041.0068.04.02.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 1999 թվականի N 68
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը (կցվում է):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի, Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի ու Հայաստանի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի աշխատակազմերի աշխատողների թիվը` 248 մարդ:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալների թիվը` 2 մարդ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 494 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 23-ի N 678 որոշման խմբագրությամբ) 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասով, 2-րդ և 3-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՀՀ վարչապետի աշխատակազմ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի աշխատակազմ ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի աշխատակազմ ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի աշխատակազմ Տնտեսագիտական վարչություն Արտադրական ենթակառուցվածքների վարչություն Քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչություն Սոցիալական հարցերի վարչություն Վարչական մարմինների վարչություն Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչություն Իրավաբանական վարչություն Արտաքին կապերի վարչություն Կադրերի վարչություն Ազգային Ժողովի հետ կապերի վարչություն Կազմտեսչական վարչություն Քարտուղարություն Գործերի կառավարչություն Հաշվապահական հաշվառման և հաշվետվության վարչություն Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կոորդինացման ծառայություն Արարողակարգի ծառայություն Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին Առաջին բաժին Կառավարման համակարգերի բարեփոխման վարչություն |
(հավելվածը խմբ., լրաց. 23.02.199 թիվ 112)