«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հունիսի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
4 հունիսի 1999 թվականի N 381
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 199 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1999 թվականի գարնանային և աշնանային զորակոչերի ընթացքում զինկոմիսարիատների զորակոչային հանձնաժողովների բժշկական քննություններ անցկացնող բժիշկներին վարձատրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի գործառական դասակարգման 02 խմբի 01 ենթախմբով նախատեսված հատկացումներն ավելացնել 36075,0 հազ. դրամով` նույն չափով կրճատելով 05 խմբի 03 ենթախմբով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության համար նախատեսված միջոցները:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 3-ի «1999 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» N 199 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 1 հավելվածի 05 խմբի 03 ենթախմբում («Պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ») «5 426 427,1» թիվը փոխարինել «5 390 352,1» թվով:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել զինկոմիսարիատների զորակոչային հանձնաժողովների բժշկական քննություններ անցկացնող բժիշկների վարձատրության հարցը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |