ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2020 թվականի N 1255-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1930-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 194-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն հավելվածով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված` ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին, 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին, 142-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման մաքսային մարմին և 142-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված` մի ներքին մաքսային մարմնից մինչև մյուս ներքին մաքսային մարմին օտարերկրյա ապրանքների տարանցման առանձնահատկությունները, այն դեպքերում, երբ մաքսային տարանցումն սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:».
2) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Սույն հավելվածի դրույթները չեն տարածվում՝
1) այն ապրանքների նկատմամբ, որոնց համար Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ սահմանված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք տարանցման արգելքներ.
2) Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված` ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին և 142-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման մաքսային մարմին Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տեղափոխման համար սահմանափակված ապրանքների տարանցման նկատմամբ, եթե մաքսային մարմիններին սույն կարգով նախատեսված փաստաթղթերի ներկայացման պահի դրությամբ այդ ապրանքներին առնչվող համապատասխան թույլատրող փաստաթղթերը կամ դրանց վերաբերյալ տեղեկությունները մաքսային մարմիններին ներկայացված չեն:».
3) 2-րդ կետը «չի պահանջվում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 50-րդ գլխով սահմանված դրույթներին համապատասխան՝ ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ ընտրված դեպքերի, երբ կիրառվող ռիսկի պրոֆիլի շրջանակներում ցուցում է տրվում, որպես ռիսկի նվազեցման միջոցառում մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովում կիրառելու վերաբերյալ» բառերով.
4) 4-րդ կետը «Մաքսային փոխադրող կամ լիազորված տնտեսական օպերատոր հանդիսացող անձանց կողմից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով» բառերով.
5) 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) 33-րդ և 41-րդ սյունակները ենթակա չեն պարտադիր լրացման այն դեպքում, երբ տարանցման հայտարարագրի էլեկտրոնային տարբերակին էլեկտրոնային եղանակով կցվում են ապրանքների նույնականացման համար անհրաժեշտ և բավարար տեղեկություններ պարունակող փաստաթղթերի պատճեններ` հաշիվ-ապրանքագիր, բեռնագիր կամ դրանց փոխարինող փաստաթղթեր, եթե դրանցում առկա է ապրանքի նկարագրի, քանակի (ըստ չափման լրացուցիչ և հիմնական միավորների), արժեքի և գործարքի արժույթի վերաբերյալ տեղեկատվություն: Սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերը համարվում են տարանցման հայտարարագրի բաղկացուցիչ մաս, իսկ դրանցում առկա այն տեղեկությունները, որոնք հայտարարատուի կողմից չեն նշվել մաքսային հայտարարագրում, համարվում են հայտարարագրված տեղեկություններ:».
6) 6-րդ կետում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական» բառերով.
7) 7-րդ կետում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով.
8) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթերի հետ մեկտեղ հայտարարատուի (վերջինիս կողմից լիազորված անձի) կողմից մաքսային մարմիններին ներկայացվում է նշված փաստաթղթերի վերաբերյալ թերթիկ՝ 2 օրինակից, համաձայն սույն հավելվածով նախատեսված և հայտարարատուի (վերջինիս կողմից լիազորված անձի) կողմից ընտրված լեզվով լրացված ձևերից մեկի:».
9) 12-րդ կետը «ձևավորվում է տարանցման հայտարարագրի տեսք ունեցող փաստաթուղթ,» բառերից հետո լրացնել «որին կցվում են սույն հավելվածի 7-րդ կետում նշված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները և» բառերով.
10) հավելվածով սահմանված ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 31 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 30-ի N 1255-Ն որոշման |
«Ձև
Форма
Form
Թ Ե Ր Թ Ի Կ
ՈՐՊԵՍ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՄ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ЛИСТОК
ОТНОСИТЕЛЬНО ИСПОЛЬЗУЕМЫХ В КАЧЕСТВЕ ТРАНЗИТНОЙ ДЕКЛАРАЦИИ ТРАНСПОРТНЫХ (ПЕРЕВОЗОЧНЫХ), КОММЕРЧЕСКИХ ИЛИ ИНЫХ ДОКУМЕНТОВ
RECORD SHEET
ON TRANSPORTATION (CARRIER), COMMERCIAL OR OTHER DOCUMENTATION USED AS А TRANSIT DECLARATION
N ___________________________________________________
(լրացվում է ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից)
(заполняется должностным лицом таможенного органа отправления )
(to be completed by the official of the customs authority of departure)
___________________________________________________
(մաքսային մարմնի անվանումը)
(наименование таможенного органа)
(name of the customs authority)
Տարանցման հայտարարագրի փոխարեն կից ներկայացվում են ստորև նշված փաստաթղթերը:
Հաստատում եմ, որ իմ կողմից ներկայացված տեղեկությունները հավաստի են, և ես տեղյակ եմ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին:
Вместо транзитной декларации прилагаются нижеуказанные документы.
Подтверждаю, что представленные мной сведения достоверны, и мне известно об ответственности, установленной законодательством Республики Армения за представление неверных сведений.
The documents listed below shall be attached instead of a transit declaration.
I confirm that the information submitted by me is reliable and I am informed about the liability established under the legislation of the Republic of Armenia for providing false information.
Որպես տարանցման հայտարարագիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը
Перечень документов, представляемых в качестве транзитной декларации
List of documents submitted as a transit declaration
NN п/п, |
Наименование документа |
Номер документа (при наличии) и дата |
Количество листов |
Տեղյակ եմ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված պարտավորությունների մասին:
Мне известно об обязательствах, установленных статьей 150 Таможенного кодекса Евразийского экономического союза
I am informed about the obligations established under Article 150 of the Customs Code of the Eurasian Economic Union
______________________________ (наименование перевозчика) (փոխադրողի անվանումը) (name of the carrier) |
__________________________________________________ (имя, фамилия, паспортные данные представителя перевозчика) (փոխադրողի ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները) (name, surname, passport data of the representative of the carrier) | |
___________________ (ստորագրությունը) (подпись) (signature) |
________________________________________ (ամսաթիվը) (дата) (date) |
Տեղյակ եմ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 149-րդ և 153-րդ հոդվածներով սահմանված պարտավորությունների մասին:
Мне известно об обязательствах, установленных статьями 149 и 153 Таможенного кодекса Евразийского экономического союза.
I am informed about the obligations established under Articles 149 and 153 of the Customs Code of the Eurasian Economic Union.
____________________________ (հայտարարատուի անվանումը և հասցեն) (наименование и адрес декларанта) (name and address of the declarant) |
__________________________________________________ (հայտարարատուի ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները) (имя, фамилия, паспортные данные представителя декларанта) (name, surname, passport data of the representative of the declarant) | |
_________________________ (ստորագրությունը) (подпись) (signature) |
________________________________________ (ամսաթիվը) (дата) (date) |
___________________________________________ (մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը) (имя, фамилия должностного лица таможенного органа) (name, surname of the official of the customs authority) |
_______________ (ստորագրությունը, կնիքը) (подпись, печать) (signature, seal) |
______________ (ամսաթիվը) (дата) (date) |
_____________________________ __________ (տարանցման ժամկետը) (срок транзита) (transit dates) |
____________________________ (տարանցման երթուղին) (маршрут транзита) (transit route)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2020 թվական: