ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 2019 թվականի N 1349-Ա
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՏԱՃԱՏՅԱՆԻՆ, ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՍՐՈԲՅԱՆԻՆ ՌՈՒՄԻՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հանրային խորհրդի անդամներ Արմեն Տեր-Տաճատյանին, Գագիկ Եգանյանին և Հարություն Մեսրոբյանին 2019 թվականի հոկտեմբերի 9-11-ը ներառյալ գործուղել Ռումինիա (քաղ. Բուխարեստ)` Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի (AICESIS) գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով:
2. Արմեն Տեր-Տաճատյանի, Գագիկ Եգանյանի և Հարություն Մեսրոբյանի՝ Ռումինիա (քաղ. Բուխարեստ) գործուղման հետ կապված ծախսերը (ճանապարհածախս, օրապահիկ և գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հանրային խորհրդի բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցների հաշվին:
3. Արմեն Տեր-Տաճատյանին, Գագիկ Եգանյանին և Հարություն Մեսրոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռումինիա (քաղ. Բուխարեստ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 20 Երևան |