ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2019 թվականի N 561-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1493-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 7-ի «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու ժամանակացույցը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1493-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 2-րդ կետը «քաղաքացիական ծառայության» բառերից առաջ լրացնել «մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը՝» բառերով.
2) N 1 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
3) N 1 հավելվածի 5-րդ կետում «2019 թվականի հունվարի 1» բառերը փոխարինել «իրավական հիմքի առաջացման օրվանից մեկ ամիս հետո» բառերով.
4) N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
5) N 1 հավելվածի 14-րդ կետում «2019 թվականի հունիսի 1» բառերը փոխարինել «համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո» բառերով.
6) N 1 հավելվածը 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15-րդ կետով.
« |
|
». |
7) N 2 հավելվածի 3-րդ կետից հանել «քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների դասակարգմանը համապատասխան կազմված» բառերը.
8) N 2 հավելվածի 4-րդ կետում «անցկացնելու կարգն ուժի մեջ մտնելն» բառերը փոխարինել «անցկացնելն» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 20 Երևան |