ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2019 թվականի N 62-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 94,963,576 դրամ արժողությամբ «Ձեռնարկատիրական կրթության ծրագրերի իրականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 01559706) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02505322) հետ 2018 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տպագրական նյութերի նախատպագրական, տպագրական և այլ պոլիգրաֆիկական ծառայությունների մատուցում` 10,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01808789) հետ 2018 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված` N 179/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բենզինի ձեռքբերում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2013 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված` N 008/117575807 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում GSM շարժական կապի (ինտերնետային) ծառայությունների մատուցում՝ 82,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2011 թվականի հունիսի 16-ին կնքված` N 10738080 (բաժանորդ N 151751) պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 82,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2011 թվականի մայիսի 27-ին կնքված` N 147599 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 82,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2011 թվականի մայիսի 18-ին կնքված` N 145521 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում՝ 660,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2014 թվականի օգոստոսի 20-ին կնքված` N 7053347 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 82,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2011 թվականի մայիսի 30-ին կնքված` N 147861 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 82,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2012 թվականի հոկտեմբերի 31-ին կնքված` N 2218982 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 73,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2013 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված` N 2547587 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 45,833 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2011 թվականի հունիսի 9-ին կնքված` N 1564770 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 73,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված` N 2705931 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 73,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. մարտի 1 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. մարտի 1-ի N 62-Ա որոշման |
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ»
2019 թ.
1. |
Ծրագրի նպատակները |
Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության գերակա խնդիրների 105-րդ կետի պահանջի և ՀՀ ԿԳ նախարարի 2017 թվականի օգոստոսի 31-ի թիվ 991-Ա/2 հրամանի (փաստաթղթերի պատճենները կցված են)`
Իրականացնել.
1) Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ինտեգրմամբ՝ «Տեխնոլոգիա» առարկայի հաստատված ծրագիրը 2019 թ. համար՝ հանրապետության բոլոր դպրոցների բոլոր 2-րդ և 3-րդ դասարաններում: 2) Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ինտեգրմամբ՝ «Տեխնոլոգիա» առարկայի փորձնական ծրագիրը 2019 թ. համար՝ հանրապետության բոլոր դպրոցների մեկական 4-րդ և մեկական 5-րդ դասարաններում:
3) «Ձեռնարկատիրություն» առարկայի ծրագիրը 2019 թ. համար` հանրապետության 350 դպրոցների 10-րդ դասարաններում և 229 դպրոցների 11-րդ դասարաններում:
4) 5-րդ դասարանի «Տեխնոլոգիա» առարկայի փորձնական ձեռնարկի ստեղծումը:
Ծրագրի մասնակիցներն են.
● Հանրապետության բոլոր դպրոցների` Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ծրագրում ներգրավված բոլոր 2-րդ և 3-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցիչները և աշակերտները,
● Հանրապետության բոլոր դպրոցների` փորձարկման ծրագրում ներգրավված բոլոր դպրոցների մեկական 4-րդ և 5-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցիչները և աշակերտները,
● Հանրապետության 350 դպրոցների 10-րդ դասարաններում և 229 դպրոցների 11-րդ դասարաններում «Ձեռնարկատիրություն» առարկան պարապող ուսուցիչները և աշակերտները,
● Բիզնես ոլորտի կամավորները: | ||||||||||||||||||||||||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը: | ||||||||||||||||||||||||
3. |
Բարեգործ(ներ)ը |
«Պատանեկան նվաճումներ միջազգային կազմակերպություն» հասարակական կազմակերպություն JA Worldwide 177 Milk Street, Suite 100 Boston, MA 02109 +617 315 8563 www.jaworldwide.org jaww@ja.org «Միջազգային Համագործակցության Գերմանական Խնայբանկերի Միություն» հիմնադրամ (Savings Banks Foundation for Interbational Cooperation SBFIC), www.sparkassenstiftung.de | ||||||||||||||||||||||||
4. |
Ծրագրի կատարողը |
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպություն ՀՎՀՀ՝ 01559706 Իրավաբանական հասցե` ք. Երևան, Նորք - Մարաշ, 15 փողոց, 50 տուն Գործունեության վայր` ք. Երևան, Առաջին Եկմալյան 6 («Օրրան» կազմակերպության շենք) Հեռ.՝ 53-51-67 | ||||||||||||||||||||||||
5. |
Ծրագրի իրականացման վայր(եր)ը, բնագավառը |
Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Երևան քաղաքի դպրոցները | ||||||||||||||||||||||||
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն` 94 963 576 (իննսունչորս միլիոն ինը հարյուր վաթսուներեք հազար հինգ հարյուր յոթանասունվեց) դրամ | ||||||||||||||||||||||||
7. |
Բարեգործություն ստացողը |
● ՀՀ 10 մարզերը և Երևան քաղաքը● Հանրապետության 1257 դպրոցների` «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ծրագրում ներգրավված` բոլոր 2-րդ և 3-րդ դասարանների շուրջ 77 920 աշակերտները և 3 444 ուսուցիչները ● Հանրապետության 1257 դպրոցների` «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի փորձնական ծրագրի մեջ ներգրավված` 4-րդ և 5-րդ դասարանների շուրջ 50 280 աշակերտները և 2 514 ուսուցիչները ● Հանրապետության 350 ավագ և միջնակարգ դպրոցների 350 ուսուցիչները և շուրջ 7000 աշակերտները ● Հանրապետության 229 ավագ և միջնակարգ դպրոցների 229 ուսուցիչները և շուրջ 5000 աշակերտները | ||||||||||||||||||||||||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագրի սկիզբը` 1 հունվարի 2019 թ. Ծրագրի ավարտը` 31 դեկտեմբերի 2019 թ. | ||||||||||||||||||||||||
9. |
Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է առանձնացնել) նկարագրությունը և ժամկետները անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն անդամակցում է «Միջազգային պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը: Այն ունի մարզային գրասենյակներ ՀՀ բոլոր մարզերում: Կազմակերպությունն ունի ավտոմեքենա`գրասենյակի տնօրինության կողմից մարզային և դպրոցական այցելություններն իրականացնելու համար: Ծրագրի դպրոցների աշխատանքները կհամակարգվեն կազմակերպության մարզային համակարգողների կողմից: Ծրագրի բոլոր դասագրքերը, ուսումնական և մեթոդական ձեռնարկներն արդեն իսկ երաշխավորված են ՀՀ ԿԳ նախարարության կողմից:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի իրականացման համար նախատեսված հիմնական միջոցառումներն են.
Ընդամենը` 78 123 576 (յոթանասունութ միլիոն հարյուր քսաներեք հազար հինգ հարյուր յոթանասունվեց) դրամ: Ծրագրի կազմակերպական ծախսեր` 16 840 000 (տասնվեց միլիոն ութ հարյուր քառասուն հազար) դրամ: Ընդհանուր ծրագրի բյուջեն՝ 94 963 576 (իննսունչորս միլիոն ինը հարյուր վաթսուներեք հազար հինգ հարյուր յոթանասունվեց) դրամ: | ||||||||||||||||||||||||
10. |
Ձեռքբերվելիք (ներմուծվող) ապրանքներ, ծառայություն-ների և աշխատանք-ների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
N |
Ամսաթիվ |
Պայմանագրի կամ հաշիվ ապրանքագրի համարը |
Կազմակերպության կամ մատակարարի անվանումը |
Նկարագրությունը |
ՀՀ դրամ տարեկան առանց ԱԱՀ | |||||||||||||||||||
1. |
02.09.13 |
008/117575807 |
«ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ |
Ինտերնետի մատակարարում Սյունիքի մարզի համար (7500 դր*12 ամիս) |
90000 | |||||||||||||||||||||
2. |
18.05.11 |
Պայմանագիր |
«ՄՏՍ Հայաստան» |
Հեռախոս. կապի |
720000 | |||||||||||||||||||||
3. |
20.08.14 |
Պայմանագիր |
«ՄՏՍ Հայաստան» |
Ինտերնետի |
90000 | |||||||||||||||||||||
4. |
27.05.11 |
Պայմանագիր |
«ՄՏՍ Հայաստան» |
Ինտերնետի |
90000 | |||||||||||||||||||||
5. |
30.05.11 |
Պայմանագիր |
«ՄՏՍ Հայաստան» |
Ինտերնետի |
90000 | |||||||||||||||||||||
6. |
16.06. 11 |
Պայմանագիր |
«ՄՏՍ Հայաստան» |
Ինտերնետի |
90000 | |||||||||||||||||||||
7. |
30.09.13 |
Պայմանագիր |
«Յուքոմ» ՍՊԸ |
Ինտերնետի |
50000 | |||||||||||||||||||||
8. |
31.10.12 |
Պայմանագիր |
«Յուքոմ» ՍՊԸ |
Ինտերնետի |
80000 | |||||||||||||||||||||
9. |
09.06.11 |
Պայմանագիր |
«Յուքոմ» ՍՊԸ |
Ինտերնետի |
80000 | |||||||||||||||||||||
10. |
01.04.14 |
Պայմանագիր |
«Յուքոմ» ՍՊԸ |
Ինտերնետի |
80000 | |||||||||||||||||||||
12. |
Տարեկան ֆինանսական աուդիտի իրականացում |
1300000 | ||||||||||||||||||||||||
13. |
«Ռիպա» հանգստյան տուն, Ծաղկաձոր |
100 լավագույն աշակերտների համար ամառային ճամբարի կազմակերպում |
9000000 | |||||||||||||||||||||||
14. |
Դպրոցական գրենական պիտույքների ձեռքբերում |
881000 | ||||||||||||||||||||||||
15. |
Տրանսպորտային ծառայություն ուսուցիչների վերապատրաստման համար |
10666000 | ||||||||||||||||||||||||
16. |
Ուսուցիչների վերապատրաստում |
7173000 | ||||||||||||||||||||||||
18. |
«Ֆլեշ» ՍՊԸ |
Կազմակերպության մարզային այցելությունների համար բենզինի ձեռքբերում |
2000000 | |||||||||||||||||||||||
19. |
մեքենայի տեխնիկական սպասարկում |
100000 | ||||||||||||||||||||||||
20. |
«Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ |
Դասագրքերի, ուսումնական ձեռնարկների տպագրություն |
10000000 | |||||||||||||||||||||||
21. |
Ամառային ճամբարի մասնակիցների տեղափոխում ավտոբուսով |
2000000 | ||||||||||||||||||||||||
22. |
«Արֆարմացիա» ՓԲԸ |
Դեղորայքի ձեռքբերում ամառային ճամբարի մասնակիցների համար |
100000 | |||||||||||||||||||||||
23. |
Ապրանքներ և պարագաներ ամառային ճամբարի համար |
200000 | ||||||||||||||||||||||||
24. |
«Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամ |
Լսարանի և սարքավորումների սպասարկում |
120000 | |||||||||||||||||||||||
25. |
Ծրագրային հարցաշարերի, բազմացում |
850000 | ||||||||||||||||||||||||
26. |
Ծրագրի մասնակցության սերտիֆիկատի տպագրում |
1290000 | ||||||||||||||||||||||||
Մարզային համակարգողների տրանսպորտային փոխադրումներ |
2910000 | |||||||||||||||||||||||||
Տոնավաճառի կազմակերպում (սեղանների, աթոռների, վրանների վարձակալություն) |
160000 | |||||||||||||||||||||||||
Տոնավաճառի կազմակերպում տրանսպորտային ծախսեր |
1000000 | |||||||||||||||||||||||||
Վերապատրաստումների ընդմիջումների ծախս (սուրճ, ճաշ) |
3681000 | |||||||||||||||||||||||||
Վճարումներ համապատասխան մասնագետներին |
28092576 | |||||||||||||||||||||||||
Ընդամենը |
82963576 | |||||||||||||||||||||||||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր |
Կենցաղային ծախսեր` պայմանագրեր «Օրանժ Արմենիա» ՓԲԸ («Յուքոմ») «ԱրմենՏել» ՓԲԸ («Վեոն Արմենիա»), «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ («ՄՏՍ Հայաստան») , «Ֆլեշ» ՍՊԸ , «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի ընկերությունների հետ: բենզինի ձեռքբերում՝ 2, 000, 000 դրամ հեռախոս` 720, 000 դրամ ինտերնետ՝ 720,000 դրամ ֆինանսական աուդիտ՝ 1,300,000 դրամ մեքենայի տեխնիկական սպասարկում՝ 100, 000 դրամ աշխատավարձ ադմինիստրատիվ աշխատողներին՝ 12000000 դրամ Ընդամենը՝ 16 840 000 (տասնվեց միլիոն ութ հարյուր քառասուն հազար) դրամ: | ||||||||||||||||||||||||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
1. ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով 2. ՀՀ կրթության և գիտության նախարարություն 3. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն 4. ՀՀ կենտրոնական բանկ 5. Երևանի քաղաքապետարան 6. ՀՀ մարզպետարաններ 7. Տեղական ինքնակառավարման մարմիններ 8. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ, որոնք ծրագրեր են իրականացնում կրթության ոլորտում 9. Գործարար ընկերություններ, ԶԼՄ-ներ | ||||||||||||||||||||||||
13 |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
● ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի՝ 25 կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին, ● ամսական եւ եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվությունների ներկայացում ծրագիրը ֆինանսավորողին,● ամսական հաշվետվություններ ՀՀ ֆինանսների նախարարությանը, ● ֆինանսական աուդիտի իրականացում:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|