«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2000 թվականի N 348
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետևյալ հոգևորականներին`
Արշակ (Սամվել Նորիկի) աբեղա Խաչատրյան (ծնվ.` 1973 թ., Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատ) | |
Խորեն (Նշան Արմենակի) աբեղա Հովհաննիսյան (ծնվ.` 1973 թ., Արարատի տարածքային զինկոմիսարիատ) | |
Արշեն (Տիգրան Արտուշի) աբեղա Սանոսյան (ծնվ.` 1974 թ., Նաիրիի տարածքային զինկոմիսարիատ) | |
Թորգոմ (Ադամ Տոնիկի) աբեղա Տոնիկյան (ծնվ.` 1974 թ., Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատ) |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 3-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |