«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 1998 թվականի N 714
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշման 4-րդ կետում «և 1994 թվականի օգոստոսի 15-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների արժեքների փոփոխման ինդեքսների որոշման կարգը հաստատելու մասին» N 370 որոշումները» բառերը փոխարինել «որոշումը» բառով.
որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Եթե մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված օտարերկրյա (բացառությամբ նախկին ԽՍՀՄ-ի) արտադրության հիմնական միջոցների գնահատված մեծությունը փոքր է դրանց համար սահմանված նվազագույն գնից, ապա որպես գնահատված մեծություն ընդունվում է սահմանված նվազագույն գինը: Մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված օտարերկրյա արտադրության հիմնական միջոցների նվազագույն գին է սահմանվում դրանց հաշվեկշռային արժեքների և գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի և 1993 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերության բազմապատկմամբ` ստացված մեծությունը բաժանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 73 որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված Գ1 գործակցի վրա` բազմապատկելով երեքով»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |