10.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2020 թվականի N 1345-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 859-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 859-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 5-րդ, 6-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերով նախատեսված միջոցառումների «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «2020 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2021 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ» բառերով.
2) 27-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 28-րդ կետով նախատեսված միջոցառման «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «2020 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2021 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ» բառերով, իսկ 29-րդ միջոցառման «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «2020 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը՝ «2021 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|