Գլխավոր տեղեկություն
Номер
N 1434-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.08.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.08.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.08.2020
Дата вступления в силу
29.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2020 թվականի N 1434-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 296-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Գնման գործընթացները սահմանելու մասին» N 296-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետի՝

ա. 1-ին ենթակետը «քաղաքապետարանի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային և հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների, բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների (այսուհետ` պատվիրատուներ)» բառերով,

բ. 2-րդ ենթակետում «եթե պետական կառավարման մարմինը, մարզպետարանը կամ Երևանի քաղաքապետարանը տվյալ գործարքը հնարավորություն չի ունեցել» բառերը փոխարինել «պատվիրատուները տվյալ գործարքը հնարավորություն չեն ունեցել» բառերով.

2) որոշման 2-րդ կետում «Պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին» բառերը փոխարինել «Պատվիրատուներին» բառով.

3) որոշման 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 25-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. օգոստոսի 28

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան