Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 261-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.10.22/36(310) Հոդ.310
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
26.08.2008
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
03.09.2008
Дата вступления в силу
30.04.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 հոկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008294

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 օգոստոսի 2008 թ.

թիվ 261-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 07.04.09 թիվ 80-Ն)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման կարգը» համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):

(1-ին կետը խմբ. 20.07.18 թիվ 117-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 30-ից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ 

Ա. Ջավադյան

 

2008 թ. սեպտեմբերի 3

Երևան

                                                      

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի օգոստոսի 26-ի

թիվ 261-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Բանկերի կողմից ավանդների ԵՎ ավանդատուների տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման ԵՎ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման

(վերնագիրը խմբ. 07.04.09 թիվ 80-Ն, փոփ. 20.07.18 թիվ 117-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն կարգով սահմանվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) ամրագրված՝ բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման կարգն ու պայմանները:

(1.1-ին կետը փոփ. 07.04.09 թիվ 80-Ն)

1.2. Սույն կարգում օգտագործվող սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանումներին:

1.3 Սույն կարգի իմաստով խնդրահարույց պարտավորություն է համարվում հաշվետու ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ ավանդատուի` բանկի նկատմամբ ունեցած այն պարտավորությունը, որի հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացել է պայմանագրում նշված ժամկետից 90 օրից ավելի:

(1.3-րդ կետը լրաց. 04.03.16 թիվ 35-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի ձևավորումը, վարումը, տվյալների պահպանումը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրումը

(վերնագիրը խմբ. 07.04.09 թիվ 80-Ն)

 

2.1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված նրանց մասնաճյուղերի), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը (այսուհետ՝ բանկ) ձևավորում են ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կտա ստեղծել ֆիզիկական անձ, այդ թվում` անհատ ձեռնարկատեր ավանդատուների (այսուհետ՝ ավանդատու) վերաբերյալ տվյալների բազա:

2.2. Ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգը ծրագրային ապահովվածություն ունեցող տեղեկատվական համակարգ է, որը հնարավորություն է տալիս իրականացնել ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվության մուտքագրում, առկա տեղեկատվության փոփոխում և ցանկացած պահի դրությամբ ավանդների ու ավանդատուների վերաբերյալ տեղեկատվության արտահանում:

2.3. Բանկերն ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգը վարում և տվյալները պահպանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) խորհրդի 2013 թվականի հուլիսի 9-ի թիվ 173-Ն որոշմամբ հաստատված «Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների սահմանման վերաբերյալ» կարգին (այսուհետ` Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջներ) համապատասխան:

(2.3-րդ կետը խմբ. 15.12.15 թիվ 265-Ն)

2.4. Ի լրումն «Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների՝ բանկը պարտավոր է.

ա) ավանդների և ավանդատուների վերաբերյալ ծածկագրված տվյալների բազան պահպանել երկու տարբեր համակարգիչներում, ընդ որում, դրանցից մեկը պետք է լինի ռեզերվային սերվեր,

բ) յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացնել ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազայի պահուստային կրկնօրինակում և յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ ավանդների և ավանդատուների վերաբերյալ ամբողջական տվյալների բազայի ծածկագրված կրկնօրինակը պահպանել արտաքին կրիչների վրա և ապահովել վերջիններիս պաշտպանվածությունը հրդեհներից ու այլ աղետներից, ինչպես նաև անձեռնմխելիությունը չարտոնված առնչություններից,

գ) սահմանել ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազային մուտք ունենալու իրավասություններ ունեցող համապատասխան աշխատակիցների ցանկը՝ հաստատված գործադիր մարմնի կողմից, ինչպես նաև այդ իրավասությունների բովանդակությունը,

դ) ապահովել սույն կետի ա) - գ) ենթակետերում նշված բոլոր գործողությունների համապատասխան փաստաթղթավորումը:

(2.4-րդ կետը փոփ. 15.12.15 թիվ 265-Ն)

2.5. Ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազայում բանկը արտացոլում է բանկի գլխամասի և բոլոր մասնաճյուղերի ավանդատուների վերաբերյալ միասնական տեղեկատվություն: Բանկը պատասխանատու է ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազայում ներառված տեղեկությունների ճշտության համար:

2.6. Ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազան ձևավորելու նպատակով բանկը ավանդատուի համար բանկային հաշվի բացման, ավանդային պայմանագրի կնքման կամ ավանդատուի հանդեպ այլ պարտավորությունների ծագման ժամանակ ստանում է ավանդատուի և ավանդատուի անձը հաստատող փաստաթղթի տեսակի և ռեկվիզիտների վերաբերյալ սույն կարգի աղյուսակ 1-ով սահմանված տեղեկատվությունը: Իսկ գործող ավանդների համար բանկը հնարավորության դեպքում թարմացնում է սույն կարգի աղյուսակ 1-ով պահանջվող տեղեկատվությունը:

2.6.1. Բանկերը յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ բանկի ավանդների և ավանդատուների վերաբերյալ ամբողջական տվյալների բազան Կենտրոնական բանկ են ներկայացնում մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: Ավանդների և ավանդատուների վերաբերյալ ամբողջական տվյալների բազան Կենտրոնական բանկ ներկայացնելու առաջին հաշվետու ամիս է համարվում 2009 թվականի մայիս ամիսը:

(2.6.1-ին կետը լրաց. 07.04.09 թիվ 80-Ն)

2.7. Բանկը պարտավոր է Կենտրոնական բանկի առաջին իսկ պահանջով մինչև պահանջը ստանալու հաջորդ աշխատանքային օրվա ժամը 1800 -ն ներկայացնել ավանդների և ավանդատուների վերաբերյալ ամբողջական տվյալների բազան` պահանջը ստանալու նախորդ աշխատանքային օրվա վերջի դրությամբ:

2.8. Ավանդների և ավանդատուների վերաբերյալ ծածկագրված տվյալների բազան Կենտրոնական բանկ է ներկայացվում արտաքին կրիչներով՝ ուղեկցող նամակով և «Բանկային գաղտնիք» մակագրությամբ՝ ապահովելով տեղեկատվության գաղտնիությունը, անվտանգությունը և հուսալիությունը: Սույն կետով նախատեսված կրիչները Կենտրոնական բանկ են ներկայացվում զմռսված և կնքված փաթեթով: Ներկայացված փաթեթների վրա կատարվում է նշագրում՝ նշելով ներկայացրած բանկի անվանումը և այն ամիսը/տարեթիվը, որին վերաբերող տվյալներն արտացոլված են փաթեթում ընդգրկված կրիչներում: Փաթեթի վրա պետք է առկա լինի ներկայացնող բանկի կնիքը: Նշված փաթեթը Կենտրոնական բանկում կարող է բացվել միայն Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ:

(2.8-րդ կետը խմբ. 07.04.09 թիվ 80-Ն)

2.9. Տվյալները Կենտրոնական բանկ են ներկայացվում XML ֆորմատով: Այլ կերպ ներկայացված տեղեկատվությունը համարվում է չընդունված: XML ֆայլերը արխիվացվում են «rar» արխիվատորով: Մինչև 2009 թվականի մայիսի 15-ը բանկերը Կենտրոնական բանկ են ներկայացնում XML ֆայլերի ապածածկագրման բանալիները՝ զմռսված և կնքված փաթեթով՝ ապահովելով տեղեկատվության գաղտնիությունը, անվտանգությունը և հուսալիությունը: Կենտրոնական բանկը պարբերաբար բանկերից կարող է պահանջել ներկայացնել սույն կետում նշված ապածածկագրման բանալիների թարմացված տարբերակները: XML ֆայլերի ծածկագրման միջոց է «Արաքս-ԿԲ» համալիրը: XML-ի սխեմաները բանկերին տրամադրվում են Կենտրոնական բանկի կողմից:

(2.9-րդ կետը լրաց. 07.04.09 թիվ 80-Ն)

2.10. Կենտրոնական բանկ ներկայացված և բանկում պահվող ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների համապատասխանության ստուգման նպատակով Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցները բանկերում վերստուգումների իրականացման ժամանակ բանկի իրավասու աշխատակիցների ներկայությամբ կարող են բացել սույն Կարգի 2.8 կետով սահմանված կարգով Կենտրոնական բանկ ներկայացված զմռսված և կնքված փաթեթները և դրանցում պարունակվող տեղեկատվությունը համեմատել բանկում ձևավորված տվյալների բազայում ներառված տեղեկատվության հետ: Ստուգման արդյունքում տվյալների համապատասխանության դեպքում տվյալ բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված բոլոր փաթեթները, բացի վերջին ներկայացվածից կարող են վերադարձվել բանկին:

(2.10-րդ կետը լրաց. 07.04.09 թիվ 80-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3.1. Բանկերի կողմից ստեղծվող և վարվող ավանդների ու ավանդատուների վերաբերյալ տվյալների բազան ներառում է սույն կարգի աղյուսակ 1-ով սահմանված տեղեկությունները:

Աղյուսակ 1

 

1. Հաշվետու բանկ

 

Դաշտի անվանումը

Նկարագրությունը

Բնութագիրը

Բանկի կոդը

Լրացվում է բանկի հնգանիշ կոդը

պարտադիր

Ամսաթիվ

Լրացվում է հաշվետու օրվա ամսաթիվը (օրը (01-ից մինչև 31), ամիսը (01-ից մինչև 12) և տարին (1900-ից մինչև 9999))

պարտադիր

 

2. Ավանդատուի տվյալներ

2.1. Ավանդատու1

 

Դաշտի անվանումը

Նկարագրությունը

Բնութագիրը

Ավանդատուի նույնացուցիչ

Լրացվում է ավանդատուի ունիկալ նույնացուցիչը (որը կարող է լինել նաև ավանդատուի հերթական համարը ավանդատուների ցուցակում)

պարտադիր

Ազգանուն

Ըստ անձը հաստատող փաստաթղթի տվյալների

պարտադիր

Անուն

Ըստ անձը հաստատող փաստաթղթի տվյալների

պարտադիր

Հայրանուն

Ըստ անձը հաստատող փաստաթղթի տվյալների

օժանդակ2

Ծննդյան ամսաթիվ

Լրացվում է ավանդատուի ծննդյան օրը (01-ից մինչև 31), ամիսը (01-ից մինչև 12) և տարին (1900-ից մինչև 9999)

օժանդակ

Սեռ

Լրացվում է ավանդատուի սեռը

պարտադիր

Քաղաքացիություն

Լրացվում է ավանդատուի քաղաքացիությունը (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, փախստական, քաղաքացիություն չունեցող անձ, օտարերկրյա քաղաքացի)

օժանդակ

ՀՎՀՀ

Լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող ավանդատուների հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար չի լրացվում

 օժանդակ

Սոցիալական ապահովության քարտ

Լրացվում է ավանդատուի սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, որը ենթակա է պարտադիր լրացման նոր բացվող բոլոր բանկային հաշիվների համար

օժանդակ

2.2. Անձը հաստատող փաստաթուղթ

Դաշտի անվանումը

Նկարագրությունը

Բնութագիրը

Տեսակը

Լրացվում է ավանդատուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, որը ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթերի ցանկում3: Եթե ավանդատուն բանկում ունի մի քանի ավանդ, որոնք ներդրվել են տարբեր անձը հաստատող փաստաթղթերով, ապա բանկը հաճախորդին նույնականացնելու դեպքում պետք է լրացնի բանկ ներկայացված ավանդատուի բոլոր անձը հաստատող փաստաթղթերի` սույն աղյուսակով պահանջվող ռեկվիզիտները:

օժանդակ

Համարը

Լրացվում է ավանդատուի անձը հաստատող համապատասխան փաստաթղթի համարը (սերիան), բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքի իրականացման ժամանակ հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթը չի պահանջվում

պարտադիր

Տրման ամսաթիվը

Լրացվում է ավանդատուի անձը հաստատող համապատասխան փաստաթղթի տրման ամսաթիվը (օրը (01-ից մինչև 31), ամիսը (01-ից մինչև 12) և տարին (1900-ից մինչև 9999))

օժանդակ

Ում կողմից

Լրացվում է ավանդատուի անձը հաստատող համապատասխան փաստաթուղթը տվող մարմնի կոդը կամ անվանումը

օժանդակ

Վավերականության ժամկետ

Լրացվում է ավանդատուի անձը հաստատող համապատասխան փաստաթղթի վավերականության ժամկետը (օրը (01-ից մինչև 31), ամիսը (01-ից մինչև 12) և տարին (1900-ից մինչև 9999))

օժանդակ

2.3. Հաշվառման հասցե

 

Դաշտի անվանումը Նկարագրությունը Բնութագիրը

Երկիր

Լրացվում է ավանդատուի հաշվառման (գրանցման) երկրի լատինատառ կոդը3 

օժանդակ

Բնակավայր

Լրացվում է ավանդատուի հաշվառման (գրանցման) բնակավայրի կոդը3  (եթե հաշվառման վայրը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս է, չի լրացվում)

օժանդակ

Հասցե

Լրացվում է ավանդատուի հաշվառման (գրանցման) հասցեն (մասնավորապես փողոց/թաղամաս, շենք/տուն, բնակարան)

օժանդակ

 

2.4. Հետադարձ կապի հասցե, հեռախոսահամար

 

Դաշտի անվանումը

Նկարագրությունը

Բնութագիրը

Երկիր

Լրացվում է ավանդատուի բնակության վայրի երկրի լատինատառ կոդը3 

օժանդակ

Բնակավայր

Լրացվում է ավանդատուի բնակության վայրի բնակավայրի կոդը3  (եթե բնակության վայրը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս է, չի լրացվում)

օժանդակ

Հասցե

Լրացվում է ավանդատուի բնակության հասցեն (փողոց/թաղամաս, շենք/տուն, բնակարան)

օժանդակ

Հեռախոս

Լրացվում է (են) ավանդատուի հեռախոսահամարը (ները)

օժանդակ

e-mail

Լրացվում է (են) ավանդատուի էլեկտրոնային փոստի հասցեն (ները)

օժանդակ

 

3. Բանկի նկատմամբ ավանդատուի պահանջներ 4

 

Դաշտի անվանումը

Նկարագրությունը

Բնութագիրը

Բանկի մասնաճյուղի կոդը

Լրացվում է բանկի այն մասնաճյուղի հնգանիշ կոդը, որի նկատմամբ ձևավորվել է ավանդատուի՝ Օրենքի իմաստով ավանդ համարվող պահանջը (այսուհետ՝ պահանջ)

պարտադիր

Փաստաթղթի համար

Լրացվում է բանկի նկատմամբ ավանդատուի յուրաքանչյուր պահանջը հավաստող փաստաթղթի համարը

օժանդակ

Փաստաթղթի ամսաթիվ

Լրացվում է բանկի նկատմամբ ավանդատուի յուրաքանչյուր պահանջը հավաստող փաստաթղթի (պահանջի ծագման) ամսաթիվը (օրը (01-ից մինչև 31), ամիսը (01-ից մինչև 12) և տարին (1900-ից մինչև 9999))

օժանդակ

Հաշվեհամար

Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր պահանջի համար բանկի կողմից տրված հաշվեհամարը

պարտադիր

Տեսակ

Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր պահանջի անվանումը (ցպահանջ կամ ժամկետային ավանդ, ընթացիկ, հաշվարկային, խնայողական հաշիվ, անվանական պարտատոմս և այլ պահանջներ, որոնք համապատասխանում են Օրենքում տրված բանկային ավանդի սահմանմանը)3

պարտադիր

Ավանդի կարգավիճակը

Եթե ավանդը երաշխավորված է, ապա լրացվում է` «ER», եթե երաշխավորված չէ, ապա լրացվում է` «NER»

պարտադիր

Չերաշխավորված ավանդի պատճառը

Եթե ավանդը երաշխավորված է, ապա չի լրացվում, եթե երաշխավորված չէ, ապա լրացվում է պատճառը (ըստ Օրենքի հոդված 2-ի, 3-րդ մասի սահմանման)

օժանդակ

Արժույթ

Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր պահանջի արժույթի ISO կոդը3

պարտադիր

Ավանդատուի մասնաբաժինը

Լրացվում է համատեղ ավանդների դեպքում՝ արտահայտելով տվյալ ավանդատուի մասնաբաժինը (տոկոսային արտահայտությամբ) ավանդի ընդհանուր գումարում

 օժանդակ

Սկզբնական գումար

Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր պահանջի սկզբնական (մայր) գումարը` առանց դրա վրա հավելագրված տոկոսների: Բանկի կողմից թողարկված անվանական արժեթղթերը լրացվում են իրենց անվանական արժեքներով: Համատեղ ավանդի դեպքում լրացվում է ավանդի ընդհանուր գումարը, այլ ոչ թե տվյալ ավանդատուի մասնաբաժինը

պարտադիր

Տոկոսադրույք

Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր պահանջի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույքը

պարտադիր

Տոկոսագումար

Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր պահանջի նկատմամբ հաշվետու օրվա դրությամբ հավելագրված և չվճարված տոկոսագումարը

պարտադիր

Մնացորդ

Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր պահանջի մնացորդը հաշվետու օրվա դրությամբ: Համատեղ ավանդի դեպքում լրացվում է ավանդատուի մասնաբաժնի մնացորդը հաշվետու օրվա դրությամբ: Բանկի կողմից թողարկված անվանական արժեթղթերը լրացվում են իրենց անվանական արժեքներով:

 

Միացման ամսաթիվ

Լրացվում է բանկին` մեկ այլ բանկի միանալու դեպքում միացման պայմանագիրը օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից հաստատվելու և գրանցվելու ամսաթիվը

օժանդակ

Միացող բանկի կոդը

Լրացվում է միացող բանկի հնգանիշ կոդը

օժանդակ

Մարման ամսաթիվ

Լրացվում է բանկերի միացման արդյունքում ձևավորված ժամկետային բանկային ավանդի պայմանագրի ժամկետի ավարտի ամսաթիվը

օժանդակ

 

4. Բանկի նկատմամբ ավանդատուի խնդրահարույց պարտավորություններ 5

 

Դաշտի անվանումը

Նկարագրությունը

Բնութագիրը

Բանկի մասնաճյուղի կոդը

Լրացվում է բանկի այն մասնաճյուղի հնգանիշ կոդը, որի նկատմամբ ձևավորվել է ավանդատուի խնդրահարույց պարտավորությունը

օժանդակ

Փաստաթղթի համար

Լրացվում է բանկի նկատմամբ ավանդատուի յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորությունը հավաստող փաստաթղթի համարը

օժանդակ

Փաստաթղթի ամսաթիվ

Լրացվում է բանկի նկատմամբ ավանդատուի յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորությունը հավաստող փաստաթղթի ամսաթիվը (օրը (01-ից մինչև 31), ամիսը (01-ից մինչև 12) և տարին (1900-ից մինչև 9999))

օժանդակ

Հաշվեհամար

Լրացվում է բանկի հանդեպ ավանդատուի յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորության համար բանկի կողմից տրված հաշվեհամարը

օժանդակ

Տեսակ

Լրացվում է բանկի հանդեպ ավանդատուի յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորության անվանումը (վարկ, բանկային հաշվի վարկավորում, այլ փոխառություններ, ֆակտորինգային, լիզինգային գործառնություններ, բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ խնդրահարույց պարտավորություններ)3 

օժանդակ

Արժույթ

Լրացվում է բանկի հանդեպ ավանդատուի յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորության արժույթի ISO կոդը3

օժանդակ

Սկզբնական գումար

Լրացվում է բանկի հանդեպ ավանդատուի յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորության մայր գումարը` առանց դրա վրա հավելագրված տոկոսների

օժանդակ

Տոկոսադրույք

Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորության նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույքը

օժանդակ

Տոկոսագումար

Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորության նկատմամբ հաշվետու օրվա դրությամբ հավելագրված և չվճարված տոկոսագումարը

օժանդակ

Տույժ և տուգանք

Լրացվում է բանկի հանդեպ ավանդատուի յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորության նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների մեծությունների հանրագումարը դրամական արտահայտությամբ

օժանդակ

Մնացորդ

Լրացվում է բանկի նկատմամբ ավանդատուի յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորության մնացորդը հաշվետու օրվա դրությամբ

օժանդակ

Միացման ամսաթիվ

Լրացվում է բանկին` մեկ այլ բանկի միանալու դեպքում միացման պայմանագիրը օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից հաստատվելու և գրանցվելու ամսաթիվը

օժանդակ

Միացող բանկի կոդը

Լրացվում է միացող բանկի հնգանիշ կոդը

օժանդակ

 

5. Երաշխավորված ավանդ

 

Ավանդատուին հատուցման ենթակա գումարի չափը, այդ թվում՝

Լրացվում է տվյալ ավանդատուի երաշխավորված ավանդի չափը ՀՀ դրամով՝ հաշվարկված ըստ սույն կարգի հավելված 2-ի: Չի լրացվում այն ավանդների համար, որոնք երաշխավորված ավանդ չեն համարվում: Բանկերի միացման դեպքում լրացվում է միացող յուրաքանչյուր բանկի համար առանձին հաշվարկված հատուցման ենթակա գումարների հանրագումարը՝ համաձայն սույն Կարգի հավելված 2-ի

օժանդակ

Տոկոսագումար

Լրացվում է հատուցման ենթակա գումարի և Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված ավանդների գումարի դրական տարբերությունը: Բացասական տարբերության դեպքում չի լրացվում: Բանկերի միացման դեպքում լրացվում է միացող յուրաքանչյուր բանկի համար առանձին հաշվարկված վերոնշյալ մեծությունների հանրագումարը:

օժանդակ

 

 

6. Ամփոփ

 

Դաշտի անվանումը

Նկարագրությունը

Բնութագիրը

Ավանդատուների քանակ

Լրացվում է բանկի ավանդատուների ընդհանուր թիվը

պարտադիր

Ավանդների քանակ

Լրացվում է բանկի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր թիվը

պարտադիր

Ավանդների ընդհանուր գումարը, այդ թվում՝

Լրացվում է բանկի կողմից ներգրավված դրամային ավանդների և արտարժութային ավանդների հանրագումարը՝ դրամային արտահայտությամբ

պարտադիր

դրամային ավանդներ

Լրացվում է բանկի կողմից ներգրավված դրամային ավանդների հանրագումարը

պարտադիր

արտարժութային ավանդներ

Լրացվում է բանկի կողմից ներգրավված արտարժութային ավանդների հանրագումարը՝ դրամային արտահայտությամբ

պարտադիր

Երաշխավորված ավանդների չափը

Լրացվում է բանկի բոլոր երաշխավորված ավանդների ընդհանուր գումարը

պարտադիր

(նախադասությունը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն)

2  Աղյուսակ 1-ում օժանդակ լրացման համար նախատեսված դաշտերը ենթակա են պարտադիր լրացման համապատասխան տվյալները բանկին հասանելի լինելու դեպքում:

3  Բանկերը աղյուսակ 1-ում ներառված արժույթների ISO կոդերը, երկրների կոդերը, Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կոդերը և անձը հաստատող փաստաթղթի տեսակները, բանկի նկատմամբ ավանդատուի պահանջները և խնդրահարույց պարտավորությունները լրացնում են ըստ սույն կարգի Հավելված 1-ով ներկայացված տեղեկագրերի:

4  Եթե միևնույն ավանդատուն տվյալ բանկի նկատմամբ ունի մեկից ավելի պահանջներ, ապա աղյուսակ 1-ի 3-րդ մասով պահանջվող տեղեկատվությունը լրացվում է յուրաքանչյուր պահանջի համար:

5  Եթե միևնույն ավանդատուն տվյալ բանկի նկատմամբ ունի մեկից ավելի խնդրահարույց պարտավորություններ, ապա աղյուսակ 1-ի 4-րդ մասով պահանջվող տեղեկատվությունը լրացվում է յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորության համար:

(3.1-ին կետը խմբ., փոփ. 07.04.09 թիվ 80-Ն, փոփ., լրաց. 04.03.16 թիվ 35-Ն, խմբ., լրաց., փոփ. 20.07.18 թիվ 117-Ն)

3.2. Եթե ավանդային պայմանագրով նախատեսված է, որ տվյալ ավանդը բացի ավանդատուից տնօրինելու իրավունք ունի (ունեն) նաև այլ անձ (անձինք), ապա նրա (նրանց) համար ևս լրացվում են սույն կարգի աղյուսակ 1-ի 2-րդ մասով պահանջվող տվյալները:

3.3. Հօգուտ երրորդ անձանց ներդրված ավանդների դեպքում, երրորդ անձանց համար ևս լրացվում են սույն կարգի 3.1-րդ կետով սահմանված Աղյուսակ 1-ի 2-րդ կետով պահանջվող տվյալները: Հօգուտ երրորդ անձի ներդրված ավանդների դեպքում ավանդը ներդնողի տվյալները նշվում են մինչև երրորդ անձի` ավանդը տնօրինելու իրավունքն ուժի մեջ մտնելու պահը, այնուհետև, որպես ավանդատու հանդես է գալիս երրորդ անձը:

(3.3-րդ կետը լրաց. 20.07.18 թիվ 117-Ն)

 

Բանկերի կողմից ավանդների ԵՎ ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման ԵՎ տվյալների պահպանման վերաբերյալ կարգի

 

Հավելված 1

 

Անձը հաստատող փաստաթղթի տեսակը

 

Փաստաթղթի կոդը

Անձը հաստատող փաստաթղթի անվանումը

AND

Անձնագիր

ID

Նույնականացման քարտ

ZIG

Զինվորական գրքույկ՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար

VK

Վերադարձի վկայական՝ միայն ՀՀ վերադառնալու համար

NGN

ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական

CVK

Ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան երեխաների համար

PCP

Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ՝ փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար

PVK

Ապաստան հայցողի անձը հաստատող վկայական

OTA

Օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր

AHP

Ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված)

KVK

Մշտական կացության քարտ

JKVK

Ժամանակավոր կացության քարտ

HHA

Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր

JPP

Ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական)

 

 

Արժույթների ISO կոդերը

 

ISO-ի կոդը

ԱՐՏԱՐԺՈՒՅԹ

AMD

Հայկական դրամ

USD

ԱՄՆ դոլար

EUR

ԵՎՐՈ

RUB

Ռուսաստանյան ռուբլի

GBP

Անգլիական ֆունտ ստեռլինգ

AUD

Ավստրալիական դոլար

ARP

Արգենտինական պեսո

DKK

Դանիական կրոն

EGP

Եգիպտական ֆունտ

TLY

Թուրքական լիրա

IRR

Իրանական ռիալ

ILS

Իսրայելական շեքել

PLZ

Լեհական զլոտի

LBP

Լիբանանյան ֆունտ

CAD

Կանադական դոլար

INR

Հնդկական ռուփի

HUF

Հունգարական ֆորինտ

JPY

Ճապոնական իեն

NOK

Նորվեգական կրոն

SEK

Շվեդական կրոն

CHF

Շվեյցարական ֆրանկ

CZK

Չեխական կրոնա

CNY

Չինական յուան

SGD

Սինգապուրյան դոլար

SKK

Սլովակյան կրոնա

KRW

Հարավկորեական վոն

BRC

Բրազիլական ռեալ

MXN

Մեքսիկական պեսո

SAR

Սաուդ. Արաբական ռիալ

SYP

Սիրիական ֆունտ

AED

ՄԱԷ դիրխամ

KWD

Քուվեյթյան դինար

BGL

Բուլղարական լեվ

RON

Ռումինական լեյ

ISK

Իսլանդական կրոն

EEK

Էստոնական կրոն

LVL

Լատվիական լատ

LTL

Լիտվական լիտ

KGS

Ղրղըզական սոմ

KZT

Ղազախական տենգե

MDL

Մոլդովական լեյ

UAH

Ուկրաինական գրիվնյա

UZS

Ուզբեկական սում

BYR

Բելառուսական ռուբլի

TJS

Տաջիկական սոմոնի

TMM

Թուրքմենական մանաթ

GEL

Վրացական լարի

HKD

Հոնգկոնգի դոլար

OTH

Այլ

 

Պահանջի տեսակը

 

Կոդը

Պահանջը

JDE

Ժամկետային ավանդ

CPA

Ցպահանջ ավանդ

ANA

Անչափահասի անունով ներդրված ավանդ

HAH

Հաշվարկային հաշիվ

YHA

Ընթացիկ հաշիվ

JHA

Ժամկետային հաշիվ

XHA

Խնայողական հաշիվ

THA

Տարանցիկ հաշիվ

AHA

Այլ հաշիվ

AVC

Ավանդային սերտիֆիկատներ

ATA

Առանց տոկոսի անվանական արժեթղթեր

TAA

Տոկոսային անվանական արժեթղթեր

AAA

Այլ անվանական (ոչ բաժնեմասային) արժեթղթեր

DPP

Դրամական փոխանցումների դիմաց պարտավորություններ

CMP

Ժամկետը լրացած, բայց չմարված ներգրավված միջոցների դիմաց պարտավորություններ

PXR

Փոխառություններ

KRP

Կրեդիտորական պարտք

APA

Ավանդատուի հանդեպ այլ պարտավորություններ

 

խնդրահարույց Պարտավորության տեսակը

 

Կոդը

Խնդրահարույց պարտավորությունը

SPV

Սպառողական վարկ

BIV

Բիզնես վարկ

AVV

Ավտոմեքենայի վարկ

HPV

Հիպոթեքային վարկ

LBV

Լոմբարդային (ոսկու գրավադրմամբ) վարկ

USV

Ուսման վարկ

AVK

Այլ վարկ

PXT

Փոխառություն

DEP

Դեբիտորական պարտք

LIZ

Լիզինգ

FAC

Ֆակտորինգ

APA

Ավանդատուի նկատմամբ այլ պահանջներ

 

Պետությունների կոդերը

 

Պետության կոդը

Պետության անվանումը

NVL

Տվյալը բացակայում է

ALB

Ալբանիա

DZA

Ալժիր

USA

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

AGO

Անգոլա

AUS

Ավստրալիա

AUT

Ավստրիա

ARE

Արաբական Միացյալ Էմիրություններ

ARG

Արգենտինա

AFG

Աֆղանստան

BRA

Բրազիլիա

BLR

Բելառուս

BEL

Բելգիայի Թագավորություն

BRG

Բուլղարիա

BIH

Բոսնիա և Հերցեգովինա

GHA

Գանա

DEU

Գերմանիա

DNK

Դանիա

EGY

Եգիպտոս

ZMB

Զամբիա

EST

Էստոնիա

THA

Թաիլանդ

TKM

Թուրքմենստան

TUR

Թուրքիա

IDN

Ինդոնեզիա

IRL

Իռլանդիա

ISL

Իսլանդիա

ESP

Իսպանիա

ISR

Իսրայել

ITA

Իտալիա

IRN

Իրան

IRQ

Իրաք

LVA

Լատվիա

POL

Լեհաստան

LBR

Լիբիա

LBN

Լիբանան

LTU

Լիտվա

HRV

Խորվաթիա

KHM

Կամբոջա

CAN

Կանադա

QAT

Կատար

CYP

Կիպրոս

PRK

Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն

KOR

Կորեայի Հանրապետություն

CUB

Կուբա

ARM

Հայաստանի Հանրապետություն

IND

Հնդկաստան

JOR

Հորդանան

HUN

Հունգարիա

GRC

Հունաստան

KAZ

Ղազախստան

KGZ

Ղրղըզստան

JPN

Ճապոնիա

MYS

Մալայզիա

MAR

Մարոկո

MEX

Մեքսիկա

MDA

Մոլդովա

NPL

Նեպալ

NGA

Նիգերիա

NLD

Նիդերլանդներ

NOR

Նորվեգիա

SWE

Շվեդիա

CHE

Շվեյցարիա

LKA

Շրի Լանկա

CZE

Չեխիա

CHN

Չինաստան

ROU

Ռումինիա

RUS

Ռուսաստան

PRT

Պորտուգալիա

SRB

Սերբիա

SYR

Սիրիա

SVK

Սլովակիա

SVN

Սլովենիա

SGP

Սինգապուր

VEN

Վենեսուելա

GEO

Վրաստան

UKR

Ուկրաինա

UZB

Ուզբեկստան

URY

Ուրուգվայ

KWT

Քուվեյթ

PHL

Ֆիլիպիններ

FIN

Ֆինլանդիա

FRA

Ֆրանսիա

NKR

ԼՂՀ

OTH

Այլ

 

ՀՀ բնակավայրերի կոդերը

 

Բնակավայրի կոդը

Բնակավայրի անվանումը

NOVL

Տվյալը բացակայում է

ՀՀ բնակավայրերի կոդերը լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2016 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1209-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Վարչատարածքային բաժանման միավորների»» դասակարգչի:

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ

(աղյուսակը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն)

 

ԱՐԱՐԱՏ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ

(աղյուսակը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն)

 

ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ

(աղյուսակը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն)

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ

(աղյուսակը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն)

 

ԼՈՌԻ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ

(աղյուսակը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն)

 

ԿՈՏԱՅՔ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ

(աղյուսակը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն)

 

ՇԻՐԱԿ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ

(աղյուսակը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն)

 

ՍՅՈՒՆԻՔ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ

(աղյուսակը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն)

 

ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ

(աղյուսակը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն)

 

ՏԱՎՈՒՇ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ

(աղյուսակը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն)

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿՈԴԵՐԸ

(աղյուսակը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն)

 

(հավելվածը փոփ. 07.04.09 թիվ 80-Ն, 04.03.16 թիվ 35-Ն, խմբ., փոփ., լրաց. 20.07.18 թիվ 117-Ն)

 

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԻ

(վերնագիրը խմբ. 20.07.18 թիվ 117-Ն)

 

Հավելված 2

 

1. Արտարժութային բանկային ավանդները և խնդրահարույց պարտավորությունները վեր են ածվում դրամային համարժեքի՝ հիմք ընդունելով հաշվետու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքը:

2. Երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային բանկային ավանդները, իսկ երկրորդ հերթին՝ արտարժութային բանկային ավանդները: Ընդ որում`

1) Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված բանկային ավանդների գումարը: Եթե ստացված գումարը փոքր է 16 միլիոն ՀՀ դրամից, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարի հաշվարկի մեջ ընդգրկվում են նաև Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դրամական միջոցները՝ 16 միլիոն ՀՀ դրամի և առաջին հերթին հաշվարկված գումարի տարբերությունը չգերազանցող չափով:

2) Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված բանկային ավանդների գումարը: Եթե ստացված գումարը փոքր է 7 միլիոն ՀՀ դրամից, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարի հաշվարկի մեջ ընդգրկվում են նաև Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դրամական միջոցները՝ 7 միլիոն ՀՀ դրամի և առաջին հերթին հաշվարկված գումարի տարբերությունը չգերազանցող չափով:

3) Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 7 միլիոն ՀՀ դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային բանկային ավանդը` մինչև 16 միլիոն ՀՀ դրամով:

Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 7 միլիոն ՀՀ դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում է երաշխավորված ավանդի դրամային մասը, սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն: Ապա հաշվարկվում է երաշխավորված ավանդի արտարժութային մասը սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:

(2-րդ կետը փոփ. 29.12.20 թիվ 215-Ն)

3. Եթե ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ ունի խնդրահարույց պարտավորություն, ապա երաշխավորված ավանդը հաշվարկվում է ավանդատուի բանկային ավանդի և բանկի նկատմամբ ունեցած խնդրահարույց պարտավորության դրական տարբերության հիման վրա:

4. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և միևնույն ժամանակ բանկի նկատմամբ ունի դրամային և արտարժութային խնդրահարույց պարտավորություններ, ընդ որում՝ դրամային բանկային ավանդը չի գերազանցում 7 միլիոն ՀՀ դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

1) հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և դրամային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

2) հաշվարկվում է արտարժութային բանկային ավանդի և արտարժութային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի հաշվարկների դրական արդյունքների դեպքում, երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերության համաձայն,

4) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի հաշվարկներից մեկի բացասական արդյունքի դեպքում հաշվարկվում է վերը նշված երկու տարբերությունների հանրագումարը,

5) սույն կետի 4-րդ ենթակետում ստացված արդյունքի դրական լինելու դեպքում հաշվարկվում է երաշխավորված ավանդը: Ընդ որում՝ եթե ստացված դրական տարբերությունը դրամային է, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի, հակառակ դեպքում՝ համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի,

6) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական, իսկ 2-րդ ենթակետի հաշվարկի զրո լինելու դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, իսկ 1-ին ենթակետի հաշվարկի զրո լինելու, իսկ 2-րդ ենթակետի հաշվարկի դրական լինելու դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:

(4-րդ կետը փոփ. 29.12.20 թիվ 215-Ն)

5. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և միևնույն ժամանակ դրամային և արտարժութային խնդրահարույց պարտավորություններ, ընդ որում՝ դրամային բանկային ավանդը գերազանցում է 7 միլիոն ՀՀ դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

1) հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և դրամային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական լինելու դեպքում հաշվարկվում է արտարժութային բանկային ավանդի և արտարժութային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

3) սույն կետի 2-րդ ենթակետի հաշվարկի բացասական լինելու դեպքում հաշվարկվում է սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի հաշվարկման արդյունքում ստացված գումարների հանրագումարը,

4) սույն կետի 3-րդ ենթակետում ստացված արդյունքի դրական լինելու դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն:

(5-րդ կետը փոփ. 29.12.20 թիվ 215-Ն)

6. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և դրամային խնդրահարույց պարտավորություններ, ընդ որում՝ դրամային բանկային ավանդը չի գերազանցում 7 միլիոն ՀՀ դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

1) հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և դրամային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական արդյունքի դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերության համաձայն,

3) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի բացասական արդյունքի դեպքում հաշվարկվում է 1-ին ենթակետում հաշվարկված գումարի և արտարժութային բանկային ավանդի գումարը: Ստացված գումարի դրական լինելու դեպքում, հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն,

4) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի զրո լինելու դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:

(6-րդ կետը փոփ. 29.12.20 թիվ 215-Ն)

7. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և դրամային խնդրահարույց պարտավորություն, ընդ որում՝ դրամային բանկային ավանդը գերազանցում է 7 միլիոն ՀՀ դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

1) հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և դրամային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական արդյունքի դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն:

(7-րդ կետը փոփ. 29.12.20 թիվ 215-Ն) 

8. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային (արտարժութային) բանկային ավանդ և դրամային (արտարժութային) խնդրահարույց պարտավորություն և միաժամանակ ունի արտարժութային (դրամային) խնդրահարույց պարտավորություն, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

1) հաշվարկվում է դրամային (արտարժութային) բանկային ավանդի և դրամային (արտարժութային) խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական արդյունքի դեպքում 1-ին ենթակետի հաշվարկից ստացված գումարից նվազեցվում է նաև արտարժութային (դրամային) խնդրահարույց պարտավորությունը: Դրական արդյունքի դեպքում հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն:

9. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի արտարժութային բանկային ավանդ և արտարժութային խնդրահարույց պարտավորություն և միաժամանակ ունի դրամային խնդրահարույց պարտավորություն, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

1) հաշվարկվում է արտարժութային բանկային ավանդի և արտարժութային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական արդյունքի դեպքում 1-ին ենթակետի հաշվարկից ստացված գումարից նվազեցվում է նաև դրամային խնդրահարույց պարտավորությունը: Դրական արդյունքի դեպքում հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն Հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:

10. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և միևնույն ժամանակ արտարժութային խնդրահարույց պարտավորություն, ընդ որում՝ դրամային բանկային ավանդը գերազանցում է 7 մլն ՀՀ դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

1) հաշվարկվում է արտարժութային բանկային ավանդի և արտարժութային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի բացասական լինելու դեպքում, երաշխավորված բանկային ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և սույն կետի 1-ին ենթակետում ստացված գումարի հանրագումարի չափով: Ստացված գումարի դրական լինելու դեպքում հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի,

3) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի զրո լինելու դեպքում, հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի:

(10-րդ կետը փոփ. 29.12.20 թիվ 215-Ն) 

11. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և միևնույն ժամանակ արտարժութային խնդրահարույց պարտավորություն, ընդ որում՝ դրամային բանկային ավանդը չի գերազանցում 7 մլն դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

1) հաշվարկվում է արտարժութային բանկային ավանդի և արտարժութային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական լինելու դեպքում, երաշխավորման ենթակա գումարի հատուցվող մասը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերության համաձայն,

3) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի բացասական լինելու դեպքում, երաշխավորման ենթակա գումարի հատուցվող մասը հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և սույն կետի 1-ին ենթակետում ստացված գումարի հանրագումարի չափով: Դրական արդյունքի դեպքում հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն,

4) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի զրո լինելու դեպքում, երաշխավորման ենթակա գումարի հատուցվող մասը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն:

(11-րդ կետը փոփ. 29.12.20 թիվ 215-Ն) 

12. Եթե անվճարունակ բանկում ավանդատուի ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միանալու դեպքում, ապա բանկը տվյալ ավանդատուի երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարի հաշվարկը կատարելիս յուրաքանչյուր միացող բանկում տվյալ ավանդատուին պատկանող բոլոր բանկային ավանդները դիտում է որպես առանձին բանկային ավանդ: Ընդ որում` միացման արդյունքում ձևավորված ժամկետային ավանդների գծով բանկը երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկում է առանձին` մինչև ավանդի պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը, իսկ ցպահանջ կամ ժամկետային ավանդից բացի ավանդի ժամկետի վերաբերյալ այլ պայմանով ավանդների գծով` միացման պայմանագիրը օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից հաստատվելու և գրանցվելու պահից մեկ տարվա ընթացքում: Սահմանված մեկ տարին կամ ավանդի պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու պահից այդ ավանդները դիտվում են որպես մեկ ավանդ, և բանկում միևնույն ավանդատուին պատկանող բոլոր ավանդների գծով հաշվարկվող երաշխավորված ավանդի հատուցման գումարը հաշվարկվում է սույն կարգի Հավելված 2-ի 1-11-րդ կետերի համաձայն:

13. Եթե ավանդատուն միացող բանկերից մեկում ունի միայն խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա ավանդի հաշվարկի ժամանակ խնդրահարույց պարտավորությունը նվազեցվում է միացող մյուս բանկի (բանկերի) բանկային ավանդից: Ընդ որում՝ խնդրահարույց պարտավորությունը նվազեցվում է միացող բանկում ավանդատուի՝ խնդրահարույց պարտավորության արժույթով բանկային ավանդից: Ավանդատուի՝ խնդրահարույց պարտավորության արժույթով բանկային ավանդ չունենալու դեպքում խնդրահարույց պարտավորությունը նվազեցվում է ավանդատուի՝ այլ արժույթով բանկային ավանդից (ավանդներից):

14. Եթե ավանդատուն միացող բանկերից մեկում ունի և՛ բանկային ավանդ, և՛ խնդրահարույց պարտավորություն, և խնդրահարույց պարտավորությունը գերազանցում է բանկային ավանդին, խնդրահարույց պարտավորության՝ բանկային ավանդը գերազանցող մասը նվազեցվում է միացող մյուս բանկում (բանկերում) ավանդատուի ունեցած բանկային ավանդից (առկայության դեպքում): Ընդ որում՝ խնդրահարույց պարտավորության՝ բանկային ավանդը գերազանցող մասը նվազեցվում է միացող բանկում ավանդատուի՝ խնդրահարույց պարտավորության արժույթով բանկային ավանդից: Ավանդատուի՝ խնդրահարույց պարտավորության արժույթով բանկային ավանդ չունենալու դեպքում խնդրահարույց պարտավորությունը նվազեցվում է ավանդատուի՝ այլ արժույթով բանկային ավանդից (ավանդներից):

(հավելվածը փոփ. 03.08.10 թիվ 198-Ն, 15.12.15 թիվ 265-Ն, փոփ., լրաց. 04.03.16 թիվ 35-Ն, խմբ. 20.07.18 թիվ 117-Ն, փոփ. 29.12.20 թիվ 215-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 07.04.09 թիվ 80-Ն, փոփ. 03.08.10 թիվ 198-Ն, խմբ., փոփ. 15.12.15 թիվ 265-Ն, լրաց., փոփ. 04.03.16 թիվ 35-Ն, խմբ., փոփ., լրաց. 20.07.18 թիվ 117-Ն, փոփ. 29.12.20 թիվ 215-Ն)

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան