ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2015 թվականի N 1486-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 19.03.20 N 342-Ն)
Համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի լրավճարները՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 19.03.20 N 342-Ն)
(19.03.20 N 342-Ն որոշումն ունի 1-ին կետին վերաբերող ծանուցում)
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը հաստատել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների հաստիքացուցակի օրինակելի ձևը, պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անվանացանկում ներառված պաշտոնների նկարագրերը, աշխատավարձերի միասնական համակարգի ձևավորման մոտեցումներն ու մեխանիզմները:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի՝
1) 1-ին կետի 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված դրույթները ոչ օլիմպիական մարզաձևերի մարզիչ-մանկավարժների համար գործում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 798-Ն որոշմամբ.
2) 2-րդ կետի դրույթները գործում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված |
Լ Ր Ա Վ Ճ Ա Ր Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ
(վերնագիրը խմբ. 19.03.20 N 342-Ն)
1. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող Հայաստանի Հանրապետության պետական ու տարածքային կառավարման մարմինների համակարգի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից աջակցություն ստացող մարզական հասարակական կազմակերպությունների և միությունների մանկապատանեկան մարզադպրոցներում, օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջներում (այսուհետ` կազմակերպություն), Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկների անձնական մարզիչների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվում են ամսական լրավճարներ` հետևյալ չափերով`
1) օլիմպիական խաղերի չեմպիոնի անձնական մարզչին՝ 50 հազ. դրամ՝ մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 4 տարի ժամկետով.
2) օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին՝ 40 հազ. դրամ՝ մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ երկու տարի ժամկետով.
3) օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին՝ 30 հազ. դրամ՝ մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
4) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկի անձնական մարզչին՝ 40 հազ. դրամ՝ մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ երկու տարի ժամկետով.
5) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից Եվրոպայի չեմպիոն դարձած մարզիկի անձնական մարզչին՝ 30 հազ. դրամ՝ մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
6) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին՝ 20 հազ. դրամ՝ մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
7) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձած մարզիկի մարզչին` 20 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
8) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից երիտասարդների Եվրոպայի չեմպիոն կամ երիտասարդների աշխարհի առաջնության մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 18 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն կամ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
9) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից պատանիների աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն, պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն կամ երիտասարդների Եվրոպայի առաջնության մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 17 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն կամ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
10) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից պատանիների աշխարհի կամ Եվրոպայի առաջնության, պատանեկան օլիմպիական խաղերի մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 15 հազ. դրամ` մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
11) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից եվրոպական խաղերի հաղթող դարձած մարզիկի անձնական մարզչին` 30 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
12) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից եվրոպական խաղերի մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 20 հազ. դրամ` մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
13) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից համաշխարհային ունիվերսիադայի հաղթող դարձած մարզիկի անձնական մարզչին` 30 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
14) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից համաշխարհային ունիվերսիադայի մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 20 հազ. դրամ` մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով:
2. Կազմակերպության` բացառությամբ մանկապատանեկան մարզադպրոցների՝
1) տնօրենի, ուսումնամարզական աշխատանքների գծով նրա տեղակալի, հրահանգիչ-մեթոդիստի և մարզիչ-մանկավարժի ԽՍՀՄ կամ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչում ունենալու դեպքում նրանց համապատասխան պաշտոնային դրույքաչափին տրվում է լրավճար՝ 15000 դրամ չափով.
2) սպորտի վաստակավոր վարպետի, միջազգային կարգի սպորտի վարպետի, սպորտի վարպետի, շախմատի գծով միջազգային սպորտի վարպետի և գրոսմայստերի մարզական կոչում ունեցող մարզիչ-մանկավարժի պաշտոնային դրույքաչափին տրվում է լրավճար` 3000 դրամի չափով:
(հավելվածը խմբ. 08.06.18 N 651-Ն, 19.03.20 N 342-Ն)
(19.03.20 N 342-Ն որոշումն ունի հավելվածին վերաբերող ծանուցում)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.03.2020, N 342-Ն | 05.04.2020, N 1486-Ն | |
08.06.2018, N 651-Ն | 21.06.2018, N 1486-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|