Գլխավոր տեղեկություն
Номер
N 430-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
23.06.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
23.06.2023
Дата вступления в силу
24.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 430-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 566,640,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Համայնքների զարգացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի հետ (ՀՎՀՀ` 02636688) 2020 թվականի մարտի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում գրասենյակային տարածքի վարձակալություն՝ ամսական 4,306,502 դրամի չափով.

2) Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի հետ (ՀՎՀՀ` 02636688) 2020 թվականի հոկտեմբերի 12-ին կնքված՝ թիվ AGBU/F-034-20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունիսի 1ից մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ոչ բնակելի տարածքի վարձակալություն՝ ամսական 100,000 դրամի չափով.

3) «Տուտոր Պլատֆորմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00196563) 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ծրագրային ապահովման ծառայությունների մատուցում՝ ամսական 500,000 դրամի չափով:

(2-րդ կետը փոփ. 27.07.23 N 513-Ա)

3. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

23.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 430-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

«ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելը ներառում է զուգահեռաբար իրականացվող կրթական, առողջապահական, սոցիալ-հոգեբանական, տնտեսական և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում իրականացվող կրթական ծրագրեր։ Հիմնադրամը ակտիվորեն իրականացնում է նաև ենթակառուցվածքների կառուցման, վերանորոգման և բարելավման ծրագրեր համայնքներում։ Կրթական ծրագրի նպատակն է զարգացնել շահառու համայնքների երեխաների մտահորիզոնը և կարողությունները՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով։ Առողջապահական ծրագրի նպատակն է պահպանել և բարելավել շահառու համայնքներում ապրող երեխաների և մեծահասակների առողջությունը և կանխարգելել հիվանդությունների առաջացումը՝ շեշտադրելով առողջ ապրելակերպի խրախուսումը, որակյալ առողջապահական ծառայությունների մատուցումը ու դրանց հասանելիության ապահովումը: Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի նպատակն է ստեղծել վաղ հասակում երեխայի զարգացման համար անհրաժեշտ և բարենպաստ միջավայր Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների միջոցով։ Տնտեսական ծրագրի նպատակն է զարկ տալ բնակավայրերում տնտեսության զարգացմանը, գործարարների կարողությունների զարգացմանը և հետագա ամրապնդմանը։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի բարեկարգման նպատակն է նպաստել համայնքների արագ զարգացմանը՝ դրանք աշխարհին հաղորդակից դարձնելու միջոցով։ Ենթակառուցվածքների կառուցման, վերանորոգման և բարելավման նպատակն է ստեղծել անհրաժեշտ շինություններ և

միջավայր վերը նշված նպատակների իրագործման համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։

3.

Բարեգործը

«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5-րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA.) և դոկտոր Գարօ Հ. Արմեն

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2,

ՀՎՀՀ՝ 02569972)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Արմավիրի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Արագածոտնի մարզեր Համայնքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

566,640,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

ՀՀ Արմավիրի մարզ՝ Բաղրամյան, Արմավիր և Մեծամոր համայնքները, ՀՀ Արագածոտնի մարզ՝ Արագածավան բնակավայր,

ՀՀ Լոռու մարզ՝ Թումանյան, Փամբակ, Լերմոնտովո, Ալավերդի և Վանաձոր համայնքները, ՀՀ Տավուշի մարզ՝ Իջևան և Նոյեմբերյան, Դիլիջան համայնքները,

ՀՀ Շիրակի մարզ՝ Արթիկ, Անի և Ախուրյան համայնքները:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Կրթական միջոցառումներ՝ ընդամենը 12,150,000 դրամ, իրականացվելու է 2023 թվականի հունիսի 1- ից մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում՝

1) խմբակների աշխատանքի կազմակերպման համար նախատեսված նյութերի և պարագաների ձեռքբերում՝ 300,000 դրամ,

2) տպագրական և հրատարակչական ծառայությունների ձեռքբերում՝ 150,000 դրամ,

3) երիտասարդների հզորացման միջոցառումների համար տրանսպորտային ծառայության և սննդի ձեռքբերում՝ 1,400,000 դրամ,

4) կրթաթոշակառուների վերապատրաստումների և ավարտական միջոցառումների իրականացում՝ 5,600,000 դրամ,

5) Դեբեդի դպրոցի ուսուցիչների վերապատրաստում՝ 4,000,000 դրամ,

6) Դեբեդի դպրոցի համար նյութերի և պարագաների ձեռքբերում՝ 700,000 դրամ:

2. Առողջապահական միջոցառումներ՝ ընդամենը 19,950,000 դրամ, իրականացվելու է 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում՝

1) բժշկական գործիքների, պարագաների ձեռքբերում՝ 4,000,000 դրամ,

2) հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների ատամների խնամքի համար նախատեսված ատամակայանների վերանորոգում, վերազինում՝ 3,000,000 դրամ,

3) «Դսեղի առողջության կենտրոնի» համար բժշկական սարքավորումների, բժշկական գործիքների և բժշկական պարագաների ձեռքբերում՝ 3,000,000 դրամ,

4) «Դսեղի առողջության կենտրոն»-ի համար ոչ բժշկական պարագաների ձեռքբերում՝ 1,800,000 դրամ,

5) «Դսեղի առողջության կենտրոնի»-ի համար կոմունալ, գազամատակարարման և էներգամատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 2,500,000 դրամ,

6) «Դսեղի առողջության կենտրոնի» ատամնաբուժական կաբինետի համար բժշկական սարքավորումների, բժշկական գործիքների և բժշկական պարագաների ձեռքբերում՝ 5,550,000 դրամ,

7) «Դսեղի առողջության կենտրոն»-ի տպագրական աշխատանքների իրականացում` 100,000 դրամ:

3. Երեխայի և ընտանիքի աջակցության միջոցառումներ՝ ընդամենը 2,800,000 դրամ, իրականացվելու է 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում՝

1) երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների գործունեության համար նյութերի, պարագաների, այլ գույքի ձեռքբերում՝ 2,000,000 դրամ,

2) երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների համար տպագրական նյութերի ձեռքբերում՝ 300,000 դրամ,

3) երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների մասնագետների վերապատրաստումների իրականացում՝ 500,000 դրամ։

4. Տնտեսական միջոցառումներ՝ ընդամենը 85,200,000 դրամ, իրականացվելու է 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում՝

1) պանրի արժեշղթայի զարգացման շրջանակում անասնակերի ապահովման տեխնոլոգիաների

բարելավման համար շինանյութի ձեռքբերում՝ 2,000,000 դրամ,

2) գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերում՝ 70,000,000 դրամ,

3) պանրի պատրաստման տեխնոլոգիաների վերաբերյալ պանրագործների վերապատրաստում- ների իրականացում` 1,300,000 դրամ,

4) պանրագործական ապրանքների ներկայացման համար տպագրական նյութերի ձեռքբերում` 1,000,000 դրամ,

5) մեղվապահության և խոտաբույսերով թեյերի արտադրության կարողությունների բարձրացման շրջանակներում գյուղատնտեսությամբ զբաղվողների վերապատրաստումների իրականացում՝ 1,600,000 դրամ,

6) ագրո-նորարարական կենտրոնի համար սարքավորումների, պարագաների, այլ գույքի ձեռքբերում՝ 4,200,000 դրամ,

7) մեղվափեթակների և խոտաբույսերի հավաքման պարագաների, այլ գույքի ձեռքբերում՝ 2,100,000 դրամ,

8) մեղրի և խոտաբույսերով թեյերի համար տպագրական և փաթեթավորման համար նախատեսված նյութերի ձեռքբերում՝ 900,000 դրամ,

9) տնտեսական ծրագրի շրջանակում ստացված արտադրանքի հանրայնացման միջոցառումների կազմակերպում և իրականացում՝ 2,100,000 դրամ։

5․ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի միջոցառումներ՝ ընդամենը 212,840,000 դրամ, իրականացվելու է 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում՝

1) կրթական նյութերի ձեռքբերում՝ 5,500,000 դրամ,

2) նորարարական նյութերի ձեռքբերում՝ 2,000,000 դրամ,

3) ծրագրային ապահովումների իրականացում՝ 10,000,000 դրամ,

4) համակարգիչների ձեռքբերում՝ 10,000,000 դրամ,

5) այլ կրթական և տնտեսական նյութերի ձեռքբերում՝ 5,000,000 դրամ,

6) երեխաների տեղափոխման համար տրանսպորտային ծախսերի իրականացում՝ 140,000,000 դրամ,

7) ուսուցողական ջերմոցի կառուցում՝ 5,000,000 դրամ,

8) կենտրոնի ընդլայնման հետ կապված էլեկտրական, սեպտիկ և այլ համակարգերի վերազինում՝ 30,000,000 դրամ,

9) ինտերնետային և հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերում՝ 3,340,000 դրամ,

10) կենտրոնի ջրամատակարարման, գազամատակարարման, էներգետիկ ցանցի միացման և էներգամատակարարման ծառայությունների հետ կապված ծախսերի իրականացում՝ 2,000,000 դրամ:

6․ ՍՄԱՐԹ սենյակներ՝ ընդամենը 5,000,000 դրամ, իրականացվելու է 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում՝

1) ծրագրային նյութերի և պարագաների՝ գրքերի, կրթական հավաքածուների, համակարգչային ծրագրերի ձեռքբերում՝ ընդամենը 3,500,000 դրամ,

2) ինտերնետ ծառայությունների ձեռքբերում՝ ընդամենը՝ 1,500,000 դրամ։

7. Ենթակառուցվածքների միջոցառումներ՝ ընդամենը 61,000,000 դրամ, իրականացվելու է 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում՝

1) ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի հատակների վերանորոգման աշխատանքների իրականացում, ներառյալ ճաքերի մշակում, հատակների հղկում և հարթեցում, նոր վինիլային կամ միկրոցեմենտային կամ էպոքսիդային ծածկույթի տեղադրում` 40,000,000 դրամ,

2) Ճանապարհային և տեղեկատվական նշանների տեղադրում՝ 10,000,000 դրամ,

3) Վահագնի համայնքում ՔՈԱՖ ՍԱՐԹ այցելուների կենտրոնի էլեկտրահաղորդակցման նոր գծի նախագծում, կառուցում և տրանսֆորմատորի ձեռքբերում՝ 11,000,000 դրամ։

8. Կազմակերպական ծախսեր՝ ընդամենը 167,700,000 դրամ, իրականացվելու է 2023 թվականի

հունիսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող)

ապրանքների ու

ծառայությունների համառոտ

նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

1. ՀՀ տարածքում նախատեսվում է ձեռք բերել՝ 226,656,000 դրամին համարժեք շինանյութ և կառուցապատման համար անհրաժեշտ պարագաներ (ամրան, ցեմենտ, քար, թիթեղ, խողովակ, ապակի, պատուհան, դուռ, երկաթ, մեխ, շինարարական հատուկ հագուստ, ցանկապատ, ցանց և այլն), տնտեսական ապրանքներ, գյուղատնտեսական տեխնիկա, խոտաբույսերի չորացման սարքավորումներ, տպագրական և փաթեթավորման նյութեր, սնունդ, խաղեր, բժշկական սարքավորումներ, գործիքներ, բժշկական պարագաներ, գրենական պիտույքներ, կրթական ծրագրերի համար անհրաժեշտ այլ պարագաներ և նյութեր, գրքեր, քարտեզներ, համազգեստ` այդ թվում սպորտային շապիկ, գլխարկ, կրթական ծրագրային ապահովումներ, համակարգիչներ, լեգո կրթական հավաքածուներ, գրքեր, շորեր, համազգեստներ, գլխարկներ, շապիկներ, հեռախոս, ինտերնետային մոդեմ, տրանսֆորմատոր, ճանապարհային և տեղեկատվական նշաններ և այլն։ Իրականացվելու է 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում։

2. Նախատեսվում է կնքել՝ 339,984,000 դրամին համարժեք կապալի` այդ թվում նախագծային և հետազոտական աշխատանքների կատարման, գիտահետազոտական և փորձարարական կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման, շինարարական, աշխատանքների կատարման այլ պայմանագրեր, գույքի ձեռքբերման, ապրանքների

մատակարարման, վարձակալության, խորհրդատվության տրամադրման, իրավական սպասարկման, սննդի և ռեստորանային ծառայությունների, տպագրական և հրատարակչական ծառայությունների, ինտերնետային և բջջային ծառայությունների, տրանսպորտային և փոխադրման ծառայությունների, աուդիտորական ծառայությունների, IT ծառայությունների, ծառայությունների այլ տեսակների մատուցման պայմանագրեր։ Իրականացվելու է 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի

մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում։

11․

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1. Կազմակերպական ծախսեր՝ ընդամենը 167,700,000 դրամ՝

1) գրասենյակային տարածքի վարձակալություն Երևան քաղաքում (Մելիք Ադամյան 2/2 հասցեում) ընդամենը՝ 40,000,000 դրամ,

2) ավտոկայանատեղիի համար նախատեսված տարածքի վարձակալություն Երևան քաղաքում (Մելիք Ադամյան 2/2 հասցեում) ընդամենը` 1,000,000 դրամ,

3) գրասենյակային և տնտեսական պարագաների ձեռքբերում՝ ընդամենը 3,000,000 դրամ,

4) ինտերնետային և ձայնային ծառայությունների ձեռքբերում՝ ընդամենը 6,000,000 դրամ,

5) բջջային կապի ծառայությունների ձեռքբերում՝ 3,200,000 դրամ,

6) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում 2022 ֆինանսական տարվա համար ընդամենը՝ 3,500,000 դրամ,

7) վառելիք՝ 35,000,000 դրամ,

8) IT ծառայություններ (ծրագրային ապահովում, ընթացիկ սպասարկում, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում)՝ ընդամենը 8,000,000 դրամ,

9) անձնակազմի զարգացմանն ուղղված ծախսեր՝ ընդամենը 4,000,000 դրամ,

10) իրավական սպասարկման, իրավաբանական և խորհրդատվական ծառայություններ՝ ընդամենը 4,000,000 դրամ,

11) դրամահավաքային միջոցառման կազմակերպում՝ 10,000,000 դրամ,

12) ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կոմունալ ծախսեր՝ ընդամենը 40,000,000 դրամ,

13) այլ ծախսեր՝ 10,000,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի և Տավուշի մարզպետների աշխատակազմերի և նշված մարզերի համայնքապետարանների հետ, ՀՀ վարչապետի աշխատակազմի, Առողջապահության նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։

13․

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

23.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.07.2023, N 513-Ա 28.07.2023, N 430-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան