«Վավերացնում եմ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 25 հունվարի 2005 թվականի N 147-Ա |
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 129-րդ ու 168-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ ու 63-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ուղղակի վաճառքի ձևով օտարել իր տնօրինությանը հանձնված հողամասերը:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված օտարվող հողամասերի հատակագծերի տրամադրումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և գնորդի միջև կնքված պայմանագրի հիման վրա, դրանք կնքելուց հետո` մեկամսյա ժամկետում:
4. Սահմանել, որ հողամասերի օտարումից ստացված միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության արտաբյուջետային հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|