ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2024 թվականի N 566-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին» N 1046-Ն որոշման`
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերի և 3-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) 3-րդ կետի «ա» ենթակետից հանել «պահպանության,» բառը.
3) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ կետով.
«8. Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի «Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայր և Հանքավանի ջրաբանական պետական արգելավայր ստեղծելու և դրանց կանոնադրությունները հաստատելու մասին» N 1063-Ն որոշման՝
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «պահպանությունը և» բառերը.
3) 3-րդ կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) Ջերմուկի և Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրերի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի «Զիկատար» պետական արգելավայր ստեղծելու, «Զիկատար» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը, տարածքի չափը և կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 380-Ն որոշման՝
1) N 3 հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:»:
4․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 927-Ն որոշման՝
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերի և 3-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) 3-րդ կետի «ա» ենթակետից հանել «պահպանության,» բառը.
3) N 1 հավելվածի 14-րդ կետում «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն)» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայությունը» բառերով.
4) N 1 հավելվածի 21-րդ կետում «կազմակերպության» բառը փոխարինել «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Դիլիջան» ազգային պարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 920-Ն որոշման՝
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերի և 3-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) 2-րդ կետի «ա» ենթակետից հանել «պահպանության,» բառը.
3) N 1 հավելվածի 14-րդ կետում «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն)» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայությունը» բառերով․
4) N 1 հավելվածի 21-րդ կետում և 27-րդ կետի 2-րդ ենթակետում «կազմակերպության» բառը փոխարինել «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Խոսրովի պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կանոնադրությունը հաստատելու մասին» N 925-Ն որոշման՝
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերի և 3-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) 3-րդ կետի «ա» ենթակետից հանել «պահպանության,» բառը.
3) N 1 հավելվածի 8-րդ կետում «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայությունը» բառերով.
4) NN 5 և 6 հավելվածները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.
«8.1. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:»:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Որդան կարմիր» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու մասին» N 830-Ն որոշման՝
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման 6-րդ կետի «գ» ենթակետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) hավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.
«10.1. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը։»։
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Էրեբունի» պետական արգելոցի կանոնադրությունը հաստատելու մասին» N 827-Ն որոշման՝
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման 6-րդ կետի «գ» ենթակետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) հավելվածի 8-րդ կետում «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայությունը» բառերով։
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 16-ի «Արփի լիճ» ազգային պարկ ստեղծելու, «Արփի լիճ» ազգային պարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 405-Ն որոշման՝
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերի և 3-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) 3-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «պահպանության,» բառը.
3) N 1 հավելվածի 17-րդ կետում «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայությունը» բառերով։
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Շիկահող» պետական արգելոց» և «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, ինչպես նաև «Խուստուփ» պետական արգելավայր ստեղծելու, «Խուստուփ» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1465-Ն որոշման՝
1) 11-րդ կետի 1-ին ենթակետից հանել «պահպանության,» բառը.
2) N 2 հավելվածի 11-րդ կետում «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայությունը» բառերով:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Շիկահող» պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Շիկահող» պետական արգելոցի և «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 926-Ն որոշման՝
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) N 1 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Արգելոցի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:».
3) N 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.
«8.1. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:».
4) N 5 հավելվածի 12-րդ կետում «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայությունը» բառերով:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Արևիք» ազգային պարկ ստեղծելու, «Արևիք» ազգային պարկի և «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 1209-Ն որոշման՝
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «դ» կետերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) N 1 հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Պարկի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:»:
13. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի «Սև լիճ» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու մասին» N 631 որոշման՝
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 12-ի «Սև լիճ» պետական արգելոցի կարգավիճակը փոփոխելու մասին» N 976 որոշման 4-րդ կետի «գ» ենթակետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.
«11.1. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:».
3) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Արգելավայրի ռեժիմի պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 ապրիլի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|