«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2005 թվականի N 841-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԿԱԹՆԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնաջրի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնաջրի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1354.42 հեկտար հողամասերից 1144.37 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 1107.66 հեկտար, բնակավայրերի հողերի` 25.18 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 5.38 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 1.23 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 3.32 հեկտար, ջրային հողերի` 1.61 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Կաթնաջրի գյուղական համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`
ա) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնաջրի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 1144.37 հեկտար հողերից 45.29 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.
բ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնաջրի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 210.05 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:
4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնաջրի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն NN 8 և 9 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնաջրի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Կաթնաջրի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունիսի 27 |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Կաթնաջուր գյուղական համայնքը գտնվում է Լոռու մարզի հարավարևմտյան մասում:
Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձոր քաղաքից 32 կմ է:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Շիրակամուտ համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով սահմանակից է Գեղասար համայնքին, «Գ»-«Դ» հատվածը սահմանակից է Սպիտակ քաղաքին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով սահմանակից է Ջրաշեն համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով սահմանակից է Լեռնավանի համայնքին, հարավ-արևմուտքից «Զ»-«Է» հատվածով սահմանակից է Ծաղկաբեր համայնքին, արևմուտքից «Է»-«Ա» հատվածով սահմանակից է Մեծ Պառնի համայնքին:
ԿԱԹՆԱՋՈՒՐ-ՇԻՐԱԿԱՄՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
Մեծ Պառնի, Շիրակամուտ և Կաթնաջուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ` 166.81 մ հասնում թիվ 1 կետին, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևելք` 574.16 մ հասնում թիվ 2 կետին: Թիվ 2 կետից սահմանագիծը անցնում է դեպի հյուսիս-արևելք երկու կողմից վարելահողի եզրով, անցնում թիվ 3-4 կետերը, հասնում թիվ 5 կետին: Թիվ 5 կետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևելք վարելահողի եզրով հատելով Փամբակ գետը հասնում թիվ 6 կետին: Թիվ 6 կետից սահմանագիծը անցնում է նույն ուղղությամբ 208.72 մ հասնում թիվ 7 կետին, թեքվում դեպի հարավ` 473.84 մ հասնում թիվ 8 կետին, կտրուկ փոխելով ուղղությունը դեպի արևելք հատելով Կաթնաջուր մտնող ճանապարհը հասնում թիվ 9 կետին: Թիվ 9 կետից սահմանագիծը շարունակվում է նույն ուղղությամբ և հասնում Շիրակամուտ, Գեղասար և Կաթնաջուր համայնքների տարածքների բաժանման "Բ" հանգուցային կետին:
«Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը 3103.62 մ է:
ԿԱԹՆԱՋՈՒՐ-ԳԵՂԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Շիրակամուտ, Գեղասար և Կաթնաջուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծը անցնում է դեպի արևելք 552.69 մ, հատելով ճանապարհը, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա շարունակվում նույն ուղղությամբ 126.11 մ հասնում 1679.5 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 2 կետին: Թիվ 2 կետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևելք 353.24 հատելով Նալբանդի ջրանցքը հասնում թիվ 3 կետին, այնուհետև ջրբաժանով շարունակվում դեպի հարավ-արևելք անցնելով թիվ 4-5 կետերը հասնում բլրի գագաթի թիվ 6 կետին: Թիվ 6 կետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևելք անցնելով թիվ 7 կետը, այնուհետև ջրբաժանով հասնում բլրի գագաթի թիվ 8 կետին, շարունակվում նույն ուղղությամբ հասնում Գեղասար, Կաթնաջուր գյուղական համայնքների և Սպիտակ քաղաքի բլրի գագաթի «Գ» հանգուցային կետին:
«Բ»-«Գ» սահմանագծի երկարությունը 3146.78 մ է:
ԿԱԹՆԱՋՈՒՐ-ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
Գեղասար, Կաթնաջուր համայնքների և Սպիտակ քաղաքի «Գ» հանգուցային սահմանակետից 2097.7 մ նիշ ունեցող բլրի գագաթից սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևելք 172.18 մ հասնում թիվ 1 կետին և նույն ջրբաժանով սահմանագիծը հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ և հասնում 2166.0 մ նիշ ունեցող «Գալոյ-պուճախ» Կաթնաջուր, Ջրաշեն համայնքների և Սպիտակ քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետին:
«Գ»-«Դ» սահմանագծի երկարությունը 798.04 մ է:
ԿԱԹՆԱՋՈՒՐ-ՋՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»
Կաթնաջուր, Ջրաշեն գյուղական համայնքների և Սպիտակ քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետից 2166.0 մ նիշ ունեցող «Գալոյ պուճախ» եռանկյունաչափական կետի մոտ, սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի հարավ-արևմուտք 416.69 մ հասնում թիվ 1 կետին, ապա շարունակվում նույն ջրբաժանով հասնում 2120 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 2 կետին, թեքվում դեպի արևմուտք անցնում թիվ 3 կետով, և հասնում ջրբաժանի թիվ 4 կետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ բլուրներով ջրբաժանով անցնելով թիվ 5-6-7 կետերով, հասնում թիվ 8 կետին, այնուհետև թեքվում դեպի արևմուտք բլրի գագաթներով ջրբաժանով անցնելով թիվ 9-10 կետերով, հատելով Կաթնաջուր գնացող ճանապարհը հասնում Կաթնաջուր, Լեռնավան և Ջրաշեն համայնքների տարածքների բաժանման "Ե" հանգուցային կետին:
«Դ»-«Ե» սահմանագծի երկարությունը 3452.28 մ է:
ԿԱԹՆԱՋՈՒՐ-ԼԵՌՆԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»
Կաթնաջուր, Ծաղկաբեր և Լեռնավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից 2254.8 մ նիշ ունեցող «Սալմակ» սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի հյուսիս-արևելք 325.4 մ հասնում բլրի թիվ 1 կետին, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևելք ջրբաժանի թիվ 2 կետ, նույն ջրբաժանով շարունակվում դեպի հյուսիս-արևելք, ապա թեքվում դեպի հարավ-արևելք հասնում թիվ 4 կետին: Թիվ 4 կետից սահմանագիծը անցնում է դեպի հյուսիս հասնում ջրհավաքի թիվ 5 կետին, ապա շարունակվում նույն ջրհավաքով մինչև թիվ 6 կետը, ապա թեքվում դեպի հարավ-արևելք ու հասնում լեռնանցքի թիվ 7 կետին, որի բարձրությունը 1892.7 մ է, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևմուտք 115.95 մ հասնում ճանապարհի եզրի թիվ 8 կետին, ապա թեքվում դեպի հարավ-արևելք հասնում Կաթնաջուր, Ջրաշեն և Լեռնավան համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:
«Ե»-«Զ» սահմանագծի երկարությունը 2585.41 մ է:
ԿԱԹՆԱՋՈՒՐ-ԾԱՂԿԱԲԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»
Ծաղկաբեր, Կաթնաջուր և Մեծ Պառնի համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից բլրի գագաթից սահմանագիծը անցնում է դեպի հարավ արևելք` 225.1 մ հասնում 2065.8 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 1 կետը, այնուհետև ջրբաժանով բարձրանում բլրի գագաթի թիվ 2 կետին, այնուհետև նույն ջրբաժանով բարձրանում բլրի գագաթի թիվ 3 կետին, շարունակվում նույն ուղղությամբ 380.91 մ հասնում բլրի գագաթի թիվ 4 կետին: Թիվ 4 կետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևելք լանջի թիվ 5 կետին ու թեքվում դեպի արևելք ջրբաժանով բարձրանում 2254.8 մ նիշ ունեցող "Սալմակ" եռանկյունաչափական կետի մոտ գտնվող «Զ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Կաթնաջուր, Լեռնավան և Ծաղկաբեր համայնքների տարածքների բաժանման կետ:
«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1894.48 մ է:
ԿԱԹՆԱՋՈՒՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ-ՄԵԾ ՊԱՌՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»
Մեծ Պառնի, Շիրակամուտ և Կաթնաջուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, նշված ճանապարհով շարունակվում է դեպի արևմուտք 542,8 մ, հասնում թիվ 1 կետին, այնուհետև ուղղությունը փոխելով դեպի հարավ, վարելահողի միջնակով հասնում թիվ 2 կետին, այնուհետև հատելով դաշտային ճանապարհը, վարելահողի եզրով հասնում թիվ 3 կետին, փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևմուտք, վարելահողի եզրով հասնում Փամբակ գետի հյուսիսում գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 կետից, սահմանագիծը փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևմուտք, հատելով Փամբակ գետը, սահմանագիծը հասնում է խոտհարքի և վարելահողի եզրի թիվ 5 կետին: Թիվ 5 կետից փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևմուտք, վարելահողի եզրով, անցնելով թիվ 6-12 կետերը, հասնում է թիվ 13 կետին: Թիվ 13 կետից սահմանագիծը, փոխելով ուղղությունը դեպի հարավ, հատելով դաշտային ճանապարհը թիվ 14 կետում, ջրբաժանով բարձրանում է մինչև թիվ 15 կետը, շարունակվում նույն ուղղությամբ և ջրբաժանով շարունակվելով դեպի հարավ, հասնում թիվ 16 կետը: Թիվ 16 կետից սահմանագիծը փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 17 կետը, հասնում բլրի գագաթի թիվ 18 կետը: Թիվ 18 կետից, փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևմուտք անցնում 448,3 մ, հասնում 2027,0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 19 կետին, այնուհետև ջրբաժանով բարձրանում բլրի գագաթի Կաթնաջուր, Ծաղկաբեր և Մեծ Պառնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային կետին:
«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6001.56 մ է:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԿԱԹՆԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 5 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԿԱԹՆԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 6 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԿԱԹՆԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 7 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 8 |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 9 |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |