ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2010 թվականի N 1107-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով՝
1. Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության կողմից օգտագործվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օգտագործման իրավունքի պահպանումը Հայաստանի Հանրապետության կողմից փաստաթղթային ձևով հաստատելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկն առավել բազմակողմանիորեն և խորապես ուսումնասիրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` եռամսյա ժամկետում ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 13 |
Հավելված |
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Լպուտյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) |
Ա. Հարությունյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Ա. Հակոբյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակազմի տնտեսական վարչության պետ |
Ս. Աբրահամյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ |
Կ. Քիշմիրյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչության համակարգի գործունեության վերահսկողության բաժնի պետ |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ - փաստաթղթերի տեսչության բաժնի պետ |
Ս. Ավետիսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի գույքի տնօրինման բաժնի պետ |
Վ. Խաչիկյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակազմի տնտեսական վարչության բաժնի պետի տեղակալ |
Կ. Բակոյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ |
Դ. Վիրաբյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի առաջին քարտուղար, բաժնի վարիչի պարտականությունները կատարող (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|