ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2019 թվականի N 534-Ա
ՎԱՀԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. «Ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի և ակտիվների վերադարձի լավագույն փորձի ուժեղացման հարցերով միջազգային համագործակցություն» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վահե Ռաֆայելյանի՝ 2019 թվականի մայիսի 15-ից 17-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2019 թ. մայիսի 14 Երևան |
