Գլխավոր տեղեկություն
Номер
N 383-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2020
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
28.10.2020
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
28.10.2020
Дата вступления в силу
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

28 հոկտեմբերի 2020 թվականի
ք. Երևան

N 383-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» N 378-Ն որոշման հավելվածում՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում (այսուհետ՝ Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնների 2-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) Սահմանազատման կետ` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի այն կետը, որին անմիջապես հաջորդում է Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքը (այլ Բաժանորդի ներքին ցանցով ծառայության մատուցում ստացող Բաժանորդի դեպքում՝ Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի այն կետը, որին անմիջապես հաջորդում է այն Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքը, ում Ներքին ցանցով իրականացվում է Ծառայության մատուցումը), իսկ բազմաբնակարան շենքի ջրամատակարարման դեպքում` Մատակարարի ջրամատակարարման համակարգի այն կետը, որին անմիջապես հաջորդում է շենքի արտաքին պատը, բազմաբնակարան շենքի ջրահեռացման դեպքում` շենքի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է առաջին դիտահորը, ցայտաղբյուրի դեպքում` ցայտաղբյուրի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է Առևտրային հաշվառքի սարքը, իսկ Առևտրային հաշվառքի սարք տեղակայված չլինելու դեպքում` ցայտաղբյուրի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է առաջին փականը, ժամանակավոր Բաժանորդի դեպքում՝ Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին ապօրինի միացման կետը.».

2) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.4, 22.5 և 22.6 կետերով.

«22.4. Այն դեպքում, երբ Բաժանորդի Ծառայության մատուցումը պետք է իրականացվի այլ Բաժանորդի Ներքին ցանցով, Բաժանորդ դառնալու համար Նոր միացման գործընթացի, այդ թվում՝ Նոր համակարգի կառուցման անհրաժեշտությունը բացակայում է (Ծառայությունների մատուցման համար նախագծանախահաշվային, շինմոնտաժային, Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման և այլ աշխատանքների հետ կապված հավելյալ ծախս չի պահանջվում):

22.5. Կանոնների 22.4 կետով սահմանված դեպքում Կանոնների 22.1 կետով սահմանված Պայմանագիր կնքելու դիմումում պարունակվող փաստաթղթերի հետ միաժամանակ Մատակարարին ներկայացվում է նաև այն Բաժանորդի գրավոր համաձայնությունը, ում Ներքին ցանցով պետք է իրականացվի Ծառայության մատուցումը:

22.6. Կանոնների 22.4 կետով սահմանված դեպքում Առևտրային հաշվառքի սարքը տեղակայվում է այն Բաժանորդի Ներքին ցանցին միացման կետում (դրա անհնարինության դեպքում` այդ կետին հնարավոր ամենամոտ կետում), ում Ներքին ցանցով պետք է իրականացվի Ծառայության մատուցումը:».

3) Կանոնների 24.4 կետում «5» թիվը փոխարինել «10» թվով.

4) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1 կետով.

«25.1. Մատակարարն իրավունք ունի, առանց Բաժանորդի համար ծախս առաջացնելու, Բաժանորդի Ներքին ցանցում տեղակայված Առևտրային հաշվառքի սարքը վերատեղակայել Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքից դուրս գտնվող այն կետում (դրա անհնարինության դեպքում` այդ կետին հնարավոր ամենամոտ կետում), որին անմիջապես հաջորդում է Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքը, իսկ բազմաբնակարան շենքի դեպքում` նաև Մատակարարի ջրամատակարարման համակարգի այն կետում (դրա անհնարինության դեպքում` այդ կետին հնարավոր ամենամոտ կետում), որին անմիջապես հաջորդում է շենքի արտաքին պատը:».

5) Կանոնների 30.1 կետում «15» թիվը փոխարինել «20» թվով.

6) Կանոնների 46-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հնարավոր չի եղել որոշել Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթից Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի շեղումը, ապա վերահաշվարկը, բացառությամբ Կանոնների 47-րդ կետով նախատեսված դեպքի, կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վվք = ՆՄմօծ * ԱՏօր - Նջք ,

 

որտեղ`

ՆՄմօծ-ն մատուցված Ծառայության միջին օրական քանակն է (մ3), որը հաշվարկվում է Կանոնների 43-րդ կետի համաձայն,

Նջք-ն Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում Առևտրային հաշվառքի սարքով մատուցված Ծառայության քանակն է (մ3):».

7) Կանոնների 72-րդ կետում «տեսակի,» բառից հետո լրացնել «հասցեի (վայրի),» բառերը.

8) Կանոնների 83-րդ կետում «շուրջօրյա հեռախոսակապի միջոցով» բառերը փոխարինել «բանավոր (այդ թվում` շուրջօրյա հեռախոսակապի միջոցով)» բառերով.

9) Կանոնների 89-րդ և 90-րդ կետերում «2021» թիվը փոխարինել «2022» թվով.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան