«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
8 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2004 թվականի N 1648-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1822-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 3-ի N 684 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1822-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունը «մանկաբույժի մեկ հաստիք» բառերից հետո լրացնել «բացառությամբ Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի ու Կոտայքի մարզերի» բառերով.
բ) որոշման N 2 հավելվածի «II. Տարածքային մարմիններ» բաժինը`
«Բժշկասոցիալական փորձաքննական ակնաբանական մասնագիտացված հանձնաժողով» տողից հետո լրացնել հետևյալ նոր տողով`
«Բժշկասոցիալական մանկական փորձաքննական մասնագիտացված հանձնաժողով»,
«Լոռու մարզի N 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով» տողից հետո լրացնել հետևյալ նոր տողով`
«Լոռու մարզի N 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. դեկտեմբերի 1 |