ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 1992 թվականի N 491
քաղ. Երևան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի օգոստոսի 15-ի «Պատմության և մշակույթի հանրապետական նշանակության անշարժ հուշարձանների պահպանության մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչությանը`
ա) մինչև 1992 թվականի հոկտեմբերի 15-ը ճշգրտել հանրապետական նշանակության անշարժ հուշարձանների ցանկը, ուսումնասիրել հուշարձանների պահպանության վիճակը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.
բ) 1992 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը կազմել և ճշգրտել հանրապետական նշանակության անշարժ հուշարձանների պահպանության գոտիներում ընդգրկված պատմամշակութային նշանակության հողերի փաստաթղթերը` սահմանված կարգով այդ հողերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության հաշվեկշռին հանձնելու համար:
2. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության հետ համատեղ իրականացնել պատմության և մշակույթի հանրապետական նշանակության անշարժ հուշարձանների պահպանական գոտիների և հողհատկացման փաստաթղթերի կազմման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մինչև 1992 թվականի դեկտեմբերի 15-ը ավարտել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության և պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից կազմված հուշարձանների պահպանական գոտիների և հողհատկացման փաստաթղթերի ձևակերպումը և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` այդ գոտիների տարածքներում ընդգրկված պատմամշակութային նշանակության հողերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության հաշվեկշռին հանձնելու համար:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտին, «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտին և «Հայպետգյուղնախագիծ» ինստիտուտին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչությանը տրամադրել շրջանների և բնակավայրերի տեղահանույթները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |