ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2023 թվականի |
թիվ 10 |
քաղ. Մոսկվա |
ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունները տարածվում են այն արդյունաբերական ապրանքների վրա, որոնց մասին տեղեկությունները ներառված չեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ 10 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում կատարվող
1. Նշված կանոնների թիվ 1 հավելվածում՝ «8427-ից Բեռնիչներ՝ այլ», «8427 20 190-ից Փայտեղենի բեռնիչներ՝ ճակատային (ծնոտային, գրեյֆերային) և մանիպուլյատորային տիպի 8436 80 100 9 Մեքենաներ և սարքավորումներ անտառտնտեսության համար՝ այլ» և «8429 51-ից Բեռնիչներ՝ ճակատային, միաշերեփ, ինքնագնաց՝ այլ» դիրքերը հանել.
«8427-ից Ավտոբեռնիչներ՝ եղանավոր բռնիչով» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8427-ից Ավտոբեռնիչներ՝ եղանավոր բռնիչով |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ արդյունաբերական ապրանքի կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ դրանց մեջ փոփոխություններ կատարելու հնարավորությամբ, կամ պետական (մունիցիպալ) գնումների ընթացակարգի արդյունքներով կնքված պայմանագրով արտադրողի կողմից իրականացված գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարման արդյունքում մշակված կոնստրուկտորական փաստաթղթերի օգտագործման իրավունքի առկայություն. անդամ պետություններից մեկի տարածքում համապատասխան արդյունաբերական ապրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն․ արդյունաբերական ապրանքի արտադրության ժամանակ անդամ պետությունների տարածքներում համապատասխան ապրանքի բաղադրիչների արտադրման մասով արտադրական և տեխնոլոգիական գործողությունների համալիրի իրականացում կամ անդամ պետությունների տարածքներում արտադրված բաղադրիչների օգտագործում․ |
8427-ից Բեռնիչներ՝ այլ | |
8427-ից Բեռնիչներ գյուղատնտեսական՝ այլ՝ բացի ունիվերսալ և կախովի բեռնիչներից | |
8427-ից Բեռնիչներ ունիվերսալ՝ գյուղատնտեսական նշանակության | |
8429 51-ից Բեռնիչներ՝ միաշերեփ, ճակատային |
անդամ պետությունների տարածքներում հետևյալ այն գործողությունների (պայմանների) իրականացումը, որոնք ապահովում են համապատասխան արդյունաբերական ապրանքի համար բալերի առավելագույն հնարավոր քանակի տոկոսային ցուցանիշները (առանց հաշվի առնելու գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների, շարժման ավտոնոմ կառավարման համակարգի բաղադրիչների համար բալերը), որոնց լրացուցիչ գումարվում են անդամ պետությունների տարածքներում գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարման համար ստացված բալերը և շարժման ավտոնոմ կառավարման համակարգի բաղադրիչների համար ստացված բալերը՝ մինչև 2023 թ դեկտեմբերի 31-ը՝ 55 տոկոս. 2024 թ հունվարի 1-ից՝ 70 տոկոս. 2026 թվականի հունվարի 1-ից՝ 80 տոկոս (բաղադրիչը չկիրառելու դեպքում դրա համար բալեր չեն հաշվարկվում և հաշվի չեն առնվում բալերի առավելագույն հնարավոր քանակը հաշվարկելիս. բաղադրիչի արտադրության տեխնոլոգիայում տեխնոլոգիական գործողության բացակայության դեպքում դրա կատարման նկատմամբ պահանջ չի ներկայացվում, բալեր չեն հաշվարկվում և հաշվի չեն առնվում բալերի առավելագույն հնարավոր քանակը հաշվարկելիս)՝ կրող շրջանակ, շրջանակային կառուցվածքներ՝ անդամ պետությունների տարածքներում արտադրված մետաղագլոցվածքի օգտագործում՝ կրող շրջանակի, հոդակապերով ամրակապված կրող շրջանակի արտադրության համար (6 բալ). կրող շրջանակի (6 բալ), հոդակապերով ամրակապված կրող շրջանակի (10 բալ) նախապատրաստվածքների, դետալների ձուլում, կռում, ձևում, դրոշմում. կրող շրջանակի (10 բալ), հոդակապերով ամրակապված կրող շրջանակի (15 բալ) հանգույցների ճկում, մեխանիկական մշակում, եռակցում. կրող շրջանակի (10 բալ), հոդակապերով ամրակապված կրող շրջանակի (15 բալ) եռակցում, պաշտպանիչ պատվածքների զետեղում. բեռնիչ էքսկավատորի դարձկեն աշտարակի (5 բալ), սայլակի (5 բալ) ձուլում, ձևում, ճկում, եռակցում, մեխանիկական մշակում, պաշտպանիչ պատվածքների զետեղում. աշխատանքային սարքավորումներ՝ եղանավոր բռնիչով բեռնիչի բեռնամբարձիչ սարքվածքի շրջանակային կոնստրուկցիաների (10 բալ), սայլակի (4 բալ) ձևում, ճկում, եռակցում, մեխանիկական մշակում, պաշտպանիչ պատվածքների զետեղում. բեռնիչի սլաքի (10 բալ), ճոճանի (ճոճալծակի) (4 բալ) ձուլում, ձևում, ճկում, եռակցում, մեխանիկական մշակում, պաշտպանիչ պատվածքների զետեղում. փոխագուցավոր բեռնիչի սլաքի (18 բալ) ձուլում, ձևում, ճկում, եռակցում, մեխանիկական մշակում, պաշտպանիչ պատվածքների զետեղում. բեռնիչ էքսկավատորի բեռնման սարքավորման սլաքի (9 բալ), ճոճանի (ճոճալծակի) (4 բալ) ձուլում, ձևում, ճկում, եռակցում, մեխանիկական մշակում, պաշտպանիչ պատվածքների զետեղում. բեռնիչ էքսկավատորի էքսկավատորային սարքավորման սլաքի (9 բալ), փոխագուցավոր բռնալծակի (13 բալ), բռնալծակի (13 բալ) ձուլում, ձևում, ճկում, եռակցում, մեխանիկական մշակում. բեռնման սարքավորման աշխատանքային օրգանի (8 բալ), էքսկավատորային սարքավորման աշխատանքային օրգանի (4 բալ) ձուլում, ձևում, ճկում, եռակցում, մեխանիկական մշակում, պաշտպանիչ պատվածքների զետեղում. ուժային կայանք՝ ներքին այրման շարժիչի արտադրություն (58 բալ). էլեկտրաէներգիայի ձգման կուտակիչի (20 բալ), էներգիայի ստարտերային կուտակիչի (2 բալ) արտադրություն. ուժային գեներատորի արտադրություն (8 բալ)․ շարժիչի սառեցման համակարգի համար ջերմափոխանակիչի (ռադիատոր, ինտերկուլեր) արտադրություն (3 բալ)․ շարժիչի մեջ օդի մատակարարման համակարգի դետալների (օդամուղ, օդառիչ) արտադրություն (1 բալ). բանած գազերի արտածման համակարգի դետալների (ընդունիչ խողովակ, ռեզոնատոր, խլացուցիչ) արտադրություն (4 բալ). հիմնական հիդրավլիկ համակարգ՝ ղեկային կառավարման հիդրոպոմպի արտադրություն (2 բալ) հիմնական հիդրավլիկ համակարգի հիդրոպոմպերի արտադրություն (արտադրությունը թույլատրվում է անդամ պետությունների տարածքներում) (6 բալ). հիդրոբաշխիչների արտադրություն (արտադրությունը թույլատրվում է անդամ պետությունների տարածքներում) (6 բալ). հիդրավլիկ բաքի ձևում, ճկում, եռակցում, մեխանիկական մշակում, ցուցադրավահանային [ստենդային] հսկիչ փորձարկումների անցկացում (2 բալ). ղեկային կառավարման հիդրոգլանների արտադրություն, շրջանակի ծալում (2 բալ) ղեկային կառավարման դոզավորող պոմպի արտադրություն (արտադրությունը թույլատրվում է անդամ պետությունների տարածքներում) (2 բալ). բեռնիչի, փոխագուցավոր բեռնիչի համար սլաքի հիդրոգլանների, փոխագուցավոր սլաքի (3 բալ), աշխատանքային օրգանի (3 բալ) արտադրություն. բեռնիչ էքսկավատորի բեռնման սարքավորման սլաքի հիդրոգլանների (3 բալ), աշխատանքային օրգանի (3 բալ) արտադրություն. բեռնիչ էքսկավատորի բեռնման սարքավորման սլաքի հիդրոգլանների (3 բալ), բռնալծակի, փոխագուցավոր բռնալծակի (3 բալ), աշխատանքային օրգանի (3 բալ), դարձկեն աշտարակի (2 բալ) արտադրություն. եղանավոր բռնիչով բեռնիչի բեռնամբարձիչ սարքվածքի հիդրոգլանների արտադրություն (2 բալ). աութրիգերների հիդրոգլանների արտադրություն (2 բալ)․ թրթուրավոր ընթացքային համակարգի ձգման հիդրոգլանների արտադրություն (2 բալ)․ բարձր ճնշման հիդրավլիկ ճկախողովակների արտադրություն (2 բալ). խցիկ՝ խցիկի հիմնակմախքի նախապատրաստվածքների, դետալների ձուլում, դրոշմում, ձևում (2 բալ). խցիկի հիմնակմախքի ճկում, մեխանիկական մշակում, եռակցում (5 բալ). խցիկի հիմնակմախքի եռակցում, պաշտպանիչ պատվածքների զետեղում (5 բալ). խցիկի ինտերիերի, էքստերիերի տարրերի՝ երեսապատման պանելների (1 բալ), հատակի, խցիկի մուտքի հարթակի (2 բալ), առաստաղի, տանիքի (1 բալ) ձևում, ճկում, դրոշմում, կաղապարում, եռակցում, մեխանիկական մշակում, պաշտպանիչ պատվածքների զետեղում. օպերատորի նստատեղի արտադրություն (2 բալ). ղեկասյունակի արտադրություն (2 բալ)․ պուլտերի, պանելների, սենսորային դիսփլեյների (2 բալ), մեքենայի, գործադիր մեխանիզմների կառավարման ջոյստիկի (2 բալ) արտադրություն. մեքենայի կառավարման կենտրոնական էլեկտրոնային բլոկի արտադրություն (6 բալ). լավորակման համակարգի արտադրություն (4 բալ) ապակիների արտադրություն (արտադրությունը թույլատրվում է անդամ պետությունների տարածքներում) (2 բալ). լուսավորման, լուսային ազդանշանման սարքերի արտադրություն (արտադրությունը թույլատրվում է անդամ պետությունների տարածքներում) (2 բալ). ընթացային համակարգ՝ անվադողերի արտադրություն (4 բալ), անվասկավառակների արտադրություն (2 բալ) կամրջակի հեծանի ձուլում, կռում, ձևում, ճկում, եռակցում, մեխանիկական մշակում, ջերմային մշակում պաշտպանիչ պատվածքների զետեղում (3 բալ). անվակունդերի (2 բալ), դարձկեն լծակների, բռունցքների (3 բալ), ղեկային ձգաձողերի (1 բալ) ձուլում, կռում, ձևում, ճկում, եռակցում, մեխանիկական մշակում, պաշտպանիչ պատվածքների զետեղում. կողեզրային պտույտով բեռնիչի դարձյակի (բարձակի) կիսասռնիի, աստղանիվի, կորպուսի ձուլում, կռում (2 բալ), եռակցում, մեխանիկական մշակում (2 բալ). եռահենարան (անվավոր) բեռնիչի միանիվի հենակ-կանգնակի (3 բալ), անվակունդի (1 բալ) ձուլում, ձևում, ճկում, եռակցում, մեխանիկական մշակում, պաշտպանիչ պատվածքների զետեղում. թրթուրավոր ընթացային համակարգի շրջանակների ձևում, ճկում, եռակցում, մեխանիկական մշակում, ջերմային մշակում պաշտպանիչ պատվածքների զետեղում (4 բալ). թրթուրների արտադրություն (4 բալ) հենարանային, պահող գլդոնների արտադրություն (2 բալ). փոխհաղորդակի տարրեր՝ անդամ պետությունների տարածքներից ծագող մետաղագլոցվածքի օգտագործում՝ ատամնանիվների, փոխանցման տուփի, կողեզրային փոխանցման տուփի լիսեռների արտադրության համար (6 բալ). փոխանցման տուփի կորպուսի ձուլում (3 բալ), մեխանիկական մշակում, ջերմային մշակում (3 բալ). ատամնանիվների, փոխանցման տուփի լիսեռների կռում, դրոշմում (4 բալ), մեխանիկական մշակում, ջերմային մշակում (6 բալ). կողեզրային փոխանցման տուփի կորպուսի ձուլում (2 բալ), մեխանիկական մշակում, ջերմային մշակում (2 բալ). ատամնանիվների, կողեզրային փոխանցման տուփի լիսեռների կռում, դրոշմում (3 բալ), մեխանիկական մշակում, ջերմային մշակում (5 բալ). բաշխիչ տուփի (համաձայնեցնող ռեդուկտորի) հենատուփի (կորպուսի) ձուլում (2 բալ), մեխանիկական մշակում, ջերմային մշակում (2 բալ). ատամնանիվների, բաշխիչ տուփի (համաձայնեցնող ռեդուկտորի) լիսեռների կռում, դրոշմում (2 բալ), մեխանիկական մշակում, ջերմային մշակում (4 բալ). կցորդիչի ագույցի արտադրություն (5 բալ) փոխհաղորդակի հիդրոծավալային փոխանցման համար հիդրոշարժիչի (12 բալ), հիդրոպոմպի (12 բալ) արտադրություն. փոխհաղորդակի հիդրոմեխանիկական փոխանցման համար հիդրոտրանսֆորմատորի արտադրություն (10 բալ). առջևի տանող կամրջակի (16 բալ), հետևի տանող կամրջակի (16 բալ) արտադրություն. անդամ պետությունների տարածքներից ծագող մետաղագլոցվածքի օգտագործում՝ կարդանային փոխանցիչի արտադրության համար (6 բալ). կարդանային փոխանցիչների արտադրություն (արտադրությունը թույլատրվում է անդամ պետությունների տարածքներում) (6 բալ). էլեկտրամեխանիկական փոխհաղորդակի համար էլեկտրամեխանիկական կերպափոխիչների (էլեկտրաշարժիչ, էլեկտրաշարժիչ-անիվ) արտադրություն (16 բալ). փոխհաղորդակի կամ էլեկտրահիդրավլիկ համեմատական կարգավորիչի կառավարման էլեկտրոնային բլոկի արտադրություն (6 բալ). փոխանցման տուփի (1 բալ), կողեզրային փոխանցման տուփի (1 բալ), բաշխիչ տուփի (համաձայնեցնող ռեդուկտորի) (1 բալ) հավաքում, ցուցադրավահանային [ստենդային] հսկիչ փորձարկումների անցկացում. աշխատանքային սարքավորման շարժաբերի սարքվածքներ՝ փոկանիվների, հոլովակների, բարձրացման աստղանիվների ձուլում, կռում, դրոշմում (1 բալ), մեխանիկական մշակում, ջերմային մշակում, հավասարակշռում, պաշտպանիչ պատվածքների զետեղում (2 բալ), եղանավոր բռնիչով բեռնիչի սայլակի իջեցում. աշխատանքային սարքավորման ռեդուկտորի, հիդրոշարժիչի, էլեկտրարժիչի, շարժաբերի արտադրություն (4 բալ). հիմնական հիդրավլիկ համակարգի հիդրավլիկ պոմպի էլեկտրաշարժիչի շարժաբերի արտադրություն (4 բալ). գլորման առանցքակալներ՝ փոխանցման տուփի (4 բալ), կողեզրային փոխանցման տուփի (3 բալ), բաշխիչ տուփի (համաձայնեցնող ռեդուկտորի) (3 բալ) առանցքակալների արտադրություն. բարձրացման լիսեռների հենարանների առանցքակալների արտադրություն, եղանավոր բռնիչով բեռնիչի սայլակի իջեցում (2 բալ). ընթացային համակարգի առանցքակալների արտադրություն (2 բալ) կողեզրային պտույտով բեռնիչի դարձյակի (բարձակի) առանցքակալների արտադրություն (2 բալ) եռահենարան (անվավոր) բեռնիչի միանիվի անվակունդի առանցքակալների արտադրություն (2 բալ) աշխատանքային սարքավորման շարժաբերի փոկանիվների (1 բալ), աստղանիվների (1 բալ) հենարանների առանցքակալների արտադրություն. վառելիքի բաքի արտադրություն (4 բալ) էքստերիերի, անվտանգության տարրեր՝ թևերի, պաշտպանիչ վահանակների ձևում, ճկում, դրոշմում, եռակցում, կաղապարում, մեխանիկական մշակում, պաշտպանիչ պատվածքների զետեղում (1 բալ). կապոտների, երեսապատման պանելների ձևում, ճկում, դրոշմում, եռակցում, կաղապարում, մեխանիկական մշակում, պաշտպանիչ պատվածքների զետեղում (2 բալ). հակակշռի թափարգելի ձուլում, ձևում, եռակցում, մեխանիկական մշակում, պաշտպանիչ պատվածքների զետեղում (10 բալ). աութրիգերների ձուլում, ձևում, ճկում, եռակցում, մեխանիկական մշակում, պաշտպանիչ պատվածքների զետեղում (6 բալ). անդամ պետությունների տարածքներում արտադրված քսանյութի օգտագործում՝ շարժիչի յուղ (1 բալ), փոխհաղորդակի յուղ (1 բալ), հիդրավլիկական յուղ (1 բալ). շարժման ավտոնոմ կառավարման համակարգ՝ ծրագրային ապահովման արտադրություն (4 բալ)․ կառավարման էլեկտրոնային բլոկների արտադրություն (3 բալ)․ ակտիվ օպտիկական համակարգի, տեխնիկական տեսողության համակարգի սարքերի (տեսախցիկ, լիդար, ռադար) արտադրություն (3 բալ). անդամ պետությունների տարածքներում անդամ պետությունների հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձանց կողմից իրականացվող գիտահետազոտական և (կամ) փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ՝ գիտահետազոտական և (կամ) փորձարարակոնստրուկտորական աշխատանքների ծախսերի ծավալը կազմում է 1 բալ՝ անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի՝ անդամ պետությունների տարածքներում նախորդ օրացուցային տարում արված գիտահետազոտական և (կամ) փորձարարակոնստրուկտորական աշխատանքների համար ծախսերի տարեկան ծավալի յուրաքանչյուր 0,1 տոկոսի համար՝ նախորդ օրացուցային տարվա ընթացքում արդյունաբերության ոլորտում գործունեության սուբյեկտի հասույթի ընդհանուր ծավալից, սակայն բալերի առավելագույն հնարավոր քանակի 10 տոկոսից ոչ ավելի (առանց հաշվի առնելու գիտահետազոտական և (կամ) փորձարարակոնստրուկտորական աշխատանքների և շարժման ավտոնոմ կառավարման համակարգի բաղադրիչների արտադրության համար բալերը)՝ համապատասխան ապրանքի կոնկրետ մոդելի համար: Անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների ծախսումները սահմանվում են անդամ պետությունների կողմից հաստատված հաշվապահական հաշվառման դրույթներին համապատասխան և ներառում են հետևյալ ծախսումները՝ աշխատանքային պայմանագրով նշված աշխատանքների կատարման ժամանակ անմիջականորեն զբաղված աշխատողների աշխատավարձի և այլ վճարումների ծախսումները. սոցիալական կարիքների համար հատկացումները. նշված աշխատանքների կատարման ժամանակ օգտագործվող նյութաարտադրական պաշարների գնման ծախսերը (համեմատության արտադրատեսակների ձեռքբերման ծախսերը չեն կարող գերազանցել գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների համար ընդհանուր ծախսումների 20 տոկոսը). նշված աշխատանքների կատարմանը ներգրավված կողմնակի կազմակերպությունների և անձանց ծառայությունների արժեքը՝ բացառությամբ անդամ պետությունների տարածքների սահմաններից դուրս կատարվող ծառայությունների. գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարման արդյունքում ստեղծված փորձնական նմուշների փորձարկումների կատարման ծախսերը. որպես փորձարկումների և հետազոտությունների օբյեկտներ օգտագործվելու համար նախատեսված հատուկ սարքավորումների և հատուկ հանդերձանքի գնման ծախսումները». |
8429 52 Մեքենաներ՝ լիադարձային | |
8429 51-ից, 8429 52-ից Էքսկավատորներ և միաշերեփ բեռնիչներ՝ այլ | |
8429 52-ից Բեռնիչ էքսկավատոր |
«8708 91-ից Ռադիատորներ և դրանց մասերը՝ այլ՝ սույն բաժնի ապրանքների համար՝ բացառությամբ այն ապրանքների, որոնք նշված են «8705-ից Միջոցներ տրանսպորտային՝ կոմունալ տնտեսության և ճանապարհների պահպանման համար», «8705-ից Միջոցներ ավտոտրանսպորտային՝ հատուկ նշանակության, այլ՝ այլ խմբավորումներում չներառված» դիրքերում, ՄՄ ՏԿ 018/2011-ին պատկանող տրանսպորտային միջոցի հենասարքի մասով» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«8709 19 900 0-ից Քարշակներ՝ քարշակման համար, աերոդրոմային քարշակներ, խարամատարներ, ծանրատարներ |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով անդամ պետություններից մեկի տարածքներում արտադրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն անդամ պետությունների տարածքներում առնվազն 9 հետևյալ գործողությունների (ներառյալ նախապատրաստվածքների ձևումը և ճկումը) իրականացում (արտադրատեսակի կառուցվածքի մեջ տարրի բացակայության դեպքում անդամ պետությունների տարածքներում իրականացվող պարտադիր գործողությունների քանակը պետք է նվազեցվի՝ բացակայող տարրերի քանակին համապատասխան)՝ կրող շրջանակի, ենթաշրջանակների (կառուցվածքում առկայության դեպքում) հավաքում և եռակցում ու դրանց ներկում. խցիկի մետաղակառուցվածքների պատրաստում, եռակցում, ներկում (կառուցվածքում առկայության դեպքում). թափքի (բունկերի, բեռնարկղի) (կառուցվածքում առկայության դեպքում) կամ ցիստեռնի (անոթի) (կառուցվածքում առկայության դեպքում) կամ ընդհանուր (հատուկ) նշանակության վերնակառույցի (կառուցվածքում առկայության դեպքում) հավաքում, եռակցում և ներկում. կախովի սարքավորումների (կառուցվածքում առկայության դեպքում) արտադրություն. կամրջակի (կամրջակների) արտադրություն. փոխհաղորդակի (ընթացային մաս) արտադրություն. շարժիչի արտադրություն. թափքի (բունկերի, բեռնարկղի) (կառուցվածքում առկայության դեպքում) կամ ցիստեռնի (անոթի) (կառուցվածքում առկայության դեպքում) կամ ընդհանուր (հատուկ) նշանակության վերնակառույցի (կառուցվածքում առկայության դեպքում) հավաքակցում. շարժիչի, կամրջակների, փոխհաղորդակների (ընթացային մաս), կախովի սարքավորումների հավաքակցում. կառավարման օրգանների հավաքակցում. էլեկտրասարքավորումների համակարգի, օդաճնշական սարքավորումների համակարգի (կառուցվածքում առկայության դեպքում), հիդրոսարքավորումների համակարգի (կառուցվածքում առկայության դեպքում) հավաքակցում». |
«Հաստոցաշինություն» VI բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
|
IX բաժնում՝
«8544-ից Մալուխներ ուժային՝ մինչև 1 կՎ և 1-35 կՎ լարման» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«8544 70 000 0 Մալուխներ թելքաօպտիկական |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<2>. արտադրության ժամանակ օգտագործված՝ երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 40 տոկոսից ոչ ավելի. անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում՝ անդամ պետությունների տարածքներում արտադրված օպտիկական մանրաթելերի արտադրում կամ օգտագործում. անդամ պետությունների տարածքներում արտադրված օպտիկական մոդուլի արտադրում կամ օգտագործում. բուֆերային պատվածքի զետեղում օպտիկական մանրաթելի վրա. օպտիկական մոդուլների ոլորում. զրահի վերադրում. թաղանթի վերադրում. գործարանային ընդունման-հանձնման փորձարկումներ՝ ներառյալ ստուգված չափման միջոցների ու հավաստագրված սարքավորումների առկայության հաստատումը» |
XI բաժնում՝
«9018 11 000 0 Էլեկտրասրտագրերի օպերատիվ հսկողության համալիր՝ պարագաներով Սրտագրանցիչներ դյուրակիր՝ պարագաներով Թվային էլեկտրասրտագրական կերպափոխիչ՝ պարագաներով 9018 19 100 0-ից Էլեկտրասրտագրերի և զարկերակային ճնշման երկարատև մշտադիտարկման համակարգ՝ պարագաներով 9018 90 100 0-ից Զարկերակային ճնշման օրական ավտոմատ չափման մոնիտորներ՝ պարագաներով» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«9018 12 000 0 Ուլտրաձայնային սկանավորման ապարատուրա |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության համար բավարար ծավալով տեխնիկական և կոնստրուկտորական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով <8>․ արտադրության ժամանակ օգտագործված՝ երրորդ երկրների ծագման ապրանքների արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 50 տոկոսից ոչ ավելի. անդամ պետությունների տարածքներում սերվիսային կենտրոնի առկայություն, որը լիազորված է արտադրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար. արտադրողի մոտ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման և մշակումների արդյունքներն արտադրության մեջ ներդնելու մասին փաստաթղթային հաստատման առկայություն (մշակված և ներդրված բժշկական արտադրատեսակների համար գրանցման վկայականների առկայություն) |
9018 13 000 0 Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆներ |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության համար բավարար ծավալով տեխնիկական և կոնստրուկտորական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով <8> արտադրության ժամանակ օգտագործված՝ երրորդ երկրների ծագման ապրանքների արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 50 տոկոսից ոչ ավելի. անդամ պետություններից մեկի տարածքում արտադրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն արտադրողի մոտ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման և մշակումների արդյունքներն արտադրության մեջ ներդնելու մասին փաստաթղթային հաստատման առկայություն (մշակված և ներդրված բժշկական արտադրատեսակների համար գրանցման վկայականների առկայություն) |
9018 90 600 0-ից Ապարատներ՝ ինհալացիոն նարկոզի համար |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության համար բավարար ծավալով տեխնիկական և կոնստրուկտորական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով <8>․ ապրանքի արտադրության ժամանակ օգտագործված նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 50 տոկոսից ոչ ավելի. ծրագրային ապահովման կամ անդամ պետությունների տարածքներում արտադրված տպատախտակներն արտադրության ժամանակ օգտագործելու նկատմամբ իրավունքների առկայություն <9>. անդամ պետությունների տարածքներում պատրաստված կորպուսային դետալների օգտագործումն արտադրությունում». |
«9019 10 100 0-ից Ապարատներ թրթռամերսման 9022 12 000 0 Համակարգչային տոմոգրաֆներ 9022 14 000 0-ից Ապարատուրա ռենտգենոսկոպիկ (ֆլյուորոսկոպիկ). ռենտգենախտորոշիչ համալիրներ՝ հեռակառավարվող սեղան-շտատիվի հիմքով՝ ռենտգենախտորոշիչ համալիրներ՝ 3 աշխատանքային տեղով. ապարատուրա ռենտգենոգրաֆիկ. ռենտգենախտորոշիչ համալիրներ՝ 2 աշխատանքային տեղով. մամոգրաֆներ. հիվանդասենյակների շարժական ռենտգեն ապարատներ, ֆլյուորոգրաֆներ, այլ ռենտգենային ապարատներ, որոնք օգտագործվում են ախտորոշման համար, կիրառվում են բժշկական նպատակներով» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«9019 20 000 0-ից Ապարատներ շնչառական վերակենդանացման |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության համար բավարար ծավալով տեխնիկական և կոնստրուկտորական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով <8>․ արտադրության ժամանակ օգտագործված՝ երրորդ երկրների ծագման ապրանքների արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 50 տոկոսից ոչ ավելի. ծրագրային ապահովման կամ անդամ պետությունների տարածքներում արտադրված տպատախտակներն արտադրության ժամանակ օգտագործելու նկատմամբ իրավունքների առկայություն <9>. անդամ պետությունների տարածքներում պատրաստված կորպուսային դետալների օգտագործում արտադրությունում |
9019 20 000 0-ից Նորածինների շնչառությանն օգնելու քթի ռեսպիրատոր ապարատներ |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության համար բավարար ծավալով տեխնիկական և կոնստրուկտորական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով <8>․ արտադրության ժամանակ օգտագործված՝ երրորդ երկրների ծագման ապրանքների արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 50 տոկոսից ոչ ավելի. ծրագրային ապահովման կամ անդամ պետությունների տարածքներում արտադրված տպատախտակներն արտադրության ժամանակ օգտագործելու նկատմամբ իրավունքների առկայություն <9>. անդամ պետությունների տարածքներում պատրաստված կորպուսային դետալների օգտագործումն արտադրությունում». |
XIV բաժնում՝
բաժնի անվանումը լրացնել «և ձայնային սարքավորումներ» բառերով.
«9201-ից Ստեղնալարային երաժշտական գործիքներ՝ այլ 9201-ից Դաշնամուր 9201 10-ից Պիանինո» դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«8518 10-ից Միկրոֆոններ և հենակալներ դրանց համար |
արտադրության ժամանակ օգտագործված՝ երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 30 տոկոսից ոչ ավելի. արտադրանքի յուրաքանչյուր միավորի համար անդամ պետությունների տարածքներում հետևյալ այն գործողությունների կատարում, |
որոնք ընդհանուր առմամբ գնահատվում են բալերի գումարային քանակով՝ առնվազն 90 բալ ՝ միկրոֆոնի կորպուսի պատրաստում (10 բալ). միջուկի պատրաստում և հավաքում (30 բալ). քուղերի և մալուխների պատրաստում (5 բալ). միկրոսխեմաների պատրաստում (10 բալ). պաշտպանիչ վանդակապատի պատրաստում (15 բալ). միկրոֆոնի հավաքում (20 բալ). միկրոֆոնի աքսեսուարների՝ միկրոֆոնի բռնիչի, պատյանի, փաթեթվածքի, "սարդ"-մեղմիչի պատրաստում (10 բալ). | |
8518 21 000 0-ից, 8518 22 000-ից, 8518 29-ից Բարձրախոսներ |
արտադրության ժամանակ օգտագործված՝ երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 50 տոկոսից ոչ ավելի. արտադրանքի յուրաքանչյուր միավորի համար անդամ պետությունների տարածքներում հետևյալ այն գործողությունների կատարում, որոնք ընդհանուր առմամբ գնահատվում են բալերի գումարային քանակով՝ առնվազն 80 բալ ՝ պասիվ ակուստիկ համակարգերի պատրաստման համար՝ կորպուսի բոլոր դետալների պատրաստում (բացի պատրաստի ակուստիկ համակարգի զանգվածի 2 տոկոսից պակաս զանգվածով ամրակման պարուրակավոր արտադրատեսակներից և դետալներից) (20 բալ). կորպուսի հավաքում (10 բալ). |
կորպուսի հղկում և ներկում կամ կորպուսի՝ կտորային պատվածքով երեսքաշում (10 բալ). դինամիկ գլխիկների պատրաստում (20 բալ). պաշտպանիչ մետաղական ցանցի պատրաստում՝ պարտադիր դրոշմում (կամ կտրում) և ներկում իրականացնելով (10 բալ). պասիվ ֆիլտրի պատրաստում (բոլոր էլեկտրոնային բաղադրիչների հավաքակցում տպատախտակի վրա) (10 բալ). ինդուկտիվության կոճերի պատրաստում (10 բալ). կախոցի մետաղական համակարգերի պատրաստում կամ անդամ պետությունների տարածքներում արտադրված կախոցի մետաղական համակարգերի օգտագործում (5 բալ). ակուստիկ համակարգի հավաքում (10 բալ). ակտիվ ակուստիկ համակարգերի պատրաստման համար՝ կորպուսի բոլոր դետալների պատրաստում (բացի պատրաստի ակուստիկ համակարգի զանգվածի 2 տոկոսից պակաս զանգվածով ամրակման պարուրակավոր արտադրատեսակներից և դետալներից) (20 բալ). կորպուսի հավաքում (10 բալ). կորպուսի հղկում և ներկում կամ կորպուսի՝ կտորային պատվածքով երեսքաշում (10 բալ). դինամիկ գլխիկների պատրաստում (20 բալ). ձայնաուժեղացնող էլեկտրոնիկայի պատրաստում (10 բալ). ինդուկտիվության կոճերի պատրաստում (10 բալ). պաշտպանիչ մետաղական ցանցի պատրաստում՝ պարտադիր դրոշմում (կամ կտրում) և ներկում իրականացնելով (10 բալ). բոլոր էլեկտրոնային բաղադրիչների մոնտաժում տպատախտակի վրա (10 բալ). կախոցի մետաղական համակարգերի պատրաստում կամ անդամ պետությունների տարածքներում արտադրված կախոցի մետաղական համակարգերի օգտագործում (5 բալ). ակուստիկ համակարգի հավաքում (10 բալ) | |
8518 30-ից Գլխին կրելու համար նախատեված հեռախոսներ, ականջակալներ և համակցված սարքեր, որոնք բաղկացած են միկրոֆոնից և բարձրախոսից |
արտադրության ժամանակ օգտագործված՝ երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 20 տոկոսից ոչ ավելի. արտադրանքի յուրաքանչյուր միավորի համար անդամ պետությունների տարածքներում հետևյալ այն գործողությունների կատարում, որոնք ընդհանուր առմամբ գնահատվում են բալերի գումարային քանակով՝ առնվազն 70 բալ ՝ ականջակալների պատրաստում (հավաքում, զոդում, թեստավորում) (10 բալ). ականջակալների սարքաբերում և ստուգաճշտում (5 բալ). փայտե ակուստիկ կորպուսների պատրաստում (փայտե նախապատրաստվածքների նախնական նախապատրաստում և մեքենայական 3D-ֆրեզում) (15 բալ). փայտե մակերեսների հղկում և լաքապատում (5 բալ). |
ամբուշյուրների և գլխանոցի դետալների պատրաստում (կտրում, հավաքում, կարում) (10 բալ). ականջակալների մետաղական մասերի և դետալների պատրաստում ու դրանց ներկում (10 բալ). ականջակալների համար մալուխների պատրաստում (հյուսում, հյուսվածքապատով ծածկում, անջատատեղերի զոդում) (15 բալ). ականջակալների համար պլանարային ճառագայթիչների պատրաստում (25 բալ) | |
8518 40-ից Ձայնային հաճախականությունների էլեկտրական ուժեղարարներ |
արտադրության ժամանակ օգտագործված՝ երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 30 տոկոսից ոչ ավելի. արտադրանքի յուրաքանչյուր միավորի համար անդամ պետությունների տարածքներում հետևյալ այն գործողությունների կատարում, որոնք ընդհանուր առմամբ գնահատվում են բալերի գումարային քանակով՝ առնվազն 70 բալ ՝ ուժեղարարների պատրաստում և հավաքում (15 բալ). ուժեղարարների սարքաբերում, թեստավորում և ստուգաճշտում (5 բալ). տպատախտակների պատրաստում և տարրերի մոտնաժում (10 բալ). կորպուսների պատրաստում (25 բալ). սնուցման բլոկների պատրաստում (10 բալ). փայտե մակերեսների հղկում և լաքապատում (10 բալ). ուժեղարարների ֆուրնիտուրի պատրաստում (10 բալ). ուժեղարարի սարքաբերում (5 բալ) |
8518 50 000 0-ից Ձայնի էլեկտրական ուժեղարարների սարքվածքներ |
արտադրության ժամանակ օգտագործված՝ երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 30 տոկոսից ոչ ավելի. արտադրանքի յուրաքանչյուր միավորի համար անդամ պետությունների տարածքներում հետևյալ այն գործողությունների կատարում, որոնք ընդհանուր առմամբ գնահատվում են բալերի գումարային քանակով՝ առնվազն 70 բալ ՝ ուժեղարարների պատրաստում և հավաքում (15 բալ). ուժեղարարների սարքաբերում, թեստավորում և ստուգաճշտում (5 բալ). տպատախտակների պատրաստում և տարրերի մոտնաժում (10 բալ). կորպուսների պատրաստում (25 բալ). սնուցման բլոկների պատրաստում (10 բալ). փայտե մակերեսների հղկում և լաքապատում (10 բալ). ուժեղարարների ֆուրնիտուրի պատրաստում (10 բալ). ուժեղարարի սարքաբերում (5 բալ) |
8519-ից Ձայնի վերարտադրման համար ապարատուրա՝ այլ |
արտադրության ժամանակ օգտագործված՝ երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 50 տոկոսից ոչ ավելի. |
արտադրանքի յուրաքանչյուր միավորի համար անդամ պետությունների տարածքներում հետևյալ այն գործողությունների կատարում, որոնք ընդհանուր առմամբ գնահատվում են բալերի գումարային քանակով՝ առնվազն 80 բալ ՝ պասիվ ակուստիկ համակարգերի պատրաստման համար՝ կորպուսի բոլոր դետալների պատրաստում (բացի պատրաստի ակուստիկ համակարգի զանգվածի 2 տոկոսից պակաս զանգվածով ամրակման պարուրակավոր արտադրատեսակներից և դետալներից) (20 բալ). կորպուսի հավաքում (10 բալ). կորպուսի հղկում և ներկում կամ կորպուսի՝ կտորային պատվածքով երեսքաշում (10 բալ). դինամիկ գլխիկների պատրաստում (20 բալ). պաշտպանիչ մետաղական ցանցի պատրաստում՝ պարտադիր դրոշմում (կամ կտրում) և ներկում իրականացնելով (10 բալ). պասիվ ֆիլտրի պատրաստում (բոլոր էլեկտրոնային բաղադրիչների հավաքակցում տպատախտակի վրա) (10 բալ). ինդուկտիվության կոճերի պատրաստում (10 բալ). կախոցի մետաղական համակարգերի պատրաստում կամ անդամ պետությունների տարածքներում արտադրված կախոցի մետաղական համակարգերի օգտագործում (5 բալ). ակուստիկ համակարգի հավաքում (10 բալ). ակտիվ ակուստիկ համակարգերի պատրաստման համար՝ կորպուսի բոլոր դետալների պատրաստում (բացի պատրաստի ակուստիկ համակարգի զանգվածի 2 տոկոսից պակաս զանգվածով ամրակման պարուրակավոր արտադրատեսակներից և դետալներից) (20 բալ). կորպուսի հավաքում (10 բալ). կորպուսի հղկում և ներկում կամ կորպուսի՝ կտորային պատվածքով երեսքաշում (10 բալ). դինամիկ գլխիկների պատրաստում (20 բալ). ձայնաուժեղացնող էլեկտրոնիկայի պատրաստում (10 բալ). ինդուկտիվության կոճերի պատրաստում (10 բալ). պաշտպանիչ մետաղական ցանցի պատրաստում՝ պարտադիր դրոշմում (կամ կտրում) և ներկում իրականացնելով (10 բալ). բոլոր էլեկտրոնային բաղադրիչների մոնտաժում տպատախտակի վրա (10 բալ). կախոցի մետաղական համակարգերի պատրաստում կամ անդամ պետությունների տարածքներում արտադրված կախոցի մետաղական համակարգերի օգտագործում (5 բալ). ակուստիկ համակարգի հավաքում (10 բալ)». |
լրացնել հետևյալ բովանդակությամբ XV բաժնով՝
« |
|
». |
լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-14-րդ տողատակի ծանոթագրություններով՝
««Հաստոցաշինություն» և «էլեկտրոնիկա և ռադիոէլեկտրոնիկա» ճյուղերի մասով՝
<10> Իրավաբանական անձը համարվում է օտարերկրյա պետության և (կամ) օտարերկրյա անձի և (կամ) առանց իրավաբանական անձ ձևավորելու օտարերկրյա կառույցի հսկողության տակ գտնվող, եթե դրանք բոլորը միասին, կամ դրանցից որոշները, կամ դրանցից յուրաքանչյուրն առանձին (բացառությամբ անդամ պետությունների քաղաքացիների կամ անդամ պետությունների տարածքներում գրանցված իրավաբանական անձանց) հսկում են նշված իրավաբանական անձին, և դրան նախորդող կազմակերպությանը, և նախորդող կազմակերպություններից յուրաքանչյուրին՝ վերոնշյալ հաջորդականությամբ: Օտարերկրյա պետությունը (բացառությամբ անդամ պետությունների) կամ օտարերկրյա անձը կամ կազմակերպությունը կամ առանց իրավաբանական անձ ձևավորելու օտարերկրյա կառույցը (բացառությամբ անդամ պետությունների քաղաքացիների կամ անդամ պետությունների տարածքներում գրանցված իրավաբանական անձանց) համարվում է հսկող անձ՝ հետևյալ հատկանիշներից մեկի առկայության դեպքում՝
հսկող անձն իրավունք ունի ուղղակիորեն կամ անուղղակիրոեն տնօրինել (այդ թվում՝ գույքի վստահության հավատարմագրային կառավարման պայմանագրի, պարզ ընկերակցության պայմանագրի, հանձնարարության պայմանագրի հիման վրա կամ այլ գործարքների արդյունքում կամ այլ հիմքերով) հսկվող անձի կանոնադրական կապիտալը կազմող՝ քվեարկող բաժնետոմսերին (մասերին) բաժին ընկնող ձայների ընդհանուր քանակի ավելի քան 50 տոկոսը.
հսկող անձը պայմանագրի հիման վրա կամ այլ հիմքերով ստացել է իրավունք կամ լիազորություն՝ սահմանել հսկող անձի կողմից ընդունվող որոշումները.
հսկող անձն իրավունք ունի նշանակելու միանձնյա գործադիր մարմինը և (կամ) հսկող անձի կոլեգիալ գործադիր մարմնի կազմի ավելի քան 50 տոկոսը և (կամ) ունի անվերապահ հնարավորություն՝ ընտրելու տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) կազմի կամ հսկվող անձի կառավարման այլ կոլեգիալ մարմնի ավելի քան 50 տոկոսը.
հսկող անձն իրականացնում է հսկվող անձի կառավարող ընկերության լիազորությունները:
Առանց իրավաբանական անձ ձևավորելու օտարերկրյա կառույցի հսկող անձ է ճանաչվում այդ կառույցի հիմնադիրը կամ դրա հիմնադիր չհանդիսացող այլ անձ, եթե այդ անձն իրականացնում է այդ կառույցի հսկողությունը:
<11> Անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայության հաստատում են համարվում հետևյալ փաստաթղթերը՝
իրավաբանական անձի սեփական ուժերով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի ստեղծման դեպքում՝ կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի լրակազմի մշակման մասին հրամանը.
արտադրանքի մասով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերը մշակող ձեռնարկությունից արտադրանքն արտադրող ձեռնարկության կողմից պատրաստի կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթեր ձեռք բերելու դեպքում՝ առուվաճառքի պայմանագիրը կամ ապրանքի մատակարարման պայմանագիրը, ինչպես նաև նշված պայմանագրերից մեկի անբաժանելի մասը հանդիսացող՝ արտադրանքի մասով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերը փոխանցելու ակտը.
արտադրանքն արտադրող ձեռնարկության համար մշակող ձեռնարության կողմից արտադրանքի մասով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքներ կատարելու դեպքում՝ կապալի պայմանագիրը կամ փորձարարակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագիրը, ինչպես նաև նշված պայմանագրերից մեկի անբաժանելի մասը հանդիսացող՝ աշխատանքների (արտադրանքի մասով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի) արդյունքները փոխանցելու ակտը.
արտադրանքի մասով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի կազմում արտադրության գաղտնիքի («նոու-հաու»-ի) առկայության դեպքում՝ արտադրության գաղտնիքի նկատմամբ բացառիկ իրավունքի օտարման մասին պայմանագիրը կամ արտադրության գաղտնիքն օգտագործելու իրավունքի տրամադրման մասին լիցենզիոն պայմանագիրը:
<12> Լրակազմող արտադրատեսակում ապրանքի արտադրության ժամանակ օգտագործվող՝ երրորդ երկրների ծագման նյութերի ոչ ավելի, քան 50 տոկոսի առկայության դեպքում լրակազմող արտադրատեսակը համարել արտադրված անդամ պետությունների տարածքներում։
<13> Ծրագրային ապահովումն անդամ պետությունների տարածքներում արտադրված լրակազմողների շարքին դասելու համար անդամ պետությունների տարածքներում դրա մշակման հաստատումն է էլեկտրոնային հաշվիչ մեքենաների համար ծրագրի պետական գրանցման վկայականը կամ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորություններով օժտված՝ անդամ պետության լիազորված մարմին ներկայացված հայտը։
<14> Արտադրատեսակի մասով կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի առկայության և արտադրողի հարթակում դրա մասով բոլոր տեխնոլոգիական գործողությունների կատարման դեպքում լրակազմող արտադրատեսակը համարել արտադրված անդամ պետությունների տարածքներում։».
14-րդ տողատակի ծանոթագրությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ՝ «Ծանոթագրություն:
Սույն հավելվածի «Հաստոցաշինություն» VI բաժնում նշված ապրանքները դասվում են անդամ պետությունների տարածքներում արտադրված ապրանքների շարքին՝ ստորև բերված աղյուսակի համաձայն՝ անդամ պետությունների տարածքներում նշված գործողությունները (պայմանները) ապրանքի յուրաքանչյուր միավորի համար կատարելու դիմաց բալերի հանրագումարային քանակին հասնելու պայմանով։
|
»: |
2. Նշված կանոնների թիվ 4 հավելվածում աղյուսակի 8-րդ և 9-րդ վանդակները փոխարինել հետևյալ բովանդակությամբ 8-11-րդ վանդակներով՝
« |
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: