«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2005 թվականի N 1192-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
ա) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման կարգում`
4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «թ», «ժ» և «ժա» ենթակետերով՝
«թ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.
ժ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմի վարչությունների պետերին և հարկային տեսչությունների պետերին.
ժա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի վարչությունների պետերին և մաքսատների պետերին».
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 55, 56, 57 և 58-րդ կետերով.
«55 . Նախարարությունն սպասարկելու համար հատկացվում են`
ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` 12 ծառայողական ավտոմեքենա,
բ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը` 3 ծառայողական ավտոմեքենա,
գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 10 ծառայողական ավտոմեքենա,
դ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` 24 ծառայողական ավտոմեքենա,
ե) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` 18 ծառայողական ավտոմեքենա,
զ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` 11 ծառայողական ավտոմեքենա,
է) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 3 ծառայողական ավտոմեքենա։
56. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմիններն սպասարկելու համար հատկացվում են`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` 51 ծառայողական ավտոմեքենա,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը` 123 ծառայողական ավտոմեքենա,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին` 84 ծառայողական ավտոմեքենա։
57. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովն սպասարկելու համար այդ հանձնաժողովին լրացուցիչ, բացի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված մեկ ծառայողական ավտոմեքենայից, հատկացվում է 3 ծառայողական ավտոմեքենա։
58. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունն սպասարկելու համար այդ գործակալությանը հատկացվում է մեկ ծառայողական ավտոմեքենա».
բ) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի աղյուսակի 3, 4, 6, 6.1, 7, 8, 9, 13, 15, 16, 18, 20, 21, 24 ու 29-րդ և «Ընդամենը» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
|
|
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|