Գլխավոր տեղեկություն
Номер
N 1563-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.09.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.09.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.09.2020
Дата вступления в силу
05.10.2020
 

24.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2020 թվականի N 1563-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում՝ Դեբետ գետի վրա նոր կամրջի կառուցման բաղադրիչի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացումն ապահովելու նպատակով սույն որոշման N 1 հավելվածում նշված տարածքների օտարվող մասերի նկատմամբ, որոնք նշված են սույն որոշման N 2 հավելվածում (այսուհետ՝ օտարվող սեփականություն), ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) Ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ Ծրագրի իրականացումը նպատակաուղղված է ճանապարհաշինական ծրագրի ապահովմանը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցմանը, ինչի արդյունքում կստեղծվի առավել արդյունավետ գործող տնտեսական տրանսպորտային միջանցք, կնվազեն փոխադրումների ծախսը և ժամանակը, կմեծանա տարածաշրջանի առևտրի և ուղևորների հոսքը` ամրապնդելով միջազգային համագործակցությունը հարավկովկասյան երկրների միջև.

2) Ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ Ծրագիրը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գոյություն ունեցող մաքսային անցակետերի արդիականացմանն ու սահմանային ենթակառուցվածքներից օգտվելու արդյունավետության բարձրացմանը՝ ապահովելով անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետով, նպաստելով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանը՝ դյուրինացնելով առևտուրը Վրաստանի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ.

3) Ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց օտարվող սեփականությունների օտարման, քանի որ օտարվող սեփականությունները գտնվում են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի օտարման գոտու սահմաններում.

4) օտարվող սեփականության նկատմամբ ճանաչված հանրային գերակա շահը չհիմնավորված վնաս չի պատճառում օտարվող սեփականության սեփականատերերին:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման նպատակով հանրության գերակա շահ ճանաչված տարածքների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման նպատակով հանրության գերակա շահ ճանաչված տարածքների օտարման գոտին՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Սահմանել, որ`

1) սեփականության ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.

2) օտարվող սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2020 թվականի դեկտեմբերի 25-ն է.

3) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է.

4) օտարվող սեփականության դիմաց տրամադրվող փոխհատուցումը և Ծրագրի այլ ազդեցությունների համար վերականգնման օժանդակության տրամադրումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշմամբ հաստատված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3-ի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակն ու դրա փոխհատուցման սկզբունքները» վերտառությամբ N 3 հավելվածի պահանջներին համապատասխան.

5) սույն որոշման շրջանակներում օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1275-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով։

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

25.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1563-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ՍԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ՝ ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՎՐԱ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN

Հողամասի գտնվելու վայրը

(մարզ, համայնք)

Հողամասի կադաստրային

ծածկագիրը

1.

ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքի

Բագրատաշեն գյուղ

11-016-0251-0017

2.

ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքի

Բագրատաշեն գյուղ

11-016-0250-0003

3.

ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքի

Բագրատաշեն գյուղ

11-016-0250-0016

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

25.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1563-Ն որոշման

 

Օ Տ Ա Ր Մ Ա Ն  Գ Ո Տ Ի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ՍԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ՝ ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՎՐԱ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Ներմուծեք նկարագրությունը_21091

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան