ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2016 թվականի N 475-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 455-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունիսի 2-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջին փոխվարչապետ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն այցի մասին» N 455-Ա որոշումը «Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության» բառերից հետո լրացնել «հուշանվերների ձեռքբերման, ներկայացուցչական» բառերով, իսկ «համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերից հետո՝ «աշխատակազմի» բառով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունիսի 7 Երևան |