտքագրելու հնարավորությունը:

42. Տարածության և ժամանակի մեջ օդերևութաբանական տարրերի փոփոխականության հետ կապված, ինչպես նաև որոշ տարրերի դիտարկման և որոշման մեթոդիկաների անկատարության հետևանքով ամփոփագիր ստացողը պետք է դիտարկի ամփոփագրում նշված յուրաքանչյուր տարրի կոնկրետ արժեքը միայն որպես ամենամոտն իրական պայմաններին, որոնք տեղի ունեն դիտումների պահին:

43. Աերոդրոմներում կանոնավոր դիտումները թռիչքների շրջանում անցկացվում են յուրաքանչյուր կես ժամը մեկ անգամ (յուրաքանչյուր ժամի 00 և 30 րոպե ժամանակամիջոցներում), թռիչքների բացակայության դեպքում` յուրաքանչյուր մեկ ժամը մեկ անգամ (յուրաքանչյուր ժամի 00 րոպեին): Կանոնավոր դիտումները ՏՕԳ-ի աերոդրոմներում և վայրէջքային հրապարակներում օդանավ շահագործողների և ՕԵՍ-ի մարմինների հետ համաձայնեցմամբ կարող են կատարվել յուրաքանչյուր մեկ ժամը մեկ անգամ` անկախ թռիչքների առկայությունից:

44. Ոչ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով օդանավակայաններում դիտումները կատարվում են միայն թռիչքների ժամանակահատվածում: Դիտումները պետք է սկսվեն թռիչքների սկզբից 2 ժամ առաջ և ուղեկցվեն թռիչքների ամբողջ ժամանակահատվածի ընթացքում` ներառյալ այն ժամանակը, երբ աերոդրոմն այլընտրանքային է:

45. Կանոնավոր դիտումների արդյունքների մասին հաղորդագրությունները թողարկվում են`

1) MET REPORT տեղական կանոնավոր ամփոփագրերի տեսքով` կրճատումներով բաց տեքստով` միայն ամփոփագիր կազմող աերոդրոմում տարածելու համար (նախանշված են ժամանող և մեկնող օդանավերի համար).

2) METAR ամփոփագրերի տեսքով` ամփոփագիր կազմող աերոդրոմի սահմաններից դուրս տարածելու համար (հիմնականում նախանշված են թռիչքների, VOLMET ռադիոհաղորդումների և D-VOLMET հաղորդագրությունների ծրագրման համար): Շահագործման տեսակետից ցանկալի և ներկայումս նվաճելի չափումների կամ դիտումների ճշգրտությունը ներկայացված է սույն կանոնակարգի N 1 հավելվածում: ATIS-ում օգտագործվող օդերևութաբանական տեղեկատվությունը վերցվում է կանոնավոր ամփոփագրից՝ ռուսերենով և անգլերենով. այն պետք է համապատասխանի ԻԿԱՕ-ի N 11 հավելվածի պահանջներին:

46. Այն դեպքերում, երբ օդանավի վերթիռի և վայրէջքի համար անհրաժեշտ է օդերևութաբանական վերջին տեղեկատվությունը, այն ապահովվում է աերոդրոմային օդերևութաբանական մարմնի կողմից ՕԵՍ-ի կարգավարի հարցմամբ:

47. ՕԵՍ-ի կետերում օդերևութաբանական տարրերի արտապատկերման և գրանցման միջոցների առկայության դեպքում դրանց ցուցմունքներն օգտագործվում են կարգավարների կողմից` վերթիռից կամ վայրէջքից առաջ տվյալներն օդանավերի անձնակազմերին հաղորդելու համար:

48. Այն դեպքերում, երբ ՎՎԳ-ում տեղի են ունենում գետնամերձ քամու, տեսանելիության, տեսանելիության հեռավորության, ընթացիկ եղանակի և (կամ) ամպամածության որոշակի փոփոխություններ, կանոնավոր դիտումները լրացվում են հատուկ դիտումներով:

49. Հատուկ դիտումների արդյունքների մասին հաղորդագրությունները թողարկվում են`

1) SPECIAL տեղական հատուկ ամփոփագրերի տեսքով` կրճատումներով բաց տեքստով` միայն ամփոփագիր կազմող աերոդրոմում տարածելու համար (նախանշված են ժամանող և մեկնող օդանավերի համար).

2) SPECI ամփոփագրերի տեսքով` ամփոփագիր կազմող աերոդրոմի սահմաններից դուրս տարածելու համար (հիմնականում նախանշված են թռիչքների, VOLMET ռադիոհաղորդումների և D-VOLMET հաղորդագրությունների ծրագրման համար): ATIS-ում օգտագործվող օդերևութաբանական տեղեկատվությունը վերցվում է հատուկ ամփոփագրից՝ ռուսերենով և անգլերենով. այն պետք է համապատասխանի ԻԿԱՕ-ի N 11 հավելվածի պահանջներին: METAR և SPECI ամփոփագրերի կազմման կանոնները ներկայացված են միջազգային օդերևութաբանական ավիացիոն ծածկագրերի ժողովածուում (METAR, SPECI): Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի, METAR և SPECI հաղորդագրությունների օրինակները ներկայացված են սույն կանոնակարգի N 2 հավելվածում:

50. Տեղական հատուկ ամփոփագրերը հաղորդվում են օդային երթևեկության սպասարկման տեղական մարմիններին: Աերոդրոմային օդերևութաբանական մարմնի և ՕԵՍ-ի համապատասխան մարմնի միջև համաձայնեցմամբ դրանք կարելի է չթողարկել ցանկացած տարրի նկատմամբ, որի արտապատկերման համար ՕԵՍ-ի տեղական մարմինն իր տրամադրության տակ ունի ցուցասարք (արտապատկերման միջոց համանման այն սարքին, որը տեղակայված է դիտակետում անմիջապես որոշակի պայմանների առաջացման դեպքում: ՕԵՍ-ի տեղական մարմնին հաղորդվող օդերևութաբանական ամբողջ տեղեկատվությունը պետք է գրանցվի (նշելով պահպանման ժամկետը) օդերևութաբանական մարմնի կողմից:

51. Հատուկ դիտումների անցկացման և տեղական հատուկ ամփոփագրերի կազմման համար չափանիշները ներառում են`

1) մեծություններ, որոնք համապատասխանում են տվյալ աերոդրոմի շահագործման մինիմումներին.

2) մեծություններ, որոնք բավարարում են ՕԵՍ-ի մարմինների և շահագործողների տեղական այլ պահանջները.

3) գոյություն ունեցող լրացուցիչ տեղեկատվություն, որը վերաբերում է վայրէջքամուտի և բարձրություն վերցնելու գոտիներում առաջացող հատուկ օդերևութաբանական երևույթներին.

4) մեծություններ, որոնք չափանիշներ են հանդիսանում SPECI ծածկագրային ձևով ամփոփագրեր կազմելու համար:

52. SPECI ամփոփագրերը թողարկվում են այն դեպքերում, երբ տեղի ունեցող փոփոխությունները համապատասխանում են հետևյալ չափանիշներին՝

1) գետնամերձ քամու միջին ուղղությունը փոփոխվել է 600-ով` վերջին ամփոփագրում նշված ուղղության հետ համեմատած, դիտարկումից առաջ և (կամ) հետո 5 մ/վ (10 հանգույց) կամ ավելի միջին արագության դեպքում.

2) գետնամերձ քամու միջին արագությունը փոփոխվել է 5 մ/վ-ով (10 հանգույց) կամ ավելի` վերջին ամփոփագրում նշված արագության հետ համեմատած.

3) քամու պոռթկման մեծությունն աճել է 5 մ/վ-ով (10 հանգույց) կամ ավելի` վերջին ամփոփագրում նշված արագության հետ համեմատած, դիտարկումից առաջ և (կամ) հետո 7,5 մ/վ (15 հանգույց) կամ ավելի միջին արագության դեպքում.

4) քամու պարամետրերի փոփոխությունները գերազանցում են շահագործման առումով կարևոր նշանակությունները: Սահմանային մեծությունները պետք է սահմանվեն օդերևութաբանական լիազոր մարմնի կողմից, տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի ու շահագրգիռ շահագործողների հետ խորհրդակցությամբ՝ հաշվի առնելով քամու պարամետրերի փոփոխությունները, որոնք՝

ա. պահանջում են օգտագործվող ՎՎԳ-ի (ՎՎԳ-ների) փոփոխություն,

բ. վկայում են այն մասին, որ ՎՎԳ-ում համընթաց ու կողային քամու փոփոխությունները գերազանցում են այն արժեքները, որոնք շահագործման հիմնական սահմաններ են հանդիսանում տվյալ աերոդրոմում թռիչքներ իրականացնող տվյալ տեսակի օդանավերի համար.

5) տեսանելիությունը լավանում և հասնում (գերազանցում) է կամ վատանում և դառնում է ավելի պակաս՝ ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից`

ա. 800 մ, 1500 մ, 3000 մ,

բ. 5000 մ` ըստ տեսողական թռիչքների կանոնների զգալի թվով թռիչքների կատարման դեպքում.

6) հեռավորության տեսանելիությունը ՎՎԳ-ում լավանում և հասնում (կամ գերազանցում) է կամ էլ վատանում և դառնում է ավելի պակաս՝ ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից` 50 մ, 175 մ, 300 մ, 550 մ կամ 800 մ.

7) եղանակային հետևյալ երևույթներից կամ դրանց համադրություններից ցանկացածի սկսման, դադարման կամ ինտենսիվության փոփոխման դեպքում`

ա. սառչող տեղումներ,

բ. չափավոր կամ ուժեղ տեղումներ (ներառյալ տեղատարափները),

գ. ամպրոպ (տեղումներով),

դ. փոշե փոթորիկ,

ե. ավազե փոթորիկ,

զ. ձագարաձև ամպ (տորնադո կամ ջրի հողմապտույտ),

է. եղանակային հետևյալ երևույթներից կամ դրանց համադրություններից ցանկացածի սկսման կամ դադարման դեպքում,

ը. սառչող մառախուղ,

թ. ամպրոպ (առանց տեղումների),

ժ. փոշե գետնամերձ բուք, ավազե գետնամերձ բուք կամ ձնե գետնամերձ բուք,

ժա. փոշեհողմ, ավազահողմ կամ գետնաձյունահողմ,

ժբ. փոթորկանք:

(52-րդ կետը փոփ. 15.03.18 N 253-Ն, լրաց. 11.04.19 N 438-Ն)

53. Տեղումների ինտենսիվության գործիքային չափումների բացակայության դեպքում հարկավոր է տեղումները չափավոր համարել 1-2 կմ տեսանելիության դեպքում, ուժեղ` 1000 մ-ից պակաս տեսանելիության դեպքում՝

1) BKN կամ OVC տարածվածությամբ ամպերի ստորին շերտի ստորին սահմանի բարձրությունը մեծանում և հասնում (կամ գերազանցում) է կամ փոքրանում և դառնում է ավելի պակաս՝ ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից`

ա. 30 մ, 60 մ, 150 մ կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ),

բ. 450 մ (1500 ֆուտ)` ըստ տեսողական թռիչքների կանոնների զգալի քանակով թռիչքների կատարման դեպքում.

2) ամպերի քանակը 450 մ-ից (1500 ֆուտ) ցածր շերտում փոփոխվում է`

ա. SCT կամ ավելի փոքրից մինչև BKN կամ OVC,

բ. BKN կամ OVC -ից մինչև SCT կամ ավելի փոքր.

3) երկինքը փակ է, ուղղաձիգ տեսանելիությունը լավանում, հասնում կամ գերազանցում է, կամ վատանում և դառնում է ավելի պակաս՝ նշված որևէ արժեքներից` 30 մ, 60 մ, 150 մ կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ).

4) այլ չափանիշներ, որոնք հիմնված են տվյալ աերոդրոմի շահագործական մինիմումների վրա և համաձայնեցված են աերոդրոմային օդերևութաբանական մարմնի և օդանավ շահագործողների ու ՕԵՍ-ի մարմինների միջև.

5) կոնկրետ աերոդրոմի շահագործական մինիմումի վրա հիմնված մյուս չափանիշները պետք է զուգահեռ դիտարկվեն TAF կանխատեսումների շտկման և փոփոխությունների խմբերի ներառման համանման չափանիշներին համապատասխան:

54. Այն դեպքերում, երբ եղանակի տարրերից մեկի վատացման հետ միաժամանակ դիտվում է մյուսի լավացումը, թողարկվում է SPECI միասնական ամփոփագիրը, որը համարվում է ամփոփագիր եղանակի վատացման մասին և տարածվում է անմիջապես դիտումից հետո:

55. Եղանակի լավացման մասին SPECI ամփոփագիրն անհրաժեշտ է տարածել միայն եղանակի 10 րոպե լավացման պահպանման պայմանի դեպքում: Անհրաժեշտության դեպքում այդպիսի ամփոփագրում ներառվում են ճշգրտումներ` արտացոլելու համար եղանակի այն պայմանները, որոնք գերակշռում են 10-րոպեանոց ժամանակահատվածի վերջում:

56. Գետնամերձ քամու ուղղության և արագության դիտումների համար նախատեսված տվիչները պետք է տեղակայված լինեն գետնի մակերևույթից 10 մ +/-1 մ բարձրության վրա:

57. Տեղական ամփոփագրերում ներառվում են տվյալներ քամու մասին, որոնք բնորոշիչ են վայրէջքի գոտու համար:

58. METAR և SPECI ամփոփագրերի համար գետնամերձ քամու դիտումները պետք է լինեն բնորոշիչ ամբողջ ՎՎԳ-ի համար (օրինակ` վայրէջքի գոտում) այն դեպքում, եթե կա միայն մեկ ՎՎԳ, և ՎՎԳ-ի ամբողջ համալիրի համար այն դեպքում, եթե կա մի քանի ՎՎԳ:

59. Այն աերոդրոմներում, որտեղ տեղական պայմանների պատճառով ՎՎԳ-ի զանազան հատվածամասերում դիտվում են գետնամերձ քամու էական տարբերություններ, տեղակայվում են լրացուցիչ տվիչներ:

60. Յուրաքանչյուր տվիչի հետ կապված` գետնամերձ քամու դիսփլեյները (արտապատկերման միջոցները) տեղակայվում են դիտորդի և ՕԵՍ-ի կարգավարների մոտ:

61. Այն դեպքերում, երբ սույն կանոնակարգի 57-րդ և 58-րդ կետերին համապատասխան պահանջվում է լրացուցիչ տվիչների տեղակայում, դիսփլեյները հստակ մակնշվում են ՎՎԳ-ի և ՎՎԳ-ի հատվածամասի նշմամբ, որոնք վերահսկվում են յուրաքանչյուր տվիչի կողմից: Քամու մասին տվյալները յուրաքանչյուր տվիչից պետք է ներկայացված լինեն արտապատկերման միջոցների (ցուցասարքերի) վրա, որոնք տեղաբաշխված են ՕԵՍ-ի մարմիններում:

62. Քամու դիտումների տևողության միջինացումը կազմում է`

1) 2 րոպե՝ տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի համար, ինչպես նաև քամու դիսփլեյների համար, որոնք տեղակայված են ՕԵՍ-ի մարմինների դասավորության տեղերում.

2) 10 րոպե՝ METAR և SPECI ամփոփագրերի համար համապատասխան չափողական միջոցների (ԱՕՏՉՀ) առկայության դեպքում: Սակայն, եթե այդ 10-րոպեանոց ժամանակահատվածի ընթացքում դիտվել էր քամու բնութագրերի խիստ փոփոխություն, քամու արագության միջին արժեքների, քամու պոռթկումների և միջին ուղղության առավելագույն մեծությունների, ինչպես նաև քամու ուղղության էական փոփոխությունների որոշման համար հարկավոր է օգտագործել միայն այն տվյալները, որոնք ստացվել են այդ փոփոխությունից հետո: Այդ դեպքում նշված ժամանակահատվածը կրճատվում է:

63. Քամու բնութագրերի փոփոխությունները պետք է համարել կտրուկ այն դեպքում, երբ առնվազն 2 րոպեի ընթացքում դիտվում է քամու ուղղության կտրուկ և կայուն փոփոխություն` 300-ով կամ ավելի, փոփոխությունից առաջ և հետո 5 մ/վ (10 հանգույց) քամու արագության դեպքում կամ քամու արագության փոփոխություն` 5 մ/վ-ով (10 հանգույց) կամ ավելի:

64. Քամու գործիքային չափումների դեպքում, որոնք չեն ապահովում METAR և SPECI ամփոփագրերի համար 10-րոպեանոց միջինացումը, օգտագործվում է միջինացման 2-րոպեանոց պարբերությունը:

65. Քամու դիտումները ժամանակավոր աերոդրոմներում և վայրէջքի հրապարակներում կարող են կատարվել հողմացույցի, հողմի կոների և ձեռքի հողմաչափերի կիրառմամբ:

66. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում և METAR, SPECI ամփոփագրերում նշվում են`

1) չափման միավորները, որոնք օգտագործվում են քամու արագությունը որոշելիս.

2) շեղումները քամու միջին ուղղությունից վերջին տասը րոպեի ընթացքում`

ա. երբ ընդհանուր փոփոխությունը կազմում է 600 կամ ավելի, բայց 1800-ից պակաս, իսկ քամու արագությունը կազմում է 1,5 մ/վ (3 հանգույց) և ավելի, ապա ուղղության այդպիսի փոփոխությունները հաղորդվում են երկու ծայրագույն մեծությունների տեսքով, որոնց սահմաններում է դիտվել գետնամերձ քամու ուղղության փոփոխությունը,

բ. երբ ընդհանուր փոփոխությունը կազմում է 600 կամ ավելի, բայց 1800-ից պակաս, իսկ քամու արագությունը 1,5 մ/վ-ից (3 հանգույց) ավելի պակաս է, ապա քամու ուղղությունը հաղորդվում է որպես մի փոփոխական, որում նշված չէ քամու միջին ուղղությունը,

գ. երբ ընդհանուր փոփոխությունը կազմում է 1800 կամ ավելի, ապա քամու ուղղությունը հաղորդվում է որպես մի փոփոխական, որում նշված չէ քամու միջին ուղղությունը.

3) վերջին 10 րոպեի ընթացքում դիտվող շեղումները քամու միջին արագությունից (պոռթկումները) նշվում են այն դեպքում, երբ քամու առավելագույն արագությունը գերազանցում է միջին արագությունը 5 մ/վ-ով (10 հանգույց) կամ ավելի.

4) այն դեպքերում, երբ հաղորդվում է 0,5 մ/վ-ից (1 հանգույց) ավելի պակաս քամու արագության մասին, այն նշվում է որպես «անդորրություն».

5) երբ քամու արագությունը կազմում է 50 մ/վ (100 հանգույց) կամ ավելի, այն նշվում է որպես 49-ից (99 հանգույց) առավել կազմող:

67. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում գետնամերձ քամու դիտումները կատարվում են ՎՎԳ-ի երկարությամբ մի քանի տեղերից և նշվում են դիտադիրքերի տեղերը, որոնց համար այդ մեծությունները բնորոշիչ են:

Թվային ցուցանշման առկայության դեպքում ՕԵՍ-ի կարգավարի հարցմամբ բարձրախոս կապով հաղորդվում են աերոդրոմում քամու արագության մասին տվյալները՝ մինչև 0,5 մ/վ (1 հանգույց) ճշգրտությամբ որոշված:

68. Տեսանելիության դիտումներն անցկացվում են գործիքային միջոցների կամ տեղակայված (մինչև 2000 մ), կամ էլ ընտրված (2000 մ-ից ավելի) ցերեկային և գիշերային տեսանելիության կողմնորոշիչների օգտագործմամբ: Տեսանելիության կողմնորոշիչների սխեմաները նախապատրաստվում են աերոդրոմային օդերևութաբանական մարմնի կողմից աերոդրոմային ծառայության հետ համատեղ և համաձայնեցվում ՕԵՍ-ի մարմնի հետ:

69. Այն աերոդրոմներում, որտեղ հնարավոր չէ տեղակայել կամ ընտրել կողմնորոշիչներ` տեսանելիության տեսողական դիտումների համար, ՕԵՍ-ի և ավիաօդերևութաբանական կենտրոնի միջև համաձայնեցմամբ կարող են օգտագործվել նեֆելոմետրիկ (պղտորաչափական) և այլ միջոցներ:

70. Տեսանելիության դիտումների համար տվիչները պետք է տեղակայվեն ՎՎԳ-ից մոտավորապես 2,5 մ (7.5 ֆուտ) բարձրության վրա:

71. Այն դեպքերում, երբ տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերն օգտագործվում են մեկնող օդանավերի համար, այդ ամփոփագրերի կազմման տեսանելիության դիտումները պետք է լինեն բնորոշիչ ՎՎԳ-ի երկարությամբ պայմանների համար, իսկ ժամանող օդանավերի` վայրէջքի գոտու:

72. ՎՎԳ-ի երկարությունից և տեղական պայմաններից կախված` տեսանելիության դիտումների պրակտիկան վերթիռի համար որոշվում է ՕԵՍ-ի մարմնի և օդերևութաբանական մարմնի միջև փոխգործողության և կոորդինացման համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) համաձայն:

73. METAR և SPECI ամփոփագրեր կազմելու համար տեսանելիության դիտումները պետք է լինեն բնորոշիչ աերոդրոմի համար:

74. Տեսանելիության գործիքային դիտումները կատարվում են 2000 մ և ավելի պակաս (ըստ սարքի) արժեքների դեպքում: Եթե, ըստ ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության, աերոդրոմի վայրէջքային մինիմումներից մեկը գերազանցում է 2000 մ, գործիքային դիտումները կատարվում են մինչև տեսանելիության առավելագույն արժեքը, որը համապատասխանում է օգտագործվող սարքի տեսակին: Այդ դեպքում տեսանելիության արժեքը, որի համաձայն իրականացվում է անցումը գործիքային դիտումներից տեսողական դիտումներին, որոշվում է ըստ համաձայնագրի:

75. Գործիքային միջոցների օգտագործման դեպքում պետք է ապահովվի ցուցմունքների ավտոմատ գրանցումը և արձանագրվի դրանց միացման և անջատման ժամանակը:

76. Հիմնական և պահուստային սարքավորման խափանման կամ սարքի ցուցմունքների ճշտության մեջ կասկածի դեպքում, ըստ հիմնական սարքի դիտումներից պահուստային սարքի դիտումներին անցնելու, գործիքային դիտումներից տեսողական դիտումներին (այդ թվում` տեսողական դիտումներից գործիքային դիտումներին) անցնելու մասին որոշումն ընդունվում է դիտորդի կողմից, տեղեկացվում է ՕԵՍ-ի մարմիններին և հերթապահ օդերևութաբանին, ինչպես նաև գրանցվում է սարքերի տեխնիկական վիճակի մատյանում անցման ժամանակի և պատճառի նշմամբ:

77. Աերոդրոմներում, որոնք սարքավորված չեն վայրէջքի համակարգերով, տեղական ամփոփագրում ներառվում է տեսանելիության արժեքը, որը որոշված է վայրէջքի գոտում ՎՎԳ-ի կենտրոնի ուղղությամբ կամ հատուկ ընտրված (բնորոշիչ) դիտարկման տեղից դեպի աշխատանքային մեկնարկի կողմը: Փոքրագույն արժեքը ցանկացած այլ ուղղությամբ, եթե փոքր է ամփոփագրերում ներառված արժեքից, հաղորդվում է օդային երթևեկության կարգավարներին և հերթապահ օդերևութաբանին (ուղղության նշմամբ):

78. Աերոդրոմներում, որոնք սարքավորված են վայրէջքի համակարգերով, տեսանելիության դիտումները կատարվում են ՎՎԳ-ի երկարությամբ 2000 մ և ավելի պակաս տեսանելիության դեպքում:

79. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում և METAR, SPECI ամփոփագրերում տեսանելիությունը նշվում է հետևյալ արժեքների դեպքում`

1) 800 մ-ից պակաս` 50 մ-ին բազմապատիկ մեծություններով.

2) 800 մ կամ ավելի, սակայն 5 կմ-ից պակաս` 100 մ-ին բազմապատիկ մեծություններով.

3) 5 կմ և ավելի, բայց 10 կմ-ից ցածր տեսանելիության դեպքում` բազմապատիկ 1 կմ-ին.

4) 10 կմ և ավելի` որպես 10 կմ` բացառությամբ այն դեպքերի, երբ օդերևութաբանական պայմանները թույլ են տալիս օգտագործել CAVOK կրճատումը:

80. Կիրառվող հաշվման սանդղակում ճշգրտորեն չտեղավորվող ցանկացած դիտարկվող մեծություն կլորացվում է դեպի փոքր կողմը` մինչև սանդղակի հաջորդ արժեքը:

81. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում նշվում են տեսանելիության որոշման համար կիրառվող չափման միավորները:

82. ՎՎԳ-ում տարբեր տեսանելիության պայմաններում ուղղաթիռների վերթիռներն ու վայրէջքներն ապահովելու համար ՕԵՍ-ի կարգավարի հարցմամբ հաղորդվում է տեսանելիության արժեքը ՎՎԳ-ի որոշակի հատվածամասում (հարցման մեջ նշված)՝ այնտեղ տեղակայված սարքերի առկայության դեպքում:

83. METAR և SPECI ամփոփագրերում նշվում է գերակշռող տեսանելիությունը: Եթե տեսանելիությունը զանազան ուղղություններով միատեսակ չէ, և`

1) եթե նվազագույն տեսանելիությունը 1500 մ-ից պակաս է կամ ավելի պակաս է գերակշռող տեսանելիության արժեքի 50 տոկոսից, գերակշռող տեսանելիության արժեքից հետո նշվում է նաև նվազագույն տեսանելիությունը և դրա ընդհանուր ուղղությունն աերոդրոմի նկատմամբ ութ հորիզոնամասերից մեկի նշմամբ,

2) եթե նվազագույն տեսանելիությունը գրանցվում է մի քանի ուղղություններով, ապա նշվում է շահագործման տեսակետից առավել կարևոր ուղղությունը,

3) այն դեպքերում, երբ տեսանելիությունը արագ է փոփոխվում, և գերակշռող տեսանելիությունը հնարավոր չէ որոշել, նշվում է միայն տեսանելիության նվազագույն արժեքը` առանց ուղղության նշման:

84. Քանի որ տեսանելիության հեռավորությունը ՎՎԳ-ում չի կարող չափվել անմիջականորեն ՎՎԳ-ում, դրա որոշումը պետք է հեռավորության՝ որքան հնարավոր է առավել ճշգրիտ գնահատականը լինի, որի սահմաններում ՎՎԳ-ի առանցքային գծի վրա գտնվող օդանավի օդաչուն կարող է տեսնել բնորոշ նշանները ՎՎԳ-ի մակերևույթի վրա կամ լույսերը, որոնք սահմանափակում են ՎՎԳ-ն կամ նշում դրա առանցքային գիծը:

85. Այն աերոդրոմներում, որոնք սարքավորված չեն ԲԻԼ-ով և ՑԻԼ-ով, տեսանելիության հեռավորությունը ՎՎԳ-ում չի որոշվում:

86. ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության դիտումների համար նախանշված տվիչները պետք է տեղակայված լինեն ՎՎԳ-ից մոտավորապես 2,5 մ բարձրության վրա:

87. Ըստ սարքերի՝ I, II և III կատեգորիաներով վայրէջքամուտերի և վայրէջքների կատարման համար նախանշված ՎՎԳ-ներում տեսանելիության հեռավորության գնահատման համար օգտագործվում են օդերևութաբանական ավտոմատացված համակարգերը, որոնք հիմնված են փոխհաղորդասարքերի վրա: Դրանց օգտագործումը թույլատրվում է ուղիղ ցրման չափիչների հետ համատեղ:

88. Այն դեպքերում, երբ տեսանելիության հեռավորությունը ՎՎԳ-ում որոշվում է ավտոմատացված համակարգերի օգնությամբ, արտապատկերման միջոցները (ցուցասարքերը, դիսփլեյները) տեղակայվում են օդերևութաբանական կայանում և օդային երթևեկության սպասարկման համապատասխան մարմինների դասավորության տեղերում:

89. Oդերևութաբանական կայաններում և ՕԵՍ-ի մարմինների դասավորության տեղերում տեղակայված արտապատկերման միջոցները (ցուցասարքերը, դիսփլեյները) միացվում են միևնույն տվիչներին, իսկ այնտեղ, որտեղ պահանջվում են առանձին տվիչներ, արտապատկերման միջոցները հստակորեն մականշվում են յուրաքանչյուր տվիչի միջոցով՝ վերահսկվող ՎՎԳ-ի և ՎՎԳ-ի հատվածամասի նշման համար:

90. ԲԻԼ-ի կամ ՑԻԼ-ի լուսաազդանշանային համակարգերով սարքավորված ՎՎԳ-ների համար տեսողաբար կամ սարքերի օգնությամբ չափված տեսանելիությունը 2000 մ և պակաս արժեքների համար վերահաշվարկվում է ՎՎԳ-ի՝ տեսանելիության հեռավորության աղյուսակների միջոցով (ԱՕՏՉՀ-ի բացակայության դեպքում), որոնք համապատասխանում են լուսաազդանշանային համակարգի տեսակին:

91. Սարքերի ցուցմունքները և տեսանելիության տեսողական դիտումների արդյունքները, ՎՎԳ-ի՝ տեսանելիության հեռավորությանը փոխադրելու աղյուսակները զանազան աերոդրոմային լուսաազդանշանային համակարգերի համար ներկայացված են ՎՎԳ-ի՝ տեսանելիության հեռավորության որոշման ձեռնարկի համապատասխան հավելվածներում:

92. ԲԻԼ-ի կամ ՑԻԼ-ի լուսաազդանշանային համակարգերի օգտագործման վերաբերյալ ցանկացած սահմանափակում հաղորդվում է աերոդրոմային օդերևութաբանական մարմնին օդանավակայանի համապատասխան ծառայության կողմից:

93. ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության արժեքների միջինացման տևողությունը պետք է կազմի`

1) 1 րոպե՝ տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի համար.

2) 10 րոպե՝ METAR/SPECI ծածկագրային ձևերով ամփոփագրերի համար: Սակայն, եթե դիտմանն անմիջականորեն նախորդող այդ տևողության ընթացքում ՎՎԳ-ում տեղի են ունենում տեսանելիության հեռավորության արժեքների նկատելի փոփոխություններ, միջին արժեքները որոշելիս հարկավոր է օգտագործել միայն այն տվյալները, որոնք ստացվել են անկայունության ժամանակահատվածի համար:

94. Նկատելի փոփոխությունը տեղի է ունենում այն դեպքում, երբ առնվազն 2 րոպեի ընթացքում ՎՎԳ-ում դիտվում է տեսանելիության հեռավորության կտրուկ և կայուն փոփոխություն, որը հասնում կամ գերազանցում է SPECI ծածկագրային ձևով հատուկ ամփոփագրերի թողարկման համար չափանիշները, որոնք նախատեսված են սույն կանոնակարգի 51-րդ և 52-րդ կետերով:

95. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի ու METAR և SPECI ամփոփագրերի նկատմամբ ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության արժեքների մասին տեղեկությունները հաղորդվում են հետևյալ դեպքերում`

1) 400 մ-ից ավելի պակաս` 25 մ-ին բազմապատիկ.

2) 400-ից մինչև 800 մ` 50 մ-ին բազմապատիկ.

3) 800 մ-ից առավել` 100 մ-ին բազմապատիկ:

Կիրառվող հաշվառման սանդղակում ճշգրտորեն չտեղավորվող ցանկացած դիտվող մեծություն կլորացվում է դեպի փոքր կողմը` մինչև սանդղակի մոտակա արժեքը:

96. ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության ստորին սահմանը պետք է համարել 50 մ, իսկ վերին սահմանը` 2000 մ: Այդ սահմաններից ցածր կամ բարձր տեսանելիության դեպքում նշվում է, որ տեսանելիության հեռավորությունը ՎՎԳ-ում 50 մ-ից պակաս է կամ 2000 մ-ից բարձր`

1) երբ տեսանելիության հեռավորությունը ՎՎԳ-ում բարձր է կիրառվող համակարգի չափման վերին սահմանից, տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում օգտագործվում է ABV կրճատումը, METAR և SPECI ամփոփագրերում` P կրճատումը, որին հաջորդում է տվյալ համակարգի միջոցով որոշվող առավելագույն արժեքը.

2) երբ տեսանելիության հեռավորությունը ՎՎԳ-ում ցածր է կիրառվող համակարգի չափման նվազագույն սահմանից, տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում օգտագործվում է BLW կրճատումը, METAR և SPECI ամփոփագրերում` M կրճատումը, որին հաջորդում է տվյալ համակարգի միջոցով որոշվող նվազագույն արժեքը:

97. Տեղական ամփոփագրերում հաղորդվող տեսանելիության հեռավորության արժեքների վերին սահմանը որոշվում է` հաշվի առնելով աերոդրոմի մինիմումները և վերահաշվարկի աղյուսակների լուծելիությունը:

98. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության գնահատման տվյալները բնորոշիչ են`

1) ՎՎԳ-ի վայրէջքի գոտու համար, որը սարքավորված չէ վայրէջքամուտի և վայրէջքի ճշգրիտ միջոցներով կամ սարքավորված է սարքերի օգնությամբ I կատեգորիայի վայրէջքամուտի և վայրէջքի համար.

2) ՎՎԳ-ի վայրէջքի գոտու և միջնամասի համար, որը նախանշված է սարքերի օգնությամբ II կատեգորիայի վայրէջքամուտի և վայրէջքի համար.

3) ՎՎԳ-ի վայրէջքի, միջնամասի և վերջի համար, որը նախանշված է սարքերի օգնությամբ III կատեգորիայի վայրէջքամուտի և վայրէջքի համար:

99. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում`

1) նշվում են չափման միավորները.

2) եթե ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության դիտումները կատարվում են ՎՎԳ-ի միայն մեկ հատվածամասի համար, այսինքն` վայրէջքի գոտու, դիտումների տվյալները ներառվում են առանց դիտարկման տեղի նշման.

3) եթե ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության դիտումները կատարվում են ՎՎԳ-ի մի քանի տեղի համար, ամփոփագրի սկզբում նշվում է վայրէջքի գոտու համար բնորոշիչ մեծությունը, իսկ այնուհետև նշվում են այն մեծությունները, որոնք բնորոշիչ են ՎՎԳ-ի միջնամասի և վերջի համար՝ այն տեղերի նշմամբ, որոնց համար այդ մեծությունները բնորոշիչ են:

100. METAR և SPECI ամփոփագրերում նշվում է միայն վայրէջքի գոտու համար բնորոշիչ մեծությունը:

101. Եթե ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության գնահատման համար օգտագործվում են գործիքային համակարգերը, METAR և SPECI ամփոփագրերում ներառվում է ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության փոփոխությունների մասին տեղեկատվությունը դիտարկման տևողությանը նախորդող 10-րոպեանոց ժամանակահատվածի ընթացքում հետևյալ դեպքերում՝

1) եթե 10-րոպեանոց ժամանակաշրջանի ընթացքում ՎՎԳ-ում դիտվում է տեսանելիության հեռավորության արժեքների փոփոխության հստակ միտում այնպես, որ առաջին 5 րոպեի ընթացքում միջին արժեքը տարբերվում է ժամանակաշրջանի երկրորդ 5 րոպեի միջին արժեքից 100 մ-ով և ավելի, ապա դա պետք է նշվի ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության մեծությունների ավելացման համար Ս, կամ նվազեցման համար` D կրճատումների միջոցով.

2) այն դեպքում, երբ ՎՎԳ-ում դիտարկվող տեսանելիության հեռավորության մեջ չկան էական փոփոխություններ, օգտագործվում է N կրճատումը: Միտման առկայության մասին տեղեկատվության բացակայության դեպքում կրճատումները չեն ներառվում:

102. Աերոդրոմում և (կամ) դրա մերձակայքում անցկացվում են ընթացիկ եղանակի դիտումներ: Ամփոփագրերում ներառվում են ընթացիկ եղանակի հատուկ երևույթները և դրանց բնութագրերը` ծածկագրային աղյուսակին համապատասխան:

 

Ծածկագրային աղյուսակ 4678 (դրույթ կոդերի մասին, ՀՕԿ N 306)

w՛w՛ - ընթացիկ և կանխատեսվող եղանակի հատուկ երևույթներ

 

Բնութագրերը

Օդերևութաբանական երևույթները

ինտենսիվությունը կամ մոտիկությունը աերոդրոմին

նկարագրիչը
(դեսկրիպտոր)

տեղումները

տեսանելիությունը
վատացնող
երևույթները

այլք

-

Light թույլ

MI
Shallow
Բարակ (ցածր,
գետնահողմի)

DZ
Drizzle
Մանրամաղ
անձրև

BR
Mist
Մշուշաքող

PO
Dust/sand whirls
(dust devils)
Փոշե/ավազահողմեր
(փոշեփոթորիկներ)

Moderate
(no qualifier)
Չափավոր (չնշել)

BC
Patches
Կտորտանք

RA
Rain
Անձրև

FG
Fog
Մառախուղ

SQ
Squalls
Փոթորկանք

+
Heavy (well-
developed in
the cass of dust/sand
wirls (dust
devils) and
funnel clouds)

Ուժեղ (հստակ արտահայտված
փոշե/ավազամրրիկների
(փոշեփոթորիկների) և
ձագարաձև
ամպերի
դեպքում)

PR
Patrial (covering part of the aerodrome)
Մասնակի
(աերոդրոմի մի մասը ծածկող)

SN
Snow
Ձյուն

FU
Smoke
Ծուխ

FC
Funnel cloud(s)
(tornado or water spout)
Ձագարաձև ամպ (ամպեր) (տորնադո կամ ջրի մրրկասյուն)

DR
Low drifting
Գետնահողմ

SG
Snow grains
Ձյան հատիկներ

VA
Volcanic ash
Հրաբխային մոխիր

SS
Sandstrom
Ավազափոթորիկ

BL
Blowing
Գետնամերձ ձյունահողմ

 

DU
Widespread dust
Համատարափ փոշի

DS
Duststrom
Փոշեփոթորիկ

SH
Shower(s)
Տարափ
(տարափներ)

PL
Ice pellets
Սառցե
անձրև/սառցե
մանրակարկուտ

SA
Sand
Ավազ

 

VC
In the
vicinity
Մոտ (մերձակայքում)

TS
Thunderstrom
Ամպրոպ

GR
Hail
Կարկուտ

HZ
Haze
Մշուշ

 

FZ
Freezing
(Supercooled)
Սառչող
(գերսառեցված)

GS
Small hail
and/or snow pellets
Մանր կարկուտ
և (կամ) ձյունե
մանրակարկուտ

   

103. Ընթացիկ եղանակի մասին տեղեկատվությունը` տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերը, աերոդրոմների համար պետք է լինի ամբողջական:

104. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում նշվում են ընթացիկ եղանակի դիտվող երևույթների տեսակն ու բնութագրերը և, համապատասխանաբար, տրվում է դրանց ինտենսիվության գնահատականը:

105. METAR և SPECI ամփոփագրերի համար նախանշված տեղեկատվությունն ընթացիկ եղանակի մասին պետք է լինի աերոդրոմի պայմանների համար բնորոշիչ, իսկ եղանակի որոշ վերապահված հատուկ երևույթների նկատմամբ` նաև դրա մերձակայքերի համար:

106. METAR և SPECI ամփոփագրերում նշվում են ընթացիկ եղանակի դիտարկվող երևույթների տեսակն ու բնութագրերը և, համապատասխանաբար, տրվում է դրանց ինտենսիվության և աերոդրոմին մոտ գտնվելու գնահատականը:

107. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում, ինչպես նաև METAR և SPECI ամփոփագրերում եղանակի հաղորդվող երևույթների ինտենսիվությունը նշվում է հետևյալ կերպ. ինտենսիվությունը նշվում է միայն տեղումների հետ` DZ, RA, SN, SG, PL, GR, GS կամ դրանց հետ զուգորդվելով. DS-ի և SS-ի դեպքում նշվում է միայն չափավոր և ուժեղ ինտենսիվությունը` տեղական կանոնավոր (METAR և SPECI) և հատուկ ամփոփագրեր`

 

Թույլ

FBL -

Չափավոր

MOD առանց ցուցչի

Ուժեղ

 HVY +

 

VC մերձակայքերն օգտագործվում են միայն METAR և SPECI ամփոփագրերում հետևյալ կրճատումներով` SH, TS, FG, VA, BLDU, BLSA, BLSN, PO, FC, SS, DS: Մերձակայքն աերոդրոմին հարող հատվածամաս է, որի տարածվածությունը (երկարությունը) աերոդրոմի վերահսկման կետից կազմում է 8-ից մինչև 16 կմ:

108. Եթե դիտարկման ժամկետին նախորդող 10-րոպեանոց ժամանակահատվածի ընթացքում լսվում է որոտ կամ աերոդրոմում նկատվել է կայծակ, սակայն տեղումներ չեն դիտվում, TS կրճատումը METAR և SPECI ամփոփագրերում օգտագործվում է առանց լրացուցիչ նշանակումների:

109. Ամպրոպը համարվում է անցած կամ հեռացած աերոդրոմի սահմաններից դուրս վերջին որոտմունքների պահից, իսկ դրա դադարեցումը հաստատվում է, եթե այդ պահից սկսած որոտը չի լսվում վերջին 10 րոպեի ընթացքում:

110. Եթե ժամանակաշրջանը կայծակի պարպման և հաջորդող որոտի միջև 25 վայրկյանից պակաս է, ապա ամպրոպը համարվում է «աերոդրոմի վրա»:

111. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում հաղորդվում է ուղղությունը (հողմագծերով), որտեղ դիտվում և տեղաշարժվում է ամպրոպը:

112. Իրականացվում են դիտումներ և հաղորդվում տվյալներ ամպերի ստորին սահմանի բարձրության, տեսակի ու քանակի մասին, որոնք անհրաժեշտ են թռիչքների համար էական ամպերը նկարագրելիս: Այն դեպքերում, երբ դժվար է որոշել երկնքի վիճակը, ամպերի ստորին սահմանի բարձրության, տեսակի ու քանակի մասին դիտումների հետ մեկտեղ իրականացվում են դիտումներ ու հաղորդվում տվյալներ ուղղաձիգ տեսանելիության մասին: Ամպերի ստորին սահմանի բարձրության ու ուղղաձիգ տեսանելիության մասին տվյալները հաղորդվում են մետրերով (կամ ֆուտերով): Ամպամածության դիտումները, որոնք նախանշված են տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում օգտագործելու նպատակով, պետք է լինեն բնորոշիչ օգտագործվող ՎՎԳ-ի վայրէջքի գոտու համար:

113. METAR և SPECI ամփոփագրերում օգտագործելու համար նախանշված ամպամածության դիտումները պետք է լինեն բնորոշիչ աերոդրոմի և դրա մերձակայքերի համար: Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում ու METAR և SPECI ամփոփագրերում ամպերի ստորին սահմանի բարձրությունը հաղորդվում է 30 մ-ին (100 ֆուտ) բազմապատիկ մինչև 3000 մ (10000 ֆուտ) բարձրություն: Կիրառվող հաշվառման սանդղակում ճշգրտորեն չտեղավորվող ցանկացած դիտվող մեծություն կլորացվում է դեպի փոքր կողմը՝ մինչև սանդղակի մոտակա արժեքը:

114. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում ու METAR և SPECI ամփոփագրերում`

1) նշվում է ամպերի քանակը՝ կրճատումների օգտագործմամբ` FEW (1-2 օկտանտ), SCT (3-4 օկտանտ), BKN (5-7 օկտանտ), OVC (8 օկտանտ).

2) կույտավոր-անձրևային և հզոր կույտավոր ամպերը նշվում են CB և TCU կրճատումների միջոցով.

3) այն դեպքերում, երբ դիտարկումների ավտոմատացված համակարգի օգնությամբ ամպերի տիպը հնարավոր չէ դիտել, յուրաքանչյուր խմբի ամպամածության ամպերի տեսակի մասին տեղեկությունները պետք է փոխարինել «///» նշանով.

4) այն դեպքերում, երբ կույտավոր-անձևրային և հզոր կույտավոր ամպերը հայտնաբերվել են դիտարկումների մեքենայացված համակարգով, իսկ ամպերի քանակը և (կամ) ամպերի ստորին սահմանի բարձրությունը հնարավոր չէ որոշել, ամպերի քանակի և (կամ) ամպերի ստորին սահմանի բարձրության մասին տեղեկությունները պետք է փոխարինել «///» նշանով.

5) ուղղաձիգ տեսանելիությունը հաղորդվում է հետևյալ մեծություններով՝

ա. 30 մ-ին (100 ֆուտ) բազմապատիկ մինչև 600 մ (2000 ֆուտ) բարձրության համար,

բ. այն դեպքերում, երբ երկինքը փակ է և հնարավոր չէ դիտումների ավտոմատացված համակարգի օգնությամբ կամ համակարգի ընկալող-հաղորդող սարքի ժամանակավոր խափանման պատճառով որոշել ուղղաձիգ տեսանելիության արժեքը, ուղղաձիգ տեսանելիության մասին տեղեկությունները պետք է փոխարինել «///» նշանով.

6) եթե չկան թռիչքների համար նշանակություն ունեցող ամպեր և ուղղաձիգ տեսանելիությունն անսահմանափակ է, իսկ CAVOK հապավումը չի համապատասխանում եղանակի պայմանները նկարագրելուն, կիրառվում է NSC հապավումը.

7) այն դեպքերում, երբ դիտումների ավտոմատացված համակարգը չի հայտնաբերում ամպեր, հարկավոր է օգտագործել NSD հապավումը.

8) այն դեպքերում, երբ դիտվում են ամպերի մի քանի շերտեր կամ ամպերի առանձին զանգվածներ, ամպերի քանակը և ստորին սահմանի բարձրությունը նշվում են ամպերի ստորին սահմանի բարձրության աճման կարգի և հետևյալ չափանիշների համաձայն. ամենացածր շերտը կամ զանգվածը, անկախ ամպերի քանակից, նշվում է ըստ հանգամանքների FEW, SCT, BKN կամ OVC կրճատումներով: Երկնակամարի 2/8-ից ավելին ծածկող հաջորդ շերտը կամ զանգվածը նշվում է ըստ հանգամանքների SCT, BKN կամ OVC կրճատումներով, հաջորդ` ավելի բարձր շերտը կամ զանգվածը, որը ծածկում է երկնակամարի 4/8-ից ավելին, նշվում է ըստ հանգամանքների BKN կամ OVC կրճատումներով, կույտավոր-անձրևային և (կամ) հզոր կույտավոր ամպերը (CB կամ TCU), երբ դրանք դիտվում են, սակայն չեն ներառված նշված խմբերում.

9) այն դեպքերում, երբ ամպերի ստորին սահմանը ճապաղված է, կտրտված կամ արագ է փոփոխվում, ամփոփագրերում նշվում է ամպերի ստորին սահմանի նվազագույն բարձրությունը.

10) այն դեպքերում, երբ ամպերի առանձին շերտը (զանգվածը) բաղկացած է ընդհանուր սահմանով կույտավոր-անձրևային և (կամ) հզոր կույտավոր ամպերից, ամպերի տեսակը նշվում է որպես կույտավոր-անձրևային:

115. Մառախուղի կամ այլ երևույթների դեպքում, երբ հնարավոր չէ որոշել ամպերի ստորին սահմանը, գործիքային չափումների արդյունքները նշվում են ամփոփագրերում որպես ուղղաձիգ տեսանելիություն:

116. Վայրէջքամուտի համակարգերով սարքավորված աերոդրոմներում ամպերի ստորին սահմանի բարձրությունը չափող տվիչը պետք է տեղադրված լինի ՎՎԳ-ի շեմից մինչև 1200 մ հեռավորության վրա:

117. Ստորին հարկի ամպերի բարձրությունը որոշվում է գործիքային եղանակով: Գործիքային միջոցների բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ ամպամածության շերտում տեղի են ունենում զգալի խզումներ, և դրա բարձրությունը չի կարող չափվել, այն գնահատվում է ըստ օդանավերի անձնակազմերի տվյալների կամ տեսողաբար:

118. Վայրէջքամուտի համակարգերով սարքավորված աերոդրոմներում ՎՎԳ-ի շեմից 15 մ-ից (50 ֆուտ) բարձր կամ ցածր տեղադրված ամպերի ստորին սահմանի բարձրությունը չափող տվիչի չափված արժեքի մեջ ներմուծվում է բարձրությունների տարբերության ճշտում: Ճշտումը հանվում է, եթե տվիչը գտնվում է ավելի ցածր և գումարվում, եթե տվիչը գտնվում է ՎՎԳ-ի շեմից ավելի բարձր:

119. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում նշվում են ամպերի ստորին սահմանի բարձրության ու ուղղաձիգ տեսանելիության մասին տվյալների ներկայացման համար օգտագործվող չափման միավորները:

120. Օդի ջերմաստիճանը և ցողի կետի ջերմաստիճանը հաղորդվում են մինչև Ցելսիուսի աստիճանների մոտ ամբողջ թվի ճշգրտությամբ, ընդ որում, 0,50C-ը ներառող դիտվող արժեքները կլորացվում են դեպի բարձրացման կողմը` մինչև Ցելսիուսի աստիճանների մոտակա ամբողջ թիվը, օրինակ` +2,50C-ը հարկավոր է կլորացնել մինչև +30C, իսկ -2,50C-ը` մինչև -20C:

121. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի ու METAR և SPECI ամփոփագրերի համար նախանշված օդի ջերմաստիճանի և ցողի կետի ջերմաստիճանի դիտումները պետք է լինեն բնորոշիչ ՎՎԳ-ի ամբողջ համալիրի համար:

122. Մթնոլորտային ճնշումը չափվում է հետևյալ փուլերով՝

1) հեկտապասկալով չափվում է QFE-ն (QFE).

2) կատարվում է չափված QFE-ի ճշգրտում ըստ օդի ջերմաստիճանի և ՎՎԳ-ի շեմի բարձրության.

3) ճշգրտված QFE-ն բերվում է ծովի միջին մակարդակին համապատասխան (QNH), և աղյուսակի միջոցով որոշվում է QFE-ի մեծությունը՝ մմ սնդիկի սյան բարձրությամբ:

123. Եթե ճնշաչափը տեղակայված է ՎՎԳ-ի շեմից 2 մ և ավելի բարձր (ցածր) մակարդակի վրա, չափված QFE-ի արժեքի մեջ ներմուծվում է բարձրությունների տարբերության ուղղումը:

124. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում ներառվում են`

1) տեղեկատվությունը QNH-ի մասին`

ա. տեղեկատվությունը QFE-ի մասին, եթե դա անհրաժեշտ է օգտագործողներին,

բ. տեղեկատվությունը QNH-ի և QFE-ի արժեքների համար օգտագործվող չափման միավորների մասին.

2) METAR և SPECI ամփոփագրերում ներառում են միայն QNH-ի արժեքները:

125. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում, METAR և SPECI ամփոփագրերում, որպես լրացուցիչ տեղեկատվություն, ներառվում է տեղեկատվությունը եղանակի` վերջերս տեղի ունեցած երևույթների մասին, որոնք դիտվել են աերոդրոմում վերջին կանոնավոր ամփոփագրի թողարկումից հետո կամ անցած ժամանակաշրջանում` կախված այն բանից, թե որ ժամանակաշրջանն է ավելի կարճ, սակայն ոչ դիտարկման ժամանակաշրջանում, ընդ որում` օգտագործելով առավելագույնը երեք խումբ:

126. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում, որպես լրացուցիչ տեղեկատվություն, ներառվում է տեղեկատվությունը ստորև թվարկված օդերևութաբանական հատուկ պայմանների կամ դրանց զուգակցությունների մասին` նշելով տեղադրությունը`

 

1) կույտավոր-անձրևային ամպեր CB.
2) ամպրոպ TS.
3) չափավոր կամ ուժեղ տուրբուլենտություն MOD TYRB, SEV TURB.
4) քամու շեղում WS.
5) կարկուտ GR.
6) ուժեղ փոթորկանքի գիծ SEV SQL.
7) չափավոր կամ ուժեղ սառցակալում MOD ICE, SEV ICE.
8) սառչող տեղումներ FZDZ, FZRA.
9) ուժեղ լեռնային ալիքներ SEV MTW.
10) փոշեփոթորիկ կամ ավազափոթորիկ DS, SS.
11) գետնամերձ ձյունահողմ BLSN.
12) ձագարաձև ամպ (տորնադո կամ մրրկասյուն) FC:

 

127. METAR և SPECI ամփոփագրերում, որպես լրացուցիչ տեղեկատվություն, ներառվում է տեղեկատվությունը եղանակի՝ վերջերս տեղի ունեցած երևույթների մասին, որոնք թվարկված են ստորև`

 

1) սառչող (գերսառեցված) տեղումներ    REFZDZ, REFZRA.
2) չափավոր կամ ուժեղ տեղումներ REDZ, RERA, RESN, RESG, REGR.
(ներառյալ տարափը) REGS, REPL, RESHRA RESHSG, RESHGR, RESHGS.
3) գետնամերձ ձյունահողմ REBLSN.
4) փոշեփոթորիկ կամ ավազափոթորիկ REDS, RESS.
5) ամպրոպ RETS.
6) ձագարաձև ամպ (տորնադո կամ մրրկասյուն) REFC.
7) հրաբխային մոխիր REVA:

 

128. METAR և SPECI ամփոփագրերում, որպես լրացուցիչ տեղեկատվություն, ներառվում է`

1) տեղեկատվությունը քամու շեղման մասին.

2) տեղեկությունները ՎՎԳ-ի վիճակի մասին. ծածկագրային տեսքով տրամադրվում են օդանավակայանի աերոդրոմային ծառայության կողմից:

129. Օդերևութաբանական ռադիոտեղորոշիչներով սարքավորված աերոդրոմներում անցկացվում են ամպամած գոյացությունների տարածական բաշխման, տեղումների գոտիների, դրանց տեղափոխությունների և զարգացման դիտումներ:

130. Թռիչքների ժամանակաշրջանում դիտումները ՕՌՏ-ի միջոցով անցկացվում են յուրաքանչյուր ժամը մեկ անգամ, մնացած ժամանակ` յուրաքանչյուր երեք ժամը մեկ անգամ: 100 կմ շառավղով ամպրոպավտանգ կենտրոններով կամ ինտենսիվ տարափային տեղումներով, փոթորկանքով կույտավոր-անձրևային ամպերի հայտնաբերման դեպքում դիտումներն անցկացվում են ոչ ուշ, քան 30 րոպեն մեկ անգամ «Ահազանգ» ռեժիմում: Ավտոմատացված ռադիոօդերևութաբանական համալիրի և օդային երթևեկության կառավարման ավտոմատացված համակարգի փոխգործողության առկայության դեպքում ռադիոտեղորոշչային տեղեկատվությունը հաղորդվում է այն ժամկետներում և ֆորմատներով, որոնք սահմանվում են ըստ համաձայնագրի:

131. Դիտարկումների արդյունքները ձևավորվում են ռադիոտեղորոշչային իրավիճակի քարտեզների տեսքով: Ամպրոպային օջախների մասին տեղեկատվությունը հաղորդվում է ՕԵՍ-ի կարգավարներին և հերթապահ օդերևութաբանին ուղղակի խոսքային կապուղիներով կամ հեռախոսով: Ավտոմատացված համակարգերի առկայության դեպքում դիտումների արդյունքները և ամպրոպային օջախների տեղադրության մասին տեղեկատվությունն արտապատկերվում են մոնիթորների վրա:

132. Ամպրոպավտանգ օջախների առկայության դեպքում դրանց տեղադրության մասին տեղեկատվությունը ներառվում է ATIS հաղորդումներում, որոնք վերահաղորդում են տեղական ամփոփագրերը: Ավտոմատացված համակարգերի առկայության դեպքում աերոդրոմային օդերևութաբանական մարմնի և ՕԵՍ-ի համապատասխան մարմնի միջև համաձայնեցմամբ դրանք ATIS հաղորդումներում չեն ներառվում: Ամպրոպային օջախների մասին տեղեկատվությունը ներառում է օջախի բնույթը, օջախի կենտրոնի տեղադրությունը աերոդրոմի վերահսկման կետի նկատմամբ (ազիմուտը և հեռավորությունը), օջախի տեղափոխության ուղղությունը հորիզոնամասերով և արագությունը կմ/ժ-ով: Բոլոր ուղղություններով բազմաթիվ օջախների առկայության դեպքում (ներզանգվածային գործընթաց) նշվում է նվազագույն և առավելագույն հեռավորությունը կիլոմետրերով` առանց ազիմուտի նշման, օրինակ` «..ամպրոպային օջախները շրջապատում 10-ից մինչև 90 կմ... »:

133. ՕՌՏ-ով չսարքավորված աերոդրոմներում օդերևութաբանական ռադիոտեղորոշչային տեղեկատվության ստացման համար կարող են օգտագործվել`

1) աերոդրոմի ռադիոտեղորոշչային ցուցասարքերը.

2) ՕՌՏ-ները, որոնք օգտագործվում են այլ օդերևութաբանական մարմինների կողմից աերոդրոմից մինչև 50 կմ հեռավորության վրա:

 

 VI. ԴԻՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ԹՌԻՉՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕԴԱՆԱՎԵՐԻՑ

 

134. Թռիչքում գտնվող օդանավերից անցկացվում են հետևյալ դիտումները`

1) կանոնավոր դիտումներ բարձրություն հավաքելիս և երթուղով թռիչքի փուլերում.

2) հատուկ և այլ դիտումներ թռիչքի ցանկացած փուլում.

3) ավիացիոն աշխատանքներ կատարելիս:

135. Թռիչքում գտնվող օդանավերից անցկացվող օդերևութաբանական դիտումներն օգտագործվում են եղանակի պայմանների մասին տեղեկատվություն ստանալու համար այն շրջաններից, որոնք բավականաչափ լուսաբանված չեն վերգետնյա օդերևութաբանական դիտումներով, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու համար ուժեղ տուրբուլենտության, սառցակալման, քամու շեղման և այլ երևույթների մասին, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն գործել օդանավերի թռիչքների անվտանգության վրա:

136. Օդանավերի անձնակազմերը բարձրություն հավաքելու (իջնելու) ժամանակ, ինչպես նաև 100 մ և շրջադարձի բարձրության վրա հաղորդում են տվյալներ ամպերի ստորին և վերին սահմանի բարձրության, սառցակալման, տուրբուլենտության, քամու շեղման առկայության մասին: Նշված տեղեկությունները կարգավարներին հաղորդվում են բարձրություն հավաքելիս, անվտանգ բարձրության հասնելուց հետո կամ իջնելու ժամանակ` այնուհետև հնարավորինս ամենակարճ ժամկետում օդերևութաբանին տրամադրելու համար:

137. Դիտումների տվյալները թռիչքում գտնվող օդանավերից հաղորդվում են «օդ-երկիր» տվյալների հաղորդման կապուղով: Այն դեպքերում, երբ «օդ-երկիր» կապուղին չի ապահովվում, կամ դրա կիրառումը նպատակահարմար չէ, դիտումների տվյալները օդանավերից հաղորդվում են խոսակցական կապի միջոցների օգնությամբ:

138. Հատուկ և այլ չկանոնավորված դիտումները թռիչքում գտնվող օդանավերից անցկացվում են այն դեպքերում, երբ ՕԵՍ-ի շրջանում, որտեղով ընթանում է օդանավը, թռիչքներ ապահովող օդերևութաբանական մարմինը հայցում է որոշակի տվյալներ:

139. Դիտումների տվյալները թռիչքում գտնվող օդանավից հաղորդվում են թռիչքի ժամանակ` դիտումներն իրականացնելու պահին կամ անմիջապես դրանք անցկացնելուց հետո:

140. Կանոնավոր դիտումներն անցկացվում են «օդ-երկիր» տվյալների հաղորդման կապուղին օգտագործելիս կամ ավտոմատ կախյալ դիտումը (ADS) կիրառելիս: Ավտոմատացված կանոնավոր դիտումները հարկավոր է անցկացնել յուրաքանչյուր 15 րոպեն մեկ անգամ թռիչքի երթուղու փուլում և յուրաքանչյուր 30 վ մեկ անգամ բարձրություն վերցնելու փուլում` թռիչքի առաջին 10 րոպեի ընթացքում:

141. Խոսքային կապն օգտագործելիս կանոնավոր դիտումներն օդանավից թռիչքի երթուղու փուլում անցկացվում են օդային երթևեկության սպասարկման համակարգում զեկույցների մատուցման այն կետերի կամ ժամանակահատվածների նկատմամբ`

1) որոնց անհրաժեշտ է հղել զեկույցներ օդանավերի գտնվելու տեղի մասին` համաձայն օդային երթևեկության սպասարկման համապատասխան կանոնների.

2) որոնք գտնվում են մեկը մյուսից թռիչքային ժամանակի մեկ ժամ ժամանակահատվածներին առավել համապատասխանող հեռավորությունների վրա:

142. Խոսքային կապն օգտագործելիս օդանավի անձնակազմն ազատվում է կանոնավոր դիտումներ անցկացնելուց այն դեպքերում, երբ`

1) օդանավը համալրված չէ հատուկ սարքավորմամբ.

2) թռիչքի տևողությունը կազմում է երկու ժամ կամ ավելի քիչ.

3) օդանավը գտնվում է ծրագրված հաջորդ վայրէջքի կետից թռիչքային ժամանակի մեկ ժամից պակաս հեռավորության վրա.

4) թռիչքն անցնում է 1500 մ-ից ցածր բարձրության վրա:

143. Հատուկ դիտումներն անցկացվում են թռիչքում գտնվող բոլոր օդանավերից այն դեպքերում, երբ դիտվում են հետևյալ պայմանները`

1) չափավոր կամ ուժեղ տուրբուլենտություն.

2) չափավոր կամ ուժեղ սառցակալում.

3) ուժեղ լեռնային ալիք.

4) ամպրոպներ` առանց կարկտի, թաքնված, ամպամածության մեջ կամ համատարափ փոթորկանքով (շկվալ).

5) ամպրոպներ` կարկտով, թաքնված, ամպամածության մեջ, շուրջկալված համատարափ կամ փոթորկանքով.

6) ուժեղ փոշեփոթորիկ կամ ավազափոթորիկ.

7) բացի նշվածներից` ձայնին մոտ և գերձայնային արագություններով թռիչքների դեպքում`

ա. չափավոր տուրբուլենտություն,

բ. կարկուտ,

գ. կույտավոր-անձրևային ամպեր:

144. Այն դեպքերում, երբ տեղի են ունենում սույն կանոնակարգի 143-րդ կետում չնշված օդերևութաբանական այլ պայմաններ, օրինակ` քամու շեղում, որոնք կարող են ազդել թռիչքների անվտանգության վրա կամ էապես անդրադառնալ այլ օդանավերի թռիչքների արդյունավետության վրա, օդանավի հրամանատարը հնարավորինս կարճ ժամկետներում դրա մասին տեղեկացնում է ՕԵՍ-ի համապատասխան մարմնին: Սառցակալումը, տուրբուլենտությունը և զգալի չափով քամու շեղումը պայմաններ են, որոնք ներկայումս չեն կարող բավականաչափ լավ որոշվել երկրից, և դրանց առկայության միակ ապացույցը թռիչքում գտնվող օդանավերից դիտումների տվյալներն են:

145. Բարձրություն հավաքելու և վայրէջքամուտի փուլում դիտվող քամու շեղման մասին թռիչքում գտնվող օդանավից կատարվող զեկույցներում պետք է նշել օդանավի տեսակը:

146. Այն դեպքերում, երբ ամփոփագրերում և նախազգուշացումներում հաղորդվում է բարձրություն վերցնելու կամ վայրէջքամուտի փուլում քամու շեղման մասին, սակայն քամու փաստացի շեղումները բացակայում են, օդանավի հրամանատարը հնարավորինս կարճ ժամկետներում պետք է դրա մասին տեղեկացնի ՕԵՍ-ի համապատասխան մարմնին:

147. Խոսքային կապն օգտագործելիս թռիչքում գտնվող օդանավից կանոնավոր և հատուկ զեկույցները ներառում են`

1) հաղորդման տեսակի ցուցիչը.

2) օդանավի գտնվելու վայրը.

3) ժամը.

4) թռիչքի բարձրությունը.

5) օդի ջերմաստիճանի արժեքը.

6) քամու ուղղության արժեքը.

7) քամու արագության արժեքը.

8) տուրբուլենտության արժեքը.

9) օդանավի սառցակալման արժեքը.

10) խոնավության (եթե կան տվյալներ) արժեքը:

148. Թռիչքում գտնվող օդանավից հատուկ զեկույցներ հաղորդվում են սույն կանոնակարգի 143-րդ կետում նշված պայմաններին համապատասխան:

149. ՕԵՍ-ի մարմինները, ստանալով թռիչքում գտնվող օդանավից կանոնավոր և հատուկ զեկույցներ խոսքային կապի միջոցների օգտագործմամբ, անհապաղ դրանք հղում են համապատասխան օդերևութաբանական հետևող մարմնին:

150. Այն դեպքերում, երբ օդերևութաբանի կարծիքով թռիչքում գտնվող օդանավից հատուկ զեկույցում նշված երևույթը կայուն չի լինի և հետևաբար չի պահանջի SIGMET հաղորդագրության թողարկում, տվյալ հատուկ զեկույցը թռիչքում գտնվող օդանավից առաքվում է SIGMET հաղորդագրությունների առաքման կանոնների համաձայն՝ ռեգիոնալ համաձայնագրին համապատասխան:

151. Աերոդրոմային օդերևութաբանական մարմինը, թռիչքում գտնվող օդանավերից ՕԵՍ-ի մարմնի միջոցով ստանալով հաղորդագրությունները, դրանք գրանցում է հատուկ մատյանում:

152. Օդանավի հրամանատարը կամ թռիչքային անձնակազմի անդամներից մեկը օդանավի` աերոդրոմ ժամանելուն պես օդերևութաբանական մարմնին հաղորդում է բանավոր տեղեկատվություն թռիչքի ժամանակ դիտված օդերևութաբանական պայմանների մասին:

 

VII. ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

 

153. Ժամանակի և տարածության մեջ օդերևութաբանական տարրերի փոփոխականության և եղանակի որոշ տարրերի որոշման ու կանխատեսման մեթոդիկաների անկատարության հետևանքով ավիացիոն կանխատեսումներն օգտագործողները պետք է դիտարկեն կանխատեսման մեջ նշված ցանկացած տարրի կոնկրետ արժեքը միայն որպես առավել հավանական մեծություն, որը տվյալ տարրը կարող է ունենալ կանխատեսման գործողության ժամանակաշրջանում:

154. Կանխատեսումների շահագործման տեսակետից ցանկալի ճշտությունը նշված է ԻԿԱՕ-ի կողմից ընդունված «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի B հավելումում:

155. Որևէ երևույթի առաջացման կամ տարրի փոփոխության ժամանակը դիտարկվում է որպես առավել հավանական ժամանակ:

156. Օդանավերի թռիչքների կատարման համար ցանկալի կանխատեսումների ճշգրտությունը ներկայացված է սույն կանոնակարգի N 3 հավելվածում:

157. Օդերևութաբանական մարմնի կողմից եղանակի նոր կանխատեսման թողարկումը կամ կանխատեսման ճշգրտումը նշանակում է, որ նախկինում գործող միատեսակ կանխատեսումն ինքնաբերաբար չեղյալ է հայտարարվում:

158. Կանխատեսումն աերոդրոմում կազմում է օդերևութաբանական լիազոր մարմնի կողմից տարածաշրջանային օդագնացության համաձայնագրի հիման վրա նշանակված աերոդրոմային օդերևութաբանական մարմինը:

159. Կանխատեսումն աերոդրոմում թողարկվում է հաստատված ժամկետում` ազդեցության ժամանակահատվածից 1 ժամից ոչ շուտ և բաղկացած է կարճ հաղորդագրությունից աերոդրոմում սպասվող օդերևութաբանական պայմանների մասին որոշակի ժամանակահատվածում: Կույտավոր-անձրևային ամպամածության և ամպրոպի կանխատեսումները ենթադրում են ամպերում չափավոր և ուժեղ սառցակալման, չափավոր և ուժեղ տուրբուլենտության առկայությունն ու վերաբերում են աերոդրոմին և աերոդրոմի շրջանին:

160. Աերոդրոմի սահմանները որոշվում են յուրաքանչյուր աերոդրոմի համար թռիչքների կատարման գծով հրահանգի կամ աերոնավիգացիոն անձնագրի միջոցով:

161. Կանխատեսումներն աերոդրոմում և դրանց ճշգրտումները թողարկվում են TAF կանխատեսումների տեսքով և ներառում են հետևյալ տեղեկատվությունը ստորև նշված կարգով`

1) կանխատեսման տեսակը` TAF/TAFAMD.

2) տեղադրության ցուցիչը.

3) կանխատեսման թողարկման ամսաթիվը և ժամանակը.

4) բացակայող կանխատեսման նույնացուցիչը, երբ դա կիրառելի է.

5) կանխատեսման ամսաթիվը և գործողության ժամանակահատվածը.

6) չեղյալ հայտարարված կանխատեսման նույնացուցիչը, երբ դա կիրառելի է.

7) գետնամերձ քամին.

8) տեսանելիությունը.

9) եղանակի հատուկ երևույթները.

10) ամպամածությունը.

11) այդ տարրերից մեկի կամ մի քանիսի՝ սպասվող էական փոփոխությունները գործողության ժամանակահատվածում:

162. TAF կանխատեսման մեջ ոչ պարտադիր էլեմենտները ներառվում են տարածաշրջանային օդագնացության համաձայնագրի հիման վրա:

163. TAF ծածկագրի խմբերի նկարագրությունը և կանոնները ներկայացված են միջազգային օդերևութաբանական ավիացիոն ծածկագրերի (METAR, SPECI, TAF) և ավիացիոն օդերևութաբանական ձեռնարկի (Doc 8896 3 գլուխ) ժողովածուի մեջ: Աերոդրոմում TAF կանխատեսումների օրինակները ներկայացված են սույն կանոնակարգի N 4 հավելվածում: TAF կանխատեսումները թողարկվում են «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելված A5-1 աղյուսակի նմուշով և տարածվում TAF կոդի տեսքով` ՀՕԿ-ի պահանջներին համապատասխան:

164. TAF կանխատեսումները, որոնք տարածվում են թվային ձևով, ձևաչափվում (ֆորմատավորվում) են նշագծման ընդունված լեզվի (XML)` նշագծման աշխարհագրական լեզվի (GML) կիրառմամբ տեղեկատվության գլոբալ փոխանակման մոդելին համապատասխան: Թվային տեսքով տարածված TAF կանխատեսումներն ուղեկցվում են բազային տվյալներին համապատասխան:

165. Աերոդրոմում կանխատեսումներ կազմող օդերևութաբանական մարմիններն իրականացնում են կանխատեսումների մշտական վերահսկողություն և դրանց մեջ պատեհաժամ ներմուծում են համապատասխան ճշգրտումներ: Փոփոխությունների և հավանականության խմբերի թիվը հասցվում է նվազագույնի, և այն չպետք է գերազանցի հինգը:

166. Աերոդրոմում TAF կանոնավոր կանխատեսումների գործողության ժամանակամիջոցը պետք է կազմի նվազագույնը 6 ժամ և ոչ ավելի 30 ժամից: Այս ժամանակամիջոցը սահմանվում է ըստ տարածաշրջանային աերոնավիգացիոն համաձայնագրի: Գործողության ժամանակամիջոցից առնվազն 12 ժամ հետո TAF կանոնավոր կանխատեսումները պետք է թողարկել յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ, իսկ գործողության ժամանակամիջոցի 12-ից մինչև 30 ժամ տևողության դեպքում՝ յուրաքանչյուր 6 ժամը մեկ անգամ:

167. TAF կանխատեսումներում ներառում են օդերևութաբանական հետևյալ տարրերը՝

1) գետնամերձ քամի՝ կանխատեսման ժամանակ նշվում է քամու գերակշռող ուղղությունը: Այն դեպքերում, երբ հնարավոր չի լինում կանխատեսել գետնամերձ քամու գերակշռող ուղղությունը դրա սպասվելիք փոփոխականության պատճառով (օրինակ` թույլ քամու դեպքում (1,5 մ/վ ցածր (3 հանգույց) կամ ամպրոպի ժամանակ), քամու կանխատեսվող ուղղությունը նշվում է որպես փոփոխական՝ VRB հապավումով: Եթե կանխատեսվում է 0,5 մ/վ-ից (1 հանգույց) փոքր քամի, ապա քամու արագությունը կանխատեսման մեջ նշվում է «հանդարտություն»: Եթե քամու կանխատեսվող առավելագույն արագությունը (պոռթկումը) քամու կանխատեսվող միջին արագությանը գերազանցում է 5 մ/վ-ով (10 հանգույց), ապա կանխատեսման մեջ նշվում է քամու առավելագույն արագությունը: Եթե քամու կանխատեսվող արագությունը կազմում է 50 մ/վ (100 հանգույց) կամ ավելի, ապա այն նշվում է որպես 49 մ/վ-ը (99 հանգույց) գերազանցող.

2) տեսանելիությունը՝ այն դեպքերում, երբ, ըստ կանխատեսման, տեսանելիությունը կազմում է առնվազն 800 մ, այն պետք է արտահայտել 50 մ-ին բազմապատիկ մեծություններով: Եթե տեսանելիությունը 5 կմ է կամ ավելի, սակայն 10 կմ-ից քիչ, ապա պետք է արտահայտել 1 կմ-ին բազմապատիկ մեծություններով: Եթե տեսանելիությունը 10 կմ է կամ ավելի, այն պետք է նշել որպես 10 կմ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կանխատեսվում են САVОК պայմանները: Պետք է կանխատեսել գերակշռող տեսանելիությունը: Այն դեպքերում, երբ տեսանելիության փոփոխությունները կանխատեսվում են տարբեր ուղղություններով և գերակշռող տեսանելիությունը կանխատեսել հնարավոր չէ, պետք է նշել կանխատեսվող նվազագույն տեսանելիությունը.

3) TAF կանխատեսումը ներառում է աերոդրոմում սպասվող եղանակային հետևյալ երևույթներից կամ դրանց համակցություններից մեկը կամ մի քանիսը, բայց ոչ ավելին, քան երեքը, ինչպես նաև ներառում է դրանց բնութագրերը և անհրաժեշտության դեպքում` ինտենսիվությունը`

ա. սառչող տեղումներ,

բ. սառչող մառախուղ,

գ. չափավոր կամ ուժեղ տեղումներ (այդ թվում՝ տեղատարափի ձևով),

դ. փոշե, ավազե կամ ձնե գետնամերձ մրրիկ,

ե. փոշե գետնամերձ բուք, ավազե գետնամերձ բուք կամ ձնե գետնամերձ բուք,

զ. փոշեփոթորիկ,

է. ավազե փոթորիկ,

ը. ամպրոպ (տեղումներով կամ առանց տեղումների),

թ. փոթորկանք (շկվալ),

ժ. ձագարաձև ամպ (տորնադո կամ ջրային պտտահողմ),

ժա. եղանակային այլ երևույթներ՝ համաձայն օդերևութաբանական լիազոր մարմնի, ՕԵՍ-ի մարմնի ու շահագործողների պայմանավորվածության:

Նշված երևույթների սպասվող ավարտը նշվում է NSW հապավումով: Տեղումների ինտենսիվության` գործիքային չափումների բացակայության դեպքում հարկավոր է չափավոր համարել տեղումները 1-2 կմ տեսանելիության դեպքում, ուժեղ` 1000 մ-ից պակաս տեսանելիության դեպքում.

4) ամպամածության քանակը՝ TAF կանխատեսման մեջ ամպամածության քանակը պետք է նշել համապատասխանաբար FEW, SСТ, BKN կամ ОVС հապավումների օգտագործմամբ: Այն դեպքերում, երբ սպասվում է, որ երկինքը փակ է կամ կդառնա փակ, ու անհնար կլինի կանխատեսել ամպամածությունը, ինչպես նաև առկա են տվյալներ աերոդրոմում ուղղաձիգ տեսանելիության մասին, կանխատեսման մեջ ուղղաձիգ տեսանելիությունը պետք է նշել VV հապավումով, որից հետո պետք է նշվի դրա կանխատեսվող արժեքը: Այն դեպքերում, երբ կանխատեսվում են ամպամածության մի քանի շերտեր կամ զանգվածներ, ամպամածության քանակը և ստորին սահմանի բարձրությունը պետք է նշել հետևյալ կարգով`

ա. ամենաստորին շերտը կամ զանգվածը, անկախ քանակից, որը կանխատեսվում է համապատասխանաբար որպես FEW, SСТ, BKN կամ ОVС,

բ. հաջորդ շերտը կամ զանգվածը, որը զբաղեցնում է երկնակամարի ավելի քան 2/8-ը, կանխատեսվում է համապատասխանաբար որպես SСТ, BKN կամ ОVС,

գ. հաջորդ` ավելի բարձր շերտը կամ զանգվածը, որը զբաղեցնում է երկնակամարի ավելի քան 4/8-ը, կանխատեսվում է համապատասխանաբար որպես BKN կամ ОVС,

դ. կույտավոր-անձևրային ամպեր և (կամ) հզոր-կույտավոր ամպեր, երբ դրանք կանխատեսվում են, սակայն արտացոլված չեն վերը նշված տեղեկատվություններում:

Ամպամածության մասին տեղեկատվությունը պետք է սահմանափակել ամպամածության մասին թռիչքների համար կարևոր տեղեկություններով. կանխատեսվում է թռիչքների համար կարևոր ամպամածությունը, և երբ CAVOK հապավումը չի կիրառվում, պետք է կիրառել NSС հապավումը.

5) օդի ջերմաստիճանի կանխատեսումը՝ այն դեպքում, երբ, համաձայն տարածաշրջանային աերոնավիգացիոն համաձայնագրի, ներառվում է օդի ջերմաստիճանի կանխատեսում, պետք է ցույց տալ TAF կանխատեսման գործողության ժամկետում սպասվող առավելագույն և նվազագույն ջերմաստիճանները, ինչպես նաև այդ արժեքներին հասնելու համապատասխան ժամանակը:

168. TAF կանխատեսումները, որոնք չեն կարող մշտապես նորացվել տվյալ աերոդրոմի համար, չեղյալ են ճանաչվում: TAF կանխատեսման թողարկման ժամանակ աերոդրոմային օդերևութաբանական մարմինները ցանկացած ժամանակ աերոդրոմում ապահովում են ոչ ավելի, քան մեկ՝ գործող TAF կանխատեսման առկայություն:

169. Փոփոխությունների խմբերի օգտագործումը: TAF կանխատեսման ժամանակի և փոփոխությունների օգտագործման հանձնարարականները մատնանշված են «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի А5-2 աղյուսակում:

170. Փոփոխությունների խմբերը TAF կանխատեսման մեջ ներառելու կամ դրանցում շտկումներ կատարելու համար օգտագործվող չափանիշները հիմնվում են եղանակային հետևյալ երևույթներից կամ դրանց համակցություններից ցանկացածի կանխատեսումով սկսվելու, դադարելու կամ ինտենսիվությունը փոփոխելու վրա`

1) սառչող մառախուղ.

2) սառչող տեղումներ.

3) չափավոր կամ ուժեղ տեղումներ (այդ թվում՝ տեղատարափի ձևով).

4) ամպրոպ.

5) փոշեփոթորիկ.

6) ավազե փոթորիկ:

171. Փոփոխության խմբերը TAF կանխատեսման մեջ ներառելու կամ դրանցում շտկումներ կատարելու ժամանակ պետք է օգտագործել հետևյալ չափանիշները`

1) ըստ կանխատեսման՝ գետնամերձ քամու միջին ուղղությունը փոխվում է 600-ով կամ ավելի 5 մ/վ (10 հանգույց) քամու միջին արագության փոփոխությունից առաջ և (կամ) հետո.

2) ըստ կանխատեսման՝ գետնամերձ քամու միջին արագությունը փոխվում է 5 մ/վ (10 հանգույց) կամ ավելի.

3) ըստ կանխատեսման՝ գետնամերձ քամու միջին արագությունը փոխվում է (պոռթկումը) 5 մ/վ (10 հանգույց) կամ ավելի միջին արագության 7.5 մ/վ (15 հանգույց) կամ ավելի փոփոխությունից առաջ և (կամ) հետո.

4) ըստ կանխատեսման՝ գետնամերձ քամու փոփոխությունը գերազանցում է շահագործողական առումով կարևոր արժեքների սահմանային մեծությունները, որոնք պետք է սահմանվեն օդերևութաբանական լիազոր մարմնի կողմից ՕԵՍ մարմնի ու շահագրգիռ շահագործողների հետ խորհրդակցությամբ՝ հաշվի առնելով քամու փոփոխությունները, որոնք՝

ա. պահանջում են օգտագործվող ՎՎԳ-ի փոփոխություն,

բ. վկայում են այն մասին, որ ՎՎԳ-ում համընթաց ու կողային քամու փոփոխությունները գերազանցում են այն արժեքները, որոնք շահագործման հիմնական սահմաններ են տվյալ աերոդրոմում թռիչքներ իրականացնող տիպային ինքնաթիռների համար.

5) ըստ կանխատեսման՝ տեսանելիությունը լավանում է և հասնում կամ գերազանցում է հետևյալ արժեքներից մեկը կամ մի քանիսը, կամ տեսանելիությունը վատանում է և փոքր է լինում հետևյալ արժեքներից մեկից կամ մի քանիսից`

ա. 150 մ, 350 մ, 600 մ, 800 մ, 1500 մ, 3000 մ,

բ. 5000 մ տեսողական թռիչքների կանոններով զգալի թվով թռիչքներ իրականացնելու դեպքում.

6) կանխատեսվում է հետևյալ եղանակային երևույթներից կամ դրանց համակցություններից ցանկացածի սկիզբը կամ դադարը`

ա. փոշե, ավազե կամ ձնե գետնահողմ,

բ. փոշե գետնամերձ բուք, ավազե գետնամերձ բուք կամ ձնե գետնամերձ բուք,

գ. փոթորկանք (շկվալ),

դ. ձագարաձև ամպ (տորնադո կամ ջրե պտտահողմ).

7) ըստ կանխատեսման՝ BKN կամ OVC տարածվածությամբ ամպերի ստորին շերտի կամ զանգվածի ստորին սահմանի բարձրությունը մեծանում է և հասնում կամ գերազանցում է հետևյալ արժեքներից մեկը կամ մի քանիսը, կամ BKN կամ OVC տարածվածությամբ ամպերի ստորին շերտի կամ զանգվածի ստորին բարձրությունը փոքրանում է և փոքր է դառնում հետևյալ արժեքներից մեկից կամ մի քանիսից`

ա. 30 մ, 60 մ, 150 մ կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ),

բ. 450 մ (1500 ֆուտ) տեսողական թռիչքների կանոններով զգալի թվով թռիչքներ իրականացնելու դեպքում.

8) ըստ կանխատեսման՝ 450 մ-ից (1500 ֆուտ) ցածր ամպերի շերտի կամ զանգվածի քանակը փոխվում է`

ա. NSC-ից, FEW-ից կամ SCT-ից մինչև BKN կամ ОVС,

բ. BKN-ից կամ ОVС -ից մինչև NSC, FEW կամ SCT.

9) ըստ կանխատեսման՝ ուղղաձիգ տեսանելիությունը լավանում է և հասնում կամ գերազանցում է հետևյալ արժեքներից մեկը կամ մի քանիսը, կամ ուղղաձիգ տեսանելիությունը վատթարանում է և փոքր է դառնում հետևյալ արժեքներից մեկից կամ մի քանիսից` 30 մ, 60 մ, 150 մ կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ).

10) ցանկացած այլ չափանիշ, որը հիմնված է տվյալ աերոդրոմի շահագործողական մինիմումի վրա և համաձայնեցված է օդերևութաբանական լիազոր մարմնի ու շահագրգիռ շահագործողների միջև.

11) մյուս չափանիշները, որոնք հիմնված են կոնկրետ աերոդրոմի շահագործողական մինիմումի վրա, պետք է զուգահեռ դիտարկել համապատասխան SPECI տեսությունների թողարկման համանման չափանիշների հետ:

172. Այն դեպքերում, երբ անհրաժեշտ է նշել ցանկացած տարրի փոփոխությունը, պետք է օգտագործել ВЕСМG կամ ТЕМРО փոփոխության ինդեքսները, որոնցից հետո ցույց է տրվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում սպասվում է փոփոխությունը: Պետք է ցույց տալ ժամանակամիջոցի սկիզբը և ավարտը ՀՀԺ-ի ամբողջական ժամերով: Փոփոխության ինդեքսից հետո պետք է ներառել միայն այն տարրերը, որոնք, ինչպես սպասվում է, կենթարկվեն զգալի փոփոխությունների, սակայն, ամպամածության զգալի փոփոխությունների դեպքում պետք է ցույց տալ ամպերի բոլոր խմբերը, այդ թվում՝ այն շերտերը կամ զանգվածները, որոնց փոփոխությունը չի սպասվում:

173. ВЕСМG փոփոխության ինդեքսը և ժամանակամիջոցի համապատասխան խումբը պետք է օգտագործել այն փոփոխությունների նկարագրման համար, որոնց արդյունքում սպասվում է, որ օդերևութաբանական պայմանները կհասնեն կամ կգերազանցեն սահմանված շեմային արժեքները փոփոխական կամ հաստատուն արագությամբ տվյալ ժամանակահատվածի անորոշ պահի: Ժամանակահատվածը, որպես կանոն, չպետք է գերազանցի 2 ժամը, սակայն ցանկացած դեպքում՝ չպետք է գերազանցի 4 ժամը:

174. ТЕМРО փոփոխության ինդեքսը և ժամանակի համապատասխան խումբը պետք է օգտագործել օդերևութաբանական պայմանների սպասվող հաճախակի ու ոչ հաճախակի ժամանակային փոփոխությունների նկարագրման համար, որոնք հասնում կամ գերազանցում են սահմանված շեմային արժեքները և յուրաքանչյուր առանձին դեպքում պահպանվում են 1 ժ-ից պակաս տևողությամբ ժամանակամիջոցի ընթացքում, իսկ ընդհանուր առմամբ կանխատեսման ժամանակամիջոցի կեսից պակաս ժամանակահատվածում, որի ընթացքում սպասվում են փոփոխություններ: Այն դեպքում, երբ սպասվում է, որ ժամանակային փոփոխությունների տևողությունը կազմում է 1 ժ կամ ավելի, պետք է օգտագործել ВЕСМG փոփոխությունների խումբը կամ բաժանել գործողության ժամանակահատվածը:

175. Այն դեպքերում, երբ սպասվում է եղանակային պայմանների մեկ խմբի գերակշռող զգալի և մեծ կամ փոքր փոփոխություն, մեկ այլ խմբի պայմանների գործողության ժամանակահատվածը պետք է բաժանել առանձին ժամանակահատվածների՝ օգտագործելով FM հապավումը, որից անմիջապես հետո պետք է օգտագործել վեցանիշ ժամանակային խումբ` օրը, ժամը և րոպեն՝ ՀՀԺ, որոնք ցույց են տալիս սպասվող փոփոխության ժամկետը: FM հապավմանը հաջորդող առանձնացված ժամանակահատվածը պետք է լինի ինքնուրույն տարրերով, և այդ հապավումից հետո մատնանշված պայմանները փոխարինում են այս հապավմանը նախորդող կանխատեսվող բոլոր պայմաններին:

176. Հավանականության խմբերի օգտագործումը: Անհրաժեշտության դեպքում պետք է հաղորդել կանխատեսվող բաղկացուցիչների այլընտրանքային արժեքների հավանականության մասին՝ օգտագործելով РRОВ հապավումը և մատնանշելով հավանականությունը տասնյակ տոկոսներով և այնպիսի ժամանակահատվածներով, որոնց ընթացքում սպասվում են այլընտրանքային արժեքները: Հավանականության մասին ինֆորմացիան պետք է ներառել կանխատեսվող տարրերից հետո, որից հետո ցույց է տրվում տարրի կամ տարրերի այլընտրանքային արժեքը: Անհրաժեշտության դեպքում պետք է հաղորդել օդերևութաբանական պայմանների ժամանակային փոփոխությունների կանխատեսման հավանականությունն` օգտագործելով РRОВ հապավումը և դրանից հետո հավանականությունը մատնանշելով տասնյակ տոկոսներով, որը ներառվում է ТЕМРО փոփոխության ինդեքսից և համապատասխան ժամանակային խմբից առաջ: 30 տոկոսից ցածր այլընտրանքային արժեքի կամ փոփոխության հավանականությունը համարվում է աննշան և այն պետք չէ նշել: Ավիացիային վերաբերող կանխատեսումներում 50 տոկոս և ավելի այլընտրանքային արժեքի կամ փոփոխության հավանականությունը պետք չէ համարել հավանական, և փոխարենը անհրաժեշտության դեպքում նման իրավիճակը պետք է նշվի ВЕСМG կամ ТЕМРО փոփոխության ինդեքսների օգտագործման կամ ժամանակահատվածի բաժանման միջոցով՝ ներառելով FМ կրճատումը: Հավանականության խումբը չպետք է օգտագործել ВЕСМG փոփոխության ինդեքսի կամ FМ ժամանակային ինդեքսի համար որպես որոշիչ տարր: Հավանականության ու փոփոխության խմբերի քանակը պետք է հասցվի նվազագույնի, իսկ այն, որպես կանոն, չպետք է գերազանցի 5-ը:

177. TAF կանխատեսումները և դրանց ուղղումները հաղորդվում են ОРМЕТ տվյալների միջազգային բանկին կամ այն կենտրոններին, որոնք նշանակվել են տարածաշրջանային աերոնավիգացիոն համաձայնագրով տվյալների ուղարկման արբանյակային համակարգերի շահագործման համար ավիացիոն ամրագրված ծառայության շրջանակներում՝ տարածաշրջանային աերոնավիգացիոն համաձայնագրին համապատասխան:

178. Շուրջօրյա ռեժիմով աշխատող միջազգային օդանավակայանների համար 24 ժ գործողության ժամանակահատվածով կանխատեսումները թողարկվում են կանոնավոր կերպով: Ոչ շուրջօրյա աշխատանքի ռեժիմով օդանավակայաններում աերոդրոմում առաջին TAF կանխատեսման գործողության ժամանակահատվածի սկիզբը կարող է աննշան շեղվել ստանդարտայինից, և թողարկման վաղօրոքությունը կարող է կազմել 1 ժ-ից ավելի քիչ մինչև գործողության սկիզբը:

179. Կցագրված աերոդրոմներում փաստացի եղանակի մասին տեղեկատվության բացակայության դեպքում կարող է կազմվել կողմնորոշիչ կանխատեսում: Ամփոփագիրն ստանալուց հետո կողմնորոշիչ կանխատեսումը ճշգրտվում և կազմվում է որպես կանոնավոր կանխատեսում: Օդերևութաբանական մարմինը թռիչքային փաստաթղթերում պետք է արտացոլի այն փաստը, որ կանխատեսումը կողմնորոշիչ է:

180. Վայրէջքի համար եղանակի TREND կանխատեսումները կազմվում են աերոդրոմի օդերևութաբանական մասով օդերևութաբանական մարմնի կողմից և նախանշված են տեղական սպառողների պահանջները բավարարելու համար, ինչպես նաև օդանավերի, որոնք գտնվում են աերոդրոմից 1 ժ թռիչքային տևողության սահմաններում:

181. Վայրէջքի համար TREND կանխատեսումը բաղկացած է տվյալ աերոդրոմում օդերևութաբանական պայմանների սպասվող էական փոփոխությունների համառոտ շարադրումից, որը կցվում է տեղական կամ հատուկ ամփոփագրին կամ METAR/SPECI ամփոփագրերին:

182. TREND կանխատեսման գործողության ժամանակահատվածը կազմում է 2 ժ այն ժամանակից, որի համար կազմվել է վայրէջքի համար կանխատեսման մաս հանդիսացող կանոնավոր կամ հատուկ ամփոփագիրը:

183. TREND կանխատեսման մեջ նշվում են հետևյալ տարրերից մեկի կամ մի քանիսի էական փոփոխությունները` գետնամերձ քամու, տեսանելիության, եղանակի երևույթների և ամպամածության: Ընդգրկվում են միայն այն տարրերը, որոնք, ինչպես սպասվում է, կփոփոխվեն էապես: Սակայն, ամպամածության էական փոփոխությունների դեպքում նշվում են ամպամածության բոլոր խմբերը` ներառյալ այն շերտերը կամ զանգվածները, որոնց փոփոխությունները չեն սպասվում:

 Տեսանելիության էական փոփոխության դեպքում նշվում է նաև այդ փոփոխությունն առաջացնող երևույթը:

 184. Վայրէջքի համար TREND կանխատեսումներում ներառվում են հետևյալ օդերևութաբանական տարրերի էական փոփոխությունների կանխատեսումը`

1) նշվում են քամու փոփոխությունները, որոնք ուղեկցվում են՝

ա. 600-ով և ավելի քամու միջին ուղղության փոփոխությամբ քամու միջին արագության 5 մ/վ-ով (10 հանգույց) կամ ավելի դեպքում, փոփոխությունից առաջ և (կամ) հետո,

բ. 5 մ/վ-ով (10 հանգույց) կամ ավելի քամու միջին արագության փոփոխությամբ,

գ. քամու փոփոխություններով, որոնք շահագործման առումով գերազանցում են կարևոր շեմային այն արժեքները, որը հաստատվում է օդերևութաբանական մարմնի կողմից ՕԵՍ-ի մարմինների ու օդանավ շահագործողների հետ համաձայնեցմամբ, որոնց դեպքում կպահանջվի օգտագործվող ՎՎԳ-ի փոխարինում (ըստ ՎՎԳ-ի աշխատանքային ուղեցույցի), որոնք վկայում են այն մասին, որ համընթաց կամ կողային բաղադրիչների փոփոխությունները ՎՎԳ-ում կգերազանցեն քամու սահմանային արժեքները տվյալ աերոդրոմում թռիչքներ կատարող օդանավերի համար.

2) տեսանելիությունը կլավանա, կհասնի կամ կգերազանցի կամ կդառնա պակաս ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից` 150, 350, 600, 800, 1500 կամ 3000 մ, իսկ զգալի թվով տեսողական կանոններով իրականացվող թռիչքների կատարման դեպքում 5000 մ՝

ա. տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերին կցված TREND կանխատեսումներում տեսանելիությունը համապատասխանում է ՎՎԳ-ի` երկարությամբ կանխատեսվող տեսանելիությանը,

բ. METAR և SPECI ամփոփագրերին կցվող TREND կանխատեսումներում տեսանելիությունը համապատասխանում է կանխատեսվող գերակշռող տեսանելիությանը.

3) TREND տիպի կանխատեսման մեջ նշվում է եղանակային հետևյալ երևույթներից կամ դրանց համադրություններից մեկի կամ մի քանիսի սկիզբը, դադարը կամ ինտենսիվության փոփոխությունը`

ա. սառչող տեղումներ,

բ. չափավոր կամ ուժեղ տեղումներ (այդ թվում՝ տեղատարափի ձևով),

գ. ամպրոպ (տեղումներով),

դ. փոշու փոթորիկ,

ե. ավազի փոթորիկ,

զ. 4678 ծածկագրային աղյուսակում նշված եղանակային այլ երևույթներ՝ համաձայն օդերևութաբանական լիազոր մարմնի, տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի ու համապատասխան շահագործողների միջև պայմանավորվածության.

4) TREND տիպի կանխատեսման մեջ նշվում է եղանակային հետևյալ երևույթներից կամ դրանց համադրությունների մեկի կամ մի քանիսի սկիզբը, դադարը կամ ինտենսիվության փոփոխությունը`

ա. սառչող մառախուղ,

բ. փոշու, ավազի կամ ձյան գետնամերձ հողմ,

գ. փոշու գետնամերձ բուք, ավազե գետնամերձ բուք կամ ձյան գետնամերձ բուք,

դ. ամպրոպ (առանց տեղումների),

ե. փոթորկանք` շկվալ,

զ. ձագարաձև ամպ (տոռնադո կամ ջրային պտտահողմ),

է. 4678 ծածկագրային աղյուսակում նշված եղանակի այլ հատուկ երևույթներ, որոնք կհանգեցնեն տեսանելիության էական փոփոխությունների.

5) եղանակային երևույթների սպասվող դադարեցումը նշվում է NSW հապավումի միջոցով.

6) Ամպամածություն: Այն դեպքերում, երբ սպասվում է, որ BKN կամ OVC տարածականությամբ ամպերի շերտի ստորին սահմանի բարձրությունը կմեծանա և կհասնի կամ կգերազանցի հետևյալ արժեքներից մեկը կամ մի քանիսը, կամ երբ ակնկալվում է, որ BKN կամ OVC տարածականությամբ ամպերի շերտի ստորին սահմանի բարձրությունը կփոքրանա և փոքր կլինի հետևյալ արժեքներից՝ 30, 60, 150, 300 և 450 մ (100, 200, 500, 1000 և 1500 ֆուտ), ապա TREND տիպի կանխատեսման մեջ նշվում է այդ փոփոխությունը: Այն դեպքերում, երբ ամպերի շերտի ստորին սահմանի բարձրությունը կազմում է առնվազն 450 մ (1500 ֆուտ), ինչպես նաև, երբ սպասվում է, որ այն կփոքրանա կամ կմեծանա այս նիշից, TREND տիպի կանխատեսման մեջ նշվում են FEW կամ SСТ-ից մինչև BKN կամ ОVС մեծ կողմի ամպերի քանակի փոփոխությունները, կամ նշվում են BKN կամ ОVС-ից մինչև FEW կամ SСТ փոքր կողմի փոփոխությունները: Եթե կանխատեսվում է ամպերի բացակայություն, իսկ CAVOK հապավումը չի համապատասխանում եղանակի պայմանները նկարագրելուն, ապա կիրառվում է NSC հապավումը.

7) ուղղաձիգ տեսանելիություն: Այն դեպքերում, երբ սպասվում է, որ երկինքը կմնա մթնած կամ կդառնա մթնած, աերոդրոմում առկա կլինեն ուղղաձիգ տեսանելիության դիտումների տվյալներ, և երբ, ըստ կանխատեսման, ուղղաձիգ տեսանելիությունը կբարելավվի և կհասնի կամ կգերազանցի հետևյալ արժեքներից մեկը կամ մի քանիսը, կամ երբ, ըստ կանխատեսման, ուղղաձիգ տեսանելիությունը կվատանա և կդառնա հետևյալ արժեքներից մեկից կամ մի քանիսից պակաս՝ 30, 60, 150 կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ), TREND տիպի կանխատեսման մեջ մատնանշվում է այդ փոփոխությունը.

8) լրացուցիչ չափանիշներ: Նշված փոփոխությունների համար չափանիշները հաշվի առնելով` աերոդրոմի տեղական շահագործողական առումով մինիմումները, բացի 1-ին և 12-րդ կետերում նշվածներից, օգտագործվում են աերոդրոմի օդերևութաբանական մարմնի և համապատասխան օդանավ շահագործողների ու ՕԵՍ-ի մարմինների միջև համաձայնեցմամբ.

9) փոփոխությունների խմբի կիրառումը: TREND տիպի կանխատեսումների փոփոխության ինդեքսների օգտագործման հանձնարարականները բերվում են «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի А3-3 աղյուսակում:

Այն դեպքերում, երբ սպասվում է տարրերի փոփոխություն, հաղորդման TREND-ային մասը, որը պարունակում է TREND տիպի կանխատեսումը, սկսվում է BECMG կամ TEMPO փոփոխության ինդեքսներից մեկով.

10) ВЕСМG փոփոխության ինդեքսն օգտագործվում է կանխատեսվող փոփոխությունների նկարագրման համար, երբ սպասվում է, որ օդերևութաբանական պայմանները կհասնեն կամ կգերազանցեն սահմանված արժեքը մշտական կամ փոփոխական արագությամբ:

Այն ժամանակահատվածը, որի ընթացքում, կամ այն ժամկետը, որում սպասվում է փոփոխությունը, նշվում է համապատասխանաբար FМ, ТL կամ АТ հապավումներով, որոնցից յուրաքանչյուրին հաջորդում է ժամանակների խումբը ժամերով կամ րոպեներով: Այն դեպքերում, երբ կանխատեսվում է, որ փոփոխությունն սկսվելու և ամբողջությամբ ավարտվելու է TREND տիպի կանխատեսման գործողության ընթացքում, փոփոխության սկիզբը կամ ավարտը նշվում է համապատասխանաբար FМ և ТL հապավումների օգտագործմամբ համապատասխան ժամանակային խմբերի հետ մեկտեղ: Այն դեպքերում, երբ կանխատեսվում է, որ փոփոխությունն սկսվելու է կանխատեսման` TREND տիպի ժամանակամիջոցի սկզբում, սակայն ավարտվելու է նախքան այս ժամանակամիջոցի լրանալը, FМ հապավումը համապատասխան ժամանակային խմբի հետ մեկտեղ բաց է թողնվում, և օգտագործվում է միայն ТL հապավումը համապատասխան ժամանակային խմբի հետ մեկտեղ: Այն դեպքերում, երբ կանխատեսվում է, որ փոփոխությունն սկսվելու է TREND տիպի կանխատեսման ժամանակամիջոցի ընթացքում և ավարտվելու է այս ժամանակամիջոցի վերջում, ТL հապավումը համապատասխան ժամանակային խմբի հետ մեկտեղ բաց է թողնվում, և օգտագործվում է միայն FМ հապավումը համապատասխան ժամանակային խմբի հետ մեկտեղ: Եթե կանխատեսվում է, որ փոփոխությունը տեղի է ունենալու որոշակի ժամկետում՝ TREND տիպի կանխատեսման ժամանակամիջոցի ընթացքում, օգտագործվում է միայն АТ հապավումը համապատասխան ժամանակային խմբի հետ մեկտեղ: Այն դեպքերում, երբ կանխատեսվում է, որ փոփոխությունն սկսվելու է TREND տիպի կանխատեսման ժամանակամիջոցի սկզբում և ավարտվելու է այդ ժամանակամիջոցի վերջում, և երբ կանխատեսվում է, որ փոփոխությունը տեղի է ունենալու TREND տիպի կանխատեսման ժամանակամիջոցի ընթացքում, սակայն փոփոխվելու ժամանակն անհայտ է, FМ, ТL կամ АТ հապավումները համապատասխան ժամանակային խմբերի հետ մեկտեղ բաց են թողնվում, և օգտագործվում է միայն ВЕСМG փոփոխության ինդեքսը:

ТЕМРО փոփոխության ինդեքսն օգտագործվում է օդերևութաբանական այն պայմանների կանխատեսվող ժամանակային փոփոխությունների նկարագրման համար, որոնք հասնում կամ գերազանցում են սահմանված արժեքները և յուրաքանչյուր առանձին դեպքում պահպանվում են 1 ժ-ից փոքր տևողությամբ ժամանակամիջոցի ընթացքում, իսկ ընդհանուր դեպքերում՝ այն ժամանակամիջոցի կեսից քիչ, որի ընթացքում կանխատեսվում են փոփոխությունները: Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում կանխատեսվում են ժամանակի փոփոխությունները, նշվում է համապատասխանաբար FМ և (կամ) ТL հապավումների օգնությամբ, որոնցից յուրաքանչյուրին հաջորդում է ժամանակի խումբը ժամերով և րոպեներով: Այն դեպքերում, երբ կանխատեսվում է, որ օդերևութաբանական պայմանների ժամանակային փոփոխությունները կսկսվեն և ամբողջությամբ կավարտվեն TREND տիպի կանխատեսման ժամանակամիջոցի ընթացքում, ժամանակի փոփոխությունների ժամանակամիջոցի սկիզբը և ավարտը նշվում է համապատասխանաբար FМ և ТL հապավումների կիրառմամբ համապատասխան ժամանակային խմբերի հետ մեկտեղ: Այն դեպքերում, երբ կանխատեսվում է, որ ժամանակային փոփոխությունների ժամանակամիջոցը կսկսվի TREND տիպի կանխատեսման ժամանակամիջոցի սկզբին, սակայն կավարտվի նախքան այս ժամանակամիջոցի լրանալը, FМ հապավումը համապատասխան ժամանակային խմբի հետ մեկտեղ բաց է թողնվում, և օգտագործվում է միայն ТL հապավումը համապատասխան ժամանակային խմբի հետ մեկտեղ: Այն դեպքերում, երբ կանխատեսվում է, որ ժամանակային փոփոխությունների ժամանակամիջոցը կսկսվի TREND տիպի կանխատեսման ժամանակամիջոցի ընթացքում և կավարտվի այս ժամանակամիջոցի վերջում, ТL հապավումը համապատասխան ժամանակային խմբի հետ մեկտեղ բաց է թողնվում, և օգտագործվում է միայն FМ հապավումը համապատասխան ժամանակային խմբի հետ մեկտեղ: Եթե կանխատեսվում է, որ ժամանակային փոփոխությունների ժամանակամիջոցն սկսվելու է TREND տիպի կանխատեսման ժամանակամիջոցի սկզբին և ավարտվելու է այս ժամանակամիջոցի վերջում, FМ և ТL կրճատումները երկուսն էլ համապատասխան ժամանակային խմբերի հետ մեկտեղ բաց են թողնվում, և օգտագործվում է միայն ТЕМРО փոփոխության ինդեքսը.

11) հաշվի առնելով աերոդրոմի տեղական շահագործման մինիմումները` նշված փոփոխությունների համար չափանիշները, բացի նշվածից, օգտագործվում են աերոդրոմի օդերևութաբանական մարմնի և համապատասխան օդանավ շահագործողների ու ՕԵՍ-ի մարմինների միջև համաձայնեցմամբ:

(184-րդ կետը փոփ. 15.03.18 N 253-Ն, լրաց. 11.04.19 N 438-Ն)

185. Եթե էական փոփոխություններ չեն սպասվում, դրա մասին նշվում է NOSIG տերմինի օգնությամբ, իսկ PROB ցուցանիշը TREND կանխատեսումներում չի կիրառվում:

186. TREND կանխատեսումների ծածկագրման կանոնները ներկայացված են միջազգային օդերևութաբանական ավիացիոն ծածկագրերի (METAR/SPECI, TAF) ժողովածուի մեջ:

187. Վերթիռի համար կանխատեսումները (ուսումնական թռիչքների համար կամ օտարերկրյա ավիաընկերությունների պահանջով) կազմվում են օդերևութաբանական մարմնի և օդանավ շահագործողների ու OԵՍ-ի մարմինների միջև համաձայնեցմամբ:

188. Վերթիռի համար կանխատեսումը տրամադրվում է շահագործողներին և թռիչքային անձնակազմերի անդամներին հարցման համաձայն երեք ժամվա ընթացքում` մինչև սպասվող արտաթիռի ժամանակը:

189. Վերթիռի համար կանխատեսումը վերաբերում է որոշակի ժամանակահատվածի և պարունակում է տեղեկատվություն օդերևութաբանական սպասվող պայմանների մասին ՎՎԳ-ի համալիրի շրջանում: Վերթիռի համար կանխատեսումը պարունակում է տեղեկատվություն գետնամերձ քամու ուղղության և արագության, ջերմաստիճանի, ճնշման (QNH) և ցանկացած այլ տարրերի մասին, որոնց նկատմամբ ձեռք է բերվել տեղային համաձայնություն:

190. Վերթիռի համար օգտագործվող տարրերի ընթացակարգը, տերմինաբանությունը, միավորները և սանդղակները պետք է լինեն այնպիսին, ինչպիսիք են դրանք նույն աերոդրոմի ամփոփագրերում:

191. Վերթիռի համար կանխատեսումներ թողարկող օդերևութաբանական մարմիններն իրականացնում են կանխատեսումների մշտական վերահսկողություն և, ըստ անհրաժեշտության, պատեհաժամ ճշգրտումներ են ներմուծում դրանց մեջ:

192. Վերթիռի համար կանխատեսումների ճշգրտումների թողարկման չափանիշները որոշվում են օդերևութաբանական մարմնի և համապատասխան շահագործողի միջև համաձայնեցմամբ: Այդ չափանիշները մշակվում են յուրաքանչյուր աերոդրոմի համար:

193. GAMET եղանակի կանխատեսումները բաց տեքստի ձևով կազմվում են աերոդրոմի օդերևութաբանական մարմինների կողմից:

194. Ցածր բարձրության թռիչքների գոտիական կանխատեսումները: Այն դեպքերում, երբ թռիչքային 150 էշելոնից ցածր օդային երթևեկության խտությունը պահանջում է այս թռիչքների գոտիական կանխատեսումների պարբերական թողարկում և տարածում, թողարկման հաճախականությունը, այս կանխատեսումների գործողության ձևաչափը և արձանագրված ժամանակը կամ գործողության ժամանակամիջոցը և դրա շտկումների թողարկման չափանիշները սահմանվում են օդերևութաբանական մարմնի կողմից օգտագործողների հետ խորհրդակցությամբ:

195. Այն դեպքերում, երբ թռիչքային 100 էշելոնից ցածր օդային երթևեկության խտությունն առաջացնում է AIRMET տեղեկատվության թողարկման անհրաժեշտություն, այս թռիչքների գոտիական կանխատեսումները կազմվում են օդերևութաբանական համապատասխան լիազոր մարմինների միջև` համաձայնեցված ձևաչափով: Բաց, հապավումներ /կրճատումներ ունեցող տեքստի օգտագործման ժամանակ կանխատեսումը կազմվում է GAMET գոտիական կանխատեսման ձևով, ընդ որում` օգտագործվում են ԻԿԱՕ-ում ընդունված հապավումները և թվային մեծությունները: Քարտեզի ձևաչափի օգտագործման դեպքում կանխատեսումը կազմվում է բարձրությունների քամու և բարձրություններում օդի ջերմաստիճանի կանխատեսման և SIGWX երևույթների կանխատեսման համադրությամբ: Գոտիական կանխատեսումները թողարկվում են երկրի մակերևույթից մինչև թռիչքային 150 էշելոն շերտի համար (անհրաժեշտության դեպքում` ավելի բարձր) և բովանդակում են տվյալներ երթուղու եղանակային երևույթների մասին, որոնք վտանգ են ներկայացնում ցածր բարձրություններում թռիչքների համար, օգտագործվում են AIRMET տեղեկատվության թողարկման համար, ինչպես նաև բովանդակում են լրացուցիչ տվյալներ, որոնք պահանջվում են ցածր բարձրություններում թռիչքների համար:

196. Ցածր բարձրությունների թռիչքների համար գոտիական կանխատեսումները, որոնք նախապատրաստվում են AIRMET տեղեկատվության թողարկման համար, կազմվում են յուրաքանչյուր 6 ժ մեկ, ընդ որում` դրանց գործողության ժամանակամիջոցը կազմում է 6 ժ, և հաղորդվում են համապատասխան հետևող օդերևութաբանական մարմնի և (կամ) աերոդրոմային օդերևութաբանական մարմնի կողմից 1 ժամից ոչ ուշ` դրանց գործողության սկսվելուց առաջ՝

1) GAMET գոտիական կանխատեսումների ձևաչափը և բովանդակությունը: GAMET ձևաչափով գոտիական կանխատեսումների նախապատրաստման ժամանակ դրանք ունենում են երկու բաժին. առաջին բաժինը բովանդակում է տվյալներ ցածր բարձրության թռիչքների համար վտանգ ներկայացնող եղանակային երևույթների մասին և օգտագործվում է AIRMET տեղեկատվության թողարկման համար, իսկ երկրորդ բաժինը բովանդակում է ցածր բարձրության թռիչքների համար պահանջվող լրացուցիչ տեղեկատվություն: GAMET ձևաչափով կազմվող գոտիական կանխատեսման տարրերի բովանդակությունը և կարգը համապատասխանում են «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի «Լրացում 6»-ի աղյուսակ А5-3 -ում նշված օրինակին: Երկրորդ բաժնում լրացուցիչ տարրերը ներառվում են տարածաշրջանային աերոնավիգացիոն համաձայնագրին համապատասխան: SIGMET հաղորդման մեջ արդեն մտած տարրերը չեն ներառվում GAMET գոտիական կանխատեսման մեջ.

2) GAMET գոտիական կանխատեսումների շտկումներ: Այն դեպքերում, երբ ցածր բարձրության թռիչքների համար իրենից վտանգ ներկայացնող եղանակային երևույթը ներառված է GAMET գոտիական կանխատեսման մեջ, և կանխատեսված երևույթը տեղի չի ունեցել կամ այլևս չի կանխատեսվում, մտցվում է GAMET AMD շտկումը, որը փոխում է միայն համապատասխան օդերևութաբանական տարրը:

Ցածր բարձրության թռիչքների համար վտանգ ներկայացնող եղանակային երևույթի վերաբերյալ գոտիական կանխատեսման փոփոխության մեջ AIRMET ինֆորմացիայի թողարկման պահանջները ներառվում են «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի «Լրացում 6»-ում.

3) Ցածր բարձրություններում թռիչքների համար գոտիական կանխատեսումների բովանդակությունը քարտեզների տեսքով: Ցածր բարձրության թռիչքների գոտիական կանխատեսումների նախապատրաստման ժամանակ բարձրությունների քամու և ջերմաստիճանի կանխատեսումը քարտեզի վրա թողարկվում է այն կետերի համար, որոնք միմյանցից հեռու են 500 կմ-ից քիչ, և առնվազն հետևյալ բացարձակ բարձրությունների համար` 600, 1500 և 3000 մ (2000, 5000 և 10 000 ֆուտ) և 4500 մ (15 000 ֆուտ) լեռնային շրջաններում.

4) ցածր բարձրության թռիչքների նախապատրաստման ժամանակ երևույթների կանխատեսումների քարտեզում SIGWX-ը թողարկվում է ցածր բարձրությունների SIGWX կանխատեսման ձևով մինչև 100 էշելոն թռիչքի համար (կամ մինչև 150 էշելոն թռիչքի համար լեռնային շրջաններում և կամ ավելի բարձր էշելոն, եթե անհրաժեշտ է): Ցածր բարձրությունների SIGWX կանխատեսումները ներառում են հետևյալ կետերը`

ա. ըստ «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի «Լրացում 6»-ի՝ SIGWX տեղեկատվության թողարկում պահանջող երևույթներ, որոնք ենթադրաբար կազդեն ցածր բարձրության թռիչքների վրա,

բ. ցածր բարձրության թռիչքների՝ «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի «Լրացում 6»-ի А5-3 աղյուսակում նշված գոտիական կանխատեսումների տարրեր` բացառությամբ այն տարրերի, որոնք վերաբերում են բարձրություններում առկա օդի ջերմաստիճանին ու քամուն և QNH-ի կանխատեսվող արժեքին.

5) ցածր բարձրություններում իրականացվող գոտիական կանխատեսումների փոխանակումը:

197. Փոխանակումը, որը AIRMET ինֆորմացիայի թողարկման համար նախապատրաստվում է գոտիական կանխատեսումների կողմից ցածր բարձրություններում իրականացվող թռիչքների համար, իրականացվում է աերոդրոմային օդերևութաբանական մարմինների և (կամ) օդերևութաբանական հետևող մարմնի միջև, որը պատասխանատու է համապատասխան շրջանների ցածր բարձրությունների թռիչքների թռիչքային փաստաթղթերի թողարկման համար:

198. Բաց տեքստի ձևով եղանակի կանխատեսումները թռիչքների շրջաններում կանոնավոր չվերթների առկայության դեպքում կազմվում են յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ 6 ժ գործողության ժամանակահատվածով և 1 ժ-ից ոչ պակաս վաղօրոքությամբ մինչև գործողության սկիզբը:

199. Ոչ շուրջօրյա աշխատանքի ռեժիմով օդանավակայաններում թռիչքների շրջաններում առաջին կանխատեսման գործողության ժամանակահատվածի սկիզբը կարող է շեղվել ստանդարտայինից, իսկ դրա գործողության ժամանակահատվածի տևողությունը կարող է լինել 6 ժ-ից ավելի կամ պակաս:

200. Թռիչքների երթուղիներում և շրջաններում կանխատեսումների ճշգրտումները կազմվում են օդերևութաբանական մարմինների կողմից, երբ սպասվում է`

1) քամին բարձրություններում կփոփոխվի ըստ ուղղության 300-ով կամ ավելի, եթե փոփոխությունից առաջ կամ հետո քամու արագությունը կազմում է 60 կմ/ժ կամ ավելի. քամու արագությունը փոփոխվում է 40 կմ/ժ կամ ավելի.

2) գետնամերձ քամու արագությունը հասնում և գերազանցում է 15 մ/վ (30 հանգույց).

3) տուրբուլենտության կամ սառցակալման գոտիների առաջացում կամ նշված երևույթների ինտենսիվության փոփոխություն.

4) կանխատեսվում է եղանակի հետևյալ երևույթներից կամ դրանց զուգակցություններից յուրաքանչյուրի սկիզբը, դադարը և փոփոխությունը`

ա. սառչող (գերսառեցված) տեղումներ,

բ. չափավոր կամ ուժեղ տեղումներ (այդ թվում` տեղատարափային տիպի),

գ. սառցե ասեղներ,

դ. սառչող մառախուղ,

ե. փոշեհողմ, ավազահողմ կամ ձյունահողմ,

զ. փոշեհողմ, ավազահողմ կամ գետնամերձ ձյունահողմ,

է. փոշեփոթորիկ,

ը. ավազափոթորիկ,

թ. ամպրոպ (տեղումներով կամ առանց տեղումների),

ժ. փոթորկանք,

ժա. ձագարաձև ամպ (տոռնադո կամ մրրկասյուն),

ժբ. եղանակի` սույն կանոնակարգի 102-րդ կետում նշված այլ երևույթներ, եթե սպասվում է, որ դրանք կհանգեցնեն տեսանելիության էական փոփոխության.

5) ամպերի բարձրության և (կամ) տեսանելիության ցածրացում (բարձրացում) մինչև հաստատված մինիմումներից ավելի ցածր (բարձր) արժեքները:

Բաց տեքստի ձևով թռիչքի երթուղում և շրջանում կանխատեսման օրինակը ներկայացված է սույն կանոնակարգի N 5 հավելվածում:

201. Կանխատեսումները թռիչքների երթուղիներում և շրջաններում կարող են օգտագործվել իբրև եղանակի կանխատեսումներ` ըստ վայրէջքային հրապարակների:

202. Թռիչքների երթուղիներում և շրջաններում կանխատեսումները և դրանց ճշգրտումները կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել եղանակի` օդանավերի անձնակազմերից ստացվող դիտումների տվյալները:

203. Այլ օդանավակայանների վրա տարածվող թռիչքների երթուղիներում և շրջաններում կանխատեսումները և դրանց ճշգրտումները հաղորդվում են բաց տեքստով, ընդունված կրճատումներով:

 

VIII. ԱԵՐՈԴՐՈՄԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ, SIGМЕТ ԵՎ AIRMET ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՄՈՒ ՇԵՂՄԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԸ ՈՒ ՏԵՂԵԿԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Այս գլխին վերաբերող տեխնիկական պահանջները և չափանիշները մանրամասն ներկայացված են «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի «Լրացում 6»-ում:

 204. SIGМЕТ տեղեկատվությունը թողարկվում է օդերևութաբանական հետևող մարմնի կողմից և իրենից ներկայացնում է բաց տեքստով կարճ նկարագրություն թռիչքի երթուղու փաստացի և (կամ) սպասվող այնպիսի եղանակային երևույթների հապավումներով, որոնք կարող են ազդել օդանավերի թռիչքի անվտանգության վրա, ինչպես նաև տարածության ու ժամանակի մեջ երևույթների տվյալների ենթադրվող էվոլյուցիայի վրա:

SIGМЕТ տեղեկատվությունը չեղյալ է համարվում այն ժամանակ, երբ երևույթն այլևս չի նկատվում, կամ երբ չի սպասվում, որ այն կառաջանա տվյալ շրջանում:

SIGМЕТ հաղորդագրության գործողության ժամանակամիջոցը չի գերազանցում 4 ժամը: Հատուկ դեպքերում թողարկվող հրաբխային մոխրի ամպին և արևադարձային ցիկլոններին վերաբերող SIGМЕТ հաղորդագրությունների գործողության ժամանակահատվածը տևում է մինչև 6 ժ:

Հրաբխային մոխրի ամպին և արևադարձային ցիկլոններին վերաբերող SIGМЕТ հաղորդագրությունները պետք է հիմնվեն խորհրդատվական տեղեկատվության վրա, որը տրամադրվում է համապատասխանաբար VAAC և ТСАС կողմից, որոնք նշանակված են տարածաշրջանային աերոնավիգացիոն համաձայնագրին համապատասխան:

Օդերևութաբանական հետևող մարմնի և համապատասխան շրջանային կարգավարական կենտրոնի միջև իրականացվում է սերտ համագործակցություն՝ SIGMET և NOTAM հաղորդումների մեջ ներառված հրաբխային մոխրի մասին տեղեկատվության համաձայնեցվածություն ապահովելու նպատակով:

205. SIGMET հաղորդագրությունները թողարկվում են գործողության ժամանակամիջոցի սկսվելուց 4 ժամից ոչ վաղ: Հրաբխային մոխրի ամպին կամ արևադարձային ցիկլոններին վերաբերող հատուկ SIGМЕТ հաղորդագրությունները թողարկվում են միայն այն դեպքում, եթե դա գործնականորեն հնարավոր է, սակայն ոչ ավելի, քան գործողության ժամանակամիջոցի սկսվելուց առնվազն 12 ժամվա ընթացքում: Հրաբխային մոխրի ամպի կամ արևադարձային ցիկլոնների մասին SIGМЕТ հաղորդագրությունները ճշգրտվում են առնվազն 6 ժամը մեկ:

206. SIGMET հաղորդագրության մեջ ներառվում է ստորև նշված կրճատումների օգտագործմամբ թվարկված երևույթներից միայն մեկը`

1) կրեյսերական մակարդակի բարձրության վրա`

 

ա. ամպրոպ  
բ. թաքնված ամպրոպ

OBSC TS,

գ. ամպամածության մեջ

EMBD TS,

դ. հաճախակի ամպրոպներ

FRQ TS,

ե. փոթորկանքի գիծը շկվալ

SQL TS,

զ. թաքնված կարկտով

OBSC TSGR,

է. ամպամածության մեջ կարկտով

EMBD TSGR,

ը. հաճախակի ամպրոպներ կարկտով

FRQ TSGR,

թ. փոթորկանքի շկվալ գիծը կարկտով

SQL TSGR,

ժ. արևադարձային ցիկլոն

 

ժա. արևադարձային ցիկլոն` գետնամերձ քամու 10 րոպե միջինացված արագության, 17 մ/վ (34 հանգ) կամ ավելի

ժբ. գետնամերձ քամու միջին արագությամբ

TC (+ցիկլոնի անվանումը),

ժգ. տուրբուլենտություն

 
ժդ. ուժեղ տուրբուլենտություն

SEV TURB,

ժե. սառցակալում

 
ժզ. ուժեղ սառցակալում

SEV ICE,

ժէ. ուժեղ սառցակալում` գերսառեցված  
ժը. անձրևի հետևանքով

SEV ICE (FZRA),

ժթ. լեռնային ալիք

 
ի. ուժեղ լեռնային ալիք

SEV MTW,

իա. փոշեփոթորիկ

իբ. ուժեղ փոշեփոթորիկ

HVY DS,

իգ. ավազափոթորիկ

իդ. ուժեղ ավազափոթորիկ

HVY SS,

իե. հրաբխային մոխիր VA

(+հրաբխի անվանումը, եթե այն հայտնի է),

իզ. տուրբուլենտություն

իէ. ռադիոակտիվ ամպ

RDOACT CLD:

 

207. SIGMET հաղորդագրության մեջ ներառվում է սույն կանոնակարգի 204-րդ կետում թվարկված երևույթներից մեկը: Ամպրոպի մասին SIGMET տեղեկատվության մեջ չեն ներառվում տուրբուլենտության և սառցակալման մասին տեղեկությունները:

208. SIGMET հաղորդագրությունը կազմվում է թռիչքի բոլոր էշելոնների համար, ներառյալ` ցածր: SIGMET հաղորդագրությունների օրինակները ներկայացված են սույն կանոնակարգի N 5 հավելվածում:

209. Օդերևութաբանական հսկողություն իրականացնող մարմինները, որոնց պատասխանատվության գոտիներն ընդգրկում են մի քանի ԹՏՇ, թողարկում են SIGMET առանձին հաղորդագրություններ յուրաքանչյուր ԹՏՇ-ի և (կամ) կարգավարական շրջանների համար իր պատասխանատվության գոտում:

210. Այն դեպքերում, երբ օդային տարածությունը բաժանված է ԹՏՇ-ի, SIGMET հաղորդագրությունը նույնականացվում է ըստ ՕԵՍ-ի մարմնի տեղադրության պայմանանիշի (ինդեքսի), որն սպասարկում է տվյալ ԹՏՇ-ն:

SIGMET հաղորդագրությունները վերաբերում են օդային ամբողջ տարածությանը տվյալ ԹՏՇ-ի կողմնային եզրագծի սահմաններում, այսինքն` ԹՏՇ-ի:

Հաղորդագրությունների տեքստում նշվում են թռիչքի կոնկրետ էշելոնները, որոնք ենթակա են օդերևութաբանական երևույթների ազդեցությանը:

SIGMET հաղորդագրությունների կազմման և տարածման կանոնները ներկայացված են «SIGMET» տեղեկատվության ձեռնարկում:

211. Անհրաժեշտ է իրականացնել գործողությունների մշտական համաձայնեցում համապատասխան ՇԿԿ-ի հետ SIGMET և NOTAM/ASHTAM տեղեկատվության համաձայնեցված բովանդակության ապահովման նպատակով:

212. AIRMET տեղեկատվությունը թողարկվում է օդերևութաբանական հետևող մարմնի կողմից տարածաշրջանային աերոնավիգացիոն համաձայնագրին համապատասխան՝ հաշվի առնելով թռիչքային 100 էշելոնից ցածր օդային երթևեկության խտությունը:

213. AIRMET տեղեկատվությունը թռիչքի երթուղում եղանակի փաստացի և (կամ) սպասվող երևույթների համառոտ նկարագրությունն է, որոնք ներառվել են գոտիական կանխատեսման I բաժնում GAMET տեսքով, և որոնք կարող են ազդեցություն գործել օդանավերի անվտանգության վրա: Այն նաև ժամանակի և տարածության մեջ տվյալ երևույթների ենթադրյալ զարգացման համառոտ նկարագրությունն է:

214. 100-ից ցածր էշելոնի (կամ 150-ից ցածր էշելոնի համար լեռնային շրջաններում կամ, ըստ անհրաժեշտության, ավելի բարձր) թռիչքների համար AIRMET հաղորդագրության մեջ ներառվում է ստորև նշված կրճատումների օգտագործմամբ թվարկված երևույթներից միայն մեկը`

1) գետնամերձ քամու արագությունը` գետնամերձ քամու միջին արագությունն ընդարձակ տարածության վրա 15 մ/վ-ից (30 հանգ) բարձր – SFC WSPD (+քամու արագությունը և չափման միավորները).

2) տեսանելիությունը երկրի մակերևույթի մոտ` տեսանելիությունն ընդարձակ տարածության վրա 5000 մ-ից պակաս ներառյալ տեսանելիությունը վատացնող երևույթները – SFC VIS (+ստորև թվարկված որևէ երևույթներից մեկը կամ դրանց համադրումը` DZ, RA, SN, SG, PL, IC, GR, GS, FG, BR, SA, DU, HZ, FU, VA, PO, SQ, FC, DS կամ SS).

3) ամպրոպներ`

ա. առանձին ամպրոպներ առանց կարկտի ISOL TS,
բ. հազվադեպ ամպրոպներ առանց կարկտի OCNL TS,
գ. առանձին ամպրոպներ կարկտով ISOL TSGR,
դ. հազվադեպ ամպրոպներ կարկտով OCNL TSGR,

 

4) լեռների փակ լինելը` լեռները փակ են

MT OBSC.
5) ամպամածություն՝ կտրտված կամ համատարած ամպամածություն ընդարձակ տարածության վրա երկրի մակերևույթից 300 մ-ից (1000 ֆուտ) պակաս ստորին սահմանի բարձրությամբ`

ա. կտրտված – BKN CLD (+ ստորին և վերին սահմանների բարձրությունը և չափման միավորները),

բ. համատարած – OVC CLD (+ ստորին և վերին սահմանների բարձրությունը և չափման միավորները).

6) կույտավոր-անձրևային ամպեր`

ա. առանձին ISOL CB,
բ. հազվադեպ OCNL CB,
գ. հաճախակի FRQ CB.

 

7) հզոր կույտավոր ամպեր`

ա. առանձին ISOL TCU,
բ. հազվադեպ OCNL TCU,
գ. հաճախակի FRQ TCU.

 

8) սառցակալում` չափավոր սառցակալում (բացառությամբ կոնվեկցիոն ամպերում գոյացող սառցակալման) – MOD ICE.

9) տուրբուլենտություն` չափավոր տուրբուլենտություն (բացառությամբ կոնվեկցիոն ամպերում գոյացող տուրբուլենտության) – MOD TURB.

10) լեռնային ալիք` չափավոր լեռնային ալիք – MOD MTW:

215. AIRMET տեղեկատվությունը չպետք է պարունակի ավելորդ նկարագրական նյութ: Երևույթների նկարագրությունում, որոնց նկատմամբ թողարկվել է AIRMET տեղեկատվություն, չպիտի ներկայացվի լրացուցիչ այլ նկարագրական նյութ բացի այն նյութից, որը նշված է սույն կանոնակարգի 214-րդ կետում: Ամպրոպին կամ կույտավոր-անձրևային ամպերին վերաբերող AIRMET տեղեկատվության մեջ չեն հիշատակվում դրանց հետ կապված տուրբուլենտությունն ու սառցակալումը:

216. AIRMET հաղորդագրության հերթական համարն արտացոլում է թիվը, որը թողարկվել է ԹՏՇ-ում ընթացիկ օրվա ՀՀԺ-ի 00.01-ից:

217. AIRMET հաղորդագրության գործողության տևողությունը չի գերազանցում 4 ժամը:

218. AIRMET տեղեկատվությունը չեղյալ է դառնում այն դեպքում, երբ երևույթները չեն դիտվում, կամ էլ չի սպասվում, որ դրանք կառաջանան տվյալ շրջանում:

219. Նախազգուշացումներն աերոդրոմում կազմվում են բաց տեքստով և պարունակում են համառոտ տեղեկատվություն օդերևութաբանական այն պայմանների մասին, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն գործել գետնի վրա գտնվող օդանավերի վրա, այդ թվում` կայանատեղերում գտնվող օդանավերի վրա, ինչպես նաև աերոդրոմային սարքավորման վրա: Նախազգուշացումները թողարկվում են աերոդրոմային օդերևութաբանական մարմնի կողմից և հղվում են շահագործողներին, աերոդրոմային ծառայություններին ու այլ օդանավ շահագործողներին և ՕԵՍ-ի մարմիններին աերոդրոմում թռիչքների օդերևութաբանական ապահովման գծով հրահանգին համապատասխան:

220. Նախազգուշացումներն աերոդրոմում թողարկվում են ստորև թվարկված երևույթներից մեկի կամ մի քանիսի փաստացի կամ սպասվող առաջացման դեպքում`

1) ամպրոպի.

2 կարկտի.

3) 2 ժ-ից ավելի տևողությամբ ձյան.

4) սառչող տեղումների.

5) եղյամի կամ սառցաշերտի.

6) փոշեփոթորկի.

7) ավազափոթորկի.

8) բարձրացող ավազի կամ փոշու.

9) քամու 15 մ/վ (30հանգ.) և ավելի արագությամբ (հաշվի առած պոռթկումները)` անկախ ուղղությունից.

10) փոթորկանքի.

11) սառնամանիքի.

12) հրաբխային մոխրի.

13) տեղերում համաձայնեցված այլ երևույթների:

221. Նախազգուշացումներն աերոդրոմում չեղյալ են համարվում, երբ դրանցում նշված երևույթներն այլևս չեն դիտվում, և (կամ) չի սպասվում, որ դրանք կառաջանան աերոդրոմում:

Կախված ռեգիոնալ առանձնահատկություններից` կարող են հաստատվել այլ չափանիշներ, որոնք համաձայնեցված են աերոդրոմային օդերևութաբանական մարմնի ու օդանավ շահագործողների և ՕԵՍ-ի մարմինների միջև: Աերոդրոմում նախազգուշացումների օրինակը ներկայացված է սույն կանոնակարգի N 6 հավելվածում:

222. Քամու շեղման մասին նախազգուշացումները տրամադրում է աերոդրոմի` օդերևութաբանական լիազոր մարմնի կողմից նշանակված օդերևութաբանական մարմինն այն աերոդրոմների համար, որտեղ քամու շեղումը համարվում է խնդիր՝ ըստ օդային երթևեկության սպասարկման համապատասխան մարմնի և շահագրգիռ շահագործողների միջև տեղական մակարդակով կնքված համաձայնագրերի: Քամու շեղման մասին նախազգուշացումները պարունակում են համառոտ տեղեկատվություն քամու դիտվող կամ սպասվող շեղման մասին, որը կարող է անբարենպաստ ազդեցություն գործել օդանավերի վրա վայրէջքամուտի կամ վերթիռի հետագծում ՎՎԳ-ի մակարդակի և (1600 ֆուտ) այդ մակարդակից 500 մ վերև շերտի միջև: Այն դեպքերում, երբ տեղական լեռնագրական պայմաններն առաջացնում են քամու էական շեղում 500 մ (1600 ֆուտ) և ավելի բարձրությունների վրա, 500 մ (1600 ֆուտ) բարձրությունը սահմանային չէ: Տվյալ հարցի վերաբերյալ հրահանգային նյութը ներառված է ցածր բարձրություններում քամու շեղման մասին ձեռնարկում (Doc 9817): Ենթադրվում է, որ քամու շեղման մասին տեղեկացումները լրացնում են քամու շեղման մասին նախազգուշացումներին, և ամբողջության մեջ դրանք կոչված են բարձրացնելու քամու շեղման մասին իրավիճակային տեղյակությունը:

223. Քամու շեղման պայմանները, որպես կանոն, կապված են հետևյալ երևույթների հետ` ամպրոպներ, մանրապոռթկումներ, ձագարաձև ամպեր (տոռնադո կամ ջրի մրրկասյուներ), ճակատային մակերևույթներ, տեղական տեղագրական պայմաններով պայմանավորված ուժեղ գետնամերձ քամի, ծովային զեփյուռ, լեռնային ալիքներ (ներառյալ փոթորկային ոլորակները ցածր բարձրությունների վրա աերոդրոմի շրջանում), ջերմաստիճանային ինվերսիաներ ցածր բարձրություններում:

224. Քամու շեղման առկայության մասին տեղեկությունները հարկավոր է ստանալ հետևյալ կերպ`

1) թռիչքում գտնվող օդանավերից անցկացվող դիտումների օգնությամբ բարձրություն վերցնելու կամ վայրէջքամուտի փուլերում.

2) համապատասխան տվիչների օգնությամբ, որոնք տեղակայված են աերոդրոմի մոտ գոյություն ունեցող բարձրությունների վրա (կայմասյուների կամ աշտարակների).

3) այն աերոդրոմներում, որտեղ քամու շեղման հայտնաբերման համար օգտագործվում է գետնի վրա գտնվող ավտոմատացված սարքավորում քամու շեղման հայտնաբերման կամ հեռացուցային (դիստանցիոն) զոնդավորման համար, թողարկվում է տեղադրված համակարգերի կողմից տեղեկացում քամու շեղման մասին: Քամու շեղման մասին տեղեկացումը պարունակում է համառոտ թարմացվող տեղեկատվություն քամու շեղման առաջացման մասին, որը բնութագրվում է 7,5 մ/վ (15 հանգ) կամ ավելի հանդիպակաց/համընթաց քամու փոփոխությամբ, ինչը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ օդանավի վրա, կամ վայրէջքմուտի հետագծի ավարտական փուլում, կամ վերթիռի հետագծի սկզբնական փուլում, կամ ՎՎԳ-ի վրա օդանավի հետվայրէջքային թափավազքի, կամ վերթիռի վազքի ժամանակ: Քամու շեղման մասին տեղեկացումները պետք է չեղյալ հայտարարել այն բանից հետո, երբ հանդիպակաց (համընթաց) քամու փոփոխման մեծությունը դառնում է 7,5 մ/վ -ից (15 հանգ) քիչ: Քամու շեղման մասին տեղեկացումը պետք է թարմացնել րոպեում առնվազն մեկ անգամ:

225. Քամու շեղման մասին նախազգուշացումները կազմվում են բաց տեքստով` համաձայն «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի «Լրացում 6»-ի «A6-3» աղյուսակի: Այն դեպքերում, երբ օդաչուների կողմից դիտվում, հաղորդվում են կամ վերգետնյա սարքավորման միջոցով բացահայտվում են մանրապոռթկումները, քամու շեղման մասին նախազգուշացման մեջ հարկավոր է ներառել մանրապոռթկման վերաբերյալ կոնկրետ հղում` «Նախազգուշացում քամու շեղման մասին. մանրապոռթկում ՎՎԳ-27-ին մոտենալիս»:

226. Այն դեպքերում, երբ թռիչքում գտնվող օդանավից զեկույցն օգտագործվում է քամու շեղման մասին նախազգուշացման նախապատրաստման կամ ավելի վաղ թողարկված նախազգուշացման հաստատման համար, համապատասխան զեկույցը թռիչքում գտնվող օդանավից ներառվում է նախազգուշացման մեջ` առանց փոփոխությունների, օդանավի տեսակի նշումով` «Նախազգուշացում քամու շեղման մասին. Ա 320-ը հաղորդում է քամու չափավոր շեղում ՎՎԳ-09-ին մոտենալիս` 15:00-ին», «Նախազգուշացում քամու շեղման մասին. Ա 320-ը հաղորդում է քամու ուժեղ շեղում հեռավոր և մոտակա շարժաբերների միջև 17:30-ին»:

227. Քամու սպասվող շեղման մասին նախազգուշացումը թողարկվում է աերոօդերևութաբանական նյութի վերլուծության հիման վրա, եթե օդերևութաբանական իրադրությունը, զուգակցվելով տեղական առանձնահատկությունների հետ, նպաստում է քամու չափավոր, ուժեղ, շատ ուժեղ շեղման առաջացմանը:

Քամու շեղման մասին տեղեկատվությունը ներառվում է ATIS հաղորդագրություններում և METAR ամփոփագրերում հաստատված կանոններին համապատասխան:

Օդանավերի անձնակազմերը քամու շեղման մասին զեկույցներում կարող են օգտագործել դասակարգող այնպիսի տերմիններ, ինչպես «չափավոր», «ուժեղ» կամ «շատ ուժեղ», որոնք հիմնված են մեծ չափով դիտվող քամու շեղման ինտենսիվության` իրենց սուբյեկտիվ գնահատականի վրա: Այդպիսի զեկույցները ենթակա են ներառման քամու շեղման մասին նախազգուշացումներում` առանց փոփոխությունների:

Աերոդրոմում քամու շեղման մասին նախազգուշացումների օրինակը ներկայացված է N 6 հավելվածում:

228. Քամու շեղման մասին նախազգուշացումները` ժամանող և (կամ) մեկնող օդանավերի համար նախատեսված, պետք է չեղյալ համարել այն դեպքերում, երբ թռիչքում գտնվող օդանավերից հղվող հաղորդագրություններում նշվում է քամու շեղման բացակայությունը. քամու շեղման մասին նախազգուշացումների վերացման չափանիշները հարկավոր է սահմանել օդերևութաբանական մարմնի և համապատասխան ՕԵՍ-ի միջև համաձայնեցմամբ:

 

IX. ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

229. Օդանավ շահագործողները և օդանավի անձնակազմերն ապահովվում են օդերևութաբանական տեղեկատվությամբ, որպեսզի`

1) օդանավի անձնակազմն իրականացնի նախաթռիչքային ծրագրում.

2) օդանավի անձնակազմը թռիչքի ընթացքում իրականացնի վերածրագրում՝ օգտվելով թռիչքների կատարման կենտրոնացված համակարգերի ձեռնարկից.

3) օդանավի անձնակազմն այն օգտագործի թռիչքից առաջ.

4) օգտվի թռիչքում գտնվող օդանավի անձնակազմը:

230. Օդանավ շահագործողներին և օդանավի անձնակազմի անդամներին օդերևութաբանական տեղեկատվությունը տրամադրվում է այն վայրում, որը որոշվում է խորհրդատվությունների հիման վրա:

231. Օդանավերի անձնակազմերի համար նախանշված օդերևութաբանական տեղեկատվությունը պետք է համապատասխանի թռիչքային պահանջներին ժամանակի, թռիչքի բարձրության և երթուղու աշխարհագրական տարածվածության նկատմամբ և պետք է լինի բավարար մինչև վայրէջքի աերոդրոմ թռիչքն ապահովելու համար, որտեղ էլ պլանավորվում է նոր տեղեկատվության ստացումը:

232. Մեկնող օդանավերի անձնակազմերի` օդերևութաբանական տեղեկատվության ապահովումը կատարվում է օդանավ շահագործողների կողմից աերոդրոմային օդերևութաբանական մարմնին հաղորդվող թռիչքների օրվա ծրագրերի հիման վրա, իսկ ծրագրում չնշված առանձին չվերթներինը` աերոդրոմի կարգավարական կետի կարգավարի կողմից տրվող լրացուցիչ հայտերի հիման վրա արտաթիռի ծրագրվող ժամանակից 3 ժ-ից հնարավորինս ոչ ուշ: Դրանք պետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները`

1) արտաթիռի (մեկնման) ծրագրվող ժամանակը.

2) նշանակման կետը և ժամանման հաշվարկային ժամանակը.

3) թռիչքի երթուղին, ավիացիոն աշխատանքների տեսակը.

4) այլընտրանքային աերոդրոմները.

5) թռիչքի էշելոնը կամ բարձրությունը.

6) թռիչքի կանոնները (ըստ ՏԹԿ-ի կամ ՍԹԿ-ի):

233. Առանց օդերևութաբանական մասի` ԱՕԿՔ-ն օդանավերի անձնակազմերին ապահովում է տեղեկատվությամբ, որն ստացվում է հենակետային և այլ աերոդրոմների օդերևութաբանական մարմինների կողմից: Այն աերոդրոմներում, որտեղ բացակայում են օդերևութաբանական մարմինները, թռիչքների ապահովման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հայցվում է հենակետային աերոդրոմի օդերևութաբանական մարմնից:

234. Օդանավերի անձնակազմերի համար նախանշված օդերևութաբանական տեղեկատվությունը ներառում է տեղեկություններ հետևյալի մասին` բարձրություններում քամու և օդի ջերմաստիճանի, թռիչքի երթուղում եղանակի հատուկ երևույթների, METAR, SPECI, նաև TREND-ը, TAF կանխատեսումները, կանխատեսումները վերթիռի համար, SIGMET, AIRMET տեղեկատվությունները, որոնք իր տրամադրության տակ ունի օդերևութաբանական մարմինը և որոնք վերաբերում են ծրագրվող թռիչքներին:

235. Օդանավ շահագործողները, օդային երթևեկության կազմակերպման մարմինները և թռիչքային անձնակազմի անդամներն ապահովվում են օդերևութաբանական տեղեկատվությամբ ստորև նշված որևէ միջոցով`

1) ձեռագիր կամ տպագիր նյութով, այդ թվում` հաստատված քարտեզներով և ձևերով.

2) կանոնավոր ցանցի հանգույցների տվյալներով.

3) հրահանգավորմամբ.

4) խորհրդատվությամբ.

5) նախաթռիչքային տեղեկատվության ավտոմատացված համակարգի օգտագործմամբ ինքնուրույն նախապատրաստման և թռիչքային փաստաթղթերի ստացման համար, ընդ որում` թռիչքային անձնակազմի անդամների, օդանավ շահագործողների և օդային երթևեկության սպասարկման մարմինների մոտ պահպանվում է օդերևութաբանական մարմնում անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու հնարավորությունը:

236. Թռիչքային փաստաթղթերը նույնպես զետեղվում են հատուկ ցուցափեղկերի կամ ստենդների վրա, որոնք տեղադրվում են այն աշխատասենյակներում, որտեղ անցկացվում է անձնակազմերի նախաթռիչքային նախապատրաստումը:

237. Օդանավերի անձնակազմերը թռիչքից առաջ և թռիչքի ժամանակ ապահովվում են օդերևութաբանական տեղեկատվությամբ:

238. Ըստ հարցման` անցկացվում է թռիչքային անձնակազմի անդամների և (կամ) այլ անձնակազմի հրահանգավորում և (կամ) խորհրդատվություն` կապված թռիչքների կատարման հետ: Խորհրդատվության և (կամ) հրահանգավորման նպատակը թռիչքի տրված երթուղում, վերթիռի, վայրէջքի և այլընտրանքային աերոդրոմներում օդերևութաբանական փաստացի և սպասվող պայմանների մասին տեղեկատվության տրամադրումն է, ըստ որում` դրանք ծառայում են կամ թռիչքային փաստաթղթերում պարունակվող տեղեկատվության պարզաբանման և լրացմանը, կամ էլ թռիչքային տեղեկատվության փոխարինմանը:

239. Հրահանգավորման և (կամ) խորհրդատվության դեպքում անձնակազմին հաղորդվում են`

1) METAR և SPECI ամփոփագրերը վերթիռի, վայրէջքի և այլընտրանքային աերոդրոմներում.

2) կանխատեսումները վերթիռի, վայրէջքի և այլընտրանքային աերոդրոմներում.

3) թռիչքում գտնվող օդանավից SIGMET և AIRMET տեղեկատվությունները, ինչպես նաև զեկույցները, որոնք արտացոլված չեն SIGMET հաղորդագրություններում.

4) ընթացիկ և կանխատեսական տվյալները եղանակի հատուկ երևույթների, բարձրություններում քամու և ջերմաստիճանի, տրոպոպաուզայի բարձրության, տեղեկատվությունն առավելագույն քամու մասին.

5) երկրի արհեստական արբանյակի տվյալները.

6) ՕՌՏ-ի տեղեկատվությունը:

240. 2 ժամից ավելի տևողությամբ թռիչքների դեպքում տրվում են`

1) TAF կանխատեսումներն արտաթիռի և վայրէջքի աերոդրոմներում, ինչպես նաև արտաթիռի այլընտրանքային աերոդրոմներում, երթուղում և վայրէջքի աերոդրոմներում.

2) METAR և SPECI ամփոփագրերն արտաթիռի, վայրէջքի և այլընտրանքային աերոդրոմներում.

3) քամու և ջերմաստիճանի կանխատեսական քարտեզները բարձրություններում.

4) եղանակի հատուկ երևույթների կանխատեսական քարտեզը երթուղում.

5) թռիչքում գտնվող օդանավերից SIGMET տեղեկատվությունը և զեկույցները, որոնք արտացոլված չեն SIGMET հաղորդագրություններում.

6) AIRMET տեղեկատվությունը (ըստ անհրաժեշտության).

7) կույտ անձրևային ամպերի, սառցակալման և տուրբուլենտության վերաբերյալ տեղեկատվություն:

241. Թռիչքային փաստաթղթերը պետք է նախապատրաստված լինեն օդերևութաբանական մարմնի կողմից մինչև արտաթիռի ծրագրված ժամանակը` ոչ պակաս, քան 1 ժ առաջ:

242. Թռիչքային փաստաթղթերը պետք է ներառեն ստորև թվարկված տեղեկատվությունը`

1) քամու, օդի ջերմաստիճանի մասին կանխատեսական տվյալները` ըստ բարձրությունների.

2) տրոպոպաուզայի բարձրությունը և ջերմաստիճանը, ինչպես նաև առավելագույն քամու ուղղությունը, արագությունը և բարձրությունը.

3) եղանակային կանխատեսվող հատուկ երևույթները երթուղում և այդ տեղեկատվության ճշգրտումները.

4) կանխատեսումը վերթիռի համար (համաձայն օդանավ շահագործողի հետ համաձայնագրի).

5) METAR և SPECI ամփոփագրերը, նաև TREND կանխատեսումները վերթիռի և նախատեսված վայրէջքի աերոդրոմներում, արտաթիռի, վայրէջքի այլընտրանքային աերոդրոմներում և երթուղում.

6) TAF կանխատեսումներն արտաթիռի և վայրէջքի աերոդրոմներում, ինչպես նաև արտաթիռի, վայրէջքի այլընտրանքային աերոդրոմներում և երթուղում.

7) թռիչքում գտնվող օդանավերից SIGMET տեղեկատվությունը և զեկույցները, որոնք արտացոլված չեն SIGMET հաղորդագրություններում.

8) թռիչքում գտնվող օդանավերից AIRMET տեղեկատվությունը և զեկույցները, որոնք արտացոլված չեն AIRMET հաղորդագրություններում.

9) կանխատեսումները թռիչքների երթուղիներում և շրջաններում:

243. Թռիչքային փաստաթղթերը տրամադրվում են ընդունված կրճատումներով` քարտեզների, աղյուսակների կամ բաց տեքստի ձևով: Թռիչքային փաստաթղթերի նախապատրաստման համար օդերևութաբանական մարմինները հնարավորինս օգտագործում են Գոտիական կանխատեսումների համաշխարհային համակարգի տեղեկատվությունը:

244. Քամու և ջերմաստիճանի` ԳԿՀԿ-ի կողմից օրվա ընթացքում չորս անգամ նախապատրաստված կանխատեսումները բարձրություններում ուժի մեջ են 6, 12, 18, 24, 30 և 36 ժ օդերևութաբանական տվյալների հավաքումից հետո (ՀՀԺ-ի 00.00, 06.00, 12.00 և 18.00 ժ), որոնց հիման վրա մշակվել են այդ կանխատեսումները, և պատրաստվում են հաղորդման նշված կարգով դիտման ստանդարտ ժամանակից հետո` 6 ժ-ից ոչ ուշ:

245. Եղանակի հատուկ երևույթների` ԳԿՀԿ-ի կողմից նախապատրաստված կանխատեսումները թողարկվում են օրվա ընթացքում չորս անգամ գործողության հաստատված ժամկետների համար ( ՀՀԺ-ի 00.00, 06.00, 12.00 և 18.00 ժ):

Յուրաքանչյուր կանխատեսման հաղորդումներն ավարտվում են, երբ դա տեխնիկապես իրագործելի է (առնվազն 12 ժ առաջ` մինչև գործողության հաստատված ժամկետը):

ԻԿԱO-ի կողմից շահագործական պահանջների հիման վրա ՀՕԿ-ի կողմից մշակված քարտեզները ներկայացված են սույն կանոնակարգի NN 7 և 8 հավելվածներում:

246. Բարձրություններում քամու և օդի ջերմաստիճանի և եղանակի հատուկ երևույթների կանխատեսական քարտեզները թողարկում են ԳԿՀԿ-ներն օրը 4 անգամ: Քարտեզները գործում են սևեռված ժամկետում` 00.00, 06.00, 12.00, 18.00:

247. Այն դեպքում, եթե կանխատեսումները ներկայացվում են ոչ քարտեզային ձևով՝ ցածր բարձրություններում թռիչքների համար, այդ թվում` ըստ ՏԹԿ-ի թռիչքների, մինչև թռիչքի էշելոնը՝ 100 մ (էշելոնը 150 կամ ավելի բարձր լեռնային շրջաններում), թռիչքային փաստաթղթերում ներառվում են`

1) SIGMET և AIRMET տեղեկատվությունը (կամ նախազգուշացումները թռիչքների շրջաններում, եթե AIRMET-ը չի թողարկվում).

2) գոտիական կանխատեսումները GAMET ձևով (կամ կանխատեսումները թռիչքների շրջաններում բաց տեքստով, ռուսերենով և քամու ու ջերմաստիճանի կանխատեսումը բարձրություններում):

248. Ցածր բարձրություններում թռիչքների օդերևութաբանական ապահովման դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել ամպրոպների և լեռնագրական տուրբուլենտության ձևավորման հնարավորության, տեղական քամիների առաջացման, լեռների և լեռնանցքների` ամպերով փակման, ցածր ամպամածության գոյացման վրա:

249. Անհրաժեշտության դեպքում թռիչքային փաստաթղթերը պետք է թարմացնել: Այն դեպքերում, երբ ճշգրտումների ներմուծման անհրաժեշտությունն առաջանում է անմիջապես օդանավի վերթիռից առաջ, օդերևութաբանական մարմինը պետք է անհրաժեշտ ճշգրտումը հղի ՕԵՍ-ի մարմնին՝ օդանավին հաղորդելու համար:

250. Եթե թռիչքի երթուղին չի տեղավորվում կանխատեսական քարտեզի վրա, անձնակազմին մնացած հատվածամասի համար լրացուցիչ տրվում է կից շրջանի կանխատեսական քարտեզը կամ պայմանների կանխատեսումը երթուղում բաց տեքստի ձևով:

251. Օդերևութաբանական մարմինը թռիչքային անձնակազմի անդամներին տրամադրվող տեղեկատվությունը պահպանում է տպագիր կամ համակարգչային ֆայլերի տեսքով դրա թողարկման պահից 30 օրվա ընթացքում: Այդ տեղեկատվությունը տրամադրվում է՝ ըստ հարցման ավիացիոն պատահարների կամ միջադեպերի հետաքննությունների անցկացման դեպքերում և պահպանվում է մինչև դրանց ավարտը:

252. Աերոդրոմում այլ օդերևութաբանական մարմիններից ստացված կանխատեսումները ներառվում են թռիչքային փաստաթղթերում` առանց որևէ իմաստային փոփոխությունների: Այն դեպքերում, երբ կանխատեսումն աերոդրոմում ստացված չէ, արտաթիռի աերոդրոմի օդերևութաբանական մարմինը պետք է միջոցառումներ ձեռնարկի այն ստանալու համար:

253. Թռիչքում գտնվող օդանավերն օդերևութաբանական տեղեկատվությամբ ապահովվում են ՕԵՍ-ի համապատասխան մարմնի միջոցով, ինչպես նաև D-VOLMET կամ VOLMET, ATIS ռադիոհաղորդումների միջոցով:

254. ՕԵՍ-ի մարմիններին տրամադրվում է օդերևութաբանական տեղեկատվություն, որը նախանշված է թռիչքում գտնվող օդանավերի համար:

255. Այն դեպքերում, եթե օդերևութաբանական մարմինն օգտագործում է նախաթռիչքային նախապատրաստման ավտոմատացված համակարգը՝ օդանավ շահագործողներին ու ՕԵՍ-ի մարմիններին և թռիչքային անձնակազմի անդամներին օդերևութաբանական տեղեկատվություն տրամադրելու և ցուցադրելու համար, ներկայացվող փաստաթղթերը պետք է համապատասխանեն սույն կանոնակարգի 229-252-րդ կետերին:

256. Օդանավ շահագործողներին և օդային երթևեկության կազմակերպման մարմիններին ու ավիացիոն այլ շահագրգիռ անձնակազմին օդերևութաբանական տեղեկատվությանը և աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությունների տվյալներին մուտքի միօրինականացված ընդհանուր տերմինալ տրամադրող նախաթռիչքային նախապատրաստման ավտոմատացված համակարգերը պետք է տեղակայվեն պայմանագրային հիման վրա աերոդրոմային օդերևութաբանական մարմնի և օդանավ շահագործողների ու օդային երթևեկության կազմակերպման մարմինների միջև: Ըստ որում` օդերևութաբանական մարմինը պահպանում է օդերևութաբանական տեղեկատվության որակի կառավարման համար պատասխանատվությունը և այն օդերևութաբանական տեղեկատվության որակի ընդհանուր ղեկավարումը, որը տրամադրվում է այդպիսի համակարգերի կողմից:

257. Նախաթռիչքային նախապատրաստման ավտոմատացված համակարգերը թռիչքին ինքնուրույն նախապատրաստման, նախաթռիչքային ծրագրման և թռիչքային փաստաթղթերի կազմման նպատակներով օդերևութաբանական տվյալների տրամադրման համար պետք է`

1) ապահովեն հաստատուն հիմքի վրա տվյալների բազաների պատեհաժամ թարմացումը և օդերևութաբանական պահպանվող տեղեկատվության հավաստիության ու ամբողջականության վերահսկողությունը.

2) օդանավ շահագործողներին, ՕԵՍ-ի մարմիններին և օդանավի անձնակազմերին տրամադրեն համակարգից օգտվելու իրավունք՝ կապի համապատասխան միջոցների օգտագործմամբ.

3) օգտագործեն կրճատումներով բաց տեքստին մուտքի իրավունք ստանալու և տեքստին հայցելու ընթացակարգերը:

258. Ինքնուրույն հրահանգավորման համար միջոցներ տրամադրող նախաթռիչքային նախապատրաստման ավտոմատացված համակարգերում նախատեսվում է անհրաժեշտության դեպքում օդանավ շահագործողների ու ՕԵՍ-ի մարմինների և օդանավի անձնակազմի անդամների մուտքը խորհրդատվություն ստանալու համար աերոդրոմային օդերևութաբանական մարմնից հեռախոսով կամ կապի այլ միջոցների օգտագործմամբ:

 

X. ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

259. Տեղեկատվություն ՕԵՍ-ի մարմինների համար: ՕԵՍ-ի մարմիններն ապահովվում են օդերևութաբանական տեղեկատվությամբ՝ «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի «Լրացում 6»-ի «Գլուխ 10»-ի և «Լրացում 9»-ի պահանջներին համապատասխան:

260. Օդերևութաբանական տեղեկատվությամբ ապահովվում են ՕԵՍ-ի հետևյալ կարգավարական կետերը` «Աշտարակ», «Մոտեցում», «Շրջանային կարգավարական կենտրոն» (ՇԿԿ), որոնք ներառում են՝

1) օդային երթևեկությունը կառավարելու գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ օդերևութաբանական տեղեկատվությունը.

2) թռիչքում գտնվող օդանավերի համար անհրաժեշտ օդերևութաբանական տեղեկատվությունը:

261. Վթարային իրավիճակի հետ կապված՝ ՕԵՍ-ի մարմինների կողմից ցանկացած հարցման դեպքում օդերևութաբանական տեղեկատվությունը տրամադրվում է ամենասեղմ ժամկետում: Օդանավի անձնակազմին տրամադրված օդերևութաբանական թռիչքային փաստաթղթերի պատճենները (տպագրված կամ համակարգչային ֆայլի տեսքով) պահվում են ոչ պակաս, քան 30 օր՝ նրա թողարկման պահից: Ըստ հարցման` այդ տեղեկատվությունը տրամադրվում է ավիացիոն վթարային միջադեպերի հետաքննության և տեխնիկական հետաքննության համար և պահվում են մինչև այդ հետաքննությունների ավարտը:

262. Աերոդրոմային կարգավարական «Աշտարակ» կետն ապահովվում է՝

1) տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերով, METAR և SPECI ամփոփագրերով, ըստ հարցման՝ նշանակված և պահուստային աերոդրոմների կանոնավոր ամփոփագրերով.

2) աերոդրոմի TAF և TREND կանխատեսումներով՝ ներառյալ նրանց ճշգրտումները, ըստ հարցման՝ նշանակված և պահուստային աերոդրոմների համար կանխատեսումները.

3) աերոդրոմի և քամու շեղման նախազգուշացումներով.

4) SIGMET տեղեկատվությամբ.

5) AIRMET տեղեկատվությամբ (եթե կատարվում են 150 էշելոնից ցածր թռիչքներ).

6) օդերևութաբանական ռադարի տվյալներով.

7) ԹՏՇ-ին վերաբերող օդերևութաբանական լրացուցիչ տեղեկատվությամբ:

263. Աերոդրոմի օդերևութաբանական մարմինը աերոդրոմային կարգավարական «Մոտեցում» կետն ապահովում է`

1) աերոդրոմի տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերով, METAR և SPECI ամփոփագրերով, ըստ հարցման՝ նշանակված և պահուստային աերոդրոմների կանոնավոր ամփոփագրերով.

2) աերոդրոմի TAF և TREND կանխատեսումներով՝ ներառյալ նրանց ճշգրտումները, ըստ հարցման՝ նշանակված և պահուստային աերոդրոմների համար կանխատեսումներով.

3) աերոդրոմի և քամու շեղման նախազգուշացումներով.

4) SIGMET տեղեկատվությամբ.

5) AIRMET տեղեկատվությամբ (եթե կատարվում են 150 էշելոնից ցածր թռիչքներ).

6) օդերևութաբանական ռադարի տվյալներով.

7) ԹՏՇ-ին վերաբերող օդերևութաբանական լրացուցիչ տեղեկատվությամբ:

264. Աերոդրոմի օդերևութաբանական մարմինը «Շրջանային կարգավարական կենտրոն»-ին (ՇԿԿ) ապահովում է՝

1) տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերով, METAR , SPECI ամփոփագրերով, ըստ հարցման՝ նշանակված և պահուստային աերոդրոմների կանոնավոր ամփոփագրերով.

2) աերոդրոմի TAF և TREND կանխատեսումներով՝ ներառյալ նրանց ճշգրտումները, ըստ հարցման՝ նշանակված և պահուստային աերոդրոմների համար կանխատեսումները.

3) SIGMET տեղեկատվությամբ.

4) AIRMET տեղեկատվությամբ (եթե կատարվում են 150 էշելոնից ցածր թռիչքներ).

5) բարձրություններում քամու և օդի ջերմաստիճանի կանխատեսումները, հատուկ երևույթների կանխատեսումները թռիչքների երթուղիներում իրենց ճշգրտումներով.

6) օդերևութաբանական ռադարի տվյալներով.

7) օդերևութաբանական այլ տեղեկատվությամբ՝ թռիչքում գտնվող օդանավերի պահանջներն ապահովելու համար:

265. Որոնողափրկարարական ծառայության մարմիններին տրամադրվող տեղեկատվությունը: Որոնողափրկարարական աշխատանքները համակարգող կենտրոններին պետք է տրամադրվեն անհետ կորած օդանավի գտնվելու վերջին վայրի և տվյալ օդանավի՝ նշված երթուղու օդերևութաբանական պայմանների մասին տեղեկատվություն, որում ընդգրկվում են`

1) եղանակային յուրահատուկ երևույթները՝ թռիչքի երթուղում.

2) ամպերի քանակը, տեսակը (մասնավորապես, կույտավոր-անձրևային), դրանց ստորին և վերին սահմանների բարձրությունը.

3) տեսանելիությունը և դրա վատթարացումն առաջացնող երևույթները.

4) գետնամերձ քամին և քամին բարձրություններում.

5) գետնի մակերևույթի վիճակը, մասնավորապես, ձյան ծածկույթի կամ ջրի առկայությունը.

6) ճնշումը՝ ծովի մակարդակի վրա:

266. Ըստ որոնողափրկարարական աշխատանքը համակարգող կենտրոնի հարցման` նշանակված օդերևութաբանական մարմինը պետք է միջոցներ ձեռնարկի անհետ կորած օդանավի անձնակազմին տրված թռիչքային փաստաթղթերի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար: Որոնողափրկարարական գործողությունների իրականացմանն աջակցելու համար նշանակված օդերևութաբանական մարմինը հարցման դեպքում պետք է ներկայացնի՝

1) լրիվ և մանրամասն տեղեկատվություն որոնման շրջանի ընթացիկ և կանխատեսվող օդերևութաբանական պայմանների մասին.

2) տեղեկատվություն թռիչքի երթուղու ընթացիկ և կանխատեսվող օդերևութաբանական պայմանների մասին, այդ թվում` այն թռիչքների երթուղիների, որոնցով որոնողական օդանավերը հեռանում են աերոդրոմից և վերադառնում աերոդրոմ:

267. Օդերևութաբանական լիազոր մարմինը, տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի հետ կազմակերպում և եղանակային պայմանների վերջին տեղեկատվությունը ներկայացնում է համապատասխան աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայությանը՝ իր գործառույթներն իրականացնելու համար:

(267-րդ կետը փոփ. 15.03.18 N 253-Ն, լրաց. 11.04.19 N 438-Ն)

268. Աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությանն անհրաժեշտության դեպքում տրվում է հետևյալ տեղեկատվությունը`

1) տեղեկատվություն, որը նախատեսված է համապատասխան աերոնավիգացիոն ժողովածուում հրատարակելու համար.

2) տեղեկատվություն NOTAM կամ ASHTAM նախապատրաստելու համար, որը ներառում է՝

ա. ավիացիոն օդերևութաբանական սպասարկումն սկսելու, դադարեցնելու և նշանակալից փոփոխությունները,

բ. մթնոլորտ ռադիոակտիվ նյութերի վթարային արտանետումները,

գ. հրաբխային գործունեության առաջացումը.

3) տեղեկատվություն, որն անհրաժեշտ է աերոնավիգացիոն տեղեկատվության շրջաբերականներ նախապատրաստելու համար` ներառելով մասնավորապես՝

ա. ավիացիայի օդերևութաբանական սպասարկման հարցերում, կանոններում և դրանց մատուցման միջոցներում սպասվող կարևոր փոփոխությունները,

բ. օդանավերի թռիչքների իրականացման վրա օդերևութաբանական որոշակի երևույթների ազդեցությունը:

 

XI. ԱՎԻԱՑԻՈՆ ԿԼԻՄԱՅԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

269. Թռիչքների ծրագրման համար պահանջվող ավիացիոն կլիմայաբանական տեղեկատվությունը նախապատրաստվում է աերոդրոմային կլիմայական աղյուսակների և աերոդրոմային կլիմայական տեսությունների ձևով: Օդերևութաբանական տեղեկատվություն օգտագործողներին այս տեղեկատվությունը տրամադրվում է նրանց և իրավասու օդերևութաբանական մարմնի միջև համաձայնագրին համապատասխան:

270. Այն դեպքերում, երբ հնարավոր չէ իրականացնել ավիացիոն կլիմայաբանական տեղեկատվության պահանջներն ազգային հիմունքներով, ուսումնասիրության տվյալները կարող են հավաքագրվել, մշակվել և պահպանվել հաշվիչ սարքավորումների օգնությամբ, որոնք տրամադրվում են միջազգային օգտագործման համար, և անհրաժեշտ ավիացիոն կլիմայաբանական տեղեկատվության նախապատրաստման համար պատասխանատվությունը կարող է դրվել շահագրգիռ օդերևութաբանական լիազոր մարմինների համաձայնագրին համապատասխան:

271. Ավիացիոն կլիմատոլոգիական տեղեկատվությունը, որպես կանոն, պետք է հիմնվի առնվազն հինգ տարվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունների վրա. տեղեկատվության տրամադրման ժամանակ պետք է մատնանշել դիտումների ժամանակամիջոցը: Նոր աերոդրոմների և գոյություն ունեցող աերորդրոմների լրացուցիչ ՎՎԳ-ներին վերաբերող կլիմայաբանական տվյալները պետք է սկսել հավաքել հնարավորինս վաղ՝ նախքան այս աերորդրոմների կամ ՎՎԳ-ի շահագործումն սկսելը:

272. Աերոդրոմի կլիմայական աղյուսակները: Պայմանավորվող յուրաքանչյուր պետություն պետք է կազմակերպի դիտումների անհրաժեշտ տվյալների հավաքագրում, պահպանում և հնարավորություն ունենա՝

1) նախապատրաստել աերոդրոմի կլիմայական աղյուսակներ՝ տվյալ պետության տարածքում գտնվող բոլոր հիմնական և պահուստային միջազգային աերոդրոմների համար.

2) օդերևութաբանական տեղեկատվություն օգտագործողի և օդերևութաբանական լիազոր մարմնի համաձայնությամբ սահմանված ժամկետներում տրամադրել կլիմայական աղյուսակները:

273. Աերոդրոմային կլիմայական աղյուսակում անհրաժեշտ չափով պետք է լինեն՝

1) օդերևութաբանական տարրերի (օրինակ՝ օդի ջերմաստիճանի) միջին մեծությունները և շեղումները, այդ թվում՝ առավելագույն ու նվազագույն մեծությունները.

2) աերոդրոմի շրջանում թռիչքների իրականացման վրա ազդող ընթացիկ եղանակային երևույթների (օրինակ՝ ավազե բուք) առաջացման հաճախականությունը.

3) մեկ տարրի կամ երկու և ավելի տարրերի որոշակի արժեքների համադրության (օրինակ՝ սահմանափակ տեսանելիության ու ցածր ամպամածության համակցություն) առաջացման հաճախությունը: Աերոդրոմային կլիմայական աղյուսակում պետք է ներառել տեղեկատվություն, որը անհրաժեշտ է աերոդրոմային կլիմայական ամփոփագրեր պատրաստելու համար:

274. Աերոդրոմի կլիմայական ամփոփագրերը: Աերոդրոմի կլիմայական ամփոփագրերը պետք է համապատասխանեն ՀՕԿ-ի կողմից սահմանված ընթացակարգին: Այն դեպքերում, երբ առկա են հաշվողական միջոցներ՝ տեղեկատվության ներգրավման, մշակման և պահպանման համար, այս ամփոփագրերը պետք է հրապարակել կամ ներկայացնել այլ ձևով՝ ըստ ավիացիոն օգտատերերի հարցումների: Այն դեպքերում, երբ այս հաշվողական միջոցները բացակայում են, ամփոփագրերը պետք է նախապատրաստել՝ օգտագործելով ՀՕԿ-ի կողմից սահմանված մոդելները, հրապարակել և անհրաժեշտության դեպքում` թարմացնել:

275. Աերոդրոմային կլիմայական ամփոփագրերը պետք է ներառեն՝

1) ՎՎԳ-ում տեսանելիության/տեսանելիության հեռավորության և (կամ) էական ամպամածության (BKN) ամենաստորին շերտի հիմքի հարաբերական բարձրության կամ ժամանակի որոշակի պահի համատարած ամպամածության (OVC) սահմանված մեծություններից ցածր տևողության արժեքների կրկնությունը.

 2) ժամանակի որոշակի պահի սահմանված մեծություններից ցածր տեսանելիության արժեքների կրկնությունը.

 3) էական ամպամածության (BKN) ամենաստորին շերտի հիմքի հարաբերական բարձրության կամ ժամանակի որոշակի պահի համատարած ամպամածության (OVC) սահմանված մեծություններից ցածր տևողության արժեքների կրկնությունը.

 4) սահմանված տիրույթների սահմաններում քամու համընկնող ուղղության և արագության կրկնությունը.

 5) ժամանակի որոշակի պահի 50С-ում մակերևույթի սահմանված տիրույթներում ջերմաստիճանի արժեքների կրկնությունը.

 6) միջին արժեքները և դրանցից շեղումները՝ ներառյալ շահագործման ծրագրման, այդ թվում՝ թռիչքային բնութագրերի հաշվարկման նպատակների համար անհրաժեշտ օդերևութաբանական տարրերի առավելագույն և նվազագույն արժեքները:

1-6-րդ ենթակետերում հիշատակված կլիմայական ամփոփագրերի մոդելները ներկայացված են ՀՕԿ-ի տեխնիկական կանոնակարգ` փաստաթուղթ N 49-ի 2-րդ հատորի С.3.2-րդ կետում:

276. Օդերևութաբանական դիտումների տվյալների պատճենները: Օդերևութաբանական լիազոր մարմինը, յուրաքանչյուր հարցման համաձայն, հնարավորության սահմաններում, օդերևութաբանական դիտումների տվյալներն անհրաժեշտ հետազոտման, տեխնիկական հետաքննության կամ շահագործողական վերլուծության համար ներկայացնում է այլ օդերևութաբանական լիազոր մարմին, շահագործողներին կամ այլ անձանց, որոնք օդերևութաբանական տվյալներն օգտագործում են միջազգային աերոնավիգացիայի զարգացման համար:

277. Հիմնական ու պահուստային աերոդրոմներին վերաբերող օդերևութաբանական ուսումնասիրությունների տվյալները պետք է հավաքել, մշակել և պահպանել` աերոդրոմի կլիմայական տեղեկատվությունը համապատասխան ձևով նախապատրաստելու համար: Օդերևութաբանական լիազոր մարմինները, ըստ անհրաժեշտության, պետք է փոխանակվեն ավիացիոն կլիմայական տեղեկատվություններով: Այս տեսակի տեղեկատվության անհրաժեշտություն ունեցող շահագործողները, այն ստանալու համար, որպես կանոն, պետք է դիմեն օդերևութաբանական լիազոր մարմնին, որը պատասխանատու է տեղեկատվության նախապատրաստման համար:

 

 

 

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական ավիացիայի
օդերևութաբանական ապահովման
կանոնակարգի

 

ՉԱՓՄԱՆ ԵՎ ԴԻՏՄԱՆ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆԸ
 

NN ը/կ

Չափման և դիտման
տարրը

Չափման և դիտման ճշգրտությունը` ըստ շահագործման նորմերի

Չափման և դիտման ճշգրտությունը` ըստ տվյալ օդանավակայանի սարքերի

1.

Գետնամերձ քամու միջին մեծությունը

ուղղությունը` +/-100  արագությունը` +/- 0,5 մ/վ
(1 հանգ.) մինչև 5 մ/վ (10 հանգ.)
+/-10% 5 մ/վ-ից (10 հանգ.) ավելի

ուղղությունը
արագությունը

2.

Շեղումը գետնամերձ քամու միջին
մեծությունից

+/- 1 մ/վ` (2 հանգ.)՝ հաշվի առած երկայնական և կողային բաղադրիչները

ուղղությունը
արագությունը


3.

Տեսանելիությունը

+/-50 մ-ից մինչև 600 մ
+/-10% 600 մ-ից մինչև 1500 մ
+/-20% 1500 մ-ից ավելի

ըստ սարքերի

4.

Տեսանելիության
հեռավորությունը ՎՎԳ-ում

+/-10 մ-ից մինչև 400 մ
+/-25 մ 400-ից մինչև 800 մ
+/-10% 800 մ-ից ավելի

ըստ սարքերի

5.

Ամպերի քանակը

+/-1 օկտանտ

Դիտորդն ապահովում է դիտման ճշգրտությունը՝
+/-1 օկտանտ ցերեկային պայմաններում:
Գիշերային պայմաններում և այն ժամանակ, երբ մթնոլորտային
երևույթները խանգարում
են ստորին հարկի ամպերի
դիտմանը, թույլատրվում են
ճշգրտության որոշ շեղումներ:

6.

Ամպերի բարձրությունը

+/-10 մ-ից (33 ֆուտ) մինչև 100 մ (330 ֆուտ)
+/-10% 100 մ-ից (330 ֆուտ) ավելի

ըստ սարքերի

7.

Օդի ջերմաստիճանը և
ցողի կետի ջերմաստիճանը

+/-10 C

ըստ սարքերի

8.

Ճնշման մեծությունը
(QNH, QFE)

+/-0,5 հՊա

ըստ սարքերի

 

 

 

 

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական ավիացիայի
օդերևութաբանական ապահովման
կանոնակարգի

 

O Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ ԵՎ

 

ՏԵՂԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ՝ METAR ԵՎ SPECI ԱՄՓՈՓԱԳՐԵՐԻ

 

1. Տեղական կանոնավոր ամփոփագիր

МЕТ RЕРОRТ UDYZ 221630Z WIND 240/4МPS VIS 600М RVR RWY09 TDZ 1000М MOD DZ FG CLD SСТ 300М ОVС 600М Т17 DР16 QNН 1018HPA TREND ВЕСМG ТL1700 VIS 800М FG ВЕСМG АТ1800 VIS 10 КМ NSW

 

2. METAR ամփոփագիր

МЕТАR UDYZ 221630Z 24004МPS 0600 R09/1000U DZ FG SСТ010 ОVС020 17/16 Q1018 ВЕСМG ТL1700 0800 FG ВЕСМG АТ1800 9999 NSW

 

Երկու ամփոփագրերի բովանդակությունը`

Կանոնավոր ամփոփագիր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, որը կազմվել է տվյալ ամսվա 22-ին` ժամը 16:30 ՀՀԺ. 240 աստիճան ուղղության գետնամերձ քամի. 4 մ/վ (8 հանգ.) քամու արագություն. տեսանելիությունը (ՎՎԳ երկարությամբ – տեղական կանոնավոր ամփոփագրում, գերակշռող տեսանելիությունը՝ METAR ամփոփագրում) 600 մ. Տեսանելիության հեռավորությունը ՎՎԳ-ի վայրէջքի գոտում ՎՎԳ 09-ի համար կազմում է 1000 մետր, և հաջորդող 10 րոպեների ընթացքում ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության արժեքների փոփոխությունն ունի մեծացման միտում (ՎՎԳ-ի տեսանելիության հեռավորության փոփոխման միտումի մասին տեղեկատվությունը ներառվում է միայն METAR ամփոփագրում). չափավոր անձրև և մառախուղ. ցրված ամպեր 300 մ բարձրության վրա. համատարած ամպամածություն 600 մ բարձրության վրա. օդի ջերմաստիճանը 17 աստիճան Ցելսիուս. ցողի կետի ջերմաստիճանը 16 աստիճան Ցելսիուս. QNH (QNН) 1018 հեկտոպասկալ. հաջորդող 2 ժամերի ընթացքում կանխատեսվող միտումը. 17:00 ՀՀԺ տեսանելիությունը (ՎՎԳ-ի երկարությամբ – տեղական կանոնավոր ամփոփագրում, գերակշռող տեսանելիությունը՝ METAR ամփոփագրում) 800 մ մառախուղում. 18:00 ՀՀԺ տեսանելիությունը (ՎՎԳ-ի երկարությամբ – տեղական կանոնավոր ամփոփագրում, գերակշռող տեսանելիությունը՝ METAR ամփոփագրում) 10 կիլոմետր ու ավելի և հատուկ եղանակային երևույթների բացակայություն

 

3. Տեղական հատուկ ամփոփագիր

SРЕСIАL UDYZ 151115Z WIND 050/13MPS МАХ19 МNМ05 VIS 1200М RVR RWY09 ABV 1800M НVY ТSRА CLD BKN СВ 500FТ Т25 DР22 QNН 1008HPA TREND ТЕМРО ТL1200 VIS 600М ВЕСМG АТ1200 VIS 8KМ NSW NSC

 

4. SPECI ամփոփագիր

SРЕСI UDYZ 151115Z 05013G19MPS 3000 1200NE +ТSRА BKN005СВ 25/22 Q1008 ТЕМРО ТL1200 0600 ВЕСМG АТ1200 8000 NSW NSC

Երկու ամփոփագրերի բովանդակությունը`

SPECI ամփոփագիր «Զվարթնոց» օդանավակայանի, որը կազմվել է տվյալ ամսվա 15-ին` ժամը 11:15 ՀՀԺ. 050 աստիճան ուղղության գետնամերձ քամի. քամու արագությունը 13 մ/վ (26 հանգ.) պոռթկումը 5-ից 19 մ/վ (10-38 հանգ.) (SPECI ամփոփագրերում արագության նվազագույն արժեքը չի նշվում). տեսանելիությունը 1200 մ (ՎՎԳ երկարությամբ - տեղական կանոնավոր ամփոփագրում). գերակշռող տեսանելիությունը 3000 մ (ներառվում է միայն ՍՓԵՍԻ ամփոփագրում). նվազագույն տեսանելիությունը 1200 մ հյուսիս-արևելյան ուղղությունում (ուղղության փոփոխության մասին տեղեկատվությունը ներառվում է միայն հատուկ ամփոփագրում). տեսանելիության հեռավորությունը ՎՎԳ-ում ՎՎԳ 09-ի համար ավելի քան 1800 մ (3000 մ գերակշռող տեսանելիության դեպքում ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության արժեքը հատուկ ամփոփագրում չի ներառվում). ամպրոպ` ուժեղ անձրևով. կտրտված կույտավոր-անձրևային ամպ 500 ֆուտ բարձրության վրա. օդի ջերմաստիճանը 25 աստիճան Ցելսիուս. ցողի կետի ջերմաստիճանը 22 աստիճան Ցելսիուս. QNH (QNН) 1008 հեկտոպասկալ. հաջորդող 2 ժամերի ընթացքում կանխատեսվող միտումը. տեսանելիությունը (ՎՎԳ-ի երկարությամբ - տեղական կանոնավոր ամփոփագրում, գերակշռող տեսանելիությունը՝ հատուկ ամփոփագրում) երբեմն 600 մ 11:15-ից մինչև 12:00. 12:00 ՀՀԺ տեսանելիությունը (ՎՎԳ-ի երկարությամբ - տեղական կանոնավոր ամփոփագրում, գերակշռող տեսանելիությունը՝ SPECI ամփոփագրում) 8 կիլոմետր. ամպրոպը դադարում է, և հատուկ եղանակային երևույթների ու զգալի ամպերի բացակայություն:

 

 

 

 

Հավելված N 3
ՀՀ քաղաքացիական ավիացիայի
օդերևութաբանական ապահովման
կանոնակարգի


Շահագործման տեսակետից կանխատեսումների ցանկալի ճշգրտությունը 

 

Կանխատեսվող տարրը

Շահագործման տեսակետից կանխատեսումների
ցանկալի ճշգրտությունը

Ապահովվածությունը

TAF ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Քամու ուղղությունը

+/- 200

դեպքերի 80%-ը

Քամու արագությունը

+/-2.5 մ/վ (5 հանգույց)

դեպքերի 80%-ը

Տեսանելիությունը

+/-200 մ մինչև 800 մ
+/-30% 800 մ-ից մինչև 10 կմ

դեպքերի 80%-ը

Տեղումներ

առկայությունը կամ բացակայությունը

դեպքերի 80%-ը

Ամպերի քանակը

Մի կատեգորիան ցածր 450 մ-ից (1500 ֆուտ), BKN կամ OVC տարածվածությամբ ամպերի առկայության կամ բացակայության՝ 450 մ (1500 ֆուտ) և 3000 մ (10000 ֆուտ) միջակայքում

դեպքերի 70%-ը

Ամպերի բարձրությունը

+/-30 մ-ից (100 ֆուտ) մինչև 300 մ (1000 ֆուտ)
+/-30% 300 մ-ից (1000 ֆուտ) մինչև 3000 մ (10000 ֆուտ)

դեպքերի 70%

Oդի ջերմաստիճանը

+/-10 C

դեպքերի 70%

TREND ՏԻՊԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Քամու ուղղությունը

+/- 200

դեպքերի 90%-ը

Քամու արագությունը

+/-2.5 մ/վ (5 հանգույց)

դեպքերի 90%

Տեսանելիությունը

+/-200 մ-ից մինչև 800 մ
+/-30% 800 մ-ից մինչև 10 կմ

դեպքերի 90%

Տեղումներ

առկայությունը կամ բացակայությունը

դեպքերի 90%

Ամպերի քանակը

Մի կատեգորիան ցածր 450 մ-ից (1500 ֆուտ), BKN կամ OVC տարածվածությամբ ամպերի առկայության կամ բացակայության՝ 450 մ (1500 ֆուտ) և 3000 մ (10000 ֆուտ) միջակայքում

դեպքերի 90%

Ամպերի բարձրությունը

+/-30 մ-ից (100 ֆուտ) մինչև 300 մ (1000 ֆուտ)
+/-30% 300 մ-ից (1000 ֆուտ) մինչև 3000 մ (10000 ֆուտ)

դեպքերի 90%

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՎԵՐԹԻՌԻ ՀԱՄԱՐ

Քամու ուղղությունը

+/- 200

դեպքերի 90%

Քամու արագությունը

+/-2.5 մ/վ (5 հանգույց)

դեպքերի 90%

Oդի ջերմաստիճանը

+/-10 C

դեպքերի 90%

Մթնոլորտային ճնշման մեծությունը QNH

+/-1 հՊա

դեպքերի 90%

 

 

 

 

Հավելված N 4
ՀՀ քաղաքացիական ավիացիայի
օդերևութաբանական ապահովման
կանոնակարգի

 

O Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ ԵՎ

 

ԱԵՐՈԴՐՈՄՈՒՄ TAF ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ

 

 

ТАF UDYZ 160000Z 1606/1624 13005МPS 9000 BKN020 ВЕСМG 1606/1608 SСТ015СВ ВKN020 ТЕМРО 1608/1612 17006G12МPS 1000 ТSRА SСТ010СВ BKN020 FМ161230 15004МPS 9999 ВКN020

 

TAF կանխատեսում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, որը կազմվել է տվյալ ամսվա 16-ին` ժամը 00:00 ՀՀԺ. 130 աստիճան ուղղության գետնամերձ քամի. քամու արագությունը 5 մ/վ (10 հանգ.) տեսանելիությունը 9 կմ. կտրտված ամպամածություն 600 մետր բարձրության վրա. տվյալ ամսվա 16-ի ժամը 06:00-ից 08:00 ՀՀԺ ընթացքում ցրված կույտավոր-անձրևային ամպեր 450 մետր և կտրտված ամպամածություն 600 մետր բարձրության վրա. տվյալ ամսվա 16-ին` ժամանակ առ ժամանակ 08:00-ից մինչև 12:00-ն ՀՀԺ, գետնամերձ քամու 170 աստիճան. քամու արագությունը 6մ/վ (12 հանգ.) պոռթկումը մինչև 12 մ/վ (24 հանգ.) տեսանելիությունը 1000 մ չափավոր անձրևի ամպրոպի, ցրված 300 մ բարձրության կույտավոր-անձրևային ամպերի և կտրտված 600 մետր բարձրության ամպերի ժամանակ. տվյալ ամսվա 16-ին` ժամը 12:30-ից ՀՀԺ, 150 աստիճան ուղղության գետնամերձ քամի. քամու արագությունը 4 մ/վ (8 հանգ.) տեսանելիությունը 10 կմ կամ ավելի կտրտված ամպամածություն՝ 600 մետր բարձրության վրա.

 

TAF AMD UDYZ 161500Z 160624 CNL

 

Փոփոխված TAF «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, կազմված սույն ամսվա 16-ի ժամը 15:00-ին ՀՀԺ, չեղյալ հայտարարված նախկինում կազմված TAF կանխատեսումը: Ուժի մեջ է ժամը 06:00-ից ՀՀԺ մինչև սույն ամսվա 16-ի ժամը 24:00-ն ՀՀԺ:

 

 

 

Հավելված N 5
ՀՀ քաղաքացիական ավիացիայի
օդերևութաբանական ապահովման
կանոնակարգի

 

O Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ ԵՎ

 

SIGMET ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

 

1. SIGMET

 

WSEE 31 UDYZ 10 1150

UDDD SIGMET 1 VALID 101200/101600 UDYZ-

UDDD YEREVAN FIR EMBD TS FCST AT 1200Z N OF N4050 W OF E04430

TOP FL340 MOV NE 10KMH=

 

Թվով առաջին SIGMET հաղորդագրությունը, կազմված է «Երևան» թռիչքային տեղեկատվության շրջանի համար «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի օդերևութաբանական մարմնի կողմից, ուժի մեջ է սույն ամսվա 10-ի ժամը 12:00-ից ՀՀԺ մինչև 16:00-ն ՀՀԺ:

«Երևան» թռիչքային տեղեկատվության շրջանում սույն ամսվա 10-ի ժամը 12:00-ից ՀՀԺ կանխատեսվում է ամպրոպ թաքնված ամպերում, հյուսիսային լայնության 40 աստիճան 50 րոպեից և հյուսիս-արևելյան երկայնության 044 աստիճան 30 րոպեից արևմուտք 340 թռիչքային մակարդակում, տեղաշարժվում է հյուսիս-արևելք՝ 10 կմ/ժ արագությամբ:

 

 2. SIGMET

 

 WSEE31 UDYZ 101330

 UDDD SIGMET 2 VALID 101400/101800 UDYZ-

 UDDD YEREVAN FIR SEV TURB FCST N OF LINE N4050 E04341- N4046 E04530

 FL200/370 MOV E 20KMH INTSF=

 

Բովանդակությունը

Թվով երկրորդ SIGMET հաղորդագրությունը, կազմված է «Երևան» թռիչքային տեղեկատվության շրջանի համար «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի օդերևութաբանական մարմնի կողմից, ուժի մեջ է սույն ամսվա 10-ի ժամը 14:00-ից ՀՀԺ մինչև 18:00-ն ՀՀԺ:

«Երևան» թռիչքային տեղեկատվության շրջանում կանխատեսվում է ուժեղ տուրբուլենտականություն, հյուսիսային լայնության 40 աստիճան 50 րոպեից և արևելյան երկայնության 043 աստիճան 41 րոպեից հյուսիս 200/370 թռիչքային մակարդակում, տեղաշարժվում է արևելք 20 կմ/ժ արագությամբ՝ ուժեղացումով:

 

3. SIGMET (Չեղյալ հայտարարել)

 

 WSEE31 UDYZ 101455

 UDDD SIGMET 3 VALID 101700/101800 UDYZ-

 UDDD YEREVAN FIR CNL SIGMET 2 101400/101800=

 

Բովանդակությունը

Թվով երրորդ SIGMET հաղորդագրությունը, կազմված է «Երևան» թռիչքային տեղեկատվության շրջանի համար Երևան «Զվարթնոց» օդանավակայանի օդերևութաբանական մարմնի կողմից սույն ամսվա 10-ի ժամը 14:55-ին. ուժի մեջ է սույն ամսվա 10-ի ժամը 17:00-ից ՀՀԺ մինչև 18:00-ն ՀՀԺ:

«Երևան» թռիչքային տեղեկատվության շրջանում կազմված SIGMET 2-ի ժամը գործողության դադար:

 

O Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ ԵՎ

 

AIRMET ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ

 

1. AIRMET

 

WAEE31 UDYZ 161000

UDDD AIRMET 1 VALID 161000/161600 UDYZ-

UDDD YEREVAN FIR SFC WSPD 16MPS OBS AT 0800Z

N OF N4006 S OF N 4050 WKN=

 

Բովանդակություն

Կազմված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան

Թվով առաջին «Երևան» թռիչքային շրջանի տեղեկատվության համար թողարկված AIRMET հաղորդագրություն: Հաղորդագրությունն ուժի մեջ է սույն ամսվա 16-ի ժամը 10:00-ից ՀՀԺ մինչև սույն ամսվա 16-ի ժամը 16:00-ն ՀՀԺ: Դիտվում և սպասվում է 65 կմ/ժ արագությամբ գետնամերձ քամի, հյուսիսային լայնության 40 աստիճան 06 րոպեից հյուսիս և հյուսիսային լայնության 40 աստիճան 50 րոպեից հարավ ինտենսիվության թուլացմամբ:

 

2. AIRMET չեղյալ հայտարարել

 

WAEE31 UDYZ 161000

UDDD AIRMET 2 VALID 161200/161600 UDYZ-

UDDD YEREVAN FIR CNL AIRMET 1 161000/161600=

 

Կազմված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ամսի 16-ին` 10:00:

AIRMET 2 գործողության ժամկետը սույն ամսվա 16-ի ժամը 12:00-ից մինչև սույն ամսվա 16-ի ժամը 16:00 :

«Երևան» թռիչքային տեղեկատվության շրջանում սույն ամսվա 16-ի ժամը 10:00-ից մինչև սույն ամսվա 16-ի ժամը 16:00-ը ժամանակահատվածի համար կազմված AIRMET 1-ի եղանակային երևույթների դադար:

 

 

 

 

Հավելված N 6
ՀՀ քաղաքացիական ավիացիայի
օդերևութաբանական ապահովման
կանոնակարգի

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ ԵՎ

 

ԱԵՐՈԴՐՈՄՈՒՄ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԻ

 

 

1. Ամպրոպի մասին նախազգուշացում:

 

UDYZ 181510

AD WRNG 1 181530/181930

TS FCST=

 

Նախազգուշացում 1 181510

Կազմված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան սույն ամսվա 18-ին` ժամը 15:10:

Գործողության ժամանակահատվածը սույն ամսվա 18-ի ժամը 15:30-ից մինչև սույն ամսվա 18-ի ժամը 19:30. կանխատեսվում է ամպրոպ:

 

2. Քամու շեղման մասին նախազգուշացում:

 

UDYZ 211230

WS WRNG 1

211230 TL 211330

MOD WS RWY09 FCST=

 

Կազմված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան սույն ամսվա 21-ին` ժամը 12:30:

Գործողության ժամանակաշրջանը սույն ամսվա 21-ից ժամը 12:30-ից մինչև սույն ամսվա 21-ի ժամը 13:30. կանխատեսվում է քամու չափավոր շեղում ՎՎԳ 09-ում:

 

3. Եղանակային երևույթների մասին նախազգուշացում:

 

UDYZ 211200

AD WRNG 1

VALID 211230/211500

HVY SN FCST=

 

Կազմված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան սույն ամսվա 21-ին` ժամը 12:00:

Գործողության ժամանակաշրջանը սույն ամսվա 21-ի ժամը 12:30-ից մինչև սույն ամսվա 21-ի ժամը 15:00. կանխատեսվում է ուժեղ ձյուն:

 

4. Նախազգուշացման չեղյալ հայտարարում:

 

UDYZ 211300

CNL WS WRNG 1 211230/211330

 

Կազմված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան սույն ամսվա 21-ի ժամը 13:00:

Սույն ամսվա 21-ի ժամը 12:30-ից մինչև սույն ամսվա 21-ի 13:30 քամու շեղման մասին նախազգուշացում 1-ը հայտարարվում է չեղյալ:

 

 

 

Հավելված N 7
ՀՀ քաղաքացիական ավիացիայի
օդերևութաբանական ապահովման
կանոնակարգի

 

ԳԿՀԿ-Ի ՔԱՄՈՒ ԵՎ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՏԱՆԴԱՐՏ ԻԶՈԲԱՐԱԿԱՆ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ (ՆՄՈՒՇ IS)

 

 

Ներմուծեք նկարագրությունը_10207

 

 

 

 

Հավելված N 8
ՀՀ քաղաքացիական ավիացիայի
օդերևութաբանական ապահովման
կանոնակարգի

 

ԳԿՀԿ-Ի ԵՂԱՆԱԿԻ ՀԱՏՈՒԿ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԸ (ՆՄՈՒՇ SWH)

 

 

Ներմուծեք նկարագրությունը_10208

 

(հավելվածը լրաց. 16.07.15 N 771-Ն, խմբ. 10.11.16 N 1174-Ն, 06.04.17 N 529-Ն, խմբ., փոփ. 15.03.18 N 253-Ն, խմբ., փոփ., լրաց. 11.04.19 N 438-Ն)

 

 

  Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան