«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հունիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004158
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 մայիսի 2004 թ. |
N 125-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 363-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 35-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի` վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգը հաստատելու մասին» թիվ 363-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի` վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգում» (այսուհետև` կարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1.1. կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Վարկատուի կողմից վարկային ռեգիստրին տեղեկատվությունը տրամադրվում է վարկային պայմանագրի ուժի մեջ մտնելու կամ վարկի օբյեկտիվ չափանիշներով դասակարգման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Տվյալ վարկի վերաբերյալ վարկային ռեգիստր արդեն իսկ մուտքագրված տվյալների յուրաքանչյուր փոփոխության դեպքում (ներառյալ` դասակարգված վարկերի փոփոխությունը) վարկատուն պարտավոր է վարկային ռեգիստր ներկայացնել այդ փոփոխությունները` դրանք կատարելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային գծի, վարկային քարտի և օվերդրաֆտի դեպքում տեղեկատվությունը ներկայացվում է յուրաքանչյուր շաբաթվա առաջին աշխատանքային օրը` նախորդ շաբաթվա կիրակի օրվա տվյալներով:
Վարկի վերաբերյալ տեղեկատվությունը ժամկետանց օրերի գծով համարվում է փոփոխված, եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214-Ա հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» 3.11 կետի օբյեկտիվ չափանիշի հիման վրա տեղի է ունեցել ակտիվի դասի փոփոխություն».
1.2. կարգի հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի (կցվում է).
1.3. կարգի հավելված 1-ի լրացման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.4.1 կետով.
«4.4.1. Ֆիզիկական անձի կողմից անձնագիրը փոխված լինելու դեպքում լրացվում են նոր անձնագրի տվյալները».
1.4. կարգի հավելված 1-ի լրացման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.4.2 կետով.
«4.4.2. Լրացվում է ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)».
1.5. կարգի հավելված 1-ի լրացման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.3.1 կետով.
«6.3.1. Մասնակից ֆիզիկական անձի կողմից անձնագիրը փոխված լինելու դեպքում լրացվում են նոր անձնագրի տվյալները».
1.6. կարգի հավելված 1-ի լրացման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.3.2 կետով.
«6.3.2. Լրացվում է մասնակից ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)».
1.7. կարգի հավելված 1-ի լրացման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.3.1 կետով.
«8.3.1. Փոխկապակցված ֆիզիկական անձի կողմից անձնագիրը փոխված լինելու դեպքում լրացվում են նոր անձնագրի տվյալները».
1.8. կարգի հավելված 1-ի լրացման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.3.2 կետով.
«8.3.2. Լրացվում է փոխկապակցված ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)».
1.9. կարգի հավելված 1-ի լրացման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 21.3.1 կետով.
«21.3.1. Երաշխավորող ֆիզիկական անձի կողմից անձնագիրը փոխված լինելու դեպքում լրացվում են նոր անձնագրի տվյալները».
1.10. կարգի հավելված 1-ի լրացման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 21.3.2 կետով.
«21.3.2. Լրացվում է երաշխավորող ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)».
1.11. կարգի հավելված 1-ի լրացման կարգի 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«23. Վարկի վարկային ռիսկի դասը` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214-Ա հրամանով հաստատված` «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»: Վարկը արտահաշվեկշռից դուրս գրելու դեպքում լրացվում է «չհաշվառվող»: Նշված կարգով չդասակարգվող վարկերի համար լրացվում է «չդասակարգվող»: Այն դեպքում, երբ տվյալ վարկի վերաբերյալ առկա է դատարանի վճիռ, ըստ որի` չի ճանաչվել վարկատուի նկատմամբ վարկառուի պարտավորությունը, լրացվում է «վիճահարույց»».
1.12. կարգի հավելված 1-ի լրացման կարգի 23.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23.1. Լրացվում է վարկի, դրա գծով տոկոսագումարների, մասնակի մարումների ժամկետանց կամ փաստացի վերանայված օրերի քանակը` համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»: Այն դեպքերում, երբ «Վարկային ռիսկի դասը» դաշտում լրացված է «չհաշվառվող» կամ «վիճահարույց», ժամկետանց օրերի քանակը լրացվում է «0»».
1.13. կարգի հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 2-ի (կցվում է).
1.14. կարգի հավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 3-ի (կցվում է).
1.15. ուժը կորցրած ճանաչել կարգի հավելված 4ա-ն.
1.16. կարգի հավելված 5-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 4-ի (կցվում է).
1.17. կարգի հավելված 6-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 5-ի (կցվում է).
1.18. կարգի հավելված 8-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 6-ի (կցվում է):
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1
Հաստատված է
Հավելված 1 |
Վարկային ռեգիստր ներկայացվող հիմնական տեղեկատվությունը վարկառուի վերաբերյալ
|
1 | Տեղեկատվությունը ներկայացնող վարկատուի (տարածքային ստորաբաժանման) կոդը | ||
2 | Պայմանագրի համարը | ||
3 | Պայմանագրի ամսաթիվը | ||
4 | Վարկառու | ||
4.1 |
Վարկառուի կարգավիճակը |
||
4.2 |
Վարկառուի անվանումը |
||
4.3 |
Վարկառուի ռեզիդենտությունը |
||
4.4 |
Վարկառուի հարկային կոդը (ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի տվյալները) |
||
4.4.1 |
Ֆիզիկական անձի նոր անձնագրի տվյալները |
||
4.4.2 |
Ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը |
||
4.5 |
Վարկառուի գտնվելու վայրը |
||
4.6 |
Սեփականության ձևը |
||
4.7 | այլ նշումներ | ||
5 | Վարկատուի հետ կապվածությունը (ըստ բանկային օրենսդրության) | ||
6 | Մասնակիցների տվյալները | x | |
6.1 |
Մասնակիցների կարգավիճակը |
||
6.2 |
Անվանումը (ֆիզիկական անձանց անուն, ազգանուն, հայրանունը), կազմակերպական-իրավական տեսակը |
||
6.3 |
Հարկային կոդը (ֆիզիկական անձանց անձնագրի տվյալները) |
||
6.3.1 |
Մասնակից ֆիզիկական անձի նոր անձնագրի տվյալները |
||
6.3.2 |
Մասնակից ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը |
||
6.4 |
Գտնվելու վայրը |
||
6.5 |
Ռեզիդենտությունը |
||
6.6 |
Սեփականության ձևը |
||
6.7 |
այլ նշումներ |
||
7 | Գործադիր տնօրենը (անուն, ազգանունը, անձնագրի տվյալները և այլն) | ||
8 | Վարկառուի հետ փոխկապակցված անձանց կողմից տվյալ վարկատուի հանդեպ ստանձնված և դեռևս չմարված պարտավորությունների առկայության դեպքում (ներառյալ՝ արտահաշվեկշռային պարտավորությունները) փոխկապակցված անձանց տվյալները | x | |
8.1 |
Փոխկապակցված անձի կարգավիճակը |
||
8.2 |
Անվանումը (ֆիզիկական անձանց անուն, ազգանունը, հայրանունը) |
||
8.3 |
Հարկային կոդը (ֆիզիկական անձանց անձնագրի տվյալները) |
||
8.3.1 |
Փոխկապակցված ֆիզիկական անձի նոր անձնագրի տվյալները |
||
8.3.2 |
Փոխկապակցված ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը |
||
8.4 |
Գտնվելու վայրը |
||
8.5 |
Ռեզիդենտությունը |
||
8.6 |
Սեփականության ձևը |
||
8.7 |
այլ նշումներ |
||
9 | Փոխկապակցված անձի վարկի կոդը վարկային ռեգիստրում | ||
10 | Վարկի տրամադրման ամսաթիվը (փաստացի) | ||
11 | Վարկի տեսակը | ||
12 | Վարկի վերջնական մարման ամսաթիվը (ըստ պայմանագրի ) | ||
13 | Վարկի մարման ամսաթիվը (վերջին գումարի փաստացի մարում) | ||
14 | Վարկի տրամադրման աղբյուրը (միջազգային ծրագրով է, թե ոչ) | ||
15 | Պայմանները | ||
16 | Վարկի օգտագործման վայրը | ||
17 | Վարկի օգտագործման ոլորտը | ||
18 | Գրավի գնահատված արժեքը (ըստ գրավի պայմանագրի) | ||
19 | Գրավի առարկան | ||
20 | Գրավի վերաբերյալ այլ նշումներ | ||
21 | Երաշխավորողի տվյալները | ||
21.1 |
Երաշխավորողի կարգավիճակը |
||
21.2 |
Երաշխավորողի անվանումը (ֆիզիկական անձանց անուն, ազգանունը, հայրանունը) |
||
21.3 |
Երաշխավորողի հարկային կոդը (ֆիզիկական անձանց անձնագրի տվյալները) |
||
21.3.1 |
Երաշխավորող Ֆիզիկական անձի նոր անձնագրի տվյալները |
||
21.3.2 |
Երաշխավորող Ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը |
||
21.4 |
Երաշխավորողի գտնվելու վայրը |
||
21.5 |
Ռեզիդենտությունը |
||
21.6 |
Սեփականության ձևը |
||
21.7 |
այլ նշումներ |
||
22 | Երաշխիքի գումարը | ||
23 | Վարկային ռիսկի դասը | ||
23.1 |
Ժամկետանց օրերի քանակը |
||
24 | Մասհանման գումարը | ||
25 | Վարկի վիճակը | ||
26 | Վարկի վերաբերյալ այլ նշումներ |
Հավելված 2
Հաստատված է
Հավելված 3 |
Վարկային ռեգիստրի կողմից տրամադրվող ելքային ընթացիկ տեղեկատվություն
ամսաթիվ ______/______/
1 | 2 | |
1 | Վարկառուի անվանումը/անունը, ազգանունը, կազմակերպական-իրավական տեսակը | |
2 | Հարկային կոդը/անձնագրի տվյալները | |
3 | Ֆիզիկական անձի հին անձնագրի տվյալները | |
4 | Ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը | |
5 | Վարկառուի ռեզիդենտությունը | |
6 | Վարկ տրամադրած վարկատուների քանակը | |
7 | Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլար/Հայաստանի Հանրապետության դրամ փոխարժեքը/ամսաթիվը | |
8 | Եվրո/Հայաստանի Հանրապետության դրամ փոխարժեքը/ամսաթիվը |
Գոր- ծող |
Հերթա- կան հա- մարը |
Վարկի տե- սակը |
Տարե- կան տո- կոսա-դրույ- քը |
Ար- տար-ժույթի կոդը |
Պայ- մա-նագրա-յին գու- մարը |
Փաս- տացի տրա- մա-դրված գու- մարը |
Մար- ված հիմնա-կան գու- մարը |
Հիմ- նա- կան գու- մարի մնա- ցորդը |
Ժամկե-տանց գու- մարը |
Ժամ- կե-տանց տո- կոսը |
Ապա-հովվա-ծու- թյան գու- մարը |
Ապա-հովվա-ծու- թյան տե- սակը |
Վարկի տրամա-դրման ամսա- թիվը |
Վարկի մարման ամսա- թիվը (ըստ պայ- մանա- գրի) |
Վարկի փաս- տացի մար- ման ամսա- թիվը |
Առա- վելա-գույն ժամկե-տանց օրերի քա- նակը |
Վերա- ձևա- կեր- պում- ների քա- նակը |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | ||
1 | |||||||||||||||||
2 | |||||||||||||||||
… | |||||||||||||||||
x | x | x | x | x | x | x | x | x | x | x | |||||||
Մար- ված |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
1 | |||||||||||||||||
2 | |||||||||||||||||
… | |||||||||||||||||
x | x | x | x | x | x | x | x | x | x | x |
Տրամադրված երաշխիքներ
գոր- ծող |
Հերթա- կան համար |
Երաշխիքի գումարը | Վարկի տրամադրման ամսաթիվը | Վարկի մարման ամսաթիվը (ըստ պայմանագրի) |
1 | 2 | 3 | ||
1 | ||||
2 | ||||
… | ||||
x | x |
Վարկառուի հետ փոխկապակցված անձանց պարտավորությունները բանկային համակարգի նկատմամբ
1 | Վարկերի քանակը |
2 | այդ թվում՝ ժամկետանց |
3 | Ընդհանուր գումարը |
4 | այդ թվում՝ ժամկետանց |
Հավելված 3
Հաստատված է
Հավելված 4 |
Վարկային ռեգիստրի կողմից տրամադրվող ելքային պարբերական տեղեկատվություն
Ամսաթիվ _______/________/
Վարկատուի կոդը ________/
Հաճախորդ | Վարկեր, որտեղ հաճախորդը վարկառու է | Վարկեր, որտեղ հաճախորդը երաշխավորող է | Վարկեր, որտեղ հաճախորդը փոխկապակցված անձ է | ||||||||||||||||||||||||
Հար- կային կոդ/ անձ- նագրի համար |
Ֆիզի- կական անձի հին անձ- նագրի տվյալ- ները |
Ֆիզի- կական անձի սոցիա- լական քարտի հա- մարը |
Անուն (անվա- նում) |
Ազգա- նուն |
Վար- կերի քա- նակ |
Պայ- մանա- գրի գու- մար |
Մար- ված գու- մար |
Փաս- տացի մնա- ցորդ |
Ժամ- կե- տանց գու- մար |
Ժամ- կե- տանց տո- կոս |
Առա- վելա- գույն ժամկե- տանց օրերի քա- նակ |
Երաշ- խիքի գու- մար |
Վար- կերի քա- նակ |
Պայ- մա- նագ- րի գու- մար |
Մար- ված գու- մար |
Փաս- տացի մնա- ցորդ |
Ժամկե- տանց գու- մար |
Ժամ- կե- տանց տո- կոս |
Առա- վելա- գույն ժամ- կե- տանց օրերի քա- նակ |
Վար- կերի քա- նակ |
Պայ- մա- նագ- րի գու- մար |
Մար- ված գու- մար |
Փաս- տացի մնա- ցորդ |
Ժամ- կե- տանց գու- մար |
Ժամ- կե- տանց տո- կոս |
Առա- վելա- գույն ժամ- կե- տանց օրերի քա- նակ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
1 | |||||||||||||||||||||||||||
2 | |||||||||||||||||||||||||||
3 | |||||||||||||||||||||||||||
4.. |
Հավելված 4
Հաստատված է
Հավելված 5 |
Վարկային ռեգիստրից հաճախորդի մասին տեղեկատվություն ստանալու հայտ
1 | Վարկատուի անվանումը | |
2 | Վարկատուի կոդը | |
3 | Ամսաթիվը | |
4 | Հայտի հերթական համարը |
5 | Հարկային կոդը կամ անձնագրի տվյալները | |
5.1 | Ֆիզիկական անձի հին անձնագրի տվյալները (առկայության դեպքում) | |
5.2 | Ֆիզիկական անձի սոցիալական համարը | |
6 | Հաճախորդի կարգավիճակը (ֆիզիկական անձ/իրավաբանական անձ) | |
7 | Հաճախորդի անունը (իրավաբանական անձանց անվանումը) | |
8 | Հաճախորդի ազգանունը | |
9 | Հաճախորդի հայրանունը | |
10 | Բնակության վայրը (իրավաբանական անձանց համար՝ գտնվելու վայրը) | |
11 | Նախատեսվող վարկի գումարը* (Հայաստանի Հանրապետության դրամով) |
______________________
* Արտարժույթով վարկի դեպքում վերահաշվարկը կատարվում է հայտի ներկայացման օրվա՝
Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով:
Հավելված 5
Հաստատված է
Հավելված 6 |
Վարկային ռեգիստրից հաճախորդի մասին տեղեկատվություն ստանալու դիմում (հաճախորդի կողմից)
1 | Ամսաթիվը | |
2 | Հայտի հերթական համարը |
3 | Հարկային կոդը կամ անձնագրի տվյալները | |
3.1 | Ֆիզիկական անձի հին անձնագրի տվյալները (առկայության դեպքում) | |
3.2 | Ֆիզիկական անձի սոցիալական համարը | |
4 | Հաճախորդի կարգավիճակը (ֆիզիկական անձ/ իրավաբանական անձ) | |
5 | Հաճախորդի անունը (իրավաբանական անձանց անվանումը) | |
6 | Հաճախորդի ազգանունը | |
7 | Հաճախորդի հայրանունը | |
8 | Բնակության վայրը (իրավաբանական անձանց համար՝ գտնվելու վայրը) | |
Հավելված 6
Հաստատված է
Հավելված 8 |
1. Համակարգում ձեվավորվող ֆայլերի անվանումները եվ տիպերը
Կենտրոնական բանկում լրացվող եվ վարվող ստանդարտ տեղեկագրերից ձեվավորվող ֆայլերը
ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRS)`
3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),
8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով) r,
4n - ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,
LRS-ֆայլի ընդլայնում:
Յուրաքանչյուր ֆայլ պարունակում է բոլոր ստանդարտ տեղեկագրերը:
Վարկատուի կողմից ուղարկվող վարկերի ֆայլերի անվանումը եվ տեսակը
1. Տեղեկատվություն նոր գրանցվող կամ գործող վարկի փոփոխության վերաբերյալ
Ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRØ)`
3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որը ձևավորում է ֆայլը),
8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),
4n - ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,
LRØ- ֆայլի ընդլայնում (ընդլայնման վերջին նիշը հավասար է զրոյի):
Յուրաքանչյուր ֆայլ պարունակում է տեղեկություն 1 վարկի վերաբերյալ:
2. Տեղեկատվություն հեռացվող վարկի վերաբերյալ
Ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRD)`
3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որը ձևավորում է ֆայլը),
8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),
4n - ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,
LRD- ֆայլի ընդլայնում:
Յուրաքանչյուր ֆայլ պարունակում է տեղեկություն 1 վարկի վերաբերյալ:
Կենտրոնական բանկից փոխանցվող անդորրագրի ֆայլի անվանումը եվ տեսակը
Կենտրոնական բանկում վարկերի մուտքագրման ընթացքում կատարվող ստուգումների արդյունքների հիման վրա ձևավորվում է անդորրագրի ֆայլ:
Ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRA)`
3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),
8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),
4n - ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,
LRA-ֆայլի ընդլայնում:
Վարկատուների կողմից ուղարկվող հարցման ֆայլի անվանումը եվ տեսակը
Ֆայլի անվանումը պարունակում է 14 նիշ (1x3n4d2n.XLS)`
1x- հայտի նշանը, որը տվյալ դեպքում ներկայացվում է Q-տառով,
3n-հարցում ուղարկող վարկատուի կոդը,
4d- ֆայլի ձևավորման ամսաթիվը (mmdd, ամիսօր ֆորմատով),
2n-հայտի հերթական համարը ձևավորման ամսաթվի սահմաններում,
XLS- ֆայլի ընդլայնում:
Կենտրոնական բանկից փոխանցվող հաշվետվությունների ֆայլերի անվանումները եվ տեսակները
1. Հարցմանը պատասխանող հաշվետվություն
Ֆայլի անվանումը պարունակում է 33 նիշ(1x 8d20x.QRP)`
1x - հաշվետվության կոդը, որը տվյալ դեպքում ներկայացվում է D-տառով,
8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),
20x - անձնագրի կոդը կամ հարկային կոդը,
QRP - ֆայլի ընդլայնում:
2. Հարցմանը պատասխանող հաշվետվություն Excel-Ֆայլի տեսքով:
Ֆայլի անվանումը պարունակում է 33 նիշ(1x8d20x.XLS)`
1x - հաշվետվության կոդը, որը տվյալ դեպքում ներկայացվում է D-տառով,
8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),
20x - անձնագրի կոդը կամ հարկային կոդը,
XLS - ֆայլի ընդլայնում:
3. Պարբերաբար վարկատուներին ուղարկվող հաշվետվություն
Ֆայլի անվանումը պարունակում է` 16 նիշ (1x8d3n.QRP)`
1x - հաշվետվության տեսակը, որը տվյալ դեպքում ներկայացվում է S-տառով,
8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),
3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),
QRP - ֆայլի ընդլայնում:
4. Պարբերաբար վարկատուներին ուղարկվող հաշվետվություն
Excel-Ֆայլի անվանումը պարունակում է` 16 նիշ (1x8d3n.XLS)`
1x - հաշվետվության տեսակը, որը տվյալ դեպքում ներկայացվում է S-տառով,
8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),
3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),
XLS - ֆայլի ընդլայնում:
2. Հաղորդագրությունների կառուցվածքը եվ դաշտերի նկարագրությունԸ
Յուրաքանչյուր հաղորդագրություն բաղկացած է 3 մասից`
վերնագիր
տեքստ
վերջաբան:
Հաղորդագրությունը սկսվում է ԱՍՔԻԻ (էյ էս սի այ այ) հատուկ «{» նիշով և վերջանում «}» նիշերով: Սկզբի «}» նիշից հետո առանց ազատ տեղ թողնելու լրացվում է մեկ տողով վերնագիրը, որն ավարտվում է ԱՍՔԻԻ (էյ էս սի այ այ) «¿» նիշով:
Հաղորդագրության վերնագրում նշվում է`
3x -ֆայլի ընդլայնումը,
5n -հաղորդագրությունն ուղարկող վարկատուի կոդը,
5n -հաղորդագրությունը ստացող վարկատուի կոդը:
Բուն հաղորդագրությունը կազմվում է դաշտերից: Դաշտերը պետք է լրացվեն համաձայն տվյալ դաշտի լրացման կանոնների և ֆորմատների: Հաղորդագրության տեքստային մասը բաղկացած է «Դաշտի կոդ»-ից և «Դաշտի պարունակություն»-ից: Հաղորդագրության մեջ դաշտի կոդը առջևից և հետևից վերցված է զույգ կետերի մեջ, օրինակ` «:101:»: Դաշտի կոդից հետո դրված երկու կետից հետո, առանց ազատ տեղ թողնելու, լրացվում է դաշտի համապատասխան տեղեկատվությունը: Յուրաքանչյուր տող ավարտվում է «¿» նիշով: Վերջին դաշտի վերջին նիշը լրացնելուց հետո դրվում է «¿», և դրվում են հաջորդաբար «}» և «¿» ԱՍՔԻԻ (էյ էս սի այ այ) հատուկ նիշերը: Վերջիններս իրենցից ներկայացնում են հաղորդագրության վերջաբանը:
Ստորև նկարագրված է անդորրագրի օրինակ`
1. վերնագիր |
{LRA1030010600¿ |
2. տեքստ |
:A00:10601126598732¿
|
3. վերջաբան |
}¿ |
Ստանդարտ տեղեկագրերի կառուցվածքը
Վարկատուների տեղեկագիրը Կենտրոնական բանկի կայանից ուղարկվում է յուրաքանչյուր վարկատուի աշխատանքային կայանին և տեղեկություններ է պարունակում իր մասնաճյուղերի վերաբերյալ:
®
Պ/Օ1 | Դաշտի կոդը | Դաշտի անվանումը | Դաշտի ֆորմատը2 |
Պ | B01 | Վարկատուի կոդը | * |
Պ | B02 | Մասնաճյուղի կոդը | * |
Պ | B03 | Անվանումը | * |
Պ | B04 | Կարճ անվանումը | * |
Պ | B05 | Հասցեն | * |
Օ | B06 | Վարկատուի տնօրենը | * |
Օ | B07 | Գլխավոր հաշվապահը | * |
––|
®
Պ | C01 | Արտարժույթի կոդը | * |
Պ | C02 | Արտարժույթի անվանումը | * |
Պ | C03 | Արտարժույթի միավորը | * |
Պ | C04 | Արտարժույթի փոխարժեքը | * |
Պ | C05 | Մուտքագրման ամսաթիվը | * |
––|
®
Պ | T01 | Կոդը | * |
Պ | T02 | Վարկի տեսակի անվանումը | * |
––|
®
Պ | S01 | Կոդը | * |
Պ | S02 | Ոլորտի անվանումը | * |
––|
®
Պ | D01 | Կոդը | * |
Պ | D02 | Աղբյուրի անվանումը | * |
––|
®
Պ | P01 | Կոդը | * |
Պ | P02 | Սեփականության ձևի անվանումը | * |
––|
®
Պ | R01 | Կոդը | * |
Պ | R02 | Ռիսկի դասի անվանումը | * |
––|
®
Պ | Z01 | Կոդը | * |
Պ | Z02 | Մարզի անվանումը | * |
––|
Դաշտի բովանդակությունը | Դաշտի կոդը |
Վարկատուների տեղեկագիրը | B01-B07 |
Արտարժույթի տեղեկագիրը | C01-C05 |
Վարկի տեսակի տեղեկագիրը | T01-T02 |
Ոլորտի տեղեկագիրը | S01-S02 |
Վարկի տրամադրման աղբյուրի տեղեկագիրը | D01-D02 |
Սեփականության ձևի տեղեկագիրը | P01-P02 |
Վարկային ռիսկի դասի տեղեկագիրը | R01-R02 |
Մարզերի տեղեկագիրը | Z01-Z02 |
Դաշտերի նկարագրությունը
Դաշտ :B01: Վարկատուի կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է այն վարկատուի կոդը, որին ուղարկվում է տեղեկագիրը:
Դաշտ :B02: Մասնաճյուղի կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում են ուղարկվող հաղորդագրության մեջ :B01: դաշտում նշված վարկատուի մասնաճյուղերի կոդերը:
Դաշտ :B03: Անվանումը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի անվանումը:
Դաշտ :B04: Կարճ անվանումը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի կարճ անվանումը:
Դաշտ :B05: Հասցեն
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի հասցեն:
Դաշտ :B06: Վարկատուի տնօրենը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի տնօրենը:
Դաշտ :B07: Գլխավոր հաշվապահը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի գլխավոր հաշվապահը:
Դաշտ :C01: Արտարժույթի կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է արտարժույթի կոդը:
Դաշտ :C02 : Արտարժույթի անվանումը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է :C01 : դաշտում նշված արտարժույթի անվանումը:
Դաշտ :C03: Արտարժույթի միավորը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է :C01: դաշտում նշված արտարժույթի միավորը:
Դաշտ :C04: Արտարժույթի փոխարժեքը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է :C01: դաշտում նշված արտարժույթի փոխարժեքը:
Դաշտ :C05: Մուտքագրման ամսաթիվը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է փոխարժեքի մուտքագրման ամսաթիվը:
Դաշտ :T01 : Կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է տրամադրվող վարկի տեսակի կոդը:
Դաշտ :T02 : Վարկի տեսակի անվանումը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է տրամադրվող վարկի տեսակը:
Դաշտ :S01: Կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկի օգտագործման ոլորտի կոդը:
Դաշտ :S02 : Ոլորտի անվանումը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկի օգտագործման ոլորտի անվանումը:
Դաշտ :D01 : Կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկի տրամադրման աղբյուրի կոդը:
Դաշտ :D02 : Աղբյուրի անվանումը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկի տրամադրման աղբյուրի անվանումը:
Դաշտ :P01: Կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկառուի սեփականության ձևի կոդը:
Դաշտ :P02 : Սեփականության ձևի անվանումը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է սեփականության ձևի անվանումը:
Դաշտ :R01 : Կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է տրամադրվող վարկի վարկային ռիսկի դասի կոդը:
Դաշտ :R02 : Ռիսկի դասի անվանումը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկային ռիսկի դասի անվանումը:
Դաշտ :Z01 : Կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է մարզի կոդը:
Դաշտ :Z02 : Մարզի անունը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է մարզի անվանումը:
Շտեմարանում գրանցվող վարկի կառուցվածքը
Պ/Օ | Դաշտի կոդը |
Դաշտի անվանումը | Դաշտի ֆորմատը |
Պ | 101 | Վարկային ռեգիստրի կոդը | * |
Պ | 102 | Վարկատուի կոդը | * |
Պ | 103 | Մասնաճյուղի կոդը | * |
Պ | 201 | Վարկառուի կարգավիճակը | * |
Պ | 202 | Վարկառուի անունը/անվանումը | * |
Օ | 203 | Վարկառուի ազգանունը | * |
Օ | 204 | Վարկառուի հայրանունը | * |
Պ | 205 | Վարկառուի գործող անձնագրի կոդը/հարկային կոդը | * |
Պ | 206 | Մարզի կոդը | * |
O | 207 | Հասցեն | * |
O | 208 | Սեփականության ձևը | * |
Պ | 209 | Ռեզիդենտությունը | * |
Պ | 210 | Վարկատուի հետ կապված են/ կապված չեն | * |
Օ | 211 | Գործադիր տնօրենը | * |
Պ | 212 | Տարբերակի հերթական համարը | * |
Օ | 213 | Այլ նշումներ վարկառուի վերաբերյալ | * |
Պ | 301 | Պայմանագրի ամսաթիվը | * |
Պ | 302 | Պայմանագրի համարը | * |
Պ | 303 | Վարկի փոփոխության ամսաթիվը | * |
O | 304 | Վարկի մարման ամսաթիվը (վերջին գումարի փաստացի մարում) | * |
Պ | 305 | Վարկի տրամադրման ամսաթիվը (փաստացի) | * |
Պ | 306 | Վարկի վերջնական մարման ամսաթիվը (ըստ պայմանագրի) | * |
Պ | 307 | Վարկի վիճակը | * |
Օ | 308 | Գրավի գումարը | * |
Օ | 309 | Գրավի առարկան | * |
Օ | 310 | Գրավի վերաբերյալ այլ նշումներ | * |
Պ | 401 | Վարկի տեսակը | * |
Պ | 402 | Տրամադրման աղբյուրը | * |
Պ | 403 | Վարկային ռիսկի դասը | * |
Պ | 404 | Օգտագործման ոլորտը | * |
Պ | 405 | Օգտագործման մարզը | * |
Պ | 406 | Պայմանների վերանայման քանակը | * |
Օ | 407 | Մասհանման գումարը | * |
Օ | 408 | Ժամկետանց օրերի քանակը | * |
Օ | 409 | Վարկի վերաբերյալ այլ նշումներ | * |
Օ | 410 | Վարկառուի անձնագրի կոդը | * |
Օ | 411 | Վարկառուի սոցիալական քարտի համարը | * |
®
Պ | 501 | Արտարժույթի կոդը | * |
Պ | 502 | Պայմանագրով նախատեսված գումարը | * |
Պ | 503 | Պայմանագրով նախատեսված տոկոսը | * |
Պ | 504 | Տրամադրված գումարը | * |
Պ | 505 | Մարված գումարը | * |
Պ | 506 | Փաստացի մնացորդը | * |
Պ | 507 | Ժամկետանց պարտավորությունները | * |
Պ | 508 | Ժամկետանց տոկոսը | * |
––|
®
Պ | 601 | Երաշխավորողի կարգավիճակը | * |
Պ | 602 | Երաշխավորողի անունը/անվանումը | * |
Օ | 603 | Երաշխավորողի հայրանունը | * |
Օ | 604 | Երաշխավորողի ազգանունը | * |
Պ | 605 | Երաշխավորողի գործող անձնագրի կոդը /հարկային կոդը | * |
Օ | 606 | Հասցեն | * |
Պ | 607 | Մարզի կոդը | * |
Պ | 608 | Երաշխիքի գումարը | * |
Օ | 609 | Երաշխավորողի սեփականության ձևը | * |
Օ | 610 | Այլ նշումներ երաշխավորողի վերաբերյալ | * |
Պ | 611 | Երաշխավորողի ռեզիդենտությունը | * |
Օ | 612 | Երաշխավորողի անձնագրի կոդը | * |
Օ | 613 | Երաշխավորողի սոցիալական քարտի համարը | * |
––|
®
Պ | 701 | Փոխկապակցված անձի կարգավիճակը | * |
Պ | 702 | Փոխկապակցված անձի անունը /անվանումը | * |
O | 703 | Փոխկապակցված անձի հայրանունը | * |
O | 704 | Փոխկապակցված անձի ազգանունը | * |
Պ | 705 | Փոխկապակցված անձի գործող անձնագրի կոդը / հարկային կոդը | * |
Պ | 706 | Մարզի կոդը | * |
O | 707 | Հասցեն | * |
Պ | 708 | Վարկային ռեգիստրի կոդը (փոխկապակցված անձի վարկերի կոդերը) | * |
O | 709 | Փոխկապակցված անձի սեփականության ձևը | * |
Օ | 710 | Այլ նշումներ փոխկապակցված անձի վերաբերյալ | * |
Պ | 711 | Փոխկապակցված անձի ռեզիդենտությունը | * |
Օ | 712 | Փոխկապակցված անձի անձնագիրի կողը | * |
Օ | 713 | Փոխկապակցված անձի սոցիալական քարտի համարը | * |
––|
®
Պ | 901 | Սեփականատիրոջ կարգավիճակը | * |
Պ | 902 | Սեփականատիրոջ անունը /անվանումը | * |
Օ | 903 | Սեփականատիրոջ հայրանունը | * |
Օ | 904 | Սեփականատիրոջ ազգանունը | * |
Պ | 905 | Սեփականատիրոջ գործող անձնագրի կոդը / հարկային կոդը | * |
Պ | 906 | Մարզի կոդը | * |
O | 907 | Հասցեն | * |
O | 908 | Սեփականատիրոջ սեփականության ձևը | * |
Օ | 909 | Այլ նշումներ սեփականատիրոջ վերաբերյալ | * |
Պ | 910 | Սեփականատիրոջ ռեզիդենտությունը | * |
Օ | 911 | Սեփականատիրոջ անձնագիր կոդը | * |
Օ | 912 | Սեփականատիրոջ սոցիալական քարտի համարը | * |
––|
Դաշտի բովանդակությունը | Դաշտի կոդը |
Վարկառուի, վարկատուի և վարկի վերաբերյալ տեղեկություններ | 101-411 |
Վարկի մանրամասները | 501-508 |
Երաշխավորողները | 601-613 |
Փոխկապակցված անձինք | 701-713 |
Սեփականատերերը | 901-912 |
Դաշտերի նկարագրությունը
Դաշտ :101: Վարկային ռեգիստրի կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկի կոդը վարկային ռեգիստրում, որը պարունակում է`
● վարկատուի կոդը,
● վարկի մուտքագրման ամսաթիվը,
● վարկի հերթական համարը տվյալ օրվա սահմաններում` 0001-ից մինչև 9999-ը,
● ստուգիչ նիշը:
Դաշտ :102: Վարկատուի կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկը տրամադրող վարկատուի կոդը:
Դաշտ :103: Մասնաճյուղի կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկը տրամադրող վարկատուի մասնաճյուղի կոդը (եթե վարկը տրամադրվել է գլխամասի կողմից, ապա դաշտը հավասար է 00 (2 զրո)):
Դաշտ :201: Վարկառուի կարգավիճակը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկառուի ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելը:
Դաշտ :202: Վարկառուի անունը/անվանումը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկառուի ֆիզիկական անձ լինելու դեպքում` անունը կամ իրավաբանական անձ լինելու դեպքում` անվանումը:
Դաշտ :203:Վարկառուի ազգանունը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկառուի ազգանունը:
Դաշտ :204:Վարկառուի հայրանունը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկառուի հայրանունը:
Դաշտ :205 : Վարկառուի գործող անձնագրի կոդը/հարկային կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկառուի ֆիզիկական անձ լինելու դեպքում` անձնագրի տվյալները, իսկ իրավաբանական անձ լինելու դեպքում` հարկային կոդը:
Դաշտ :206 : Մարզի կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է այն մարզի կոդը, որտեղ գտնվում կամ բնակվում է վարկառուն:
Դաշտ :207: Հասցեն
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկառուի հասցեն:
Դաշտ :208: Սեփականության ձևը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկառուի սեփականության ձևը:
Դաշտ :209 : Ռեզիդենտությունը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկառուի ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ լինելը:
Դաշտ :210 : Վարկատուի հետ կապված են/կապված չեն
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկառուի կապվածությունը վարկատուի հետ:
Դաշտ :211 : Գործադիր տնօրենը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում են (վարկառուի իրավաբանական անձ լինելու դեպքում) գործադիր տնօրենի վերաբերյալ տվյալներ:
Դաշտ :212 : Տարբերակի հերթական համարը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկի տարբերակի հերթական համարը ընթացիկ ամսաթվի սահմաններում:
Դաշտ :213 : Այլ նշումները վարկառուի վերաբերյալ
ֆորմատ*
Այս դաշտում նշվում են վարկառուի վերաբերյալ այլ տեղեկություններ:
Դաշտ :301 : Պայմանագրի ամսաթիվը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկի պայմանագրի կնքման ամսաթիվը:
Դաշտ :302 : Պայմանագրի համարը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկի պայմանագրի համարը:
Դաշտ :303 : Վարկի փոփոխության ամսաթիվը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկում փոփոխություն կատարելու ամսաթիվը:
Դաշտ :304 : Վարկի մարման ամսաթիվը (վերջին գումարի փաստացի մարում)
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է փաստացի կատարված մասնակի մարման վերջին ամսաթիվը:
Դաշտ :305 : Վարկի տրամադրման ամսաթիվը (փաստացի)
ֆորմատ *
Այս դաշտում լրացվում է վարկի փաստացի տրամադրման ամսաթիվը:
Դաշտ :306 : Վարկի վերջնական մարման ամսաթիվը (ըստ պայմանագրի)
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է պայմանագրում ներկայացված վարկի մարման ամսաթիվը:
Դաշտ :307: Վարկի վիճակը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկի վիճակը (մարված կամ չմարված):
Դաշտ :308 : Գրավի գումարը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է գրավի գնահատված արժեքը:
Դաշտ : 309: Գրավի առարկան
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է գրավի առարկայի տեսակը:
Դաշտ :310: Գրավի վերաբերյալ այլ նշումներ
ֆորմատ *
Այս դաշտում նշվում են գրավի վերաբերյալ այլ տվյալներ:
Դաշտ :401 : Վարկի տեսակը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է տրամադրված վարկի տեսակը:
Դաշտ :402 : Տրամադրման աղբյուրը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկի տրամադրման աղբյուրը:
Դաշտ :403 : Վարկային ռիսկի դասը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկի վարկային ռիսկի դասը:
Դաշտ :404 : Օգտագործման ոլորտը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկի օգտագործման ոլորտը:
Դաշտ :405: Օգտագործման մարզը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է այն մարզը, որտեղ օգտագործվելու է վարկը:
Դաշտ :406: Պայմանների վերանայման քանակը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկի վերանայումների քանակը:
Դաշտ : 407: Մասհանման գումարը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկի գծով ընդհանուր կամ հատուկ պահուստին կատարված մասհանման գումարը:
Դաշտ : 408: Ժամկետանց օրերի քանակը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկի, դրա գծով տոկոսագումարների, մասնակի մարումների ժամկետանց կամ վերանայված օրերի առավելագույն քանակը:
Դաշտ : 409: Վարկի վերաբերյալ այլ նշումներ
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկի վերաբերյալ այլ տեղեկություն:
Դաշտ :410 : Վարկառուի անձնագրի կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկառուի նախկինում գործող անձնագրի կոդը:
Դաշտ :411 : Վարկառուի սոցիալական քարտի համարը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկառուի սոցիալական քարտի համարը:
Դաշտ :501: Արտարժույթի կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկի տրամադրման արտարժույթի կոդը:
Դաշտ :502 : Պայմանագրով նախատեսված գումարը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկի պայմանագրով նախատեսված գումարը:
Դաշտ :503: Պայմանագրով նախատեսված տոկոսը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկի պայմանագրով նախատեսված տոկոսը:
Դաշտ :504: Տրամադրված գումարը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է տրամադրված գումարը:
Դաշտ :505: Մարված գումարը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկառուի կողմից մարված հիմնական գումարը:
Դաշտ :506: Փաստացի մնացորդը
ֆորմատ *
Այս դաշտում լրացվում է վարկի փաստացի մնացորդը:
Դաշտ :507: Ժամկետանց պարտավորությունները
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է ժամկետանց հիմնական գումարը:
Դաշտ :508: Ժամկետանց տոկոսը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է ժամկետանց տոկոսի գումարը:
Դաշտ :601: Երաշխավորողի կարգավիճակը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկը երաշխավորողի կարգավիճակը` ֆիզիկական անձ է, թե իրավաբանական:
Դաշտ :602: Երաշխավորողի անունը/անվանումը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկը երաշխավորողի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անունը կամ անվանումը:
Դաշտ :603 : Երաշխավորողի հայրանունը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է երաշխավորողի հայրանունը:
Դաշտ :604: Երաշխավորողի ազգանունը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է երաշխավորողի ազգանունը:
Դաշտ :605 : Երաշխավորողի գործող անձնագրի կոդը/հարկային կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում են վարկը երաշխավորողի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անձնագրի տվյալները կամ հարկային կոդը:
Դաշտ :606: Հասցեն
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է երաշխավորողի հասցեն:
Դաշտ :607: Մարզի կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է երաշխավորողի մարզի կոդը:
Դաշտ :608 : Երաշխիքի գումարը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է երաշխավորողի երաշխիքի գումարը:
Դաշտ :609: Երաշխավորողի սեփականության ձևը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է երաշխավորողի սեփականության ձևը:
Դաշտ :610: Այլ նշումներ երաշխավորողի վերաբերյալ
ֆորմատ *
Այս դաշտում նշվում են այլ տեղեկություններ երաշխավորողի վերաբերյալ:
Դաշտ :611 : Երաշխավորողի ռեզիդենտությունը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է երաշխավորողի ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ լինելը:
Դաշտ :612 : Երաշխավորողի անձնագրի կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է երաշխավորողի նախկինում գործող անձնագրի կոդը:
Դաշտ :613 : Երաշխավորողի սոցիալական քարտի համարը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է երաշխավորողի սոցիալական քարտի համարը:
Դաշտ :701: Փոխկապակցված անձի կարգավիճակը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկառուի հետ փոխկապակցված անձի առկայության դեպքում` վերջինիս կարգավիճակը` ֆիզիկական անձ է, թե իրավաբանական:
Դաշտ :702: Փոխկապակցված անձի անունը/անվանումը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անունը կամ անվանումը:
Դաշտ :703: Փոխկապակցված անձի հայրանունը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի հայրանունը:
Դաշտ :704: Փոխկապակցված անձի ազգանունը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի ազգանունը:
Դաշտ : 705: Փոխկապակցված անձի գործող անձնագրի կոդը/հարկային կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում են փոխկապակցված անձի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անձնագրի տվյալները կամ հարկային կոդը:
Դաշտ :706: Մարզի կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի մարզի կոդը:
Դաշտ : 707: Հասցեն
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի հասցեն:
Դաշտ:708 : Վարկային ռեգիստրի կոդը (փոխկապակցված անձի վարկերի կոդերը)
ֆորմատ *
Այս դաշտում նշվում են փոխկապակցված անձի վարկերի կոդերը վարկային ռեգիստրում:
Դաշտ:709: Փոխկապակցված անձի սեփականության ձևը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի սեփականության ձևը:
Դաշտ:710: Այլ նշումներ փոխկապակցված անձի վերաբերյալ
ֆորմատ *
Այս դաշտում նշվում են այլ տեղեկություններ փոխկապակցված անձի վերաբերյալ:
Դաշտ :711 : Փոխկապակցված անձի ռեզիդենտությունը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ լինելը:
Դաշտ :712 : Փոխկապակցված անձի անձնագրի կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի նախկինում գործող անձնագրի կոդը:
Դաշտ :713 : Փոխկապակցված անձի սոցիալական քարտի համարը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի սոցիալական քարտի համարը:
Դաշտ : 901 : Սեփականատիրոջ կարգավիճակը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկառուի կապիտալում 20% և ավելի մասնակցություն ունեցող կամ 3-5 ամենամեծ մասնաբաժին ունեցող սեփականատերերի կարգավիճակը` ֆիզիկական անձ է, թե իրավաբանական:
Դաշտ :902 : Սեփականատիրոջ անունը/անվանումը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկառուի սեփականատիրոջ (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անունը կամ անվանումը:
Դաշտ :903 : Սեփականատիրոջ հայրանունը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ հայրանունը:
Դաշտ :904 : Սեփականատիրոջ ազգանունը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ ազգանունը:
Դաշտ : 905 : Սեփականատիրոջ գործող անձնագրի կոդը/հարկային կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) հարկային կոդը կամ անձնագրի տվյալները:
Դաշտ :906 : Մարզի կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ մարզի կոդը:
Դաշտ :907 : Հասցեն
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ հասցեն:
Դաշտ :908: Սեփականատիրոջ սեփականության ձևը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ սեփականության ձևը:
Դաշտ :909: Այլ նշումներ սեփականատիրոջ վերաբերյալ
ֆորմատ *
Այս դաշտում նշվում են այլ տեղեկություններ սեփականատիրոջ վերաբերյալ:
Դաշտ :910 : Սեփականատիրոջ ռեզիդենտությունը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ լինելը:
Դաշտ :911: Սեփականատիրոջ անձնագրի կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ նախկինում գործող անձնագրի կոդը:
Դաշտ :912 : Սեփականատիրոջ սոցիալական քարտի համարը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ սոցիալական քարտի համարը:
Հեռացվող վարկի կառուցվածքը
Պ/Օ | Դաշտի կոդը |
Դաշտի անվանումը | Դաշտի ֆորմատը |
Պ | 101 | Վարկային ռեգիստրի կոդը | * |
Դաշտերի նկարագրությունը
Դաշտ:101: Վարկային ռեգիստրի կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկի կոդը վարկային ռեգիստրում, որը պարունակում է`
● վարկի մուտքագրման ամսաթիվը,
● վարկի հերթական համարը տվյալ օրվա սահմաններում, հերթական համարը սկսվում է 0001-ից մինչև 9999-ը,
● ստուգիչ նիշ:
Անդորրագրի կառուցվածքը
Այս հաղորդագրությունը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվում է վարկատուի աշխատանքային կայանին` տեղեկացնելով այն մասին, թե մինչ այդ վարկատուի ծրագրային համակարգից ուղարկած ֆայլը հաջող է անցել ստուգումը, թե ոչ:
Պ/Օ | Դաշտի կոդը |
Դաշտի անվանումը | Դաշտի ֆորմատը |
Պ | A00 | Վարկային ռեգիստրի կոդը | * |
Պ | A01 | Ստացված ֆայլի անվանումը | * |
Պ | A02 | Հաղորդագրության կոդը (ընդունված է/ընդունված չէ) | * |
Օ | A03 | Սխալի բովանդակությունը | * |
Դաշտերի նկարագրությունը
Դաշտ :A00: Վարկային ռեգիստրի կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է վարկատուի աշխատանքային կայանից ստացված հաղորդագրության մեջ առկա վարկային ռեգիստրի կոդը, որի համար ուղարկվում է անդորրագիրը:
Դաշտ :A01: Ստացված ֆայլի անվանումը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է ստացված ֆայլի անվանումը, որը պարունակում է`
● վարկատուի կոդը,
● ուղարկման ամսաթիվը,
● հաղորդագրության հերթական համարը,
● ֆայլի ընդլայնումը:
Դաշտ :A02: Հաղորդագրության կոդը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է ստացված հաղորդագրության համար ձևավորված անդորրագրի պատասխանը` ընդունված է, կամ մերժված լինելու դեպքում` սխալի կոդը:
Դաշտ :A03: Սխալի բովանդակությունը
ֆորմատ *
Այս դաշտում նշվում է հաղորդագրության մեջ սխալի առկայության դեպքում` վերջինիս բովանդակությունը:
_________________
1 Պ - պարտադիր, Օ-օժանդակ:
2* - Հաղորդագրությունների դաշտերի ֆորմատները համապատասխանում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ձևերին: