Գլխավոր տեղեկություն
Номер
N 1209-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (03.03.2011-17.06.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.29/47(781) Հոդ.1089
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.09.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.09.2010
Дата вступления в силу
09.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2010 թվականի N 1209-Ն

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասը և 3-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հրապարակել փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը` հայերենով, նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

1.1. Սահմանել, որ սույն որոշմամբ հրապարակված ստանդարտի 1.2-րդ կետի չափանիշները բավարարող կազմակերպություններն այդ ստանդարտի փոխարեն կարող են կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 235-Ն որոշմամբ հրապարակված ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները` դրա մասին կատարելով համապատասխան բացահայտումներ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ:

(1.1 կետը լրաց. 17.02.11 N 128-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի «Փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը հրապարակելու մասին» N 755-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. սեպտեմբերի 22

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1209-Ն որոշման

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ (ՖՀՄՍ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.05.2017, N 559-Ն 17.06.2017, N 1209-Ն
17.02.2011, N 128-Ն 03.03.2011, N 1209-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան