ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2019 թվականի N 72-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 156-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև 2018 թվականի մարտի 28-ի կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2018 թվականի ծրագրի մասին» N 156-Ա որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. մարտի 1 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. մարտի 1-ի N 72-Ա որոշման |
Կովկասի Բնության Հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ԵՎ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջԵվ 2018 թՎԱԿԱՆԻ մարտի 28-ին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2018 թվականի
ԾՐԱԳԻՐԸ
1. |
Ծրագրի նպատակը |
Հակահրդեհային նպատակով հատուկ տեխնիկայի (ջրի բաքով, պոմպով և այլ հակահրդեհային անհրաժեշտ սարքավորումներով հագեցած պիկապ ավտոմեքենաների), հատուկ հակահրդեհային արտահագուստի ձեռքբերում և սեփականության իրավունքով փոխանցում «Խոսրովի անտառ պետական արգելոց» և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներին: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից՝ բարեգործի պահանջով, «Բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև 2018 թ. մարտի 28-ին կնքված դրամաշնորհային պայմանագրի 8-րդ կետի համաձայն: |
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ Թուլպենհոֆշտրասսե 18, 63067, Օֆֆենբախ, Գերմանիա |
4. |
Ծրագիրը կատարողը |
Ծրագրի իրականացնողն է Կովկասի Բնության Հիմնադրամը: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Արարատի և Տավուշի մարզեր |
6. |
Ծրագրի բյուջեն |
Կովկասի բնության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի բյուջեն կազմում է 59 512 000 դրամ: Ծախսերի ուղղությունները և չափերը՝ ըստ 9-րդ կետի: |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Խոսրովի անտառ պետական արգելոց» և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
10.07.2018 - 30.06.2019թթ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Կովկասի բնության հիմնադրամի, ՀՀ բնապահպանության նախարարության և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև 2018 թվականի մարտի 28-ին կնքված դրամաշնորհի տրամադրման մասին պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2018 թվականի ծրագիր` 10.07.2018 - 30.06.2019թթ. – 59 512.0 հազ. դրամ, այդ թվում՝ 1. Ամենագնաց պիկապ ավտոմեքենաների ձեռքբերում՝ հակահրդեհային ավտոմեքենայի վերափոխելու նպատակով (ներմուծում)՝ 4 հատ (1-2-րդ եռամսյակ) – 53 670.0 հազ. դրամ 2. Վերափոխման նպատակով համալրող տեխնիկական սարքավորումների ձեռքբերում (1-2-րդ եռամսյակ) - 1994.0 հազ. դրամ, այդ թվում՝ ● ջրի բաք` առավելագույնը 0,8 տոննա տարողությամբ, 4 հատ - 160.0 հազ. դրամ,● բենզինային շարժիչով պոմպ՝ 4 հատ - 800.0 հազ. դրամ, ● մեքենաների համար նախատեսված առաջին բուժօգնության պարագաների հավաքածու՝ 4 հատ-64.0 հազ. դրամ, ● այլ պարագաների ձեռքբերում - 352.0 հազ. դրամ 3. Հատուկ արտահագուստի ձեռքբերում՝ 16 լրակազմ /երկարաճիտ և կիսաճտքավոր կոշիկներ, համազգեստ, սաղավարտ/ (1-2-րդ եռամսյակ) –2848.0 հազ. դրամ 4. Կոնստրուկցիայի հավաքման և տեղադրման ծառայություն (1-2-րդ եռամսյակ)–1000.0 հազ. դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ամենագնաց պիկապ ավտոմեքենաների ձեռքբերում՝ հակահրդեհային ավտոմեքենայի վերափոխելու նպատակով (ներմուծում) – 53 670.0 հազ. դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում): 2. Վերափոխման նպատակով համալրող տեխնիկական սարքավորումների ձեռքբերում –1994.0 հազ. դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) 3. Հատուկ արտահագուստի ձեռքբերում՝ 16 լրակազմ (երկարաճիտ և կիսաճտքավոր կոշիկներ, համազգեստ, սաղավարտ) - 2848.0 հազ. դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) 4. Կոնստրուկցիայի հավաքման և տեղադրման ծառայություն-1000.0 հազ. դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ բնապահպանության նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|