040.0209.27.03.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
27 մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 1998 թվականի N 209
քաղ. Երևան
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄԵԹՈԴՈՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 27.04.06 N 822-Ն)
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ե» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգը (կցվում է):
(1-ին կետը լրաց. 27.04.06 N 822-Ն)
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` սկսած 1998 թվականից յուրաքանչյուր տարվա համար սահմանել մետաղի ջարդոնի (սև և գունավոր), բանող ու մթերատու անասունների և տրանսպորտային միջոցների նվազագույն գները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (բանող ու մթերատու անասունների մասով), Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության (տրանսպորտային միջոցների մասով) հետ:
(2-րդ կետը փոփ. 17.02.01 N 117, 17.02.05 N 593-Ն)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը տրամադրել ավարտված եռամսյակի վերջին օրվա դրությամբ գործող թանկարժեք մետաղների բացթողման գները:
(3-րդ կետը փոփ. 17.02.01 N 117)
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» N 183 (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 8-ի N 34, 1996 թվականի օգոստոսի 6-ի N 242, 1996 թվականի օգոստոսի 26-ի N 270 որոշումների խմբագրությամբ) որոշումը:
(4-րդ կետը փոփ. 17.11.98 N 714)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ մեթոդով գնահատման
(Վերնագիրը լրաց. 27.04.06 N 822-Ն)
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգը:
(1-ին կետը խմբ. 31.07.01 N 695, լրաց. 27.04.06 N 822-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով լուծարվող իրավաբանական անձանց գույքը կարող է գնահատվել սույն կարգով սահմանված կարգով:
(2-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
II. Մասնավորեցվող պետական գույքի գնահատումը
3. Մասնավորեցվող պետական գույքի գնահատման ժամանակ գնահատման են ենթակա իրավաբանական անձանց հաշվապահական հաշվեկշռում արտացոլված`
ա) ակտիվները, այդ թվում`
ոչ ընթացիկ ակտիվներ (հիմնական միջոցներ, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ, ոչ նյութական ակտիվներ, բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ, այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ, հետաձգված հարկային ակտիվներ, այլ ոչ ընթացիկ ակտիվներ),
ընթացիկ ակտիվներ (նյութեր, աճեցվող և բտվող կենդանիներ, արագամաշ առարկաներ, անավարտ արտադրություն, արտադրանք. ապրանքներ, տրված ընթացիկ կանխավճարներ, դեբիտորական պարտքեր՝ վաճառքների գծով, կարճաժամկետ դեբիտորական պարտքեր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով, այլ դեբիտորական պարտքեր, ընթացիկ ֆինանսական ներդրումներ, դրամական միջոցներ և դրանց համարժեքներ, այլ ընթացիկ ակտիվներ).
բ) պարտավորությունները, այդ թվում`
ոչ ընթացիկ պարտավորություններ (երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ, հետաձգված հարկային պարտավորություններ, ակտիվներին վերաբերող շնորհներ, ոչ ընթացիկ պահուստներ, այլ ոչ ընթացիկ պարտավորություններ),
ընթացիկ պարտավորություններ (կարճաժամկետ բանկային վարկեր, կարճաժամկետ փոխառություններ, կրեդիտորական պարտքեր` գնումների գծով, ստացված ընթացիկ կանխավճարներ, կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին, կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` սոցիալական ապահովագրության գծով, կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով, կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին), այլ կրեդիտորական պարտքեր, եկամուտներին վերաբերող շնորհներ, ընթացիկ պահուստներ, այլ ընթացիկ պարտավորություններ):
(3-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն)
4. Իրավաբանական անձանց մասնավորեցվող պետական գույքը գնահատվում է հաշվապահական հաշվառման տվյալների, այդ թվում` գույքի սկզբնական արժեքի, մաշվածության և հաշվեկշռային արժեքի հիման վրա: Եթե գույքը վերագնահատվել է, ապա որպես սկզբնական արժեք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով վերջին վերագնահատման արդյունքում ստացված արժեքը:
(4-րդ կետը փոփ. 17.02.01 N 117, խմբ. 31.07.01 N 695, փոփ. 27.04.06 N 822-Ն)
5. Մասնավորեցվող պետական գույքի գնահատման պահ է համարվում գնահատող կազմակերպության կողմից գույքի գնահատման համար տրված հրամանի (այսուհետև` հրաման) ամսաթվին նախորդող եռամսյակի վերջին օրը:
(5-րդ կետը լրաց. 19.09.98 N 590, 17.11.98 N 714, փոփ., լրաց. 15.05.99 N 312, լրաց. 14.10.00 N 652, փոփ. 17.02.01 N 117, խմբ. 31.07.01 N 695)
6. Մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված, Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 73 որոշման հիման վրա վերագնահատված հիմնական միջոցների և ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների (այսուհետև` հիմնական միջոցներ) գնահատված մեծությունը (ԳՄ1) որոշվում է հետևյալ բանաձևով`
ԳՄ1 = ԱՀ / Գ1 x ԳՓ1 , |
(1) |
որտեղ ԱՀ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,
Գ1-ը վերագնահատման գործակիցն է, որը հավասար է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի N 73 որոշմամբ սահմանված վերագնահատման (Գ1) գործակցին,
Գփ1-ը ընդունվում է հավասար 94,34-ի:
(6-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, 27.04.06 N 822-Ն)
7. 1993 թվականի հուլիսի 1-ից մինչև 1995 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված, Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 73 որոշման հիման վրա վերագնահատված հիմնական միջոցների գնահատված մեծությունը (ԳՄ2) որոշվում է հետևյալ բանաձևով`
ԳՄ2 = ԱՀ x ԳՓ2 , |
(2) |
որտեղ ԱՀ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,
Գփ2-ը ընդունվում է հավասար 1,23-ի,
Հիմնական |
1995 |
1996 |
1997 |
1998 |
1999 |
2000 |
2001 |
2002 |
2003 |
2004 |
2005 |
Հետա- |
Գփ3 |
1,23 |
1,21 |
1,03 |
1,00 |
1,00 |
1,00 |
1,00 |
1,00 |
1,00 |
1,00 |
1,09 |
1,00 |
(7-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, 27.04.06 N 822-Ն)
8. 1995 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների գնահատված մեծությունը (ԳՄ3) որոշվում է հետևյալ բանաձևով`
ԳՄ3 = ԱՀ x ԳՓ3 , |
(3) |
որտեղ ԱՀ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,
Գփ3-ը` ըստ տարիների հավասար է:
(8-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, 27.04.06 N 822-Ն)
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների և տեղակայման ենթակա սարքավորումների վերագնահատման մասին» N 280 որոշման հիման վրա վերագնահատված հիմնական միջոցների գնահատված մեծությունը (ԳՄ4) որոշվում է հետևյալ բանաձևով`
ԳՄ 4 = ԱՀ x ԳՓ4 , |
(4) |
որտեղ ԱՀ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,
Գփ4-ը ընդունվում է հավասար 1,01-ի:
(9-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, 27.04.06 N 822-Ն)
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 235 որոշման հիման վրա վերագնահատված հիմնական միջոցների գնահատված մեծությունը (ԳՄ5) որոշվում է հետևյալ բանաձևով`
ԳՄ 5 = ԱՀ x ԳՓ5 , |
(5) |
որտեղ ԱՀ-ը հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է,
Գփ5-ը ընդունվում է հավասար 1,23-ի:
(10-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, 27.04.06 N 822-Ն)
11. Եթե հիմնական միջոցների մաշվածությունը մեծ է սկզբնական արժեքի 70 տոկոսից, ապա դրանց գնահատման ժամանակ որպես հաշվեկշռային արժեք է ընդունվում սկզբնական արժեքի 30 տոկոսը:
(11-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
12. Մետաղյա հիմնական միջոցների գնահատված մեծություն է ընդունվում սույն կարգի 6-11-րդ կետերի համաձայն հաշվարկված և մետաղի ջարդոնի համար սահմանված նվազագույն գներով հաշվարկված մեծություններից առավելագույնը:
Բանող և մթերատու անասունների, տրանսպորտային միջոցների գնահատված մեծություններ է ընդունվում սույն կարգի 6-11-րդ կետերի համաձայն հաշվարկված ու համապատասխանաբար բանող և մթերատու անասունների, տրանսպորտային միջոցների համար սահմանված նվազագույն սկզբնական գներով հաշվարկված մեծություններից առավելագույնը:
(12-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
13. Հիմնական միջոցներում առկա թանկարժեք մետաղներն ու քարերը ենթակա չեն առանձին գնահատման:
(13-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
14. Անշարժ գույքը ենթակա է գնահատման` «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Անշարժ գույքի` սույն կետի համաձայն գնահատումը կիրառվում է բացառապես իրավաբանական անձանց պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը գնահատելու նպատակով և չի կարող հիմք հանդիսանալ իրավաբանական անձի հաշվապահական հաշվառման ժամանակ ակտիվների ճանաչման, դրանց արժեքի, ամորտիզացիոն մասհանումների ժամկետի և չափի որոշման համար:
Անշարժ գույքի գնահատման և մասնավորեցման կամ օտարման ներկայացվելու միջև ժամկետը մեկ տարին գերազանցելու դեպքում անշարժ գույքը ենթակա է կրկին գնահատման՝ սույն կետով սահմանված կարգով:
(14-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, 27.04.06 N 822-Ն, 05.04.07 N 549-Ն)
15. «Ոչ նյութական ակտիվների», «բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների», «այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների», «հետաձգված հարկային ակտիվների» և «այլ ոչ ընթացիկ ակտիվների» գնահատված մեծությունը դրանց հաշվեկշռային արժեքն է:
(15-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն)
16. (16-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, ուժը կորցրել է 27.04.06 N 822-Ն):
17. Ընթացիկ ակտիվների գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքը:
(17-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն)
18. Հաշվեկշռի «նյութեր» տողում արտացոլված թանկարժեք մետաղների և քարերի գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքներից ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված` գնահատման պահին գործող թանկարժեք մետաղների և քարերի բացթողման գներով հաշվարկված արժեքից առավելագույնը:
(18-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
19. Պարտավորությունների (ոչ ընթացիկ և ընթացիկ) գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքը:
(19-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
20. Իրավաբանական անձի մասնավորեցվող պետական գույքի գնահատված մեծությունը որոշվում է ակտիվների (ոչ ընթացիկ և ընթացիկ) գնահատված մեծությունը նվազեցնելով պարտավորությունների (ոչ ընթացիկ և ընթացիկ)՝ բացառությամբ իրավաբանական անձանց հաշվապահական հաշվեկշռի «Ակտիվներին վերաբերող շնորհներ» տողում արտացոլված` պետության կողմից օրենքի ուժով անհատույց տրամադրված հողամասերի արժեքի գնահատված մեծության չափով: Եթե հաշվեկշռում արտացոլված են սառեցված գումարներ (հաշվարկային հաշվում, դրամարկղում և արտարժութային հաշվում), ապա դրանց հետ կապված հարցերը յուրաքանչյուր առանձին ընկերության համար կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
(20-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, լրաց. 05.04.07 N 549-Ն)
III. Գույքի առանձին տարրերի գնահատումը
21. Գույքի առանձին տարրեր գնահատվում են սույն կարգի 4-16-րդ կետերով սահմանված կարգով, ընդ որում, իրավաբանական անձանց գույքի կազմում չգտնվող (այդ թվում` իրավաբանական անձի գույքի կազմից առանձնացված) անշարժ գույքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ ստացված արժեքը նվազեցնելով հատկացված հողամասի՝ գնահատման պահին գործող կադաստրային արժեքով:
Այն դեպքում, երբ հատկացված հողամասի կադաստրային արժեքը բարձր է անշարժ գույքի՝ հատկացված հողամասով հանդերձ գնահատված արժեքից, անշարժ գույքի գնահատված արժեքն ընդունվում է մեկ դրամին հավասար:
(21-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, լրաց. 05.04.07 N 549-Ն)
IV. Գույքի գնահատման արդյունքների ձեվակերպումը
22. Սույն կարգի համաձայն մասնավորեցվող պետական գույքի գնահատման արդյունքները ձևակերպվում են համապատասխան ակտերով (NN 1-6 ձևերը կցվում են) և եզրափակիչ ակտով (N 7 ձևը կցվում է), որոնք ստորագրվում են գնահատողի (գնահատողների) և հաստատվում գնահատող կազմակերպության կողմից:
(22-րդ կետը խմբ. 31.07.01 N 695, փոփ. 27.04.06 N 822-Ն)
23. Մասնավորեցվող պետական գույքի գնահատման ելակետային տվյալները կազմվում են իրավաբանական անձի գտնվելու վայրում, գնահատման են ներկայացվում համապատասխան նախարարության, գերատեսչության, տարածքային կառավարման պետական մարմնի կողմից: Գնահատման ելակետային տվյալների մասին տեղեկանքներն ստորագրում են իրավաբանական անձի տնօրենը և գլխավոր հաշվապահը:
(23-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
24. Գնահատման ելակետային տվյալների մասին տեղեկանքների ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը:
(24-րդ կետը խմբ. 31.07.01 N 695)
(Կարգը խմբ. 31.07.01 N 695)
Ձև N 1
ԱԿՏ N_0 1____
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ) ԳՆԱՀԱՏՄԱՆ
___________________________________________________________________
(ընկերության (ձեռնարկության) կամ օբյեկտի անվանումը)
____________________________________________________________________
(հազ. դրամ)
NN |
Անվանումը |
Քանակը |
Սկզբնական |
Գնահատված |
Ծանոթա- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Կառուցվածքներ և փոխանցող հարմարանքներ (բացառությամբ անշարժ գույքի) |
|
|
|
|
այդ թվում` |
|
|
|
| |
ա) մինչև 70 % մաշվածքով |
|
|
|
| |
բ) 70 % և ավելի մաշվածքով |
|
|
|
| |
| |||||
2. |
Մեքենաներ և սարքավորումներ |
|
|
|
|
այդ թվում` |
|
|
|
| |
ա) մինչև 70 % մաշվածքով |
|
|
|
| |
բ) 70 % և ավելի մաշվածքով |
|
|
|
| |
| |||||
3. |
Տրանսպորտային միջոցներ |
|
|
|
|
այդ թվում` |
|
|
|
| |
ա) մինչև 70 % մաշվածքով |
|
|
|
| |
բ) 70 % և ավելի մաշվածքով |
|
|
|
| |
| |||||
4. |
Արտադրական, տնտեսական գույք, գործիք և այլ |
|
|
|
|
այդ թվում` |
|
|
|
| |
ա) մինչև 70 % մաշվածքով |
|
|
|
| |
բ) 70 % և ավելի մաշվածքով |
|
|
|
| |
| |||||
5. |
Բանող և մթերատու անասուններ |
|
|
|
|
այդ թվում` |
|
|
|
| |
ա) մինչև 70 % մաշվածքով |
|
|
|
| |
բ) 70 % և ավելի մաշվածքով |
|
|
|
| |
| |||||
6. |
Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ (բացառությամբ անշարժ գույքի) |
|
|
|
|
այդ թվում` |
|
|
|
| |
ա) մինչև 70 % մաշվածքով |
|
|
|
| |
բ) 70 % և ավելի մաշվածքով |
|
|
|
| |
| |||||
Ընդամենը |
|
|
|
|
Գնահատող (գնահատողներ) |
____________________
___________________
___________________ |
___________________ __________________ __________________ |
Գնահատող կազմակերպության ղեկավար |
____________________ |
____________________ |
_____ __________________ 200 թ.
(Ձևը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն, 27.04.06 N 822-Ն)
Ձև 2
ԱԿՏ N 02
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ*
________________________________________________________________
(ընկերության (ձեռնարկության) կամ օբյեկտի անվանումը)
(հազ. դրամ)
NN |
Անվանումը |
Մակե- |
Գնահատված |
Հատկացված |
Ծանոթա- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Շենքեր և շինություններ` հատկացված |
|
|
|
|
2. |
Կառուցվածքներ և փոխանցող հարմարանքներ |
|
|
|
|
3. |
Բազմամյա տնկարկներ` հատկացված հողամասի |
|
|
|
|
4. |
Շահագործման մեջ չգտնվող անշարժ գույք՝ |
|
|
|
|
5. |
Չկառուցապատված հողամասեր** |
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
* Ակտը լրացվում է` համաձայն անշարժ գույքի գնահատման մասին հաշվետվության:
** Ակտը լրացվում է իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի առկայության դեպքում:
Գնահատող (գնահատողներ) |
______________ |
______________ |
______________ |
______________ | |
______________ |
______________ | |
Գնահատող կազմակերպության ղեկավար |
______________ |
______________ |
_____ __________________ 200 թ.
(Ձևը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն, 27.04.06 N 822-Ն, 05.04.07 N 549-Ն)
Ձև N 3
Ա Կ Տ N_0 3____
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
_____________________________________________________________________
(ընկերության (ձեռնարկության) կամ օբյեկտի անվանումը)
(հազ. դրամ)
NN |
Անվանումը |
Հաշվեկշռային |
Գնահատված |
Ծանոթա- |
1 |
2 |
4 |
5 |
7 |
| ||||
1. |
Ոչ նյութական |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| ||||
|
Ընդամենը |
|
|
|
Գնահատող (գնահատողներ) | ____________________
(անունը, ազգանունը)
___________________
___________________ |
___________________ __________________(ստորագրությունը) __________________ |
Գնահատող կազմակերպության ղեկավար |
____________________ |
____________________ |
_____ __________________ 200 թ.
(Ձևը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն, 27.04.06 N 822-Ն)
Ձև N 4
Ա Կ Տ N_0 4___
ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
_____________________________________________________________________
(ընկերության (ձեռնարկության) կամ օբյեկտի անվանումը)
(հազ. դրամ)
NN ը/կ |
Անվանումը |
Հաշվեկշռային |
Գնահատված |
Ծանոթա- |
1 |
2 |
4 |
5 |
7 |
| ||||
1. |
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ |
|
|
|
2. |
Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ |
|
|
|
3. |
Հետաձգված հարկային ակտիվներ |
|
|
|
4. |
Այլ ոչ ընթացիկ ակտիվներ, այդ թվում` |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| ||||
|
Ընդամենը |
|
|
|
Գնահատող (գնահատողներ) | ____________________
(անունը, ազգանունը)
___________________
___________________ |
___________________ __________________ __________________ |
Գնահատող կազմակերպության ղեկավար |
____________________ |
____________________ |
_____ __________________ 200 թ.
(Ձևը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն, 27.04.06 N 822-Ն)
Ձև N 5
Ա Կ Տ N 0 5
ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
_____________________________________________________________________
(ընկերության (ձեռնարկության) կամ օբյեկտի անվանումը)
(հազ. դրամ)
NN |
Անվանումը |
Հաշվեկշռում |
Հաշվեկշռային |
Գնահատված |
Ծանոթա- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Նյութեր |
090 |
|
|
* |
2. |
Աճեցվող և բտվող կենդանիներ |
100 |
|
|
|
3. |
Արագամաշ առարկաներ |
110 |
|
|
|
4. |
Անավարտ արտադրություն |
120 |
|
|
|
5. |
Արտադրանք |
130 |
|
|
|
6. |
Ապրանքներ |
140 |
|
|
|
7. |
Տրված ընթացիկ կանխավճարներ |
150 |
|
|
|
8. |
Դեբիտորական պարտքեր` վաճառքների գծով |
160 |
|
|
|
9. |
Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր` ՀՀ պետական բյուջեի գծով |
170 |
|
|
|
10. |
Այլ դեբիտորական պարտքեր |
180 |
|
|
|
11. |
Ընթացիկ ֆինանսական ներդրումներ |
190 |
|
|
|
12. |
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ |
200 |
|
|
|
13. |
Այլ ընթացիկ ակտիվներ, այդ թվում` |
210 |
|
|
|
14. |
|
211 |
|
|
|
15. |
|
212 |
|
|
|
16. |
Ընդամենը` ընթացիկ |
|
|
|
|
* Նյութերում արտացոլված թանկարժեք մետաղների և քարերի արժեքը ներառված է նյութերի գնահատված մեծության մեջ, որի հաշվարկը նշված է սույն ձևին կից հավելվածում:
Գնահատող (գնահատողներ) | ____________________
(անունը, ազգանունը)
___________________
___________________ |
________________ ______________________ ______________________ |
Գնահատող կազմակերպության ղեկավար |
____________________ |
____________________ |
_____ __________________ 200 թ.
(Ձևը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն, 27.04.06 N 822-Ն)
Ձև N 6
Ա Կ Տ N 0 6
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ) ԳՆԱՀԱՏՄԱՆ
_____________________________________________________________________
(ընկերության (ձեռնարկության) կամ օբյեկտի անվանումը)
(հազ. դրամ)
NN |
Անվանումը |
Հաշվեկշռում |
Հաշվեկշռային |
Գնահատված |
Ծանոթա- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| |||||
I. |
Ոչ ընթացիկ պարտավորություններ |
|
|
|
|
1. |
Երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ |
310 |
|
|
|
2. |
Հետաձգված հարկային պարտավորություններ |
320 |
|
|
|
3. |
Ակտիվներին վերաբերող շնորհներ |
330 |
|
|
|
4. |
Ոչ ընթացիկ պահուստներ |
340 |
|
|
|
5. |
Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ այդ թվում` |
350 |
|
|
|
6. |
|
351 |
|
|
|
7. |
Ընդամենը` ոչ ընթացիկ պարտավորություններ |
|
|
|
|
| |||||
II. |
Ընթացիկ պարտավորություններ |
|
|
|
|
1. |
Կարճաժամկետ բանկային վարկեր |
370 |
|
|
|
2. |
Կարճաժամկետ փոխառություններ |
380 |
|
|
|
3. |
Կրեդիտորական պարտքեր` գնումների գծով |
390 |
|
|
|
4. |
Ստացված ընթացիկ |
400 |
|
|
|
5. |
Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր ՀՀ պետական բյուջեին |
410 |
|
|
|
6. |
Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով |
420 |
|
|
|
7. |
Կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով |
430 |
|
|
|
8. |
Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին) |
440 |
|
|
|
9. |
Այլ կրեդիտորական պարտքեր |
450 |
|
|
|
10. |
Եկամուտներին վերաբերող շնորհներ |
460 |
|
|
|
11. |
Ընթացիկ պահուստներ |
470 |
|
|
|
12. |
Այլ ընթացիկ պարտավորություններ այդ թվում` |
480 |
|
|
|
13. |
|
481 |
|
|
|
14. |
|
482 |
|
|
|
15. |
|
483 |
|
|
|
16. |
Ընդամենը ընթացիկ պարտավորություններ |
|
|
|
|
| |||||
|
Ընդամենը. I+II |
|
|
|
|
Գնահատող (գնահատողներ) | ____________________
(անունը, ազգանունը)
___________________
___________________ |
___________________ _________________________ _________________________ |
Գնահատող կազմակերպության ղեկավար |
____________________ |
____________________ |
_____ __________________ 200 թ.
(Ձևը խմբ. 31.07.01 N 695, 17.02.05 N 593-Ն, 27.04.06 N 822-Ն)
Ձև N 7
Ե Զ Ր Ա Փ Ա Կ Ի Չ Ա Կ Տ N 0 7
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄԵԹՈԴՈՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ
Գնահատող (գնահատողներ) |
____________________ ___________________
___________________ |
կատարեց (կատարեցին) գնի որոշման եզրափակիչ գնահատումը, ըստ որի`
(հազ. դրամ)
NN ը/կ |
Ակտիվները և պարտավորությունները | Գնահատված մեծությունը |
Հիմնավորումը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Հիմնական միջոցներ (բացառությամբ անշարժ գույքի) |
|
ակտ N 01 |
2. |
Անշարժ գույք |
|
ակտ N 02 |
3. |
Ոչ նյութական ակտիվներ |
|
ակտ N 03 |
4. |
Այլ ոչ ընթացիկ ակտիվներ |
|
ակտ N 04 |
5. |
Ընթացիկ ակտիվներ |
|
ակտ N 05 |
|
Ընդամենը` ակտիվների գնահատված մեծություն |
|
ակտ N 06 |
6. |
Պարտավորություններ (ոչ ընթացիկ և ընթացիկ) (ակտիվներից հանվող) |
|
|
|
Գնահատված մեծություն |
|
|
Գնահատող (գնահատողներ) | ____________________
(անունը, ազգանունը)
___________________
___________________ |
___________________ __________________(ստորագրությունը) __________________ |
Գնահատող կազմակերպության ղեկավար |
____________________ |
____________________ |
_____ __________________ 200 թ.
(Ձևը խմբ. 31.07.01 N 695, 27.04.06 N 822-Ն)