ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 1994 թվականի N 228
քաղ. Երևան
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը և արտակարգ իրավիճակների պետական վարչությանը` վերահաշվարկել զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին նշանակված կենսաթոշակները Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 25-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակների վերահաշվարկման կարգի սահմանման մասին» N 123 որոշմամբ նախատեսված կարգով` ելնելով 1994 թվականի ապրիլի 1-ից սահմանված դրամական բավարարման չափերից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |