«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2001 թվականի N 76
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 618 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 2-ի «Օտարերկրյա պետությունների, դրանց միությունների, միջազգային կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական օգնության և համագործակցության ծրագրերի համակարգման պետական միասնական համակարգ ստեղծելու մասին» N 618 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 14-ի N 304 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշմամբ հաստատված կառավարական հանձնաժողովի կազմում`
Լ. Հակոբյանի, Լ. Բարխուդարյանի և Ա. Մանուկյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Հ. Աբրահամյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյանին.
«ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման նախարար» բառերով.
բ) որոշման 5-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«բ) բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, նախքան համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունների հետ միասին պետք է ներկայացվեն կառավարական հանձնաժողովի քննարկմանը և վերջինիս կողմից հավանության արժանանան.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ծրագրերի իրականացման պարտականությունը դրվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարի, գերատեսչության ղեկավարի, մարզպետի, Երևանի քաղաքապետի վրա, որոնք պարբերաբար (ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ) հաշվետվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն».
գ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6, 7, 8, 9 և 10-րդ կետերով`
«6. Ընդունել ի գիտություն, որ`
ա) 2000 թվականի նոյեմբերի 30-ից ինտերնետային ցանցում տեղադրված է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ ստեղծված Հայաստանի միջազգային աջակցության տվյալների բանկը, որում զետեղված է Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, դոնոր կազմակերպություններից մինչև այժմ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ֆինանսական աջակցության և համագործակցության ծրագրերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը.
բ) նշված տվյալների բանկը մատչելի է WWW.GOV.AM, WWW. GATEWAY.AM և WWW.UNDP.AM հասցեներով` «Հայաստանի միջազգային աջակցության տվյալների բանկ» անվամբ` մեկ տարի ժամկետով փորձնական շահագործման համար:
7. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, տարածքային կառավարման մարմիններին` ուսումնասիրել իրենց ոլորտներին վերաբերող ծրագրերի մասին տվյալների բանկում զետեղված տվյալները և պարբերաբար, ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ պաշտոնական գրություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` տվյալների համապատասխանությունը հետագայում խմբագրելու համար:
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` տեղեկացնել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին, օտարերկրյա դոնոր պետությունների միջոցները կառավարող կազմակերպություններին և համապատասխան միջազգային կազմակերպություններին ինտերնետային ցանցում տեղադրված Հայաստանի միջազգային աջակցության տվյալների բանկի առկայության և շահագործման սկզբի մասին և հայցել դրանց շահագրգիռ մասնակցությունը բանկում զետեղված տվյալների շտկման և պարբերաբար համալրման գործում:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` օտարերկրյա պետությունների, դրանց միությունների, միջազգային կազմակերպությունների միջոցով վերահսկողություն սահմանել Հայաստանի Հանրապետությանը տրամադրված և ներկա գործող ֆինանսական ու տեխնիկական օգնության և համագործակցության ծրագրերի վերաբերյալ ինտերնետային ցանցում տեղադրված Հայաստանի միջազգային աջակցության տվյալների բանկում տեղեկատվության զետեղման աշխատանքների նկատմամբ:
10. Կառավարական հանձնաժողովին` եռամսյակը մեկ անգամ ամփոփ տեղեկատվություն կամ առաջարկություն ներկայացնել սույն որոշման 9-րդ կետում նշված աշխատանքների կամ դրանց բարելավման վերաբերյալ»:
Այդ կապակցությամբ որոշման 6-րդ կետը համարել 11-րդ կետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 31-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |