ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2012 թվականի N 1147-Ն
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՄԱՏՅԱՆԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և 31-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանից տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 14 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականիսեպտեմբերի 6-ի N 1147-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՄԱՏՅԱՆԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանից (այսուհետ` գրանցամատյան) տեղեկատվության տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Գրանցամատյանի օրինակելի ձևերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով:
3. Գրանցամատյանը կազմված է երկու միասնական մատյանից`
1) երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքի հաշվառման գրանցամատյան.
2) հանքարդյունահանման իրավունքի հաշվառման գրանցամատյան:
4. Գրանցամատյանից տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
5. Գրանցամատյանում առկա տեղեկատվությունից կարող է օգտվել յուրաքանչյուր անձ` գրավոր դիմելով լիազոր մարմին:
6. Դիմումում պետք է նշվի մատյանում հաշվառված ընդերքօգտագործման իրավունքին առնչվող, ինչպես նաև իրավունքի փոփոխության, փոխանցման, գրավի, զգուշացման և դադարեցման մասին պահանջվող տեղեկատվությունը:
7. Լիազոր մարմնի անունից համապատասխան գործակալությունը գրանցամատյանից տեղեկատվությունը տրամադրում է մեկօրյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |