ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2015 թվականի N 460-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքում քարանձավների` զբոսաշրջության նպատակով օգտագործելու հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ զբոսաշրջության նպատակով քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 3 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հունիսի 3-ի N 460-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Ավետիսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա. Սամուելյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ս. Մուսոյան |
- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ |
Ա. Գիլոյան |
- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Մ. Ապրեսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ |
Ա. Մուրադյան |
- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի պետ |
Ս. Բալոյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ |
Տ. Կարապետյան |
- Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Շահինյան |
- «Անձավագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Դավթյան |
- «Անձավագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ) |
Գ. Գրիգորյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրաբանական թանգարանի տնօրեն (համաձայնությամբ) |
Բ. Գասպարյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող (համաձայնությամբ) |
Ա. Մալխասյան |
- Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի ծրագրի համակարգող (համաձայնությամբ) |
Կ. Դավոյան |
- Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Մկրտչյան |
- «Հայ զբոսավարների Գիլդիա» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |